Փաշինյան-Ալիև շփումներն օգուտ են տալիս, մենք դրական ենք գնահատում այդ հանդիպումները. Արայիկ Հարությունյան
ՔաղաքականՄենք բոլոր նման հանդիպումները դրական ենք գնահատում երկխոսության առումով ու միտված ենք նրան, որ առաջիկայում այն գործընթացներն ու խաղաղության պայմանագրի ստորագրումն իրականություն կդառնա:
Այս մասին ԱԺ-ում, անդրադառնալով Ալիև-Փաշինյան վերջին հանդիպմանն, ասաց վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը:
Նրա խոսքով՝ նման շփումները օգուտ տալիս են:
«Քննարկումներն եղել են տետատետ ու պատվիրակություններով: Մենք տեսնում ենք խաղաղության պայմանագրի չհամաձայնեցված կետերը համաձայնեցնելու հնարավորություն:
Ցանկացած խաղաղության պայմանագիր կամ համաձայնագիր լավ է, երբ կան փոխզիջումներ»,- ասաց նա: