Երևան, 10.Հուլիս.2025,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Համայն աշխարհին ցույց տվեց, որ Հայաստանում ներդրում կատարելու դեպքում, ցանկացած պահի, կառավարության ղեկավարի ցուցումով, կարող են ունեզրկվել. Նաիրի Սարգսյան Արդյունաբերական ոլորտի խնդիրների խորքային արմատները. «Փաստ» Նպատակն է Հայաստանն ամբողջությամբ ենթարկել արևմտյան ինստիտուտներին և զրկել պետությունը անկախության մնացորդներից. «Փաստ» Մեզ ստիպում են սաբոտաժ անել Հայաստանի դեմ. Աննա Կոստանյան Ի՞նչ դեր է ուզում ստանձնել ԱՄՆ-ն, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքում». «Փաստ» «Մա՛մ, կարծես երկիրն ու երկինքն այստեղ իրար միանան, չես պատկերացնում, թե ինչ տեսակի երկիր է Արցախը». գնդացրորդ Խաչատուր Միքայելյանն անմահացել է հոկտեմբերի 1-ին. «Փաստ» «Մարդ, որը հայկական Արցախը տվեց թշնամուն ու դա «մարսեց», ընդունակ է ամեն ինչի». «Փաստ» Կառավարման փողոցային մակարդակն ու պետական ինստիտուտների լեգիտիմության կորուստը. «Փաստ» «Կապկպված են նույն շղթայով». ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը վերից վար «փչացնում» իր թիմին. «Փաստ» Առաջարկվում է պարտադիր զինվորական ծառայության ժամանակահատվածը հաշվարկել որպես հանրային ծառայության ստաժ. «Փաստ»


«Բողոքող, տրտնջացող տեսակ չէր, ամեն ինչ իր ներսում էր պահում». կրտսեր սերժանտ Աղվան Ասլամազյանն անմահացել է հոկտեմբերի 16-ին Հադրութում. «Փաստ»

Հարցազրույց

«Փաստ» օրաթերթը գրում է.

Աղվանը ծնունդով Լոռու մարզից է՝ Դարպաս գյուղից: Մայրիկը՝ տիկին Իրինան, որդու մանկությունը հիշելիս նշում է՝ նա շատ ակտիվ երեխա էր: «Կյանքով լեցուն էր, ուրիշ բնավորություն ուներ, ուրիշ տեսակի երեխա էր: Փոքրի հետ փոքրի պես էր շփվում, մեծի հետ՝ մեծի նման: Ում էլ հարցնելու լինեք Աղվանիս մասին, նույնը կասի»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Իրինան: Աղվանը սովորել է Դարպասի միջնակարգ դպրոցում:

«Ընդունակ երեխա էր, բայց չեմ կարող ասել, որ գերազանց կամ լավ առաջադիմություն է ունեցել: Ինչպես հաճախ են ասում՝ ընդունակ էր, բայց ծույլ: Դպրոցը և ուսումը մի կողմում էին, իր հիմնական հետաքրքրությունը սպորտն էր: Կարատեիստ էր, ավելի շատ զբաղվում էր իր սիրելի սպորտաձևով»: Աղվանը բազմաթիվ մրցումների է մասնակցել ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում: Ունի բազմաթիվ մեդալներ, որոնք հավաստումն են նրա, թե որքան նվիրված է եղել իր սիրելի սպորտաձևին: Իսկ կարատե-դոյի անձնագրում խնամքով նշված են նրա բոլոր ձեռքբերումները: Այն այսօր ընտանիքի համար դարձել է մասունքի պես կարևոր մի իր: Մայրիկի խոսքով՝ նպատակ ուներ բանակից վերադառնալուց հետո ամուսնանալ. «Սիրած աղջիկ ուներ, և նպատակն էր բանակից զորացրվելուց հետո շուտ ամուսնանալ: Չգիտեմ, թե ինչու էր այդպես որոշել»:

Աղվանը ծառայության է զորակոչվել 2019 թ. հունվարի 8-ին: Ծառայում էր Սիսիանում: «Հրաշալի տրամադրվածությամբ զորակոչվել է ծառայության, ուրախ է մեկնել, նույն կերպ նաև իր ծառայությունն է անցել: Երբեք չեմ անհանգստացել իր համար՝ այն առումով, որ վստահ էի՝ լավ է ծառայելու բանակում: Իր հրամանատարն էր հետո պատմում՝ եթե զինվորներն իրար թեկուզ մի քիչ չէին հասկանում, Աղվանը մոտենում էր, զրուցում, բոլորին հաշտեցնողն էր: Երբ իրեն հարցնում էինք ծառայությունից, Աղվանս մեզ ոչինչ չէր պատմում, միայն ասում էր՝ բանակը տղու համար է, կծառայեմ, կգամ: Վստահաբար, դժվարություններ էլ է տեսել, բայց մեզ ոչինչ չէր պատմում, բողոքող, տրտնջացող տեսակ չէր, ամեն ինչ իր ներսում էր պահում»:

Այն, որ Աղվանը աչքի ընկնող զինծառայող է եղել, պարզ է դառնում նաև բանակային կյանքում նրա դրսևորած ակտիվությունից: Ծառայության ընթացքում արժանացել է «Հայոց բանակի գերազանցիկ», «Լավագույն զինվոր-մարզիկ», «Քաջարի մարտիկ» կրծքանշանների: Սիսիանում ծառայող Աղվանը հայտնվում է Արցախում՝ պատերազմի ամենաթեժ կետերից մեկում՝ Հադրութում: «Սեպտեմբերի 27ին իր 20-ամյակն էր լրանում: Նախքան պատերազմի սկսվելն իրենց Նախիջևանի դիրքերն էին տարել: Սեպտեմբերի 26-ին դիրքերից իջեցրել էին: Իրենց որևէ բառ չէին ասել Հադրութ տանելու մասին: Ես էլ իրեն գումար էի ուղարկել, որ տղաների հետ ծնունդը նշեր: Ինձ ասաց, որ ամեն ինչ գնել է, տղաներն անգամ տեսանյութ էին ուղարկել ինձ»: Բայց հենց սեպտեմբերի 27-ին Արցախում պատերազմ սկսվեց: Հոկտեմբերի 9-ին կրտսեր սերժանտ Աղվան Ասլամազյանին և նրա զինակից ընկերներին տեղափոխում են Հադրութ: «Խոսում էի իր հետ, ասում՝ Աղվա՛ն ջան, ուշադիր կլինես:

«Մա՛մ, մի վախեցի, գնում ենք՝ մի երկու թուրք սպանենք ու գանք»: Չէր պատկերացնում, թե ուր է գնում, բայց ներսում վախ չկար»: Հոկտեմբերի 16-ին Աղվանն անմահանում է Հադրութում: «Մի քանի օրից Աղվանս արդեն տանն էր: Երկու ընկերով են եղել, երկուսն էլ վիրավորվել են: Ուղղաթիռով տեղափոխել են, երեխես զոհվել է, մյուս տղան ողջ է մնացել: Իմ տղան ամբողջական էր, մեկ քերծվածք չկար մարմնի վրա, անգամ զարմանում էի, թե ինչից է զոհվել, ինչպես: Հետո մեզ արդեն պատմեցին, թե սերժանտ լինելով՝ Աղվանս որքան տղաների կյանք է փրկել, չի թողել նրանք առաջ նետվեն, վտանգեն իրենց, այլ, որպես կոչումով ավագ, առջևում ինքն է եղել»: Այս պատերազմում տիկին Իրինան ոչ միայն տղային, այլ նաև եղբորն է կորցրել. «Իմ եղբայրն էլ է զոհվել պատերազմում, երկուսն էլ ժամկետային զինծառայող էին: Եղբայրս էլ Ջրականում էր: Եղբորս պարագայում մեզ իր ոսկորներն են հասել: Հայրիկս չի էլ հավատում, որ նա զոհվել է, մտածում է, որ եղբայրս ողջ է»:

Հիմա Աղվանը հայրենի գյուղում է՝ Դարպասում: Մայրիկն ասում է՝ ուզում էր, որ որդին իրեն մոտ լիներ: Մեկ տարի առաջ էլ տիկին Իրինան ամուսնուն է կորցրել: Հիմա ընտանիքում մայր ու դուստր են, մեկը մյուսի թիկունքն ու ուժը: «Դժվար է, բայց ի՞նչ անեմ: Այս դեպքում անզոր եմ: Հիմա աղջիկս է ինձ ուժ տալիս, որ ամուր լինեմ, պայքարեմ, ապրեմ: Աղջիկս էլ է շատ ծանր տանում եղբոր բացակայությունը, չի արտահայտվում, ինձանից թաքուն է լալիս, որ չտեսնեմ իր արցունքները: Գիտի, թե որքան կապված էի Աղվանիս հետ: Գիտի նաև, որ հիմա իրենով եմ ապրում: Իրեն ասում եմ՝ և՛ իմ Աղվանն ես, և՛ իմ Քրիստինեն ես»:

Հ. Գ. - Կրտսեր սերժանտ Աղվան Ասլամազյանը ՀՀ նախագահի հրամանագրով հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայության» մեդալով, պաշտպանության նախարարության կողմից պատվոգրով՝ ՀՀ ԶՈւ կազմավորման 30-րդ տարեդարձի, ինչպես նաև ՀՀ պետական սահմանները կյանքի գնով պաշտպանելու համար: Հուղարկավորված է Դարպաս գյուղի գերեզմանատանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Շրջանառության հարկի հաշվիչ՝ ՊԵԿ պաշտոնական կայքէջում Սամվել Կարապետյանի և Բագրատ Սրբազանի ուշագրավ մարտավարությունը Իշխանությունը վերացնում է դիմադրության օջախները Փաշինյանը մտադիր է փակել ռուսական ԶԼՄ-ները Հայաստանում ՍԴ-ն գրեթե լիովին անցավ Փաշինյանի ձեռքը Շուտով Փաշինյանը կսկսի պատմել, թե ինչ հրաշք բան է միջանցքը, թե ինչ անպետք, դարն ապրած բան է ինքնիշխանությունը. Մենուա ՍողոմոնյանՓաշինյանն աղաղակող հանցանքներ է գործում ընդդեմ Հայոց եկեղեցու. Ավետիք Չալաբյան Երեկվա որոշումը փաստացի ոչ թե պարզապես աշխատանքից մի քանի հոգու ազատման, այլ` ուսանողական կյանքի ապաազգայնացման մասին էր. Էդուարդ ԳալստյանԻնչո՞ւ է Նիկոլը նեղվում այս կարգախոսից. միգուցե Էրդողանն է վերջին հանդիպման ժամանակ հանձնարարել, որպեսզի այս թեման միանգամից փակվի. Արմեն Հովասափյան Իտալական խոհանոցի անբաժան բաղադրիչներից մեկը՝ պարչետտա. «Փաստ»Համայն աշխարհին ցույց տվեց, որ Հայաստանում ներդրում կատարելու դեպքում, ցանկացած պահի, կառավարության ղեկավարի ցուցումով, կարող են ունեզրկվել. Նաիրի Սարգսյան ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (10 ՀՈՒԼԻՍԻ). Առաջին անգամ սուլիչ է օգտագործվել ֆուտբոլային խաղի ժամանակ. «Փաստ»Արդյունաբերական ոլորտի խնդիրների խորքային արմատները. «Փաստ»Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը հայտարարում է բաց աճուրդ «դասական» փուլերով Նպատակն է Հայաստանն ամբողջությամբ ենթարկել արևմտյան ինստիտուտներին և զրկել պետությունը անկախության մնացորդներից. «Փաստ»Մեզ ստիպում են սաբոտաժ անել Հայաստանի դեմ. Աննա ԿոստանյանԱյն մասին, թե ինչ է սպասում Նիկոլ Փաշինյանին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու վրա անձնապես գրոհելու դեպքում․ Ավետիք Չալաբյան Ի՞նչ դեր է ուզում ստանձնել ԱՄՆ-ն, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքում». «Փաստ»Մեզ պետք են կիրթ, բանիմաց, երիտասարդ քաղաքական գործիչներ. քաղաքացի Պաշտպանված էկոհամակարգ՝ բարձր տեխնոլոգիաների շնորհիվ. FPWC-ն և Ucom-ը միավորում են ուժերը Թրքահաճո վարչախումբը բոլոր ուղղություններով հուսահատ քայլեր է ձեռնարկում, փորձելով հնարավորն ու անհնարինն անել՝ փրկելու սեփական խորտակվող նավը. Ա. Չալաբյան«Մա՛մ, կարծես երկիրն ու երկինքն այստեղ իրար միանան, չես պատկերացնում, թե ինչ տեսակի երկիր է Արցախը». գնդացրորդ Խաչատուր Միքայելյանն անմահացել է հոկտեմբերի 1-ին. «Փաստ»«Գիշերվա կեսին զանգերից, նամակներից փոթորկվեցի՝ արշավ են նախաձեռնելու Մայր Աթոռի դեմ».Հայր Ասողիկ «Մարդ, որը հայկական Արցախը տվեց թշնամուն ու դա «մարսեց», ընդունակ է ամեն ինչի». «Փաստ»Կառավարման փողոցային մակարդակն ու պետական ինստիտուտների լեգիտիմության կորուստը. «Փաստ»«Կապկպված են նույն շղթայով». ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը վերից վար «փչացնում» իր թիմին. «Փաստ»Առաջարկվում է պարտադիր զինվորական ծառայության ժամանակահատվածը հաշվարկել որպես հանրային ծառայության ստաժ. «Փաստ»Ինչո՞ւ է այսօր Հայաստանում «ավելի մեծ պատիվ» ճաղերից այն կողմ լինելը. «Փաստ»Պետությունը կրկին հարվածում է բիզնեսին. թիրախում այս անգամ կառուցապատողներն են. «Փաստ»300 000 ադրբեջանցու «վերադարձի» օրակարգը և Օվերտոնի պատուհանը. Հայաստանը հերթական զիջման ճանապարհին է. «Փաստ»Փաշինյանը հանձնարարել է ուժեղացնել ճնշումները. «Փաստ»Ինչպե՞ս են քաղաքական ուժերը դիրքավորվում հակաեկեղեցական այս արշավի շրջանակներում. «Փաստ»«Լիոնը» կպահպանի իր տեղը Լիգա 1-ում. պաշտոնական Զախարովան՝ Ադրբեջանում ձերբակալված ռուս լրագրողների մասին Կվարացխելիա․ Մբապեն լավագույնն է աշխարհում, «Ռեալը» նրա հետ առավել վտանգավոր էՆոր ընդիմություն է հարկավոր․ Մհեր Ավետիսյան«Ֆեստիվառի» շրջանակում այս տարի ելույթ կունենան Ձախ Հարութն ու Սարո Թովմասյանը Իսրայելն ու ՀԱՄԱՍ-ը մոտ են համաձայնության հասնելուն. Նեթանյահու Հունգարիան դեմ է արտահայտվել ԵՄ-ի 2028-2034թթ. բյուջեից Ուկրաինային 100 մլրդ եվրո հատկացմանըԶելենսկին հանդիպել է Հռոմի պապի հետ Թուրքիան Հարավային Ասիայում խաղաղության և կայունության կողմնակից է. Ֆիդան Անօդաչու սարքի միջոցով «Սևան» քրեակատարողական հիմնարկի տարածք ներնետվել է բջջային հեռախոսՀուլիսի 10-ին Փաշինյանն Աբու Դաբիում հանդիպում կունենա Ալիևի հետ Տեխնոլոգիական համայնքը՝ Վանաձորում. Team-ի աջակցությամբ անցկացվեց Tech Week 2025-ըԱպօրինի շրջանառությունից հանվել է 6 կիլոգրամից ավելի թմրանյութ (տեսանյութ) Մարինկա Խաչատրյանի ֆոտոշարքը հանգստից «Ֆեստիվառի» շրջանակում տեղի կունենա Ձախ Հարութի մենահամերգն ու Սարո Թովմասյանի համերգը՝ Karen Sevak Band-ի ուղեկցությամբ Իտալիայի ԱԳ նախարարն իրեն «ամենաանհաջող» նախարարն է անվանել Հաշվի առնելով Կարապետյանի հարաբերությունները Սերժ Սարգսյանի հետ` հնարավորություն կա. Աբրահամյան Ոսկե Ծիրան 2025-ի շրջանակներում կցուցադրվի «Անորա»-ն. Կարեն Կարագուլյանի և Վաչե Թովմասյանի մասնակցությամբ կկազմակերպվի ֆիլմի քննարկում