Երևան, 08.Հուլիս.2025,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը խախտող շինծու հասկացությունները չեն համապատասխանում Իրանի դիրքորոշմանը. դեսպան «Հայաքվեն» պահանջում է քրեական գործ հարուցել ՔՊ-ի կողմից եկեղեցու դեմ հանցագործությունների փաստերի հիման վրա «Ռուսաստանն այնքան թույլ չէ, որքան օրինակ գրում է CNN-ը, իսկ Ադրբեջանն էլ այնքան հզոր չէ, որքան ասում են ռեստորաններում». «Փաստ» «Բարի էր, բոլորին ձեռք մեկնող, աշխույժ, Սերժին բոլորն են սիրում». սերժանտ Սերժ Հակոբքեխվյանն անմահացել է հոկտեմբերի 1-ին Հադրութում. «Փաստ» Հարաբերությունների «հոսանքահարումներ»՝ եռացող տարածաշրջանում. «Փաստ» Միջնաժամկետ ծախսերի ծրագրի լավատեսությունը՝ անհիմն. «Փաստ» «Ուժի հերթական ցուցադրությունն է, իշխանությունն ուղիղ ճակատամարտի մեջ է մտել ժողովրդի հետ, հաղթողը մեկն է լինելու՝ կա՛մ իշխանությունը, կա՛մ հայ ժողովուրդը». «Փաստ» Ի՞նչ ցույց տվեցին հուլիսի 4-ի ցույցն ու երթը. «Փաստ» Ռուսական հեռուստաալիքների հեռարձակման արգելքի թեման նորից ակտուալ է. «Փաստ» Ով ինչպես է իրեն դրսևորում հակաեկեղեցական այս արշավի շրջանակներում. «Փաստ»


Կեղտոտ մեթոդների ու հանցագործությունների ռեկորդակիր Ադրբեջանն ու COP29-ը. «Փաստ»

Քաղաքական

«Փաստ» օրաթերթը գրում է.

Շատ քիչ ժամանակ է մնացել համաշխարհային մակարդակով կլիմային նվիրված այնպիսի խոշոր իրադարձության, ինչպիսին է COP29-ը, որը տեղի է ունենալու Բաքվում։ Ու այս իրադարձությունը ոչ միայն բնապահպանական ու կլիմայական հարցերին է նվիրված, այլ նաև իր ենթատեքստում արտաքին քաղաքական մեծ նշանակություն է ձեռք բերել։ Օրինակ՝ անցյալ տարի ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության 28-րդ համաժողովն անցկացվեց ԱՄԷ-ում, ու այդ երկիրը ոչ միայն առիթն օգտագործեց իր միջազգային հեղինակությունը բարձրացնելու, այլև նոր ներդրումներ ներգրավելու ուղղությամբ։ Բաքուն նույնպես Կլիմայի փոփոխության 29-րդ համաժողովի առիթը փորձում է օգտագործել իր օգտին՝ գլխավորապես իր իմիջը բարձրացնելու նպատակով։
 
Ու, ընդհանրապես, Ադրբեջանը խնդիր ունի աշխարհին ներկայանալու, որ մեկուսացված չէ և վայելում է միջազգային հանրության աջակցությունը։ Իսկ այս ամենի ցուցադրությունը շատ կարևոր է Բաքվի համար, քանի որ այդ երկիրը փորձում է միջազգայնորեն լեգիտիմություն հաղորդել Արցախի վրա հարձակմանը և այդ ընթացքում կատարված բազմաթիվ պատերազմական հանցագործություններին։ Ի վերջո, ինչքան էլ Ադրբեջանը ցույց տա, թե հանգիստ է, միևնույնն է, իր կատարած գործողությունների թեման պարբերաբար բարձրացվում է, ու այդպես լինելու է միշտ։ Ավելին, կլիմայական համաժողովի անցկացումն առիթ է, որ միջազգային հանրության ուշադրությունը կրկին սևեռվի այս հարցի վրա։
 
Օրինակ՝ 2022 թվականին, երբ Եգիպտոսը հյուրընկալեց COP-ը, ակտիվիստներն օգտագործեցին միջոցառումը՝ բարձրաձայնելու կառավարության կողմից քաղաքական հակառակորդների բռնաճնշումների մասին: Ու հիմա արդեն մեծ թափով մամուլում և իրավապաշտպան կազմակերպությունների զեկույցներում հրապարակումներ են արվում Ադրբեջանի կատարած հանցավոր գործողությունների մասին, և հատուկ ընդգծվում է այն հանգամանքը, որ այդ երկրում մինչև հիմա ռազմագերիներ են պահվում։ Մյուս խնդիրը կապված է Ադրբեջանում տիրող բռնապետական համակարգի հետ, որտեղ ոչ միայն ազատ խոսքն է ճնշվում, այլև այդ երկիրը վերածվել է մեկ ընտանիքի պատկանող կալվածքի։ Ալիևն ընդդիմադիրների նկատմամբ բիրտ ճնշումներ է բանեցնում՝ փորձելով հավերժացնել իր իշխանությունը խանական կարգավիճակում։
 
Ու տարբեր կառույցներ ու իրավապաշտպան կազմակերպություններ կոնկրետ արձանագրումներ են կատարում այս մասին։ Ժամանակ առ ժամանակ էլ միջազգային մակարդակով մեծ աղմուկ է բարձրանում Ադրբեջանի հետ կապված կոռուպցիոն սկանդալների շուրջ։ Մեկ անգամ չէ, որ հետաքննություններ են անցկացվել ադրբեջանական «լվացքատան» կեղտոտ սխեմաների ու «խավիարային դիվանագիտության» վերաբերյալ։ Ադրբեջանը կաշառելու և այլ կեղտոտ մեթոդների դիմելու ռեկորդակիր է դարձել։ Բայց Ալիևի վարչակարգն Ադրբեջանին անարգանքի սյունին գամող բոլոր հայտարարությունների, հետաքննությունների ու զեկույցների հետևում, որպես կանոն, «հայկական հետք» է տեսնում, թե իբր հայկական լոբբին է տարբեր երկրներում ձգտում տարբեր ազդեցության լծակներով վնասել Ադրբեջանի՝ գոյություն չունեցող «ժողովրդավարական» իմիջը։
 
Ըստ այդմ, Բաքուն COP29-ը փորձում է օգտագործել աշխարհին ցույց տալու, թե ինչքան «ժողովրդավար» երկիր է, որ իր դեմ ոչ միայն պատժամիջոցներ չեն սահմանում, այլև տարբեր երկրներից պաշտոնյաներ են շտապում Բաքու՝ համաժողովի մասնակցելու նպատակով։ Կլիմայական համաժողովը Բաքվում անցկացնելու մյուս խնդիրը կապված է նրա հետ, որ դրա բովանդակությունը հիմնականում կապված է լինելու ածխաթթու գազի և այլ արտանետումների կրճատման հետ, ինչը սպառնալիքներ է ստեղծում ողջ մարդկության համար, բայց Ադրբեջանի տնտեսությունը լիովին նստած է մթնոլորտն աղտոտող հանածո վառելիքի վրա։ Ավելին, տվյալներ կան, որ Ադրբեջանի պետական նավթագազային SOCAR ընկերությունը և նրա գործընկերները մտադիր են երկրում գազի տարեկան արդյունահանումը մինչև 2033 թվականը ներկայիս 37 միլիարդ խորանարդ մետրից հասցնել 49 միլիարդ խորանարդ մետրի:
 
SOCAR-ը համաձայնել է նաև մինչև 2026 թվականը 17 %-ով ավելացնել գազի արտահանումը Եվրամիություն։ Եվրոպական երկրները մեծ հույսեր են կապում ադրբեջանական էներգակիրների հետ, որպեսզի վերացնեն ռուսական գազից իրենց կախվածության հետևանքները։ Բայց Ադրբեջանն իբր ներքին սպառման համար Ռուսաստանից գազ է գնում, սակայն տարբեր վերլուծաբաններ փաստում են, որ այդ երկիրը նման խոշոր մատակարարումների պոտենցիալ չունի, ու ադրբեջանականի անվան տակ ռուսական գազն է ավելի թանկ հայտնվում եվրոպական շուկայում։ Այս ամենի հետ մեկտեղ Ադրբեջանը փորձում է ձևացնել, թե մեծ նշանակություն է տալիս վերականգնվող էներգետիկայի զարգացմանն ու Արցախից բռնազավթված տարածքը հռչակել է որպես կանաչ գոտի։
 
Բայց դա չի խանգարում, որ հանածո վառելիքի արդյունահանման հետևանքով աղտոտեն Կասպից ծովի հարակից միջավայրը, նախապատրաստվեն Արցախում նոր հանքեր բացելուն, ֆոսֆորային զենքի կիրառման արդյունքում այրեն Արցախի անտառները ու Շիկահողի արգելոցում սկսեն արժեքավոր ծառեր հատել։ Չնայած Բաքվի ջանքերին, չի բացառվում, որ համաժողովի անցկացումն Ադրբեջանի համար կարող է լակմուսի թուղթ լինել բացասական իմաստով, քանի որ այն կարող է առիթ դառնալ Բաքվի վրա միջազգային ճնշում բանեցնելու համար։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

ՀԷՑ-ի զավթումը պետության զավթման ճանապարհին հերթական քայլերից է. Արմեն ՄանվելյանԱԺ-ում այսօր տեղի ունեցածի առնչությամբ հատուկ ասելիք չկա էլ` ո´չ ՔՊ-ի պահվածքում նոր բան կար, ո´չ էլ նրանց գործողություններում. ԱբրահամյանՌուսաստանը բանակցությունների նոր փուլի ժամկետների է սպասում Ուկրաինայից. Պեսկով Մեկնարկում է «Ֆիլհարմոնիկը՝ մարզերում» ծրագիրը Խիստ մտահոգիչ է վստահորդների իրավունքների պաշտպանությունը ստանձնելու նպատակով ներկայացած փաստաբանների մուտքի առումով խոչընդոտներ ստեղծելու պրակտիկան. ՄԻՊ Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը խախտող շինծու հասկացությունները չեն համապատասխանում Իրանի դիրքորոշմանը. դեսպան Mantashyants Global Business Forum 2025-ը դարձավ Հայաստանի ամենամասշտաբային բիզնես հարթակը Միրզոյանն ու Հորդանանի փոխվարչապետը քննարկել են տարածաշրջանային հարցեր Փաշինյանի ռազմավարական գործընկերը Թուրքիան և Ադրբեջանն են. Ավետիք Չալաբյան «Հայաքվե» միավորումը պահանջում է, որ գլխավոր դատախազը քրեական գործ հարուցի իշխող կուսակցության կողմից Հայ առաքելական եկեղեցու դեմ ուղղված արշավի հետ կապված հանցագործությունների փաստերի վերաբերյալ Ճապոնիան տիեզերքից արևային էներգիայի 24 ժամյա ստացման ճանապարհին է Դատարկ ապարների լցակույտում աշխատանքը շարունակվում է՝ հզոր տեխնիկայով և կայուն ռիթմովՊարո՛ն Փաշինյան, նստեք Ձեր աթոռին և չփորձեք գրոհել եկեղեցու վրա․ Ավետիք ՉալաբյանԳազայում իսրայելական հարվածների հետևանքով 35 մարդ է մահացել Հայաստանում ժողովրդավարության քողի տակ բռնապետություն է հաստատվում․ Ավետիք Չալաբյան«ՀայաՔվեի» Գյումրիի տարածքային կառույցի գրասենյակում` պարբերական քննարկումներից ու հավաքներից մեկըԱրվեստագետները` Արցախ վերադարձի մասին «Հայաքվեն» պահանջում է քրեական գործ հարուցել ՔՊ-ի կողմից եկեղեցու դեմ հանցագործությունների փաստերի հիման վրաԻրանի հակահայկական երկրորդ քայլը Ռուսաստանում Հայաստանի դեսպանին զգուշացում են արել Փաշինյանն անձամբ է գրոհելո՞ւ Վեհարանը ԱՄՆ-Իրան բանակցությունների նոր փուլն արդեն պլանավորված է. Թրամփ Գլխավոր դատախազի խայտառակումը խորհրդարանում Բիստրովը խոսել է Սպերցյանի՝ «Մանչեսթեր Յունայթեդ» հնարավոր տեղափոխության մասին «ՀայաՔվեն» հանցանքի մասին հաղորդում է ներկայացնում ՀՀ գլխավոր դատախազությունԻ՞նչ է լինում ամեն անգամ, երբ պարագլուխը հայտարարում է ինչ-որ բան «ազատագրելու» մասին. Դավիթ Սարգսյան«Այս կերպարը դարձավ իմ այցեքարտերից մեկը». Մկրտիչ Արզումանյանը՝ ռուսական բեմում «Հայաքվե»-ն Ալավերդի քաղաքում կազմակերպելու է «Ազատ ընտրությունների դերը ժողովրդավարական հասարակությունում» թեմայով անվճար դասընթաց Պետդեպարտամենտում քննարկվել են Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի իրավունքները. Օսկանյան ՔՊ–ականը սպառնում է «վիզ պոկել». նոր կադրեր ԱԺ–ի ծեծկռտուքից Ինչպե՞ս են պահպանում հացը երկար ժամանակ, երբ սովորական մատակարարման շղթաներն ընդհատված են. «Փաստ»Քրիստոնեությունը վրեժ լուծելու գործիք դարձրած Նիկոլ Փաշինյանն առավոտ կանուխ շարունակում է «խաչակրաց արշավանքը». Աննա Կոստանյան«Բանակում» սերիալից հայտնի Էմիլ Գալստյանը շնորհավորել է մայրիկին ու կիսվել համատեղ լուսանկարով Ֆասթ Բանկն առաջարկում է FTN-ի գրավով ապահովված վարկային գիծԱկնկալում ենք, որ Հայաստանը կփոխի իր Սահմանադրության տեքստը. Ադրբեջանի նախագահի օգնական ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (8 ՀՈՒԼԻՍԻ). Տեղի են ունեցել բողոքի ակցիաներ՝ «Զվարթնոց» օդանավակայանի հին շենքը պահպանելու համար. «Փաստ»Brent-ը մեկ բարելի դիմաց թանկացել է մինչև 69,23 դոլար «Ռուսաստանն այնքան թույլ չէ, որքան օրինակ գրում է CNN-ը, իսկ Ադրբեջանն էլ այնքան հզոր չէ, որքան ասում են ռեստորաններում». «Փաստ»Այն, ինչ կատարվել է կովկասագետ, վերլուծաբան Կարեն Իգիթյանի հետ, կատարվելու է ցանկացած հայի հետ, ով կփորձի ընդդիմադիրի դիրքերից հանդես գալ, չլռել․ Աննա Կոստանյան Այն մասին, թե ինչու է որոշ պաշտոնյաների պետք հարգել քրեական օրենսգիրքը, և ինչ է նրանց սպասվում հակառակ դեպքում. Ավետիք Չալաբյան Նոր և երիտասարդ քաղաքական ուժը միշտ էլ պահանջված է. քաղաքացի «Բարի էր, բոլորին ձեռք մեկնող, աշխույժ, Սերժին բոլորն են սիրում». սերժանտ Սերժ Հակոբքեխվյանն անմահացել է հոկտեմբերի 1-ին Հադրութում. «Փաստ»Հարաբերությունների «հոսանքահարումներ»՝ եռացող տարածաշրջանում. «Փաստ»Միջնաժամկետ ծախսերի ծրագրի լավատեսությունը՝ անհիմն. «Փաստ»«Ուժի հերթական ցուցադրությունն է, իշխանությունն ուղիղ ճակատամարտի մեջ է մտել ժողովրդի հետ, հաղթողը մեկն է լինելու՝ կա՛մ իշխանությունը, կա՛մ հայ ժողովուրդը». «Փաստ»Ի՞նչ ցույց տվեցին հուլիսի 4-ի ցույցն ու երթը. «Փաստ»Ռուսական հեռուստաալիքների հեռարձակման արգելքի թեման նորից ակտուալ է. «Փաստ»Ով ինչպես է իրեն դրսևորում հակաեկեղեցական այս արշավի շրջանակներում. «Փաստ»Էլի ուսումնական հաստատություններ կմիավորվեն. ի՞նչ ճակատագիր է սպասվում 64 աշխատակիցներին. «Փաստ»Խոզնավարի ուղղությամբ կրակոցների կայուն ինտենսիվություն է գրանցվել. Ադրբեջանը շարունակում է լարվածություն պահպանելու մարտավարությունը. «Փաստ»