Երևան, 10.Նոյեմբեր.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Լարսում սպասող հայկական բեռնատարների թիվն ավելացել է 150-ով․ «Սպուտնիկ Արմենիա» Մոսկվան պատրաստ է լսել Թրամփի առաջարկները՝ Ուկրաինայում իրավիճակի կարգավորման վերաբերյալ. ՌԴ ԱԳՆ Սևանա լիճ է բաց թողնվել 300 հազար մանրաձուկ Ռուսաստանի օդային տարածքում այս գիշեր 50 անօդաչու թռչող սարք է խոցվել. ՌԴ ՊՆ Ամերիկյան ընտրությունների համաշխարհային ու տարածաշրջանային նշանակությունը․ «Փաստ» Ինչո՞ւ Հայաստանը պետք է ձգտի դառնալ BRICS-ի անդամ․ «Փաստ» ԱՄՆ-ի ներկայությունը Հայաստանում ավելի պրագմատիկ և իրավիճակային կդառնա՞. «Փաստ» «Բան չմնաց, իննսուն օր, ինչ ուզում է լինի, տուն եմ գալու». Մաքսիմ Հովհաննիսյանն անմահացել է նոյեմբերի 2-ին Ճարտարի բարձունքում. «Փաստ» «Որքան երկարաձգվում է այս իշխանությունների պաշտոնավարումը, այնքան դժվարանում է հետագայում հայկական շահերից բխող օրակարգի ձևավորումը». «Փաստ» Բաստիոնային «ժողովրդավարություն»... սոսկ սեփական իշխանավարումը հավերժացնելու նպատակով. «Փաստ»


Վրացական երազանքը և հայկական հալլյուցինացիաները

Վերլուծական

Վրացական ընտրությունների քննարկումը հայկական հանրային տիրույթում բուռն է և «ինքնամոռաց», սակայն այդ ընթացքում կա՛մ շրջանցվել են, կա՛մ որոշ շրջանակների կողմից միտումնավոր խեղաթյուրվել են մի շարք փաստեր։

1. Անշուշտ, եվրոպական և ամերիկյան իշխանական արձագանքները ևս մեկ անգամ վկայում են համատարած դարձած երկակի ստանդարտների և արժեքների անվան տակ շահերի բացահայտ գերակայության մասին։ Վրաստանի ընտրություններն իրենց որակով անհամեմատելի էին Ադրբեջանի խայտառակ, բայց մարսված ընտրությունների հետ, իսկ Վրաստանի ներքաղաքական մթնոլորտը բազմապատիկ ավելի ժողովրդավար է, քան նիկոլական Հայաստանում։

Սակայն Արևմուտքը համառորեն լռում է նիկոլական ռեժիմի լկտիությունների մասին, իսկ Ալիևի ռեժիմի նկատմամբ սահմանափակվում են թղթային և թվիթերային սպառնալիքներով։

2. Հաջորդ դիտարկումս այն է, որ վրացական ընդդիմության անհաջողության պատճառներից մեկն էլ այն է, որ ընդդիմադիր դաշտը չկարողացավ համախմբվել և միասնական ճակատով հանդես գալ։ Եվ խնդիրը ոչ թե մեկ ցուցակով չգնալու (դա պարտադիր չէր), այլ ստորգետնյա ամբիցիաների, ներքին գզվռտոցի և հռչակված նպատակներին չծառայելու մեջ էր։ Ու այս դասը հայկական ընդդիմությունը պիտի լավ սերտի։

3. «Խաղաղություն ընդդեմ պատերազմի» վրաց ընտրությունների հանրային դիսկուրսը որևէ աղերս չունի հայկական իրականության հետ, որովհետև Վրաստանի դեպքում այդ բնորոշումները՝ պատերազմ և խաղաղություն, այլ բովանդակություն ունեն։ Հայաստանի պարագայում ակտուալ է վրաց ընտրությունների այլ, առավել խորքային դիլեման՝ ծառայե՞լ ուրիշի գեոպոլիտիկ շահերին, թե՞ խուսափել «հսկաների» բախման նոր ճակատ դառնալուց։ Ահա սա պիտի լինի Հայաստանում ընդդիմության կողմից երկրի անվտանգային թիվ մեկ հարցադրումը, որն իր մեջ ներառում է թե՛ Արցախի հարցը, թե՛ հայ-ադրբեջանական հարաբերությունները, թե՛ ինքնիշխանության իրական ընկալումը։

4. Երբ որոշ շրջանակներ փորձում են զուգահեռներ անցկացնել այսօրվա Վրաստանի և 2018-ի Հայաստանի միջև, առաջին հռետորական հարցադրումս շատ ուղիղ է, շատ մարդկային և շատ անկեղծ. տղե՛րք (հավաքական դիմելաձև է), բա դուք ո՞ւր էիք այդ 18-ին։ Բա որտե՞ղ են ձեր այդ ժամանակների խրոխտ գրառումները և հարցազրույցները ի պաշտպանություն գործող իշխանության։ Բա ո՞ւր էր ձեր քաղաքացիական կեցվածքն ընդդեմ մեր՝ հանրապետականներիս հանդեպ իրականացված անմարդկային տեռորի։ Բա «55-ն ընդդեմ 3.000.000-ի» համատարած խելագարության ժամանակ դուք էն 55-ի՞ մեջ էիք։

Չէ, լավագույն դեպքում անտարբեր էիք, միջանկյալ դեպքում՝ հոգու խորքում հրճվում էիք, իսկ իրականում՝ շատերը շամպայնով նշում էին «արյունարբու ռեժիմի» պարտությունը և Նիկոլի հետ մերձենալու ջանքեր գործադրում։ Թե՛ հիշողության, թե՛ բարոյականության հետ կապված նրանց խնդիրները լիարժեք լուծելի են, վստահեցնում եմ։

5. Ի դեպ, Իվանիշվիլին մնաց իշխանության նաև այն պատճառով, որ ի տարբերություն 2018-ի Հայաստանի, նրան իշխանազրկելու գեոպոլիտիկ կոնսենսուս չկար։ Հակառակը, Մոսկվան անթաքույց և տեսանելի, ուղիղ տեքստով (և ոչ միայն տեքստով) նախընտրական փուլում սատարում էր և հիմա էլ սատարում է Վրաստանի իշխանություններին, այդ թվում՝ տնտեսական գործիքակազմով։ Սա կրկին շեշտում եմ «հիշողության կորուստ» ունեցողների համար։

6. Եվ ամենակարևորը՝ Վրաստանի ժողովուրդը, ի տարբերություն 2018-ի Հայաստանի, չկերավ այն կտերը, ստերը, մանիպուլյացիաները, որոնք համառորեն հրամցվում էին «առաջադեմ» շրջանակների կողմից։ Այդ մասին են վկայում հետընտրական Թբիլիսիի այս պահի պատկերները։

Հ.Գ. Վրացիները սերտել են թե՛ իրենց նախկին սխալները, թե՛, գուցե, ներկայիս Հայաստանի ողբալի դասերը։ Իսկ մե՞նք երբ ենք սթափվելու։

Արմեն Աշոտյան

«ՀայաՔվեի» աջակցությամբ կայացավ երաժիշտ Տիգրան Ավետիսյանի «Սխալ երկիր» ալբոմի հանրային ներկայացումը ԱՄՆ-ում դադարեցնում են Դոնալդ Թրամփի դեմ դատական գործերի ընթացքը «Լոկոմոտիվը» հաղթանակ տոնեց․ Սևիկյանը և Թիկնիզյանը մասնակցեցին հանդիպմանը Հայաստանում նախատեսվում է արգելել ֆիզիկական անձանց կողմից սնդիկի ներմուծումը և արտահանումը «Մենք չենք մոռանա, չենք ների». ռուս օդաչուները հարգանքի տուրք են մատուցել Հայաստանում իրենց ընկերներին Լարսում սպասող հայկական բեռնատարների թիվն ավելացել է 150-ով․ «Սպուտնիկ Արմենիա» Հայտնի չէ, թե երբ է կայանալու Սնուփ Դոգի հետաձգված համերգը. Սնուփ Դոգը նշել է Երևանում նախատեսվող համերգի կարևորությունը Ռուսաստանը ձեռք է բերել մինչև 120 կմ հեռահարությամբ նոր ռումբեր Պրեմիերա. Սիլվա Հակոբյան և Վարդան Գալստյան-«Թել-թել» Մոսկվան պատրաստ է լսել Թրամփի առաջարկները՝ Ուկրաինայում իրավիճակի կարգավորման վերաբերյալ. ՌԴ ԱԳՆ Հայաստանին սպառնում է ամբողջական և վերջնական կապիտուլյացիա․ ՀՀՄ Սևանա լիճ է բաց թողնվել 300 հազար մանրաձուկ Ռուս մարմնամարզուհին հանդես կգա Հայաստանի դրոշի ներքո Նոյեմբերի 9-ը սկիզբ դրեց դիմակներ պատռելու գործընթացին․ Աննա ԿոստանյանՍուր շնչառական վարակների քանի դեպք է արձանագրվել. ինչ պատկեր է նախորդ տարվա համեմատ Ռուսաստանի օդային տարածքում այս գիշեր 50 անօդաչու թռչող սարք է խոցվել. ՌԴ ՊՆ Երբ սեփական պատմությունդ լավ չես սովորում, այն պատժում է հենց քեզ․ Մհեր Ավետիսյան Թրամփի ընտրությամբ կարող է վերադասավորում լինել. Ավետիք Չալաբյան Ազգային ժողովում թեժ է լինելու. իշխանությունը պատրաստվում է արտահերթի Չորս տարի առաջ այս օրն ավարտվեց 44-օրյա պատերազմը Պատահական չէ իրանցի փորձագետների հետ համաժողովը Կապանում անցկացնելը. Ծառուկյան Թրամփի վարչակազմում Հայաստանի հետ աշխատող պաշտոնյա կլինի Ընդդիմությունը պատրաստվում է ֆորս-մաժորային սցենարների Տեղեկություն փոխանցելու միջոցից՝ դասական երաժշտական գործիք․ «Փաստ»COP 29-ից առաջ Իտալիայի 38 խորհրդարանականներ կոչ են արել ազատել հայ ռազմագերիներին. ՀայաՔվեՀԷԿ-երը կորցնու՞մ են իրենց առավելությունները. փորձագետները նշել են արևային և քամու էներգիայի արտադրության աճ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (9 ՆՈՅԵՄԲԵՐԻ)․ Բեռլինյան պատի քանդումը, աշխարհում առաջին ծալովի պարաշյուտը, «բյուրեղապակյա գիշերը»․ «Փաստ»Ամերիկյան ընտրությունների համաշխարհային ու տարածաշրջանային նշանակությունը․ «Փաստ»Ինչո՞ւ Հայաստանը պետք է ձգտի դառնալ BRICS-ի անդամ․ «Փաստ»Ցանկացած կորուստ վերականգնել, հետ բերել հնարավոր է՝ բացի երկու կորստից՝ զոհված մարդկանցից ու կորցրած ինքնությունից. ՀայաՔվեԱՄՆ-ի ներկայությունը Հայաստանում ավելի պրագմատիկ և իրավիճակային կդառնա՞. «Փաստ»«Բան չմնաց, իննսուն օր, ինչ ուզում է լինի, տուն եմ գալու». Մաքսիմ Հովհաննիսյանն անմահացել է նոյեմբերի 2-ին Ճարտարի բարձունքում. «Փաստ»«Որքան երկարաձգվում է այս իշխանությունների պաշտոնավարումը, այնքան դժվարանում է հետագայում հայկական շահերից բխող օրակարգի ձևավորումը». «Փաստ»Բաստիոնային «ժողովրդավարություն»... սոսկ սեփական իշխանավարումը հավերժացնելու նպատակով. «Փաստ»Նախագծերի կյանքի կոչման պարագայում Արցախից բռնի տեղահանված շուրջ 25 000 ընտանիք կապահովվի բնակարանով. «Փաստ»«Փաստ» թերթը ութ տարեկան է. «Փաստ»Երկակի արժեհամակարգերի ու ստանդարտների ստվերը. «Փաստ»Վրացական և ուկրաինական սցենարները ցույց են տալիս, թե ինչ վտանգ են ներկայացնում արևմտյան փամփուշտների հետ սիրախաղերը. «Փաստ»Կարեն Հակոբյանի մասնակցությամբ որևէ քննչական և վարույթային գործողություն այդպես էլ չի կատարվել, չնայած ներկայացված միջնորդություններին. «Փաստ»Ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը շահագրգռված չէ գերիների ու բռնի առևանգվածների ազատ արձակման հարցում. «Փաստ»ՆԱՍԱ-ի Juno տիեզերական սարքը Երկիր է փոխանցել Յուպիտերի ամենահստակ լուսանկարները Ադրբեջանը հասավ իր ուզածին, պատերազմ չի ուզում, Հայաստանը «պետք» է վերջ տա զինվելnւն. Ալիև«Ինձ ասում են՝ 10 անգամ ամուսնացել ես, ես ամուսնացած եղել եմ 1 անգամ, իրականում էլ ոչ ոքի չեմ փնտրում այս կյանքում, ում պետք է գտել եմ». Գևորգ ԳրիգորյանԷլեկտրամոբիլներ ձեռք բերելու պատրվակով խարդախությամբ գումարներ են հափշտակվել. տուժողներին շուրջ 46 միլիոն դրամի վնաս է պատճառվել Վարորդներին տրվող 9 բալի փոխարեն առաջարկվում է տրամադրել 13 բալ. ԱԺ նախագահը հանդես է գալու oրենսդրական փոփոխությամբ Ամեն տարի աշխարհում ավելի քան 1 մլրդ երեխա ենթարկվում է բռնության. ԱՀԿ Էրդողանը պատրաստվում է Թրամփի հետ քննարկել Սիրիայից ամերիկյան զորքերի դուրսբերումը Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել գյուղատնտեսության ապահովագրության ոլորտին վերաբերող խորհրդակցություն Պրեմիերա. Քրիստինե Պեպելյան և Արմենչիկ-«Ժամանակին» Վարչապետի պաշտոն զբաղեցնողը պետք է անձամբ մեկնի Բաքու և հասնի այնպիսի արդյունքի, որը հնարավոր կդարձնի մեր հայրենակիցների անհապաղ վերադարձը հայրենիք․ Բագրատ Սրբազան