Երևան, 21.Հունիս.2025,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Թուրքիա իմ այցից չպետք է չափազանցված սպասելիքներ ունենանք. Փաշինյան Ինչի՞ համար է ստեղծվել ՄԱԿ-ը, և ինչո՞ւ այն արդյունավետորեն չի գործում. «Փաստ» 12-ամյա հայուհին առաջին հորիզոնականն է զբաղեցրել «Golden Time Talent» միջազգային մրցույթում. «Փաստ» Խաչակրաց արշավանք. Եկեղեցու հետ հակամարտությունը կարող է զգալիորեն սասանել իշխող կուսակցության և Փաշինյանի առանց այդ էլ թույլ դիրքերը. «Փաստ» Նպատակը բիզնես ակտիվի ռեյդերական զավթման պատրվակ ստեղծելն է. «Փաստ» «Անսահման կարոտել եմ տղայիս, ուզում եմ փարվել իրեն, գրկել, բայց ինձ միայն հուշեր մնացին». Ժորա Մուրադյանն անմահացել է հոկտեմբերի 2-ին, տուն «վերադարձել» յոթ ամիս անց. «Փաստ» Անարդյունավետություն, կամայականություն, տագնապալի ցուցանիշներ. «Փաստ» «Բնավորության գիծ է, որը հատուկ է մի խավի մարդկանց, որոնց միշտ դուր է գալիս, երբ ինչ-որ կայացած մարդու «խփում» են ու դրանից ուրախանում են». «Փաստ» Ինչպես են սինխրոն, զուգահեռ, ձեռք ձեռքի «աշխատում». «Փաստ» Ինչի՞ մասին են խոսում ռեպրեսիվ անկանոն շարժումները. «Փաստ»


«Աստված մեզ հետ է, ա՛պ ջան, լավ պիտի լինի». կամավոր Մերուժան Գրիգորյանն անմահացել է հոկտեմբերի 21-ին Հադրութում. «Փաստ»

Հարցազրույց

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Մերուժանս կամ, ինչպես իրեն հաճախ ասում էին, Մոժս, շատ աշխույժ էր: Մուրճը՝ ձեռքին, անընդհատ ինչ-որ բան էր վերանորոգում, անընդհատ շարժման մեջ էր»,- «Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Նելլին՝ Մերուժանի մայրիկը:
 
Նա ծնվել է Գյումրիում, այստեղ է անցել նրա մանկությունը, պատանեկությունը, երիտասարդությունը, նրա ապրած շատ կարճ կյանքը: Մայրիկն ասում է՝ դպրոցական տարիներին որդու հետաքրքրությունների շրջանակը մաթեմատիկան ու ֆիզիկան էին: «Գուցե ֆիզիկան ավելի շատ, քան մաթեմատիկան: Անտարբեր չէր անգլերենի նկատմամբ, դա պայմանավորված էր նաև ուսուցչուհու գործոնով, որին շատ էր սիրում»: Դպրոցն ավարտելուց հետո Մերուժանն ընդունվում է Երևանի պետական համալսարանի «Կիրառական մաթեմատիկա» ֆակուլտետը: «Մերուժանը շատ ընդունակ էր, բայց ծույլ էր, չէր սովորում: Դասախոսները, որոնց մոտ պարապում էր, ասում էին՝ գիրք չի բացում, բայց մեր պատմածով ամեն ինչ ներկայացնում է: Միշտ նշում էին՝ որ մի քիչ պարապի, ջանք գործադրի, ավելի լավ արդյունքներ կունենա: Ընդունվեց համալսարան, մեկ տարի սովորեց և զորակոչվեց պարտադիր զինվորական ծառայության: Երբ Մերուժանս բանակում էր, ամուսինս մահացավ: Երբ արդեն զորացրվեց, անցավ հեռակա ուսուցման արդեն Ինֆորմատիկայի բաժին, տեղափոխվեց Գյումրի, որ կարողանա և՛ սովորել, և՛ աշխատել»: Քառօրյա պատերազմի ժամանակ Մերուժանը ժամկետային զինծառայող է եղել, ծառայել է Տավուշի մարզում՝ Բերդում:
 
«Այդտեղ էլ է անհագիստ եղել այդ օրերին, դիրքեր են բարձրացել. չլինելով Արցախում՝ կարծես զգացել էր պատերազմի շունչը, միշտ ասում էր՝ գիտեմ, թե դա ինչ բան է»: Պատերազմի հենց առաջին օրերից Մերուժանը լծվում է մարտի դաշտում կռվող տղաներին օգնություն հասցնելու գործին: «Պատերազմն սկսվելու օրը մենք հարսանիքի էինք մասնակցում Երևանում: Իր աչքին էլ ոչինչ չէր երևում: Տուն եկանք, ամբողջ գիշեր չքնեց, տաքսու վարորդի հետ պայմանավորվեց, որ առավոտյան հասնի Գյումրի: Տեսանյութեր կան, որտեղ երևում է, թե ինչ աշխատանք է անում Մերուժանը՝ անվադողեր էր հավաքում, սնունդ, հնարավոր ամեն ինչ: Մարդիկ բերում էին, հավաքում էր ամեն ինչ, և ինքն էլ տեղ էր հասցնում ամենը, հասնում էր տարբեր թեժ կետեր: Գորիսում եկեղեցու քահանան ինձ ասաց՝ այնպիսի տղա ունեք, աննկարագրելի: Օգնությունը Գորիս էին հասցրել, չէին կարողացել որևէ մեկին գտնել, որ դատարկեն ապրանքը: Մոժս ամեն ինչ կազմակերպել էր, բեռնաթափել էին մեքենաները»:
 
Հասկանալով ու զգալով, թե ինչ է կատարվում Արցախում այդ օրերին, Մերուժանը որոշում է ներգրավվել ռազմական գործողություններին: «Երբ արդեն տեսավ, թե ինչ է կատարվում, որոշեց, որ ինքն էլ պետք է միանա տղաներին: Ասում էր՝ 18 տարեկաններին պետք է օգնենք, նրանց կողքին կանգնենք, շատերը դեռ նոր-նոր են սովորում զենք բռնել: Այնպես էր խոսում, կարծես ինքն էլ այնքան մեծ էր: Հարսանիքից հետո բոլորս վարակվել էինք կորոնավիրուսով, տուն չէր գալիս, որ հանկարծ չվարակվեր: Իրեն ասում էի՝ արի տուն, պաչեմ, հոտդ առնեմ, կարոտել եմ: Ինքն էլ կատակով արձագանքում էր՝ ուզում ես պաչես, որ չգնա՞մ, միևնույնն է, պետք է գնամ: Հոկտեմբերի 17-ն էր, պահարանը բացեց՝ մա՛մ, ի՞նչ հագուստ ունեմ, որ չեմ հագնում: Հենց այդ օրն էլ մեկնեց մարտի դաշտ: Վստահ էր, որ հաղթելու ենք»: Մերուժանն անմահացել է հոկտեմբերի 21ին Հադրութի Սարուշեն գյուղում: «Իր եռանդն ու ակտիվությունը տեսնելով՝ Մերուժանին ջոկատի հրամանատար են նշանակում: Նրան ենթարկվում էին, սիրում ու գնահատում, հիմա այնքան պատմություններ եմ լսում Մերուժանիս մասին: Մերուժանս այդ մի քանի օրվա ընթացքում հասցնում է լինել տարբեր թեժ կետերում:
 
Վեց տղաներն ընկնում են շրջափակման մեջ: Նահանջի հրամանին չի ենթարկվում. «Պետք է առաջ գնանք»: Այնքան մեծ հույս ուներ, որ հաղթելու ենք: Հիվանդ էի, ջերմությունս չէր իջնում, այդ գիշեր զանգեց, փաստորեն, հենց դեպքի գիշերն էր. «Մա՛մ ջան, ո՞նց ես»: Ձայնային հաղորդագրություն է թողել: Տղաներին ասում է՝ Աստված մեզ հետ է, ա՛պ ջան, լավ պիտի լինի: Սրանք իր վերջին բառերն են: Նաև ասել էր՝ եթե ինձ մի բան լինի, պապայիս մոտ կտանեք, կարծես կանխազգացում էր ունեցել»: Մեկ ամիս ընտանիքը սպասման մեջ է ապրել: «Ամեն տեղ իրեն էինք փնտրում: Եղբայրս ու տագրս գնացին Արցախ, իրենց տեղն ասել էին: Դիերը թուրքերի մոտ էին եղել: Նոյեմբերի 22-ին եղբորս ծննդյան օրն է: Այդ օրը նա զանգեց. «Նե՛լ, գտել եմ Մերուժանին, «նվերս» եղավ: Հարցրեցի՝ ո՞ղջ է: Եղբայրս արձագանքեց՝ ոչ:
 
Այնքան մեծ հույս ունեի, որ գալու էր, այնքան մեծ հավատ ուներ: Մի կապոց մոմ էր բերել եկեղեցուց՝ մա՛մ, կվառես մոմերը, մինչև գամ: Պատերազմի օրերին ոտքով առավոտյան վաղ Գյումրիից Սուրբ Հովհաննես էր գնում: Ես էլ միշտ ասում էի՝ իր հավատքի շնորհիվ կփրկվի»: Ապրելու ուժի մասին: «Մերուժանն ինքն իրենով կյանք էր, այնքան եռանդ կար իր մեջ: Իրեն այնքան շատ եմ սիրել, կյանքիցս էլ շատ, իրենից հետո ուզում էի կյանքիս վերջ տալ: Բայց աղջիկս ասաց՝ մա՛մ, եթե քո հետ մի բան լինի, ես էլ քո հետևից կգամ: Ու ես սթափվեցի: Աղջիկս ինձ ուժ տվեց, որ կարողանամ ապրել: Իր համար էլ է շատ դժվար, հայրիկից հետո եղբորը կորցրեց: Հիմա աղջիկս ընտանիք է կազմել: Մեկս մյուսիս ուժ ենք տալիս: Գիտեմ, որ Մերուժանս կա, մեզ հետ է, այդ հույսով եմ ապրում, որ ամեն րոպե իմ կողքին է»: Երբ տիկին Նելլիի հետ զրուցում էինք Մերուժանի մասին, մի աղավնի եկավ ու նստեց նրանց պատշգամբում: Մայրիկն ասաց. «Կարծես տղայիս հոգին է, ինձ ասում է՝ միշտ կողքիդ եմ»:
 
Հ. Գ. - Մերուժան Գրիգորյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայության» մեդալով: Հուղարկավորված է Գյումրու գերեզմանատանը՝ հայրիկի կողքին:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Արարատի մարզում Դարբնիկ գյուղում բախվել են «Լադա»-ն և «Renault»-ն․ կան վիրավորներԻրանի գերագույն առաջնորդը երեք հնարավոր իրավահաջորդների է պատրաստել, որոնք պետք է փոխարինեն նրան իր մահվան դեպքում. The New York TimesԹրամփի հատուկ բանագնացը հանդիպել է Լուկաշենկոյի հետ Բախվել են «Opel Astra»-ները, որոնցից մեկը վրաերթի է ենթարկել հետիոտնինԱրցունքներ ու պայքար․ բռնցքամարտի բաց առաջնությունը` ՔաջարանումԻրանը պետք է հստակ երաշխիքներ տա, որ միջուկային զենք չի ունենալու. Մակրոնը՝ Փեզեշքիանին«Բավարիան» հաղթեց «Բոկա Խունիորսին» և ապահովեց իր տեղը փլեյ-օֆֆումԻսրայելը, մեր հարևան Իրանի վրա hարձակվելով, տարածաշրջանը կանգնեցնում է լիակատար աղետի եզրին․ Թուրքիայի ԱԳ նախարարՊատրաստվում եմ Էրդողանին հրավիրել Հայաստան. Փաշինյան (տեսանյութ) Անի Երանյանի և Մհեր Բաղդասարյանի նոր լուսանկարները Թուրքիա իմ այցից չպետք է չափազանցված սպասելիքներ ունենանք. Փաշինյան Ուկրաինան արժանի է ավելի լավ ճակատագրի և չպետք է գործիք լինի երրորդ կողմերի ձեռքում․ ՊուտինԹուրքիայի հետ հնարավոր է ունենալ լավ հարաբերություններ և խաղաղություն, եթե Հայաստանը Ռուսաստանի կողքին է. Մհեր ԱվետիսյանՍամվել Կարապետյանն ընտրել է քրիստոնեական հալածանքների ճանապարհը. վաղվա երթը սատարում է նաև. Մալյան Եկեղեցին մնացել է ազգային հարցեր բարձրացնող միակ կառույցը. Արմեն ՄանվելյանԵրբևէ չպետք է հաշտվել Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու հետ. Դավիթ ՍարգսյանԻ՞նչ հետևանքներ կարող է ունենալ ՀԷՑ-ի պետականացումը. մեկնաբանում է Արթուր Ղամբարյանը «Կուսակրոնության թեման պատրվակ է, Փաշինյանը կատարում է Էրդողանի հանձնարարությունները»․ «ՀայաՔվե» Նիկոլը հանձնել է Ամարասն ու Դադիվանքը, հիմա էլ եկեղեցու դեմ է խոսում. Հրայր ԿամենդատյանԱշխարհահռչակ Մարթա Արգերիխը ելույթ կունենա ԿապանումԱրևային վահանակներ՝ սննդի փոխարեն. ինչի՞ հետ ենք մենք իրականում փոխանակում Երկիրը Սամվել Կարապետյանի մեկուսացումը վատ հետևանքներ է ունենալու Փաշինյանի համար Հայ առաքելական եկեղեցին Ստամբուլում էլ մերժեց Փաշինյանին Այց Թուրքիա՝ ոչնչի՞ մասին Ընդդիմության դեմ ռեպրեսիաներն ավելանալու են Առանց գրպանիկի երեք գնդանոց բիլիարդ. «Փաստ»«ՀայաՔվե» միավորման վարչության անդամ Արմեն Մանվելյանը հանրային բանախոսություն կարդաց` «Արդար Հայաստանի գաղափարը հայոց պետականության զարգացման տեսլականում» թեմայովԻնչի՞ համար է ստեղծվել ՄԱԿ-ը, և ինչո՞ւ այն արդյունավետորեն չի գործում. «Փաստ»Ճամփորդություն դեպի Պորտուգալիա ու ևս 59 նվեր․ Ամփոփվեց «Իմ Ամերիա, իմ ընտանիք» խաղարկության առաջին ամիսը «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի կրթաթոշակառուները և «Ծնվել եմ Արցախում» կրթական ծրագրի շաhառուները մասնակցում էին Էդվարդ Ավետիսյանի հիշատակին նվիրված համերգին 12-ամյա հայուհին առաջին հորիզոնականն է զբաղեցրել «Golden Time Talent» միջազգային մրցույթում. «Փաստ»Խաչակրաց արշավանք. Եկեղեցու հետ հակամարտությունը կարող է զգալիորեն սասանել իշխող կուսակցության և Փաշինյանի առանց այդ էլ թույլ դիրքերը. «Փաստ»Այն մասին, թե ինչ պարտականություն մենք ունենք Սուրբ Էջմիածնի առջև, և ինչպես պետք է այն պատրսստ լինենք կատարել. Ավետիք ՉալաբյանՄեզ ո'չ կարող են վախեցնել, ո'չ էլ հետ պահել պայքարից, մեր հաղթանակն անխուսափելի է. Բագրատ ՍրբազանՆպատակը բիզնես ակտիվի ռեյդերական զավթման պատրվակ ստեղծելն է. «Փաստ»«Անսահման կարոտել եմ տղայիս, ուզում եմ փարվել իրեն, գրկել, բայց ինձ միայն հուշեր մնացին». Ժորա Մուրադյանն անմահացել է հոկտեմբերի 2-ին, տուն «վերադարձել» յոթ ամիս անց. «Փաստ»Անարդյունավետություն, կամայականություն, տագնապալի ցուցանիշներ. «Փաստ»«Բնավորության գիծ է, որը հատուկ է մի խավի մարդկանց, որոնց միշտ դուր է գալիս, երբ ինչ-որ կայացած մարդու «խփում» են ու դրանից ուրախանում են». «Փաստ»Իշխանությունը փորձում է սպառնալ մեր աջակիցներին, որ նրանք դուրս գան պայքարից. Բագրատ ՍրբազանԻնչպես են սինխրոն, զուգահեռ, ձեռք ձեռքի «աշխատում». «Փաստ»Ինչի՞ մասին են խոսում ռեպրեսիվ անկանոն շարժումները. «Փաստ»Պետությունը տարբերակներ է առաջարկում խաղող մթերողներին օժանդակելու համար. «Փաստ»Սամվել Կարապետյանը փոխում է Հայաստանի ներքաղաքական ստատուս-քվոն. «Փաստ»Փաշինյանին մերժողը մասնակցել է «Կրթվելը նորաձև է» միջոցառմանը, ապա ծեծի ենթարկել քպականի զավակներին. «Փաստ»Սպասվում են քաղաքական շարժառիթներով «իրավական» նոր ճնշումներ ու հետապնդումներ. «Փաստ»Ո՞ւմ է վերաբերում հուլիսի 1-ից դեպի Վրաստան և հակառակ ուղղությամբ ուղևորափոխադրումների համար հսկիչ փաստաթղթի պահանջը. «Փաստ»Իրանը սկսել է արագորեն դուրս բերել նավթն իր պահեստներից Դոլարն ու եվրոն թանկացել են Սա հարաբերություններ հաստատելու օրակարգ է, որը բխում է երկու երկրների շահերից. Նիկոլ Փաշինյանը՝ թրքահայությանըՈստիկանությունը «մուկն ու կատուի»-ի ժանրի մեջ մարդկանց մի մասին «բացատրականի», մյուսներին` «ցույց անելու վտանգավորության» մոտիվներով հերիք չէ ոստիկանության տարբեր բաժիններ է տարել, մի բան էլ` ալարում է մարդկանց տեղն ասել. Տիգրան Աբրահամյան