Երևան, 05.Դեկտեմբեր.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
2025-ին ՀԱՊԿ զորավարժություններ կանցկացվեն Բելառուսում, Ղազախստանում, Տաջիկստանում և Ղրղզստանում Վրացական նիկոլին սպասելիս. Ստեփան Դանիելյան ՀՀ քաղաքացիություն ստանալու համար 50 հազար, հրաժարվելու համար՝ 150 հազար դրամ տուրք. նախագիծը ներկայացվեց ԱԺ Թուրքիայի ԶՈՒ հետախուզության պետն Ադրբեջանում է Միջազգային և տարածաշրջանային նոր շրջադարձերի աղեղը. «Փաստ» Փաշինյանը մտափոխվել է, ինչի՞ց է նա վախենում. «Փաստ» Երկու աշխարհ, երկու շապիրո. «Փաստ» «Խելացի էր, զուսպ, ընկերասեր, միայնակ չթողեց իր զինակից ընկերներին». Հայկ Անտոնյանն անմահացել է հոկտեմբերի 12-ին Ջուվառլու բնակավայրում, տուն «վերադարձել»... մեկ տարի երկու ամիս անց. «Փաստ» «Ամեն դժվարություն հաղթահարելի է, եթե հավատում ես ինքդ քեզ և ընդունում քեզ այնպիսին, ինչպիսին կաս». «Փաստ» Երկերեսանիության բարոյազուրկ պատկերը. «Փաստ»


Հակասությունների, դիմադրությունների և «համագործակցության» տարածաշրջանային լաբիրինթոսը. «Փաստ»

Քաղաքական

«Փաստ» օրաթերթը գրում է.

Եթե տարիներ առաջ Թուրքիան ասոցացվում էր որպես Արևմուտքի կցորդ ՆԱՏՕ-ի անդամ պետություն, ապա ներկայում լիովին այլ իրավիճակ է։ Թուրքիան փաստացի դարձել է ինքնուրույն դերակատար, որը բազմավեկտոր արտաքին քաղաքականություն է վարում՝ փորձելով իր ազդեցությունը տարածել տարբեր ուղղություններով։ Ու այս հարցում Անկարան օգտագործում է սեփական երկրի առանցքային աշխարհագրական դիրքը, քանի որ այն գտնվում է Արևելքի ու Արևմուտքի, Հյուսիսի ու Հարավի խաչմերուկում, իսկ Սև ծով մտնող նեղուցները գտնվում են թուրքական վերահսկողության ներքո։ Եվ ուշագրավ է այն իրողությունը, որ արևմտյան ռազմաքաղաքական խմբավորման անդամ լինելով հանդերձ՝ Թուրքիան մի շարք ուղղություններով համագործակցում է Ռուսաստանի հետ նույնիսկ այնպիսի ուղղություններով, ինչպիսիք են ռազմական ու ատոմային էներգիայի ոլորտները։
 
Բայց պետք է նկատի ունենալ, որ ռազմաստրատեգիական առումով այս երկու երկրները մրցակիցներ են միմյանց։ Ու վաղ թե ուշ նրանց շահերը մի շարք կարևորագույն հարցերում ուղղակի բախվելու են։ Իսկ հակասությունների սրացման համար կան բոլոր պայմանները, քանի որ Անկարան շարունակում է ռազմատեխնիկական աջակցություն ցուցաբերել Ուկրաինային, բայց դրա հետ մեկտեղ ցանկանում է միջնորդի դերակատարություն ստանձնել։ Դրանով է պայմանավորված, որ ՌԴ արտգործնախարար Լավրովը հայտարարում է, թե Ռուսաստանը զարմացած է Ուկրաինայում միջնորդական ծառայություններ մատուցելու Թուրքիայի պատրաստակամությամբ այն դեպքում, երբ Անկարան շարունակում է Կիևի հետ համագործակցությունը ռազմատեխնիկական ոլորտում։ Թուրքիայի ու Ռուսաստանի շահերի հակասությունը տեսանելի է նաև Սիրիայի հարցում։ Մոսկվան աջակցում է Ասադի ղեկավարած կառավարությանը, իսկ Թուրքիան ոչ միայն աջակցում է հակաասադյան ուժերին, այլև թուրքական զորքերը քրդական անջատողականների դեմ պայքարի անվան տակ պարբերաբար ներխուժում են Սիրիայի տարածք ու դուրս չեն գալիս։
 
Ռուսաստանի և Թուրքիայի հարաբերությունների հատման կետ կարող է դառնալ նաև Հարավային Կովկասը։ Թուրքիային հաջողվել է ամբողջությամբ հաստատվել Ադրբեջանում, իսկ Վրաստանում մեծ է թուրքական կապիտալի ազդեցությունը։ Մնում է, որ Թուրքիան հաստատվի նաև Հայաստանում ու դուրս մղի Ռուսաստանին Հարավային Կովկասից։ Ուստի, Ռուսաստանը պետք է միշտ նկատի ունենա այս հանգամանքն իր արտաքին քաղաքականությունը կառուցելիս։ Մյուս կողմից՝ Թուրքիան նպատակ ունի նաև տարածաշրջանից դուրս մղել Իրանին։ Պատահական չէ, որ Իրանը պարբերաբար հայտարարում է, թե դեմ է տարածաշրջանի երկրների ճանաչված սահմանների փոփոխությանը և կանխում է, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» բացումը։ Թեհրանի շահերին դեմ է պանթուրքական ծրագրերի իրականացումը, որը կարող է ճանապարհ բացել զգալի թյուրքախոս բնակչություն ունեցող Իրանի քայքայման համար։ Թուրքիայի ու Իրանի մրցակցությունը պայմանավորված է նաև մահմեդական աշխարհում գերակա դիրքեր ստանձնելու ձգտումների հանգամանքով։
 
Ու, ընդհանրապես, Իրանում խոր անվստահություն կա Թուրքիայի վարած քաղաքականության նկատմամբ։ Պատահական չէ, որ վերջերս Թեհրանը հայտարարեց, թե Թուրքիան նախագահ Ռաիսիի ուղղաթիռի որոնումների ժամանակ ավելի շատ փորձել է գովազդել իր ԱԹՍ-ն, քան օգնել։ Թուրքիան փորձում է դուրս գալ նաև Արևմուտքի նախանշած սահմաններից, բայց, միևնույն ժամանակ, ցանկանում է օգտվել արևմտյան ռազմաքաղաքական բլոկի անդամ լինելու իր լծակներից։ Ընդհանրապես, Թուրքիան տեխնոլոգիաներ ձեռք բերելու տեսանկյունից ցանկանում է Արևմուտքից օգուտներ ստանալ։
 
Անկարան ձգտում է առաջին հերթին ձեռք բերել ռազմական տեխնոլոգիաներ, ապա դրա հիման վրա ստեղծել իր ռազմարդյունաբերությունն ու գերժամանակակից զենքերը։ Նկատի ունենանք, որ արևմտյան տարբեր տեխնիկական մասեր ձեռք բերելու արդյունքում էր, որ թուրքական ընկերությանը հաջողվեց ստեղծել «Բայրաքթար» ԱԹՍ-ները, գովազդել դրանք ու վաճառել տասնյակ երկրների։ Բայց խնդիրը լուրջ է հատկապես կործանիչ ավիացիայի հարցում։ Թուրքական F-16 կործանիչներն արդեն հին են, քանի որ ժամանակակից աշխարհում ռազմական տեխնոլոգիաները մեծ արագությամբ զարգանում են։Ռուսական C-400 հակահրթիռային համակարգեր ձեռք բերելու ադյունքում ԱՄՆ-ը Թուրքիային դուրս է թողել F 35 կործանիչների ծրագրից, այնինչ Վաշինգտոնում խնդիր չեն տեսնում Հունաստանին այդ կործանիչների տրամադրման հարցում, ինչի արդյունքում ուժերի հարաբերակցությունը փոխվում է հօգուտ Հունաստանի։
 
Ուստի, Թուրքիան փորձում է մի կողմից՝ ԱՄՆ-ից ձեռք բերել F-16 արդիականացված կործանիչներ, իսկ մյուս կողմից էլ՝ եվրոպական Eurofighter Typhoon կործանիչներ։ Սակայն եվրոպական ծագման կործանիչները ձեռք բերելու հարցում առանցքային է դրանց կառուցման ծրագրի շրջանակներում ընդգրկված բոլոր երկրների՝ Իսպանիայի, Իտալիայի, Մեծ Բրիտանիայի ու Գերմանիայի համաձայնությունը։ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հայտարարում է, որ Թուրքիային հնարավոր Eurofighter կործանիչներ մատակարարելու նախագիծը մշակվել է Բրիտանիայի կողմից և գտնվում է վաղ փուլում։ Շոլցի խոսքերից կարելի է ենթադրել, որ Գերմանիան թույլ չի տալիս, որ գործարքի իրականացման հարցում առաջխաղացում տեղի ունենա։
 
Խնդիրն այն է, որ Գերմանիան ու Թուրքիան մի շարք հարցերում տարաձայնություններ ունեն։ Այդ տարաձայնությունները վերաբերում են քրդական խնդրին, Հունաստանի թեմային ու Գազայում ընթացող պատերազմին։ Գաղտնիք չէ, որ Գերմանիան աջակցում է Իսրայելին, իսկ երբ Թուրքիան նոր կործանիչներ ձեռք բերի, կարող է խնդիրներ ստեղծել նաև Իսրայելի համար։ Այնպես որ, ժամանակի ընթացքում Թուրքիայի աճող հավակնությունները տարբեր կողմերից դիմադրության են հանդիպում։
 
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում
«Բարսելոնա»-ն խոշոր հաշվով հաղթել է «Մալյորկա»-ին. Յամալի վերադարձը հաղթական էր կատալոնացիների համար Ինչ է ասել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ներդրումների մասին (տեսանյութ) Jaguar-ը ներկայացրել է Type 00 կոնցեպտուալ կուպեն (լուսանկարներ) Գյումրիում կենցաղային հարցերի շուրջ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ 16-ամյա պատանուն դանակահարողը ձերբակալվել է Reuters-ը պատմել է խաղաղության 3 ծրագրի մասին, որ առաջարկվել են Թրամփին և ենթադրում են Ուկրաինայի կողմից զիջումներ Աֆղանստանում թալիբները կանանց արգելել են բժշկական կրթություն ստանալ Արցախում ստեղծված գրավոր ժառանգության վերականգնման ու հանրայնացման համար կհատկացվի 74 հազար դոլար 2025-ին ՀԱՊԿ զորավարժություններ կանցկացվեն Բելառուսում, Ղազախստանում, Տաջիկստանում և Ղրղզստանում ԱԺ-ն ընդունեց 2025 թ․ պետական բյուջեն Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան Արթուր Ալեքսանյանի հաղթանակն ընդգրկել է տարվա լավագույնների ցանկում Որն է Արաբկիրի 28 մանկապարտեզում 4-ամյա երեխայի կյանքից զրկման պատճառը․ մանրամասներ (տեսանյութ)Հալեպի ռազմական ակադեմիայի կուրսանտներին ՌԴ-ի աջակցությամբ հաջողվել է դուրս գալ շրջափակումից Մեր վերադարձը ՀԱՊԿ անհնար է, անդառնալիության կետն արդեն անցել ենք. Փաշինյանի արձագանքը՝ Պուտինին (տեսանյութ) Չենք խախտի վարչապետի հանձնարարականի պահանջը և նոր Սահմանադրություն կունենանք սահմանված ժամկետում. Գալյան Փաշինյանն ասում է՝ ինչի՞ եք մարտունակ բանակ սարքում, ընկած վարկ եք ուզում դրսից․ Արթուր Խաչատրյան Վրացական նիկոլին սպասելիս. Ստեփան ԴանիելյանԱպասվում է առանց տեղումների եղանակ Դատախազությունն ընթացք է տվել` գործադուլ արած վարորդների վերաբերյալ փոխքաղաքապետի հաղորդմանը Քաղաքացիություն ստանալու և քաղաքացիությունը դադարեցնելու համար կգործի միասնական էլեկտրոնային համակարգ Երևանի միացումը ՄՔԴ Հռոմի ստատուտին ուղղակի վնաս է հասցնում հայ-ռուսական հարաբերություններին. Զախարովա «Արսենալն» ընդդեմ «Մանչեսթեր Յունայթեդի», «Ռեալը» կհյուրընկալվի «Ատլետիկին»․ ինչ դիտել այսօր Ucraft-ը ներկայացնում է բիզնեսի կառավարումն ավտոմատացնող նոր՝ UC ERP հարթակը Կթանկանա գազը, հոսանքը, վառելիքը. ապագան մշուշոտ է. Նաիրի Սարգսյան Երվանդ Քոչարի ստեղծագործություններից երկուսը ցուցադրվել են Փարիզում Ալեն Դավթյանը բարձր է գնահատում «Զանգեզուրի ՊՄԿ» ՓԲ ընկերության հետևողական գործունեությունը Նիկոլի իշխանությունը բրախողներն են, մենք՝ հողին հավատարիմները․ Հովհաննես Իշխանյան Մենչն ու կինը Փարիզից լուսանկարներ են հրապարակել Ինչպե՞ս է սպառողական մտածողությունը սպառնում արժեք ունեցող հասարակությանը․ Մենուա Սողոմոնյան IDBank-ը 10 000 000 դրամ է նվիրաբերել «Քեզ համար, Հայաստան» 27-րդ Հեռուստամարաթոնին ՌԴ բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ Մոսկվայում կայացավ Հայ–ռուսական 2–րդ հասարակական ֆորումը Պրեմիերա. Արամե - «Երազանք ես դու» Կյանքից հեռացել է ռեփեր Էմինեմի մայրը Ադրբեջանի ԱԳ նախարարը մեկնել է Մալթա՝ մասնակցելու ԵԱՀԿ ԱԳՆ խորհրդի նիստին Հայաստանի հանրային խորհրդի նախագահը ո՞վ է հիմա. Գեղամ Մանուկյանը հեգնեցԿարո Հովհաննիսյանը ամուսնացել էBrent-ը թանկացել է՝ մեկ բարելը 73,82 դոլար 24 ժամ ջուր չի լինելուԻ՞նչ է որոնում Պապիկյանն ԱՄՆ-ում Ղարիբաշվիլին հերքել է «Վրացական երազանք»-ից հեռանալու մասին տեղեկությունը Աղազարյանին հանեցին կուսակցությունից Փաշինյանն ադրբեջանական նարատիվներ տարածելու ռեկորդներ է սահմանում Ճապոնիան հայտարարել է 20 ատոմային ռեակտորին համարժեք արևային էներգետիկայի մասին Փաշինյանի թիմում հրաժարականների պատճառների շարքում կան նաև արտաքին գործոններ․ «Հայաքվե»Անընդունելի է բոլոր բուհերը տանել Ակադեմիական քաղաք․ Ցոլակ Ակոպյան Փաշինյանն իրավունք չունի պատգամավորին հորդորել՝ վայր դնելու մանդատը․ Ավետիք Չալաբյան Ստի ու դատարկության վրա հիմնված թեզերով շարունակում է ջախջախել մի ողջ ժողովրդի. Մենուա Սողոմոնյան«Հասարակական տրանսպորտի բնականոն աշխատանքը վերականգնվել է». Հայկ Կոստանյան Ռուբլին արժևորվել է․ փոխարժեքն՝ այսօր Մենք չենք մասնակցում ԱՊԼ չեմպիոնական մրցավազքին. «Չելսիի» գլխավոր մարզիչ Հարավային Կորեան բալիստիկ հրթիռ է արձակել Հյուսիսային Կորեայի վրա․ Yonhap