Երևան, 23.Հունվար.2025,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Տրանսպորտի ուղեվարձի թեմայով քաղաքապետարանը «զադնի է դնո՞ւմ», թե՞ ի սկզբանե այդպես են «պլանավորել». «Փաստ» Ինչո՞ւ է թիրախավորվել հենց Նոյեմբերյանի անտառտնտեսությունը. «Փաստ» Մինչև 18 տարեկան անձանց էներգետիկ ըմպելիքների վաճառքն արգելող նախագիծն ընդունվեց Պատրա՞ստ ենք մենք նոր՝ ավելի մեծ թափով պատերազմի, ինքնակազմակերպման, ինքնապաշտպանության. Աննա Կոստանյան Եթե ինչպես Կիրանցում Ադրբեջանն իր ուզածով սահմանազատի Տավուշը, Հայաստանը հեշտությամբ կառնվի բլոկադայի մեջ ԶՊՄԿ-ն հերթական հաղթանակն է տարել դատարանում Ուկրաինական պատերազմի ձգվող պարույրը. «Փաստ» Ի՞նչը կամ ո՞վ կկարողանա Հայաստանի կյանքում փոխարինել Ռուսաստանին. «Փաստ» Միացյալ Նահանգների հետ դաշինքը «հովանոց» չէ. «Փաստ» «Չեմ ուզում պատկերացնել, որ ինքը չկա, ապրելու ուժ է տալիս այն հույսը, որ մի օր հանդիպելու եմ Գարիկիս». սերժանտ Գարիկ Թամամյանն անմահացել է հոկտեմբերի 3-ին. «Փաստ»


ԱՄՆ նախագահական ընտրությունների գլոբալ ազդեցությունը. «Փաստ»

Միջազգային

«Փաստ» օրաթերթը գրում է.

ԱՄՆ-ում նախագահական ընտրությունները նաև գլոբալ նշանակություն ունեցող իրադարձություն են, քանի որ այն ունի աշխարհում ամենամեծ ազդեցությունը, ամենախոշոր տնտեսությունը, ամենազարգացած տեխնոլոգիական սեկտորը և ամենահզոր ռազմական ուժերը։ Եվ ԱՄՆ-ի կողմից վարվող արտաքին քաղաքական ուղեգծից շատ հարցեր են կախված։ Դրա համար էլ աշխարհի տարբեր մասերում ուշի ուշով հետևում են ԱՄՆ-ում ընթացող ընտրական գործընթացներին։ Նախագահի թեկնածու Հարիսը, չնայած որոշակի արտաքին քաղաքական մոտեցումների վերանայմանը, հիմնականում հավատարիմ է մնում գործող նախագահ Բայդենի վարչակազմի վարած քաղաքականությանը այն համատեքստում, որ շարունակելու է աջակցությունը եվրոպացի դաշնակիցներին ՆԱՏՕ-ի շրջանակներում և համագործակցությունը կլիմայի փոփոխության դեմ պայքարի հարցում։
 
Մինչդեռ Թրամփը պահանջում է, որ ՆԱՏՕ-ի անդամ պետություններն ավելացնեն իրենց ռազմական ծախսերը մինչև ՀՆԱ-ի 2 տոկոս և հույս չդնեն, որ ԱՄՆ-ը պետք է միշտ ապահովի իրենց անվտանգությունը։ Այս ամենի արդյունքում արևմտյան ռազմաքաղաքական դաշինքի ներսում կարող են խորանալ տարաձայնություններն ու ֆրակցիոնիզմը։ Մյուս կողմից էլ՝ մամուլի հրապարակումների համաձայն, որոշակի ԵՄ պաշտոնյաներ այնպիսի դիրքորոշում են հայտնում, որ Թրամփի հաղթանակը իրենց համար ավելի օգտակար է, քանի որ առիթ է տալու մտածել Եվրոպայի համար ինքնուրույն պաշտպանական համակարգի մասին, որը հնարավորություն կտա դիմակայել առկա մարտահրավերներին։ Տնտեսական առումով ևս եվրոպացիներն անհանգստանալու առիթ ունեն Թրամփի ընտրվելու դեպքում, քանի որ արդեն նրա պաշտոնավարման մեկ ժամկետը ցույց է տվել, որ Թրամփը պրոտեկցիոնիստական քաղաքականություն է վարելու և տեղական արտադրողների շահերը պաշտպանելու համար բարձրացնելու է մաքսատուրքերը նաև ԵՄ-ից որոշակի արտադրանքի ներմուծման համար։
 
Լատինական Ամերիկան և Հյուսիսային Ամերիկան նույնպես ուշադիր հետևում են: Թրամփի երկրորդ վարչակազմը կարող է վերսկսել լարվածությունը միգրացիայի և առևտրի շուրջ՝ ազդելով հատկապես Մեքսիկայի և Կանադայի վրա: Ինչ վերաբերում է Չինաստանին, ապա ԱՄՆ նախագահի երկու թեկնածուների ընտրության դեպքում էլ հարաբերություններում առկա լարվածությունը շարունակվելու է, ինչը պայմանավորված է տնտեսական մրցապայքարով և Թայվանի հարցում Չինաստանի մտադրությունները զսպելու հանգամանքով։ Ուստի, անկախ նրանից, թե նախագահի որ թեկնածուն է հաղթանակ տանելու, ակնկալվում է, որ ԱՄՆ-ի աջակցությունը Թայվանին շարունակվելու է, իսկ համագործակցությունը Հարավային Կորեայի, Ճապոնիայի, Ֆիլիպինների հետ խորանալու է։ Արևմուտքը շարունակելու է Չինաստանին զսպելու համար օգտագործել այնպիսի միջազգային հարթակներ, ինչպիսիք են Քառակողմ անվտանգության երկխոսությունը (QUAD) և AUKUS եռակողմ պաշտպանական դաշինքը։
 
Միևնույն ժամանակ, ԱՄՆ-ը փորձելու է ավելի խոր փոխգործակցության դաշտ ստեղծել Հարավային Ասիայում Չինաստանի հիմնական մրցակցի՝ Հնդկաստանի հետ։ Բայց եթե Քամալա Հարիսի հաղթանակի դեպքում ԱՄՆ վարչակազմը համեմատաբար մեղմ դիրքորոշում է որդեգրելու Չինաստանի նկատմամբ, ապա Թրամփի հաղթանակը խոստանում է ավելի կոշտ մոտեցում որդեգրել Պեկինի նկատմամբ, երբ կվերսկսվի ինտենսիվ տնտեսական մրցակցությունը և, մաքսատուրքերի բարձրացմամբ պայմանավորված, առևտրային պատերազմը։ Իսկ այսպիսի իրավիճակը կարող է ազդել նաև գլոբալ մատակարարման շղթաների վրա՝ ազդելով նաև կապիտալի, ապրանքների ու ծառայությունների հոսքերի վրա։ ԱՄՆ-Չինաստան առևտրային հակասությունները ստիպելու են ամերիկյան բիզնեսին այլընտրանքներ գտնել չինական արտադրության համար՝ արագացնելով մատակարարման շղթայի դիվերսիֆիկացման համաշխարհային միտումը:
 
Ինչ վերաբերում է ԱՄՆ-Ռուսաստան հարաբերություններին, ապա իր փոխնախագահ եղած ժամանակ Հարիսը շարունակական աջակցություն է հայտնել Ուկրաինային՝ Ռուսաստանի գործողություններին հակազդելու և Եվրոպայի անվտանգության առումով ԱՄՆ-ի գործուն մասնակցության հարցում: Այս մոտեցումը շարունակվելու է նաև նրա ընտրության պարագայում, և այդ դեպքում ՌԴ-ԱՄՆ հարաբերություններում ձևավորված լարվածության ֆոնի թուլացում պետք չէ ակնկալել։ Այլ հարց է, որ Թրամփն ավելի մեղմ մոտեցում ունի Ռուսաստանի հարցում։ Նա հիմնական շեշտը դնում է պատերազմի դադարեցման ջանքերի վրա՝ չնայած այն հանգամանքին, որ Ուկրաինայում ռուսական զինված ուժերի կողմից գրավված տարածքները կարող են այդպես էլ մնալ Ռուսաստանին։ Ու, ընդհանրապես, Թրամփը դեմ է Ուկրաինային տրամադրվող ռազմական աջակցության շարունակմանը։ Նրա թիմն ընդգծում է, որ պետական պարտքի ավելացման կամ հարկատուների կողմից վճարված միջոցների հաշվին Ուկրաինային տրամադրվող միլիարդավոր դոլարները կարող են ավելի նպատակային օգտագործվել։
 
Պարզ է, որ ԱՄՆ ընտրություններից հետո ձևավորվելքի միջավայրն ազդելու է նաև մեր տարածաշրջանի ու մասնավորապես Հայաստանի վրա։ Ուստի, կարևորվում է նաև այս մասով ԱՄՆ հայկական համայնքի գործունեությունը։ Ամերիկահայերի քվեն ևս կարող է վճռական լինել ընտրությունների վերջնական արդյունքի հարցում։ Այս հանգամանքով է նաև պայմանավորված, որ վերջին շրջանում Դոնալդ Թրամփն անդրադառնում է Արցախի թեմային՝ ընդգծելով, որ ինքը հետամուտ է լինելու քրիստոնյաների իրավունքների պաշտպանությանը, ապա նաև հեռախոսազրույց ունենում Արամ Ա կաթողիկոսի հետ։ Բայց այս ամենը արտաքին քաղաքականության տեսանկյունից կապիտալիզացնելու խնդիր կա։ Առավել ևս ԱՄՆ-ի հանրապետական կուսակցության հետ սերտորեն աշխատելու և կապեր հաստատելու խնդիր կա՝ հաշվի առնելով ոչ միայն նախագահական ընտրությունների արդյունքները, այլև այն հանգամանքը, որ նրանց ձայները Կոնգրեսում կարող են վճռական նշանակություն ունենալ մեր շահերին առնչվող որոշումների ընդունման համար:
 
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում
Տրանսպորտի ուղեվարձի թեմայով քաղաքապետարանը «զադնի է դնո՞ւմ», թե՞ ի սկզբանե այդպես են «պլանավորել». «Փաստ»Ինչո՞ւ է թիրախավորվել հենց Նոյեմբերյանի անտառտնտեսությունը. «Փաստ»Որն է Թրամփի օրոք ԱՄՆ-ի «ոսկե դարի» միակ պայմանը․ The Economist ՌԴ-ն ներքին նախապատրաստություններ է անում Պուտին-Թրամփ շփման համար. ՌԴ ԱԳՆ Ինչու՞ է Թրամփը 100 օր ժամանակ տվել ռուս-ուկրաինական պատերազմն ավարտելու համար Մինչև 18 տարեկան անձանց էներգետիկ ըմպելիքների վաճառքն արգելող նախագիծն ընդունվեց 67-ամյա քաղաքացուն դանակահարել էր Առինջ գյուղի բնակիչը՝ իր տան մեջ2025 թվականին նախատեսում ենք ձեռք բերել ևս 45 նոր տրոլեյբուս․ Տիգրան ԱվինյանԻնձ ուզում էին փոխարինել ռուսամետ Մեդվեդչուկով. Զելենսկին պատմել է՝ ինչ է 2022-ին պահանջել Մոսկվան Անահիտ Սիմոնյանը նոր ֆոտոշարք է ներկայացրել «Արդարադատության նախարարը «սրտիկ» է ցույց տվել լրագրողին»Յոլա ենք գնում. ոսկու վաճառքը նվազել է հարկերի ավելացմամբ (տեսանյութ)Օպերայի և բալետի թատրոնն այլևս ազգային չի լինի. ԱԺ-ն ընդունեց նախագիծը Արարատում բախվել են «Toyota»-ն և ՊՆ-ի «KamAZ»-ը. կան տուժածներ «Բորուսիայի» գլխավոր մարզիչը հեռացվել է պաշտոնից Պետությունը ոչ մեկի գրպանը չի մտնում համընդհանուր հայտարարագրմամբ, ասում է՝ եղբա՛յր, դու իմ տերն ես, ինձնից մի օտարվի. վարչապետ (տեսանյութ) Եթե «նոր աշխարհը» հարմար գտնի, որ Հայաստան պետությունը պետք է լինի, կլինի, այլապես մի օր կարթնանանք առանց պետականության Պատրա՞ստ ենք մենք նոր՝ ավելի մեծ թափով պատերազմի, ինքնակազմակերպման, ինքնապաշտպանության. Աննա ԿոստանյանՆացիստական Բաքուն հայ ժողովրդին է անվանում «ֆաշիստ»‎․ Մենուա Սողոմոնյան ՀՀ կառավարությունն անտեսեց գյուղատնտեսության զարգացման առաջարկը․ «Հայաստանը ես եմ» Մենք չէինք կարող մեզ թույլ տալ պարտվել 1:3 հաշվով. հանդիպումը դիտարժան ստացվեց բոլորի համար. Ռաֆինյա ՀՀ օրհներգը կավարտվի` «Թող միշտ պանծա Հայաստան» տողով. նախագիծն ընդունվեց առաջին ընթերցմամբ «Ֆուլ Հաուս»-ի 10-րդ եթերաշրջան չկա և չի լինելու». Մենչ Նոր առաջարկներ միասնական տոմսերի համար. Ի՞նչ փոփոխություններ են սպասվումՓաշինյանը վաղը կմեկնի Դավոս. Ալիևի հետ հնարավոր հանդիպման մասին չի հաղորդվում Ֆոն դեր Լայենը կոչ է արել ԵՄ-ին հրաժարվել ռուսական էներգետիկ ռեսուրսներից Տնտեսական նոր տարին Հայաստանում ինչպիսին կլինի․ մեկնաբանում է Նաիրի Սարգսյանը ՌԴ-ի հետ պայմանավորվածության համաձայն Շուշին հայկական էր մնալու, եթե Պրահայում Նիկոլ Փաշինյանը չհրաժարվեր Արցախից. ԴանիելյանՔաղաքացի- հանրային տրանսպորտ «դիմակայության» մասինՀռոմի Ֆյումիչինո օդանավակայանում բացվել է Եվրոպայի ամենամեծ արևային էլեկտրակայանը Բրիտանացի գիտնականները չգիտեն, որ աշխարհի ամենաապահով տեղը Կիրանցի ժեշտի ցանկապատն է ու խորհուրդ են տալիս հատկապես այդ հատված չայցելել. Խաչատրյան «Ինչքան քիչ մարդ խորհուրդներով մոտենա նոր ծննդաբերած մայրիկին, դա միայն ի օգուտ երեխայի է լինելու». Լուսինե Թովմասյան Մեծ Բրիտանիան իր քաղաքացիներին խորհուրդ է տալիս խուսափել դեպի հայ-ադրբեջանական արևելյան սահման ճանապարհորդելուց Մոսկվայի և Երևանի միջև շփման դադարը հաղթահարվա՞ծ է Մի կցորդ-կուսակցության պատմություն Կմեկնի՞ Փաշինյանը Դավոս, թե՞ ոչ Քննչական կոմիտեի նոր պետը շատ բուռն է նշել նշանակումը և վնասվածքներ ստացել Հայաստանում վերջին տարիներին ծնելիության ցուցանիշները նվազում են, շարունակվում է արտագաղթը. ՀայաՔվեՍա մեծ ֆինանսական վնաս է բերում կառավարմանը․ Արմենուհի Կյուրեղյան Պնդում եմ՝ ԼՂ-ում մնացած մեքենաների համար տերերը չպետք է գույքահարկ վճարեն. ԽաչատրյանՈվ կարող է լինել Հայաստանի հաջորդ վարչապետը. Խաչիկ ԱսրյանՆրա մասին, թե ինչ գին է թշնամին ուզում «խաղաղության» դիմաց, և ինչու մենք չպետք է դա որևէ դեպքում վճարենք․ Ավետիք Չալաբյան RecycleIt-ի և ԶՊՄԿ-ի համագործակցությունը նշանակալի քայլ է կայուն զարգացման համատեղ հանձնառության մեջ Ու՞մ է պետք այն խաղաղությունը, որում դու ստրուկ ես․ Ավետիք Չալաբյան Դոլարն էժանացել է, ռուբլին՝ թանկացել․ փոխարժեքն՝ այսօր Ucom-ն աքսելերացնում է իր թվային փոխակերպումը՝ ներդնելով Cerillion-ի նորարար համակցված հարթակը Ջրվեժում կողոպուտի է ենթարկվել Հնդկաստանի քաղաքացի Պուտինը կnրծանnւմ է Ռուսաստանը՝ Ուկրաինայի հարցում գործարքի չգնալով. կարծում եմ` ՌԴ-ն մեծ խնդիրներ է ունենալու. Թրամփ Ամենաարդյունավետ թիմերը թոփ լիգաներում այս պահի դրությամբ «Դավիթի հետ կnնֆլիկտ եղավ և հասկացա, որ այլևս չենք կարող միասին համագործակցել». Սուրեն Շահվերդյանը՝ «Չէին սպասում»-ը լքելու մասին