Երևան, 03.Դեկտեմբեր.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Միջազգային և տարածաշրջանային նոր շրջադարձերի աղեղը. «Փաստ» Փաշինյանը մտափոխվել է, ինչի՞ց է նա վախենում. «Փաստ» Երկու աշխարհ, երկու շապիրո. «Փաստ» «Խելացի էր, զուսպ, ընկերասեր, միայնակ չթողեց իր զինակից ընկերներին». Հայկ Անտոնյանն անմահացել է հոկտեմբերի 12-ին Ջուվառլու բնակավայրում, տուն «վերադարձել»... մեկ տարի երկու ամիս անց. «Փաստ» «Ամեն դժվարություն հաղթահարելի է, եթե հավատում ես ինքդ քեզ և ընդունում քեզ այնպիսին, ինչպիսին կաս». «Փաստ» Երկերեսանիության բարոյազուրկ պատկերը. «Փաստ» Բյուջեն ու տնտեսությունը՝ նոր ճնշման ներքո. «Փաստ» ԵՄ-ի ընդլայնման օրակարգի շրջանակները. փողը՝ մեզանից, մեռնելը՝ ձեզանից. «Փաստ» «Ռուսը չի գալու՝ Նիկոլ փոխի, ամերիկացին չի գալու՝ Նիկոլ փոխի». ի՞նչ է հնարավոր անել երկու ամսում. «Փաստ» «Հայաստանի միակ բարեկամը, ինքնիշխանության ու պետականության միակ պահապանը Ռուսաստանը և նրա ժողովուրդն են». «Փաստ»


«Աստված մեզ հետ է, ա՛պ ջան, լավ պիտի լինի». կամավոր Մերուժան Գրիգորյանն անմահացել է հոկտեմբերի 21-ին Հադրութում. «Փաստ»

Հարցազրույց

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Մերուժանս կամ, ինչպես իրեն հաճախ ասում էին, Մոժս, շատ աշխույժ էր: Մուրճը՝ ձեռքին, անընդհատ ինչ-որ բան էր վերանորոգում, անընդհատ շարժման մեջ էր»,- «Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Նելլին՝ Մերուժանի մայրիկը:
 
Նա ծնվել է Գյումրիում, այստեղ է անցել նրա մանկությունը, պատանեկությունը, երիտասարդությունը, նրա ապրած շատ կարճ կյանքը: Մայրիկն ասում է՝ դպրոցական տարիներին որդու հետաքրքրությունների շրջանակը մաթեմատիկան ու ֆիզիկան էին: «Գուցե ֆիզիկան ավելի շատ, քան մաթեմատիկան: Անտարբեր չէր անգլերենի նկատմամբ, դա պայմանավորված էր նաև ուսուցչուհու գործոնով, որին շատ էր սիրում»: Դպրոցն ավարտելուց հետո Մերուժանն ընդունվում է Երևանի պետական համալսարանի «Կիրառական մաթեմատիկա» ֆակուլտետը: «Մերուժանը շատ ընդունակ էր, բայց ծույլ էր, չէր սովորում: Դասախոսները, որոնց մոտ պարապում էր, ասում էին՝ գիրք չի բացում, բայց մեր պատմածով ամեն ինչ ներկայացնում է: Միշտ նշում էին՝ որ մի քիչ պարապի, ջանք գործադրի, ավելի լավ արդյունքներ կունենա: Ընդունվեց համալսարան, մեկ տարի սովորեց և զորակոչվեց պարտադիր զինվորական ծառայության: Երբ Մերուժանս բանակում էր, ամուսինս մահացավ: Երբ արդեն զորացրվեց, անցավ հեռակա ուսուցման արդեն Ինֆորմատիկայի բաժին, տեղափոխվեց Գյումրի, որ կարողանա և՛ սովորել, և՛ աշխատել»: Քառօրյա պատերազմի ժամանակ Մերուժանը ժամկետային զինծառայող է եղել, ծառայել է Տավուշի մարզում՝ Բերդում:
 
«Այդտեղ էլ է անհագիստ եղել այդ օրերին, դիրքեր են բարձրացել. չլինելով Արցախում՝ կարծես զգացել էր պատերազմի շունչը, միշտ ասում էր՝ գիտեմ, թե դա ինչ բան է»: Պատերազմի հենց առաջին օրերից Մերուժանը լծվում է մարտի դաշտում կռվող տղաներին օգնություն հասցնելու գործին: «Պատերազմն սկսվելու օրը մենք հարսանիքի էինք մասնակցում Երևանում: Իր աչքին էլ ոչինչ չէր երևում: Տուն եկանք, ամբողջ գիշեր չքնեց, տաքսու վարորդի հետ պայմանավորվեց, որ առավոտյան հասնի Գյումրի: Տեսանյութեր կան, որտեղ երևում է, թե ինչ աշխատանք է անում Մերուժանը՝ անվադողեր էր հավաքում, սնունդ, հնարավոր ամեն ինչ: Մարդիկ բերում էին, հավաքում էր ամեն ինչ, և ինքն էլ տեղ էր հասցնում ամենը, հասնում էր տարբեր թեժ կետեր: Գորիսում եկեղեցու քահանան ինձ ասաց՝ այնպիսի տղա ունեք, աննկարագրելի: Օգնությունը Գորիս էին հասցրել, չէին կարողացել որևէ մեկին գտնել, որ դատարկեն ապրանքը: Մոժս ամեն ինչ կազմակերպել էր, բեռնաթափել էին մեքենաները»:
 
Հասկանալով ու զգալով, թե ինչ է կատարվում Արցախում այդ օրերին, Մերուժանը որոշում է ներգրավվել ռազմական գործողություններին: «Երբ արդեն տեսավ, թե ինչ է կատարվում, որոշեց, որ ինքն էլ պետք է միանա տղաներին: Ասում էր՝ 18 տարեկաններին պետք է օգնենք, նրանց կողքին կանգնենք, շատերը դեռ նոր-նոր են սովորում զենք բռնել: Այնպես էր խոսում, կարծես ինքն էլ այնքան մեծ էր: Հարսանիքից հետո բոլորս վարակվել էինք կորոնավիրուսով, տուն չէր գալիս, որ հանկարծ չվարակվեր: Իրեն ասում էի՝ արի տուն, պաչեմ, հոտդ առնեմ, կարոտել եմ: Ինքն էլ կատակով արձագանքում էր՝ ուզում ես պաչես, որ չգնա՞մ, միևնույնն է, պետք է գնամ: Հոկտեմբերի 17-ն էր, պահարանը բացեց՝ մա՛մ, ի՞նչ հագուստ ունեմ, որ չեմ հագնում: Հենց այդ օրն էլ մեկնեց մարտի դաշտ: Վստահ էր, որ հաղթելու ենք»: Մերուժանն անմահացել է հոկտեմբերի 21ին Հադրութի Սարուշեն գյուղում: «Իր եռանդն ու ակտիվությունը տեսնելով՝ Մերուժանին ջոկատի հրամանատար են նշանակում: Նրան ենթարկվում էին, սիրում ու գնահատում, հիմա այնքան պատմություններ եմ լսում Մերուժանիս մասին: Մերուժանս այդ մի քանի օրվա ընթացքում հասցնում է լինել տարբեր թեժ կետերում:
 
Վեց տղաներն ընկնում են շրջափակման մեջ: Նահանջի հրամանին չի ենթարկվում. «Պետք է առաջ գնանք»: Այնքան մեծ հույս ուներ, որ հաղթելու ենք: Հիվանդ էի, ջերմությունս չէր իջնում, այդ գիշեր զանգեց, փաստորեն, հենց դեպքի գիշերն էր. «Մա՛մ ջան, ո՞նց ես»: Ձայնային հաղորդագրություն է թողել: Տղաներին ասում է՝ Աստված մեզ հետ է, ա՛պ ջան, լավ պիտի լինի: Սրանք իր վերջին բառերն են: Նաև ասել էր՝ եթե ինձ մի բան լինի, պապայիս մոտ կտանեք, կարծես կանխազգացում էր ունեցել»: Մեկ ամիս ընտանիքը սպասման մեջ է ապրել: «Ամեն տեղ իրեն էինք փնտրում: Եղբայրս ու տագրս գնացին Արցախ, իրենց տեղն ասել էին: Դիերը թուրքերի մոտ էին եղել: Նոյեմբերի 22-ին եղբորս ծննդյան օրն է: Այդ օրը նա զանգեց. «Նե՛լ, գտել եմ Մերուժանին, «նվերս» եղավ: Հարցրեցի՝ ո՞ղջ է: Եղբայրս արձագանքեց՝ ոչ:
 
Այնքան մեծ հույս ունեի, որ գալու էր, այնքան մեծ հավատ ուներ: Մի կապոց մոմ էր բերել եկեղեցուց՝ մա՛մ, կվառես մոմերը, մինչև գամ: Պատերազմի օրերին ոտքով առավոտյան վաղ Գյումրիից Սուրբ Հովհաննես էր գնում: Ես էլ միշտ ասում էի՝ իր հավատքի շնորհիվ կփրկվի»: Ապրելու ուժի մասին: «Մերուժանն ինքն իրենով կյանք էր, այնքան եռանդ կար իր մեջ: Իրեն այնքան շատ եմ սիրել, կյանքիցս էլ շատ, իրենից հետո ուզում էի կյանքիս վերջ տալ: Բայց աղջիկս ասաց՝ մա՛մ, եթե քո հետ մի բան լինի, ես էլ քո հետևից կգամ: Ու ես սթափվեցի: Աղջիկս ինձ ուժ տվեց, որ կարողանամ ապրել: Իր համար էլ է շատ դժվար, հայրիկից հետո եղբորը կորցրեց: Հիմա աղջիկս ընտանիք է կազմել: Մեկս մյուսիս ուժ ենք տալիս: Գիտեմ, որ Մերուժանս կա, մեզ հետ է, այդ հույսով եմ ապրում, որ ամեն րոպե իմ կողքին է»: Երբ տիկին Նելլիի հետ զրուցում էինք Մերուժանի մասին, մի աղավնի եկավ ու նստեց նրանց պատշգամբում: Մայրիկն ասաց. «Կարծես տղայիս հոգին է, ինձ ասում է՝ միշտ կողքիդ եմ»:
 
Հ. Գ. - Մերուժան Գրիգորյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայության» մեդալով: Հուղարկավորված է Գյումրու գերեզմանատանը՝ հայրիկի կողքին:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ի՞նչ հիմքով են ազատվել գործադուլ իրականացրած 18 վարորդները․ Հայկ Կոստանյան Աղազարյանը մերժեց Փաշինյանին Քանի գերի կա Ադրբեջանում․ ԿԽՄԿ-ն մանրամասներ է հայտնել Ամենաթունդը նախկին ԽՍՀՄ-ում, որը, սակայն, այդպես էլ չարմատավորվեց. «Փաստ»«Քաղպայմանագիրը» Գյումրիում ցայտնոտի մեջ է Բյուջեն թերակատարվել է. իշխանությանը սոցիալական բունտ է սպառնում ԶՊՄԿ-ն պահպանում է բնապահպանական բոլոր նորմերը և կատարելագործում ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (3 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ). «Սառը պատերազմի» ավարտը, սրտի փոխպատվաստման առաջին վիրահատությունը, առաջին SMS հաղորդագրությունը. «Փաստ»Չինաստանից արևային մարտկոցների գները կբարձրանան. ինչի՞ պատրաստվել 2024 թվականի դեկտեմբերին Միջազգային և տարածաշրջանային նոր շրջադարձերի աղեղը. «Փաստ»Խնդրում եմ Աստծուն մեզ տա այնքան ուժ ու միտք, որ կարողանանք պահպանել անկախ, ինքնիշխան Հայաստանի Հանրապետությունը․ Մհեր Ավետիսյան Շոլցը Կիևից ուղերձ է հղել Պուտինին Նոր օդային հոսանքներ են ներթափանցում Հայաստան. Գագիկ Սուրենյանը՝ եղանակի մասին Նրա մասին, թե ինչու Հովիկ Աղազարյանը հեշտությամբ չի դնի մանդատը․ Ավետիք Չալաբյան Փաշինյանը մտափոխվել է, ինչի՞ց է նա վախենում. «Փաստ»Մենք մերժում ենք անցյալի մոռացումը, հաշտ չենք դրա հետ․ Մենուա Սողոմոնյան Պետք է հիշել Փաշինյանի թիմից հեռացվածների պատասխանատվության մասին. ՀայաՔվեՄիրզոյանի ելույթը մեզ ուղղակիորեն վերաբերող ոչնչի մասին էր․ Մենուա Սողոմոնյան Երկու աշխարհ, երկու շապիրո. «Փաստ»«Խելացի էր, զուսպ, ընկերասեր, միայնակ չթողեց իր զինակից ընկերներին». Հայկ Անտոնյանն անմահացել է հոկտեմբերի 12-ին Ջուվառլու բնակավայրում, տուն «վերադարձել»... մեկ տարի երկու ամիս անց. «Փաստ»Վարորդների կողմից հերթական անգամ առաջ են քաշվում անտրամաբանական պահանջներ․ Հայկ Կոստանյան «Ամեն դժվարություն հաղթահարելի է, եթե հավատում ես ինքդ քեզ և ընդունում քեզ այնպիսին, ինչպիսին կաս». «Փաստ»Երկերեսանիության բարոյազուրկ պատկերը. «Փաստ»Բյուջեն ու տնտեսությունը՝ նոր ճնշման ներքո. «Փաստ»ԵՄ-ի ընդլայնման օրակարգի շրջանակները. փողը՝ մեզանից, մեռնելը՝ ձեզանից. «Փաստ»«Ռուսը չի գալու՝ Նիկոլ փոխի, ամերիկացին չի գալու՝ Նիկոլ փոխի». ի՞նչ է հնարավոր անել երկու ամսում. «Փաստ»«Հայաստանի միակ բարեկամը, ինքնիշխանության ու պետականության միակ պահապանը Ռուսաստանը և նրա ժողովուրդն են». «Փաստ»Մրցույթն ամփոփվեց. ովքե՞ր արժանացան կրթաթոշակների. «Փաստ»Ռոբերտ Քոչարյանը փրկե՞ց Հովիկ Աղազարյանին. «Փաստ»Ովքե՞ր են իրականում ցանկանում ձեռք բերել Թեղուտի հանքը. «Փաստ» Նոր վճարման տարբերակ տրանսպորտից օգտվելիս Գործարարներին են ներկայացվել Կոնվերս Բանկի ներդրումային առաջարկներըՀԱՊԿ գագաթնաժողովում Հայաստանի միտումնավոր բացակայությունը երկրի համար դրական հեղինակություն չի ստեղծում. Բելառուսի ԱԽ պետքարտուղար Նիկոլ Փաշինյանը ծանր մեղավոր է, բայց դա չի նշանակում, որ նա մենակ է եղել. Գեղամ Նազարյան ՔՊ-ական Դավիթ Առուշանյանը ևս ինքնաառաջադրվել է Գյումրու համայնքապետի ԺՊ-ի ընտրություններում Աշխարհի լավագույն դարպասապահը վնասվածք է ստացել «Չելսիի» դեմ խաղում Պաշտպանեք ձեր խաղացողներին. Ռուբեն Դիաշը դիմել է երկրպագուներին Հիշատակ` Ս. Հակովկի և Ս. Իրավափառի Բանակի կերպափոխման հայեցակարգի որոշ ձևակերպումներ վտանգում են ՀՀ տարածքային ամբողջականությունն ու սահմանների անձեռնմխելիությունը. Տիգրան Աբրահամյան Առաջարկում եմ Համախմբվել Հանուն անվտանգ և բարեկեցիկ Հայաստանի․ Մհեր Ավետիսյան Որևէ մեղադրյալի մեղադրանք չի առաջադրվել այն բանի համար, որ նրա գործողությունից որևէ ոստիկան վնասվածք է ստացել է. Ռուբեն Մելիքյան «Արցախի համերն ու հուշերն իմ գլխում են, այդ ամենը ուզում եմ վերածել ֆիլմի». Ջիվան Ավետիսյանը՝ «2020-ի հրեշտակները» ֆիլմի, Խաչմաչում ապրած մանկության և հոր հետ զրույցների մասին ՀՀԿ անդամները հարգանքի տուրք մատուցեցին Խորհրդային Միության մարշալ Հովհաննես Բաղրամյանի հիշատակին. Հենրիխ ԴանիելյանՈրոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը Սկանդալ՝ հայուհու ելույթից հետո․ ի՞նչ տեղի ունեցավ «Ну-ка, все вместе!» հաղորդման ժամանակ Ադրբեջանը պետական մակարդակով արտահայտում է իր նկրտումները ՀՀ-ի հանդեպ, բայց Հայաստանը պետական մակարդակով հրաժարվում էր ամրագրված իրավունքներից՝ դրանով իսկ միմիայն մեծացնելով Ադրբեջանի ախորժակը. Հայրապետյան EasyPay-ը միացել է Իդրամի Բաց QR ենթակառուցվածքին «Զանգեզուրի միջանցք» ծրագրով՝ տարածաշրջանում կընդլայնվի թուրքական և ադրբեջանական ազդեցությունը Տաթև-Լծեն ճանապարհին իրանական բեռնատարը, դեռևս անհայտ հանգամանքներում, կողաշրջվել է Արցախահայերի իրավունքների պաշտպանությունն իմ առաջնային առաքելությունն է. Սոսե Չանդոյան