Երևան, 19.Մայիս.2025,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Վատիկանում պատրաստվում են Հռոմի պապի գահակալության արարողությանը Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել Թրամփի վարչակազմը մեղմացրել է Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցները․ Էրդողան Զելենսկին հաղթաթուղթ չունի Ուկրաինայի շուրջ բանակցություններում․ Թրամփ Ռուսական մասնաբաժինը հայկական զենքի շուկայում վաղ թե ուշ կվերականգնվի՞. «Փաստ» Փաշինյանի՝ իշխանությունը պահպանելու հիմնական քաղաքական ռեսուրսը առճակատումն է. «Փաստ» «Շարունակում եմ սպասել Վահեիս, դա է ինձ ապրեցնում». Վահե Թորոսյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 24-ին, «տուն վերադարձել» հինգ ամիս անց. «Փաստ» Շինարարության և անշարժ գույքի ոլորտների բազմաշերտ խնդիրների համայնապատկերը. «Փաստ» Տեսարաններ և... ուրիշ ոչինչ. «Փաստ» «Հատուցման, պատասխանատվության, իշխանությունը կորցնելու վախը նրանց նյարդային է դարձնում, կորցնում են ներքին և արտաքին հենարանները». «Փաստ»


Բացվել է «Երվանդ Քոչար-125. հատելով ժամանակ և տարածություն» ցուցահանդեսը

Մշակույթ

Երվանդ Քոչարի 125-ամյակի շրջանակում ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Հայաստանի ազգային պատկերասրահի, Երվանդ Քոչարի թանգարանի և Քոչար ընտանիքի համագործակցությամբ բացվել է «Երվանդ Քոչար-125. հատելով ժամանակ և տարածություն» ցուցահանդեսը: Բացման արարողությանը ներկա է եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը:

Ողջունելով ներկաներին՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալն ընդգծել է. «Պետությունը չափազանց կարևորում է անվանի գործիչների արժանի մեծարումն ու հանրահռչակումը: Եվ այս համատեքստում Երվանդ Քոչարի ծննդյան 125-ամյակը պատշաճ նշելու նպատակով ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել է հոբելյանական հանձնաժողով, որը հաստատել է 11 միջոցառումների առաջարկներ: Դրանց իրականացման համար ՀՀ պետական բյուջեից հատկացվել է 167 մլն դրամ: Ընտրված միջոցառումները բազմաբնույթ են և նպաստելու են Երվանդ Քոչարի արվեստի արժևորմանը, հանրայնացմանը ու միջազգայնացմանը, խթանելու են վարպետի ստեղծագործական առանձնահատկությունների ուսումնասիրություններին և ապահովելու են այդ ժառանգությանը ավելի լայն զանգվածների հասանելիությունը»:

Ալֆրեդ Քոչարյանը տեղեկացրել է, որ այս տարվա նոյեմբերի 27-ին Պոմպիդու կենտրոնում նախատեսված է Սերգեյ Փարաջանովին և Երվանդ Քոչարին նվիրված ցուցադրություն: Ցուցադրվելու են կենտրոնի հավաքածուում գտնվող Երվանդ Քոչարի երկու ստեղծագործություն:

Երվանդ Քոչարի թանգարանի տնօրեն Կարինե Քոչարը շնորհակալություն է հայտնել ցուցահանդեսի կամզակերպմանն աջակցելու և նախագիծը կյանքի կոչելու համար. «Երվանդ Քոչարը խիզախող արվեստագետ էր, որի հայացքը մշտապես ժամանակի մարտահրավերներին էր ուղղված. նա փորձում էր գտնել պատասխաններ և առաջադրել նոր հարցադրումներ: Շատ ուրախ եմ, որ աշխարհին հպարտորեն կարող ենք ներկայանալ այս մեծ արվեստագետի ժառանգությամբ»:

«Երվանդ Քոչար-125. հատելով ժամանակ և տարածություն» ցուցահանդեսը ներկայացնում է արվեստագետի ստեղծագործական ուղին` ընդգրկելով տարբեր տարիների նրա գեղանկարչական, գրաֆիկական աշխատանքներ, քանդակներ ու տարածական երկեր: Առանցքում Քոչարի կյանքի կարևորագույն քաղաքներն են` Թիֆլիս, Փարիզ, Երևան: Անիմացիոն էֆեկտներով հագեցած միջավայրում ներկայացված է գյուտարար Քոչարի՝ համաշխարհային արվեստում աննախադեպ երևույթ համարվող տարածական գեղանկարները: Քոչարը ներկայացված է նաև գեղանկարչական նոր ներկանյութի` մոմաներկի հեղինակային գյուտով:

Ցուցահանդեսի համադրողը Հասմիկ Բադալյանն է, անիմացիոն սրահի հեղինակը՝ Աշոտ Մարաբյանը:

Նշենք, որ Վարպետի աշխատանքները պահվում են Հայաստանի ազգային պատկերասրահում, Երվանդ Քոչարի թանգարանում (Երևան), Ժորժ Պոմպիդու կենտրոնում (Փարիզ), Գալուստ Գյուլբենկյան թանգարանում (Լիսաբոն), Տրետյակովյան պետական պատկերասրահում, Արևելքի ժողովուրդների արվեստների թանգարանում (Մոսկվա), Ռուսական պետական թանգարանում (Սանկտ Պետերբուրգ), մասնավոր հավաքածուներում։

«Երաժշտություն հանուն ապագայի» hիմնադրամի կրթաթոշակառու Հարություն Ասատրյանը և ծրագրի մասնակից Էդգար Մխիթարյանն արժանացել են 2-րդ կարգի մրցանակի Orbetello միջազգային դաշնամուրային մրցույթում Անցյալին, որի գլխավոր դերակատարներից մեկն ինքն է եղել, Ռոբերտ Քոչարյանն ընտրեց նայել մի անկյան տակ, որը ցավոք ավելի ձեռնտու է գործող ռեժիմի շահերին, քան պատմական ճշգրտությանը. Միքայել ԳրիգորյանՀՀ բնակչության կեսից ավելին աղքատ է համարվում․ Նաիրի ՍարգսյանՍպասարկուն սուրճի չի հրավիրում. դա անում է տանտերը. վիզը ծռած Փաշինյանը Տիրանայում տանտեր չէր Ամեն հայի ամոթն է Փաշինյանի քաղաքական գոյությունը. Նաիրի ՍարգսյանՊայթյուն և խոշոր հրդեհ՝ Երևանում Հարկային բարձրացումները բերում են գնաճի, գնաճը աշխատավարձի նույն մակարդակի պահպանման պայմաններում բերում է աղքատացման, աղքատացումը բերում է արտագաղթի, արտագաղթն էլ իր հետ բերում է երկրի դատարկման․ Նաիրի Սարգսյան Էդուարդ Թոփչյանի «վոյաժները». ազգային, բայց ոչ ժողովրդի նվագախումբ Փոխանցման 1% հատուկ սակագին՝ ԱրարատԲանկի հաճախորդների համար «ՀայաՔվեի» աջակցությամբ կայացավ երաժիշտ, երգահան Տիգրան Ավետիսյանի «Հասկենի» ալբոմի շնորհանդեսըՀույս ունենք՝ Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագիրը հնարավորինս շուտ կստորագրվի. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմ համախոհների և ընկերների հետ ծաղիկներ խոնարհեցինք Երևանի Պասկևիչի կիսանդրու մոտ․ Մհեր Ավետիսյան Հայաստանի ներկայացուցիչները 19 մեդալ են նվաճել ավանդական ուշուի Եվրոպայի առաջնությունում Կյանքից հեռացել է Յուրի Գրիգորովիչը Որոնողական աշխատանքները երկու շաբաթ հետո դադարեցվո՞ւմ են․ ի՞նչ է կատարվում Մարմարիկում ՀՀ-ն պետք է ճիշտ գնահատի տարածաշրջանային բալանսը. Մենուա Սողոմոնյան ՌԴ ԱԳՆ-ից հայտնել են՝ ինչու է Լավրովն այցելում Հայաստան Չինական ինվերտորները կարող են բացասաբար ազդել էլեկտրացանցերի աշխատանքի վրա Կոնվերս Բանկը UX/UI Battle-ի գլխավոր գործընկերն է«Եվրասիան» այցելեցին Օրբելի եղբայրների տուն-թանգարանRocket Line միավորում և հետաձգում. Idram&IDBank հավելվածի նոր թարմացումը Հայաստանի դեմ նոր դավադրություն է նյութվում Ակտիվիստին ծեծած թաղապետը 20 օր անց հրաժարական տվեց «Հարկն այն բանը չէ, որ կարող ենք չվճարել ու դա աննկատ մնա». Սիրուշոն արձագանքել է իր հասցեին հնչած մեղադրանքներին Ուկրաինայի ապագայի համար վճռորոշ շաբաթ է. ֆոն դեր Լեյեն Հերթական 1-ին պատվավոր մրցանակը՝ այս անգամ էլ գիտական լուսանկարների մրցույթում. Ադրինե ԹորոսյանԽաղաղության պայմանագիր չի լինելու․ Քոչարյան Կապանի թիվ 7 դպրոցի 9-րդ դասարանի աշակերտներն ուսուցիչների հետ այցելել էին ԶՊՄԿ քիմիական լաբորատորիա Առաջնորդի կոչումը վաստակում են ազգային կյանքում ունեցած գործունեությամբ՝ սեփական հայրենիքին ու ժողովրդին ծառայելու միջոցով․ Մհեր Ավետիսյան «Հայկական գործոն»-ի հերթական թողարկումը նվիրված էր միջպետական բանակցություններին, ներառյալ թշնամաբար տրամադրված պետությունների հետ․ Ավետիք Չալաբյան Ժողովրդի մեծ մասն այսօր հանապազօրյա հացի խնդիր ունի. քաղաքացի Վարչախումբը տիրոջ փնտրտուքի մեջ է. Արմեն Մանվելյան Այսօր հրապարակն առաջնորդ ունի, ե՛ս եմ․ Բագրատ Սրբազան (տեսանյութ) Բելառուսում ապրող մեր հայրենակիցների երկար սպասումն այսօր իրականություն է՝ նորակառույց «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» եկեղեցին բացում է իր դռները հայ համայնքի առջև. Գագիկ Ծառուկյան Մխչյան գյուղի դպրոցում արձանագրված միջադեպը ոչ միայն սարսափելի հանցագործություն է, այլ՝ մեր կրթական համակարգի խորը ճգնաժամի հայելային արտացոլում. Մանե ԱրշակյանԱհաբեկչություն՝ Կալիֆոռնիայում. կա 1 զոհ, 4 վիրավորԶովաբեր, Փարաքար, Ծովագյուղ, Սեմյոնովկա, Դդմաշեն, Ծաղկունք, Գագարին, Վարսեր, Գոմաձոր, Լճաշեն բնակավայրերում հայրենակիցներիս ներկայացրեցի ծրագրերի մասին. Մհեր ԱվետիսյանՎատիկանում պատրաստվում են Հռոմի պապի գահակալության արարողությանըԳագիկ Ծառուկյանն ընտանիքի հետ մասնակցել է Մինսկի կենտրոնում Գարեգին Բ-ի հանդիսապետությամբ Բելառուսում առաջին հայկական եկեղեցու օծմանը (տեսանյութ) «Լեմանա ՊՐՈ»-ն ձեռք է բերել արևային էլեկտրակայան ՌԴ-ն գիշերն Ուկրաինան գրոհել է 273 անօդաչուով Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել Իսրայելը նոր թափով է սկսել ռմբակոծել Գազան. զոհվել է ավելի քան 100 պաղեստինցի Երևանում 32 և 24-ամյա ամուսինների մոտ հայտնաբերվել է «կրիստալ» տեսակի թմրամիջոց«Եռաբլուր» զինվորական պանթեոնի տարածքից գողացվել են 150,000 դրամ արժողությամբ արծաթափայլ եղևնիներԳեղարքունիքում բախվել են «BMW X5»-ը ու «Toyota Land Cruiser»-ը, վերջինը հայտնվել է դաշտումԻրանն ու Չինաստանն կընդլայնեն համագործակցությունը տեխնոլոգիական համագործակցության ոլորտումԵվրոպացի առաջնորդները գիտակցում են Վրաստանի հետ շփվելու անհրաժեշտությունը. Իրակլի ԿոբախիձեԵս դադարեցրի պատերազմը Պակիստանի և Հնդկաստանի միջև, դա կլիներ միջnւկային պատերազմ․ ԹրամփԱՄՆ Միսսուրի և Կենտուկի նահանգներում մոլեգնում են ուժգին փոթորիկներ