Երևան, 18.Մայիս.2025,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Թրամփի վարչակազմը մեղմացրել է Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցները․ Էրդողան Զելենսկին հաղթաթուղթ չունի Ուկրաինայի շուրջ բանակցություններում․ Թրամփ Ռուսական մասնաբաժինը հայկական զենքի շուկայում վաղ թե ուշ կվերականգնվի՞. «Փաստ» Փաշինյանի՝ իշխանությունը պահպանելու հիմնական քաղաքական ռեսուրսը առճակատումն է. «Փաստ» «Շարունակում եմ սպասել Վահեիս, դա է ինձ ապրեցնում». Վահե Թորոսյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 24-ին, «տուն վերադարձել» հինգ ամիս անց. «Փաստ» Շինարարության և անշարժ գույքի ոլորտների բազմաշերտ խնդիրների համայնապատկերը. «Փաստ» Տեսարաններ և... ուրիշ ոչինչ. «Փաստ» «Հատուցման, պատասխանատվության, իշխանությունը կորցնելու վախը նրանց նյարդային է դարձնում, կորցնում են ներքին և արտաքին հենարանները». «Փաստ» Տարածաշրջանում իր տեսակի մեջ միակ թանգարանը հրավիրում է ժամանակի միջով ճամփորդելու. «Փաստ» Քաղաքացուն տրված տարկետման իրավունքը կհամարվի դադարեցված առանց կառավարության որոշման. նախագիծ. «Փաստ»


Ովքե՞ր և ինչո՞ւ են ցանկանում Արցախի հարցը «փակված» տեսնել. փոխվել են ժամանակները, տեխնոլոգիաները, իսկ պատկերը նույնն է. «Փաստ»

Վերլուծական

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ժամանակ առ ժամանակ տարբեր հարթակներում քննարկումների ժամանակ կարելի է լսել արտահայտություն, որ Արցախի խնդիրը (հարցը) փակված չէ: Ըստ որում, հաճախ այդ արտահայտությունը ուղեկցվում է հորդորներով, որ պետք է այս անել, այն անել, որպեսզի բոլորին պարզ դառնա, որ հարցը փակված չէ: Հարկավ, չենք վիճի կամ վիճարկի. պետք է շարունակաբար գործել, ակտիվ լինել, ամեն առիթով, տո՝ թեկուզ առիթ ստեղծելով՝ բարձրացնել հարցը բոլոր հնարավոր ներքին ու արտաքին հարթակներում: Ինքնին հասկանալի է, որ այսպես ասված՝ «օրվա իշխանությունը» դա չի անելու և չի անում:
 
«Օրվա իշխանությունը», ի դեմս Նիկոլ Փաշինյանի և նրա ՔՊ-ի, բացարձակապես համամիտ է Հայաստանի ու հայության ոխերիմ թշնամիներ Ադրբեջանի և Թուրքիայի, համապատասխանաբար՝ Ալիևի և Էրդողանի հետ, որ՝ վերջ, Արցախի հարցը փակված է: Չկա հայկական Արցախ, Արցախում չկան հայեր, ուրեմն՝ չկա նաև Արցախի հարց: Բայց հայությունը՝ թե՛ իր հավաքականությամբ, թե՛ իր քաղաքական, կուսակցական, հասարակական, ազգային կառույցներով, գերազանցապես այդպես չի կարծում:
 
Այդպես կարծում են բացառապես փաշինյանականները, նրանք, ովքեր ճամարտակում են, այսպես կոչված, «իրական Հայաստանի» մասին, կամ նրանք, որոնք իրենց խղճի հետ գործարքի գնալով՝ փաշինյանական իշխանության շահառու են՝ բառի ամենաուղիղ իմաստով: Բայց խոսքը նրանց մասին չէ: Իսկ խոսքն այն մասին է, որ Արցախի հարցն ինքնին «Հայկական հարցի» բաղկացուցիչ մասն է, եթե չասվի՝ ուղիղ շառավիղն է: Ու, որպես այդպիսին, այդ հարցը կարող է «փակված» համարվել կա՛մ լուծում ստանալուց հետո, կա՛մ այն բանից հետո, երբ «Հայկական հարցն» էլ փակվի, այսինքն՝ ինչին ձգտում են թե՛ Թուրքիան ու Ադրբեջանը, թե՛ Հայաստանի այսօրվա իշխանությունները: Հակիրճ՝ քանի դեռ «Հայկական հարցը» փակված չէ, ուրեմն՝ փակված չէ նաև Արցախի հարցը: «Արցախի հարց» ասվածը որոշակի իմաստով Հայոց ցեղասպանության հետևանք է:
 
Ավելին, բուն Արցախի տարածքում ևս 20-րդ դարի առաջին կեսում, կոնկրետ՝ 1920 թվականին տեղի է ունեցել ցեղասպանական ոճրագործություն, որը պատմագիտության մեջ հայտնի է «Շուշիի ջարդեր» եզրույթով ու վերաբերում է 1920 թ. մարտի 22-26-ը հայկական Շուշիում իրականացված ջարդերին, որոնց ընթացքում շուրջ 20 հազար հայ կոտորվեց: Վստահ ենք, որ շատերն են ծանոթ պատմական իրադարձությունների հիմնական դրվագներին ու դեպքերի ողբերգական ընթացքին, ուստի պարզապես հիշեցնենք, որ «Արցախի հիմնախնդիր» ասվածը ո՛չ երեկ, ո՛չ էլ երեկ չէ առաջին օրն է ծագել: Ու չնայած անցած տասնամյակներում շատերն են ցանկացել «Արցախի հարցը» փակված համարել, ինչպես «փակված» էին համարում «Հայկական հարցը», բայց այդպես չէր և այդպես չէ: Խորհրդային Միության պայմաններում էլ հարցը պարզապես «քնեցված» էր, թեպետ Խորհրդային Հայաստանի տարբեր ղեկավարներ միշտ էլ բարձրացրել են այն:
 
Պարզից էլ պարզ էր, որ ԽՍՀՄ փլուզմանը զուգահեռ այս հիմնախնդիրը նորից բորբոքվեց: Թշնամին էլի դիմեց ցեղասպանության՝ նպատակ ունենալով հայաթափել Արցախը, բայց 90-ականներին մեզ հաջողվեց դիմակայել ու հաղթել (քավ լիցի, այն ժամանակ Նիկոլ Փաշինյանն ընդամենը 14-15 տարեկան էր...): Լավ, իսկ, մեծ հաշվով, ի՞նչ է «Հայկական հարցը», ո՞րն է այդ հարցի խտացված բովանդակությունը: Եթե շատ պարզ, ապա դա ժողովրդի, ազգության՝ սեփական բազմահազարամյա բնօրրանում, սեփական հողի վրա, իր պատմական հայրենիքում ապրելու և արարելու, սեփական ճակատագիրն իր կամքով տնօրինելու բնական ու անկապտելի իրավունքն է: Այդ իրավունքն է խլված միլիոնավոր հայերից՝ Հայոց ցեղասպանության հետևանքով, այդ իրավունքը խլվել ու խլվում է Արցախի հայությունից՝ արդեն մեր օրերում, ինչպես ասվում է՝ «քաղաքակիրթ աշխարհի» աչքի առաջ:
 
Փոխվել են տեխնոլոգիաները, հեռագրին փոխարինել է ինտերնետը, բայց պատկերը նույնն է, ի դեպ: Ժամանակի խոշոր ընդգրկման տիրույթում՝ ժողովուրդները կա՛մ պաշտպանում են ու տեր են կանգնում իրենց իրավունքներին, կա՛մ վերանում, կորչում-անհետանում են պատմության ասպարեզից, երկրի երեսից: Այսինքն, մեր ազգը կա՛մ պետք է ուժերի գերլարումով կարողանա լուծել իր հարցը, տիրանալ իր իրավունքներին, կա՛մ համակերպվի վերանալուն, կորչել-անհետանալուն՝ իր ամեն ինչով: Կենտրոնանանք կոնկրետ Արցախի հարցի փակված-չփակված լինելու վրա: Այն փակված չէ ու չի էլ կարող փակված լինել, քանի դեռ կան մարդիկ, մեր այն հայրենակիցները, որոնք բառացիորեն դեռ 1-1,5 տարի առաջ ապրում էին իրենց բնօրրանհայրենիքում:
 
Հարցը փակված չէ, քանի դեռ կան մարդիկ, որոնք կռվել են այդ հայրենիքի ազատագրման համար ու պաշտպանել են այն: Քանի դեռ կան մարդիկ, որոնք ամենահարազատին՝ որդուն, եղբորը, հորը, պապին են կորցրել հանուն Հայրենիքի այդ հատվածի գոյության: Կարճ ասած՝ քանի դեռ թարմ է հայրենի բնօրրանի հիշողությունը, Արցախի հարցը փակված չէ: Ու դա հրաշալի հասկանում է նաև փաշինյանական իշխանությունը, որը հատուկ այնպես է անում, որ Արցախից բռնի տեղահանված, գործնականում էթնիկ զտման ենթարկված մեր հայրենակիցները հնարավորինս ցաքուցրիվ ապրեն, հավաք բնակություն չունենան մեկ-երկու կոնկրետ վայրում՝ կտրվելով միմյանցից, զրկվելով իրենց բարբառով ոչ վիրտուալ հաղորդակցվելուց, իրենց ավանդույթները հնարավորինս պահպանելուց: Նմանապես պատահական չէ այն չուզողական, մուննաթային, երեստվողական վերաբերմունքը, որ դրսևորվում է Արցախի մեր հայրենակիցների նկատմամբ: Պատահական չէ, որ փաշինյանական իշխանությունը որդեգրել է այնպիսի մոտեցում, որ հնարավորինս շատ արցախցիներ ցանկանան հեռանալ նաև Հայաստանից: Պատահական չեն իշխանության բարձրաստիճան ներկայացուցչի միջոցով Արցախի հայության հասցեին ներքին թշնամանք ու ատելություն սերմանելու դրսևորումները:
 
Հազարամյակներով իրենց հողուջուրը, իրենց ինքնությունը պահած մարդկանց... նպաստի խնդրարկուի են վերածել: Այդ ամենը նպատակաուղղված է արցախցիներին Հայաստանից հեռացնելուն և «Արցախի հարցն» այդ չափով, այսպես ասած, «փակելուն»: Բայց նաև ակնհայտ է, որ այս իշխանությունից ազատվելուց, ազատագրվելուց հետո ձևավորվելիք ազգային իշխանությունը կրկին բացելու է «Արցախի հարցի» թղթապանակը: Վերջին հաշվով, իրականացվել է ցեղասպանություն: Ու դա հենց այնպես անցնելու է, գնա՞: Այդ ամենը շատ ավելի լավ հասկանում է նաև մեր դարավոր թշնամին, որը հենց դրա համար էլ իր շահած «փաշինյանական» իշխանություն-բոնուսի միջոցով ձգտում է այնպես անել, որ արդեն վաղը, մյուս օրը փակի հենց բուն «Հայկական հարցը», այս անգամ՝ առհավետ:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Իսրայելը նոր թափով է սկսել ռմբակոծել Գազան. զոհվել է ավելի քան 100 պաղեստինցի Երևանում 32 և 24-ամյա ամուսինների մոտ հայտնաբերվել է «կրիստալ» տեսակի թմրամիջոց«Եռաբլուր» զինվորական պանթեոնի տարածքից գողացվել են 150,000 դրամ արժողությամբ արծաթափայլ եղևնիներԳեղարքունիքում բախվել են «BMW X5»-ը ու «Toyota Land Cruiser»-ը, վերջինը հայտնվել է դաշտումԻրանն ու Չինաստանն կընդլայնեն համագործակցությունը տեխնոլոգիական համագործակցության ոլորտումԵվրոպացի առաջնորդները գիտակցում են Վրաստանի հետ շփվելու անհրաժեշտությունը. Իրակլի ԿոբախիձեԵս դադարեցրի պատերազմը Պակիստանի և Հնդկաստանի միջև, դա կլիներ միջnւկային պատերազմ․ ԹրամփԱՄՆ Միսսուրի և Կենտուկի նահանգներում մոլեգնում են ուժգին փոթորիկներ Իրաքը 40 մլն դոլար կհատկացնի Գազայի և Լիբանանի վերականգնման համար Բացառիկ տեսանյութ՝ սպանության վայրից. իրավապահները մտել են Կաթնաջուր գյուղի դաշտԱնչելոտին գնահատել է «Բարսելոնայի» չեմպիոնությունը Լա Լիգայում Թրամփի վարչակազմը մեղմացրել է Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցները․ Էրդողան «Պաշտոնապես պատրաստ եմ ամռանը». Վաչե Թովմասյանի ֆոտոշարքը Ստամբուլում կայացած բանակցությունների ընթացքում բոլոր կառուցողական առաջարկներն արել է Ռուսաստանը․ ԶախարովաԿարևոր է Անգլիայի գավաթը նվաճելը․ մենք կանենք հնարավոր ամեն ինչ, որպեսզի հաղթենք եզրափակչում․ ՀոլանդՀրդեհ Վանաձոր քաղաքումՎեհափառը մեկնել է Բելառուս․ նա կհանդիսապետի Բելառուսում կառուցված առաջին հայկական եկեղեցու օծման արարողությունըՄինսկում ներկայացվել են Գ. Ծառուկյանի նախաձեռնած ծրագրերը՝ Մեծ Հաղթանակի 80-ամյակին ընդառաջ Լոռու մարզում 29-ամյա երիտասարդի են կյանքից զրկելՀայկ Եսայանը շնորհավորում է Հեռահաղորդակցության օրվա առթիվ և հայտարարում 5G ցանցի գործարկման մասինԶելենսկին հաղթաթուղթ չունի Ուկրաինայի շուրջ բանակցություններում․ Թրամփ Ոչ լռություն, ոչ մոռացում․ գերիների վերադարձը՝ համահայկական պահանջ Երևանում «BMW X6»-ը մոտ 2 մետր բարձրությունից ընկել ու կողաշրջվել էՏիգրան Ավետիսյանի «Հասկենի» ալբոմի շնորհանդեսը` «ՀայաՔվեի» աջակցությամբՊահանջում ենք պատասխանատվության կանչել հայկական ազգային ինքնությունը վիրավորողներին. «ՀայաՔվե»Ռուսաստանում մեկնարկել է երկրում առաջին ճկուն արևային մոդուլների արտադրությունը «ԱԺ-ում եղած խուլիգանությունը վկայում է չարիքի իշխանության վախերի մասին»․ Բագրատ Սրբազան Ինչո՞ւ է ահաբեկվել գործող իշխանությունը Մարուքյանի առաջադրումից Այսրոպեական հաճույքի համար Փաշինյանը վարկանիշի լուրջ կորուստ է գրանցելու Ադրբեջանը նոր պահանջ է առաջ քաշում Հայաստանին Ձախողված այց Տիրանա. Եվրոառաջնորդների արհամարհական վերաբերմունքը Փաշինյանին Մայիսի 15-ին Երևանում տեղի ունեցավ «Կայուն զարգացում. կամուրջ՝ Բրազիլիայում անցկացվող COP 30-ի և Հայաստանում անցկացվող COP 17-ի միջև» համաժողովը, որին մասնակցում էր նաև ԶՊՄԿ-ն Հանձնվել չկա՛, հիասթափվել չկա՛, կոտրվել չկա՛․ Մհեր Ավետիսյան Նախաձեռնող հայ տնտեսվարողն արտագաղթում է. Հրայր ԿամենդատյանՏեղի ունեցավ «ՀայաՔվե» միավորման խորհրդի հերթական նիստըՈւժի նկատմամբ խորամանկության հաղթանա՞կ, թե՞ խաբեություն ու նենգություն. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (17 ՄԱՅԻՍԻ)․ Բազմահազարանոց ցույցեր՝ Ստեփանակերտում և Երևանում. «Փաստ»Կորցրած տարածքներ ու փողաբեր ասֆալտ` սա´ է Նիկոլը. քաղաքացիՌուսական մասնաբաժինը հայկական զենքի շուկայում վաղ թե ուշ կվերականգնվի՞. «Փաստ»Կարող է զարթնենք, տեսնենք՝ Փաշինյանը փախել է, անկանխատեսելի զարգացումներ են ընթանում մեր շուրջԻնչ հետևանքների կարող է բերել փողով զինվորական ծառայությունից ազատվելու ՔՊ-ական գաղափարը. Ավետիք ՉալաբյանՓաշինյանի՝ իշխանությունը պահպանելու հիմնական քաղաքական ռեսուրսը առճակատումն է. «Փաստ»ՈւՂԻՂ. Մաքրենք մեր կյանքի մոլախոտը. Բագրատ Սրբազանի վերջին ուղիղ եթերը «Շարունակում եմ սպասել Վահեիս, դա է ինձ ապրեցնում». Վահե Թորոսյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 24-ին, «տուն վերադարձել» հինգ ամիս անց. «Փաստ»Շինարարության և անշարժ գույքի ոլորտների բազմաշերտ խնդիրների համայնապատկերը. «Փաստ»Տեսարաններ և... ուրիշ ոչինչ. «Փաստ»«Հատուցման, պատասխանատվության, իշխանությունը կորցնելու վախը նրանց նյարդային է դարձնում, կորցնում են ներքին և արտաքին հենարանները». «Փաստ»Տարածաշրջանում իր տեսակի մեջ միակ թանգարանը հրավիրում է ժամանակի միջով ճամփորդելու. «Փաստ»Քաղաքացուն տրված տարկետման իրավունքը կհամարվի դադարեցված առանց կառավարության որոշման. նախագիծ. «Փաստ»«Ելակով», «անթալան» կորուստներ՝ առանց Եռատոնի, առանց ընդհանրապես տոնի.... «Փաստ»