Երևան, 17.Նոյեմբեր.2025,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Նիկոլ Փաշինյանի և ՔՊ-ականների պատվին Վայոց ձորի Խաչիկ գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցում պատարագ մատուցվեց Ահազանգում է «Համահայկական ճակատ»-ի վստահված անձ Ռ.Ստեփանյանը Սևակ Խաչատրյանը կատարում է իր ընտրությունը Բաց քվեարկության բազմակի դեպքեր 14/46 տեղամասում 14/44 տեղամասում հայրը որդու փոխարեն է ստորագրել, որդին` հոր 14/28 տեղամասում անհայտ անձը վաղ առավոտից ուղղորդում է ընտրողներին «Աստծո՛վ». Վաղարշապատի համայնքապետի ընդդիմադիր թեկնածու Խաչիկ Մանուկյանը քվեարկեց Հայ ազգը մերժում է ՔՊ-ին, նրանք դագաղներով են եկել՝ մահվան շունչը մերժում ենք. Խաչիկ Մանուկյան Միակ բանը, որ չի լինելու՝ ՔՊ-ն է․ Խաչիկ Մանուկյան Գեղակերտ գյուղում ՔՊ կուսակցության թեկնածուի շտաբը տեղակայված է ընտրատեղամասից 20 մետր հեռավորությամբ, ինչն ընտրախախտում է. ՀայաՔվե


Արևմուտքը հետխորհրդային պետություններին մղում է բախումների. «Փաստ»

Միջազգային

«Փաստ» օրաթերթը գրում է.

Արևմուտք-Ռուսաստան հակասությունների սրման գլխավոր կետը շարունակում է մնալ Ուկրաինան, սակայն լարվածության տարածման պոտենցիալ նախադրյալներ կան հետխորհրդային մյուս երկրներում։ Պատահական չէ, որ ժամանակ առ ժամանակ ինչպես Ուկրաինայից, այնպես էլ արևմտյան այլ երկրներից հայտարարություններ էին հնչում Ռուսաստանի դեմ երկրորդ ճակատ բացելու շուրջ։ Ճիշտ է՝ ուկրաինական հակամարտության սկսվելուց հետո հետխորհրդային երկրներին դեռևս հաջողվել է զերծ մնալ Ռուսաստանի և Արևմուտքի բախման գոտում հայտնվելուց, բայց, միևնույն ժամանակ, չի բացառվում նման հեռանկարը, քանի որ հող է նախապատրաստվում նոր լարվածության օջախ ստեղծելու համար։
 
Ու այս պետությունների համար լուրջ խնդիր է նաև հասարակության ներսում նկատվող երկփեղկվածությունը և բևեռացման խորացումը, քանի որ արևմտամետների ու ռուսամետների ռադիկալացումը կարող է նույնիսկ քաղաքացիական բախումների առիթ տալ։ Ներհասարակական տրամադրությունների առումով հետաքրքրական է դիտարկել Մոդլովայում տեղի ունեցող ընտրական գործընթացը։ Չնայած գործադրված մեծ ջանքերին՝ գործող նախագահ Մայա Սանդուն այդպես էլ չկարողացավ հաղթահարել 50 տոկոսի շեմը՝ ստանալով ձայների 42 տոկոսից մի փոքր ավելին: Մոլդովայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլը կկայանա նոյեմբերի 3-ին։
 
Բայց արդեն փորձագետների կողմից արվող վերլուծությունները վկայում են այն մասին, որ Մոլդովայի արևմտամետ նախագահի կողմից տարվող քաղաքական գիծը ժողովրդի մեծամասնության հավանությանը չի արժանանում։ Եվ պատահական չէր, որ նախագահական ընտրություններին զուգահեռ հանրապետությունում անցկացվող եվրաինտեգրման հանրաքվեն նույնպես հաստատեց այդ պատկերը։ ԵՄ-ին ինտեգրվելու օգտին քվեարկողների թիվը հազիվ անցավ 50 տոկոսը՝ 12 հազար ձայնի տարբերությամբ, և դա՝ նույնիսկ այն պարագայում, երբ խոսվում է կասկածելի հաշվարկի ու մոլդովական սփյուռքի ձայների ներգրավման մասին։ Այս պատկերը ցույց է տալիս, որ Արևմուտքը չի կարող վստահ լինել, որ մոլդովացիներն իրենց ապագան տեսնում են հենց եվրաինտեգրացման ծրագրերի շրջանակներում։
 
Իրավիճակը բարդ է նաև Վրաստանի պարագայում՝ հատկապես որ Արևմուտքից պարբերաբար այդ երկրին Ռուսաստանի դեմ գործողություններում ներգրավվելու փորձեր են կատարվում։ Հոկտեմբերի 26-ին Վրաստանում խորհրդարանական ընտրությունները խոստանում եմ վճռորոշ նշանակություն ունենալ՝ մասնավորապես այդ երկրի արտաքին քաղաքական կուրսի համար։ Վրաստանում իշխող «Վրացական երազանքը» փորձում է երկիրը զերծ պահել աշխարհաքաղաքական ցնցումներից, իսկ ընդդիմությունը ձգտում է Վրաստանը տանել եվրատլանտյան ինտեգրացիայի ճանապարհով։ Բայց 2008 թվականին ռուս-վրացական պատերազմը արդեն իսկ ցույց է տվել, որ Արևմուտքն առաջնորդվում է միայն Ռուսաստանին վնասելու իր շահերով, իսկ Վրաստանի շահերն իրեն շատ քիչ են հետաքրքրում։ Այս տեսանկյունից հետաքրքիր բացահայտում է կատարել Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլին՝ հայտարարելով, որ Արևմտյան երկրներից մեկը ներկայացնող բարձրաստիճան մի պաշտոնյա Վրաստանի նախկին վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլուն առաջարկել է երեք-չորս օրվա պատերազմ սկսել ընդդեմ Ռուսաստանի։
 
Եվ երբ Ղարիբաշվիլին էլ հակադարձել է, թե երեք-չորս օրվա պատերազմի համար վրացիները կոչնչանան, այդ պաշտոնյան պատասխանել է, թե վրացիները 3-4 միլիոն են, երեք-չորս օրում բոլորին չեն կոտորի։ Այս ամենը ցույց է տալիս, որ Արևմուտքի համար առաջնային խնդիր է Վրաստանի «վրայով» դեպի Հայաստան անցում կատարելը և հակառուսական գործողությունների մղելը, հատկապես որ ՀՀ իշխանությունները պատրաստ են պատեհ առիթի նետվել Արևմուտքի գիրկը՝ նույնիսկ առանց որևէ խոստումի։ ՀՀ իշխանություններին հաջողվել է տևականորեն հակառուսական տրամադրություններ սերմանել մեր հասարակության շրջանում։ Ըստ այդմ, ինչպես առիթ ունեցել ենք նկատել, աճող ձախողումների ֆոնին Արևմուտքի համար մեծանում է Նիկոլ Փաշինյանի «գինը»: Իսկ թե այս հյուսվող հանգույցն, ի վերջո, ինչ հետևանքների կարող է հանգեցնել, նույնիսկ սարսափելի է մտածել։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ուկրաինան պայմանավորվել է Հունաստանի հետ գազի մատակարարման շուրջ. ԶելենսկիՄեծամորում 40-ամյա վարորդը էլեկտրամոբիլով բախվել է պատին. օպերատիվ են գործել փրկարարներն ու պարեկներըՍևանա լիճ է բաց թողնվել իշխանի «Գեղարքունի» ենթատեսակի 437 հազար հատ մանրաձուկԱրձանագրել է 14\14 ընտրատեղամասի «Համահայկական ճակատ»-ի վստահված անձը Ամո՛թ ձեզ. Բանտարկում եք ու հետևից հոխորտում. Էդմոն Մարուքյան Ախուրյանում գործող գազալացակայաններից մեկում պшյթյուն է տեղի ունեցել. կա վիրшվոր PIN-կոդ, մատնահետք թե դեմքի սկանավորում. ո՞րն է սմարթֆոնի ապակողպման ավելի լավ և հուսալի մեթոդըՌուս ֆիզիկոսները հազարավոր անգամներով արագացրել են արևային վահանակների մշակումըԱվստրալիայում մրցավազքի ժամանակ մեքենան մխրճվել է ամբոխի մեջ․ 9 վիրավորներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր էՆիկոլ Փաշինյանի և ՔՊ-ականների պատվին Վայոց ձորի Խաչիկ գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցում պատարագ մատուցվեցԱՄՆ-ն և Դոմինիկյան Հանրապետությունը համատեղ գործողության ընթացքում նավից մոտ 500 կգ կոկաին են առգրավելԽախտումները բազմաթիվ են, մեր վստահված անձինք ահազանգում են, գրանցում են, արձանագրում ենՀորոսկոպ. ի՞նչ պետք է սովորել մինչև տարվա վերջ 14/41 տեղամասում նույն հեռավորության վրա առկա մի պաստառը հեռացնել են տալիս, ՔՊ թեկնածուինը` ոչUFC 322. Իսլամ Մախաչևը նվաճեց երկրորդ տիտղոսը ՀՃԿ-ն արձանագրում է ընտրախախտումները 14/12 տեղամասում ընտրողը նկարահանում է ծրարը: Քվեախցիկում երեխայի հետ էԲաց քվեարկության դեպքեր են արձանագրվել 14/22 և 14/45 ընտրատեղամասերում 14/34 տեղամասում քաղաքացու փոխարեն արդեն քվեարկել ենԼոռու մարզում 20 տոննա հեղուկ գազ տեղափոխող բեռնատարը բшխվել է երկաթե արգելապատնեշներին և կողաշրջված հայտնվել Մարց գետում․ կա վիրшվորԿոնկրետ թեկնածուի ընտրելու ուղղորդում14/44 տեղամասում ընտրողը դուրս է հանում չմարված քվեաթերթիկներըԱրագածոտնի մարզի Ոսկեվազի խաչմերուկում բախվել են «ՊԱԶ» ավտոբուսը, «Infiniti»-ն ու «Լադա»-ն․ կա 7 տnւժած14\13 տեղամասից հաղորդել է ՀՃԿ վստահված անձ Ռուզաննա Ստեփանյանը14\10 ընտրատեղամասում ՀՃԿ վստահված անձը արձանագրել է դեպք Էստոնիան 3.5 միլիոն եվրո է հատկացրել Ուկրաինային «Starlink»-ի համար. ՊՆ նախարար 14/43 տեղամասի ընտրացուցակում քաղաքացին հայտնաբերել է իր տանը գրանցված անծանոթիԿուտակումներ 14/29 տեղամասի դիմացԱնդրշիրիմյան ընտրություններ են փորձում կազմակերպել, խայտառակ վիճակ է. վստահված անձ Ահազանգում է «Համահայկական ճակատ»-ի վստահված անձ Ռ.ՍտեփանյանըԻմ բարեկամներին աշխատանքից հեռացրել են նրա համար, որ աջակցում են ինձ Սևակ Խաչատրյանը կատարում է իր ընտրությունըԲաց քվեարկության բազմակի դեպքեր 14/46 տեղամասում14/44 տեղամասում հայրը որդու փոխարեն է ստորագրել, որդին` հոր14/28 տեղամասում անհայտ անձը վաղ առավոտից ուղղորդում է ընտրողներին14/10 տեղամասում ընտրողին օգնող անձ կա, որը չի գրանցվել«Աստծո՛վ». Վաղարշապատի համայնքապետի ընդդիմադիր թեկնածու Խաչիկ Մանուկյանը քվեարկեց Հայ ազգը մերժում է ՔՊ-ին, նրանք դագաղներով են եկել՝ մահվան շունչը մերժում ենք. Խաչիկ Մանուկյան Միակ բանը, որ չի լինելու՝ ՔՊ-ն է․ Խաչիկ Մանուկյան Գեղակերտ գյուղում ՔՊ կուսակցության թեկնածուի շտաբը տեղակայված է ընտրատեղամասից 20 մետր հեռավորությամբ, ինչն ընտրախախտում է. ՀայաՔվեԲաց քվեարկության դեպք Վաղարշապատի 14/17 տեղամասում. ՀայաՔվե (տեսանյութ) Վաղարշապատի 14/37 տեղամասում կուտակումներ են եղել․ այլ տեղամասում քվեախցիկը վնասված է եղել (տեսանյութ, լուսանկար) Բաց քվեարկության դեպք Վաղարշապատի 14/47 տեղամասումՄենք թույլ չենք տալու գողանալ ժողովրդի քվեն և սեփականաշնորհել քաղաքացիական հասարակությունը․ Մենուա ՍողոմոնյանԿոլումբիան 4,3 մլրդ դոլարի սահմանում շվեդական ռազմական ինքնաթիռներ կգնի Վաղարշապատի 14/45 տեղամասի առջև ընտրացուցակներն անհասանելի վայրում և սովորականից բարձր են փակցվածՎաղարշապատ համայնքի Լեռնամերձ բնակավայրում ՔՊ կուսակցության թեկնածուի պաստառը ընտրատեղամասից 20 մետր հեռավորությամբ է, ինչն ընտրախախտում էԽախտումներ՝ Վաղարշապատի մի շարք ընտրատեղամասերումՀայտնի է մահացու վտանգավոր սովորությունը, որը մարդիկ անում են սնունդ պատրաստելուց առաջTesla-ն իր մատակարարներից պահանջում է ԱՄՆ-ում մեքենաների արտադրության ժամանակ բացառել չինական բաղադրիչները․ WSJ