Երևան, 13.Դեկտեմբեր.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Լարսը փակվեց նաև թեթև մարդատար և ուղևորատար տրանսպորտային միջոցների համար Ավտովթար՝ հրդեհի բռնկմամբ. կան տուժածներ Սպասվում են ձյան տեսքով տեղումներ, օդի ջերմաստիճանը կնվազի Հայաստանի Սահմանադրական դատարանի վերջին որոշումն էլ ավելի է բարդացրել հարցը. Բայրամով Ի՞նչ ընթացք կունենա ամերիկյան արտաքին քաղաքականության էքսպանսիոնիստական ուղղվածությունը. «Փաստ» Կա՞, արդյոք, նոր պատերազմի վտանգ. «Փաստ» «Մա՛մ ջան, լավ ջոկատում եմ, չնեղվեք, դուք լավ եղեք». կամավոր Մանվել Խարդալ յանը զոհվել է 2020 թ. հոկտեմբերի 16-ին, տուն «վերադարձել»՝ 2021 թ. հունիսի 23-ին. «Փաստ» Սիրիայի իրադարձություների տարածաշրջանային ռեզոնանսն ու շահերի նոր բախումների հեռանկարը. «Փաստ» «Պետք է խելամիտ արտաքին քաղաքականություն վարել, պատրաստվել վատագույն սցենարներին՝ հուսալով, որ կլինի լավագույնը». «Փաստ» Արգելված սննդային հավելումների ցանկը կընդլայնվի. «Փաստ»


Ժամանակ որոշելու միջոց, պաշտամունքի առարկա, գրեթե անփոխարինելի կերակուր. «Փաստ»

Lifestyle

«Փաստ» օրաթերթը գրում է.

Կարտոֆիլի հայրենիքը Հարավային Ամերիկան է, որտեղ դեռ կարելի է գտնել այդ բույսի վայրի տեսակները։ Կարտոֆիլի մշակությունը (նախ՝ վայրի թավուտների շահագործման միջոցով) սկսվել է մոտ 9-7 հազար տարի առաջ ժամանակակից Բոլիվիայի տարածքում։ Հնդկացիները ոչ միայն կերակուրի համար են օգտագործել կարտոֆիլը, այլ նաև պաշտել են այն՝ համարելով շնչավոր արարած։ Ենթադրվում է, որ ինկերի օրացույցում օգտագործվում էր ցերեկային ժամերը որոշելու հետևյալ եղանակը. չափման միավոր է եղել կարտոֆիլի եփման ժամանակը, որը մոտավորապես հավասար է մեկ ժամի: Այսինքն, Պերուում ասում էին՝ այնքան ժամանակ է անցել, որքան կպահանջվեր կարտոֆիլից ուտեստ պատրաստելու համար։ Կարտոֆիլի մասին առաջին հատուկենտ հիշատակումներ հայտնաբերվել են իսպանական փաստաթղթերում, որոնք նկարագրել են Գրանադայի Նոր Թագավորության (Կոլումբիա և Վենեսուելա) նվաճումը:
 
Նման հիշատակումներ առկա են Գոնսալո Խիմենես դե Կեսադայի, Խուան դե Կաստել յանոսի, Պասկուալ դե Անդոգոյայի և Ֆերնանդես դե Օվեդոյի մոտ: Գոնսալո Խիմենես դե Կեսադան իր «Գրանադայի նոր թագավորության նվաճման համառոտ ուրվագիծը» զեկույցում, խոսելով իր նվաճած տարածքի բնակիչների մասին, զեկուցել է սննդի համար օգտագործվող ամենակարևոր բույսերի մասին. «Այդ մարդկանց սնունդը նույնն է, ինչ Հնդկաստանի մյուս մասերում, քանի որ նրանց հիմնական սնունդը եգիպտացորենն ու յուկան է։ Բացի այդ, նրանք ունեն 2 կամ 3 տեսակի բույսեր, որոնք նրանք օգտագործում են սննդում, դրանցից է շաղգամի տեսքով կուբիասը, որը գցում են ճաշի մեջ, և որը կարևոր սննդատեսակ է»: Չիբչայի լեզվի անանուն «Բառարան–քերականության ձեռագրում» (մոտ 17-րդ դարի սկիզբ) բերված են կարտոֆիլի տարբեր անվանումներ. «Կենդանիների տրյուֆել», «Տրյուֆել, արմատ», «Դեղին տրյուֆել», «Երկար տրյուֆել», «Լայն տրյուֆել»:
 
Պատմաբան և կոնկիստադոր Պեդրո Սիեզա դե Լեոնի շնորհիվ Եվրոպան ամենայն մանրամասնությամբ է իմացել այնպիսի մշակաբույսի մասին, ինչպիսին է կարտոֆիլը: Իր «Պերուի տարեգրություն» աշխատության մեջ, որը հրատարակվել է 1553 թվականին Սևիլիա քաղաքում, նա հայտնել է, որ կարտոֆիլի հանդիպել է Կիտոյում (Էկվադոր), Պաստոյում (Կոլումբիա): Նա, հենվելով ինչպես իր սեփական դիտարկումների, այնպես էլ նախորդ նվաճողների տեղեկությունների վրա, տվել է կարտոֆիլի պատրաստման և պահպանման ճիշտ եղանակի մասին իր առաջին նկարագրությունը. «Տեղական մթերքներից, բացառությամբ եգիպտացորենի, կա ևս երկուսը, որոնք հնդիկների կողմից համարվում են հիմնական սննդամթերք։ Մեկին նրանք անվանում են պապաս՝ տրյուֆելների նման, որոնք եռալուց հետո ներսից դառնում են խաշած շագանակի պես փափուկ. այն չունի ո՛չ պատյան, ո՛չ ոսկոր, միայն այն, ինչ ունեն տրյուֆելները, քանի որ այն ձևավորվում է գետնի տակ: Այդ պտուղը ստացվում է խոտից, ինչպես մեր դաշտային կակաչը», «... չորացնում են արևի տակ և պահում մի բերքից մյուսը։ Չորացնելուց հետո այն անվանում են «չունյո», և այն շատ են գնահատում և թանկ արժե»:
 
Կարտոֆիլն առաջին անգամ Եվրոպա (Իսպանիա) է բերվել հավանաբար նույն Սիեզա դե Լեոնի կողմից 1551 թվականին՝ Պերուից վերադառնալուց հետո։ Երբեմն Եվրոպայում կարտոֆիլի տարածման արժանիքը վերագրվում է Ֆրենսիս Դրեյքին, որը, վերադառնալով Անգլիա 1580 թվականի սեպտեմբերին, բերել է այդ բույսի պալարները: Այնուամենայնիվ, յոթ տարի առաջ Իսպանիայում գրանցվել է սննդի մեջ կարտոֆիլի օգտագործման առաջին վկայությունը. 1573 թվականին այն ներառվել է Սևիլիայի արյան հիվանդանոցի համար գնված ապրանքների շարքում: Հետագայում կարտոֆիլը տարածվել է Իտալիայում, Բելգիայում, Գերմանիայում, Նիդեռլանդներում, Ֆրանսիայում, Մեծ Բրիտանիայում և եվրոպական այլ երկրներում։ Եվրոպայում հայտնված առաջին կարտոֆիլը համարվել է դեկորատիվ բույս, ընդ որում՝ թունավոր։ Ֆրանսիացի գյուղատնտես Անտուան-Օգյուստ Պարմենտիեն է (17371813) վերջնականապես ապացուցել, որ կարտոֆիլն ունի բարձր համային և սննդային հատկություններ։ Նրա ջանքերով է կարտոֆիլը տարածվել Ֆրանսիայի նահանգներում, իսկ հետո՝ այլ երկրներում։ Անգամ Պարմենտիեի կենդանության օրոք կարտոֆիլը օգնել է հաղթահարել Ֆրանսիայում նախկինում հաճախակի դարձած սովը և կանխարգելել ցինգա հիվանդությունը։ Պարմենտիեի անունով են կոչվում մի քանի ուտեստներ, որոնց հիմնական բաղադրիչը կարտոֆիլն է։
 
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում
Մակրոնը նոր վարչապետ է նշանակել «Նկարահանումները շատ բարդ ընթացան». Լիլիթ Հովհաննիսյանը նոր տեսահոլովակի բեքսթեյջ կադրերն է հրապարակել Եթե անհատական շարժունակության միջոցը կահավորված չէ արագությունը չափող սարքավորումով, կկիրառվի տուգանք. ՆԳՆ Լարսը փակվեց նաև թեթև մարդատար և ուղևորատար տրանսպորտային միջոցների համար Աշխարհում առաջին անգամ կատարվել է բաբախող սրտի փոխպատվաստում Ավտովթար՝ հրդեհի բռնկմամբ. կան տուժածներՎստահ եմ՝ Յամալին սպասվում է վառ ապագա. Մեսսի Սարալանջի կրակոցների գործով փորձել են 19-ամյա աղջկա ձերբակալել. ինչի՞ց են սկսվել կրակոցները (տեսանյութ)Ոստիկանության անընդունելի վարքագիծը. երկխոսություն՝ բռնության փոխարենՎանաձորում 13-ամյա աղջիկ է մաhացել․ նոր մանրամասներ Փաշինյանի իշխանությունը երերում է. Ավետիք ՉալաբյանՄակրոնը նոր վարչապետ է նշանակել «Երբ փառքի ճանապարհին ես, շատերն են կողքիդ, բայց, երբ այդ ամենը հանդարտվում է, պատկերն ավելի պարզ ես տեսնում». Սյուզաննա Մելքոնյան Հավատս չի գալիս․ դերասանուհի Լիա Զախարյանը հուզվել էՀայ գրականությունը՝ չինարեն «Ավե Մարիա» Գալա համերգ նվիրված մեծանուն երգչուհու՝ Գոհար Գասպարյանի 100-ամյա հոբելյանին Սևանի թերակղզուց մինչև Դիլիջանի թունելի սկզբնամասը տեղ-տեղ բուք է Գեղարքունիքում բախվել են շտապօգնության ավտոմեքենան ու «Mercedes»-ը. հիվանդանոց են տեղափոխվել բուժքույրն ու վարորդները Ֆինանսական Գրագիտության անվճար դասընթացը շարունակվում է 2024 թ-ին Ucom-ն ընդլայնել և արդիականացրել է շարժական ու ֆիքսված ցանցերը, ընկերության 5G կապը գործարկվել է ևս 8 քաղաքներում՝ ընդհանուր առմամբ ծածկելով 28 քաղաք Շանթ Սարգսյանը միջազգային մրցաշարում զբաղեցրել է 4-րդ հորիզոնականը Մեր կարևորագույն առաքելությունը Հայոց պետականությունը պահպանելն ու մեր հաջորդ սերունդներին ժառանգելն է․ Մհեր Ավետիսյան «Պահանջել են գումար, ասել ենք՝ ցտեսություն». Արա Ղազարյանը պարզաբանել է՝ ինչու Լիլիթ Հովհաննիսյանն ու այլ արտիստներ չեն մասնակցել AMVA-ին ՔՊ-ականները փորձում են խույս տալ պատասխանատվությունից․ Մենուա Սողոմոնյան Էտ երեխեքը շատ բան գիտեին, դրա համար էլ գլուխը կերավ․ կյանքից զրկված 13-ամյա աղջիկ երեխայի տատիկԼՂ-ում տեղի ունեցածը ցեղասպանություն է․ Լուիս Օկամպո ՎԶԵԲ-ը և ԱրարատԲանկը համատեղ կխթանեն կանաչ տնտեսությունն ու մրցունակությունը Հայաստանում Ակբա բանկը 50 միլիոն դոլար կուղղի ՄՓՄՁ-ների զարգացմանը«Վանաձոր» բժշկական կենտրոնում 13-ամյա աղջիկ է կյանքից հեռացել Դոլարի փոխարժեքը մտահոգել էր Փաշինյանին. ԿԲ-ն մերժել է ինտերվենցիա անել Փաշինյանն անձամբ է սպառնացել ՔՊ-ականներին Թուրքիան և Ադրբեջանը գնում են սրման, մինչ Փաշինյանը թիթեռ է նկարում ԱՄՆ-ը կրկնապատկում է չինական արևային սարքերի տուրքերը Սյունիքում աղքատության մակարդակը ամենացածրն է Մեջներդ տղա կա՞, արա. ոստիկանությունը բիրտ ուժ կիրառեց իրենց ապրանքը պահանջող քաղաքացիների նկատմամբ Ի՞նչ է նշանակում հոգեբանական անցում պատմական Հայաստանից դեպի իրական Հայաստան. ՀայաՔվեՔՊ վարչախմբի տնտեսական վախճանը. Հրայր Կամենդատյան Սպասվում են ձյան տեսքով տեղումներ, օդի ջերմաստիճանը կնվազի Ադրբեջանցիներն Ամարասի վանական համալիրը ներկայացնում են աղվանական. «Գեղարդ» հիմնադրամ Նոյեմբերի դրությամբ Հայաստանում 14,9 %-ով թանկացել է սուրճը, 2,5%-ով նվազել են հագուստի և կոշիկի գները. ՎԿ Ամուլսարի հանքը շահագործողների և ՀՀ բանկերի միջև բանակցություններ են ընթանում. նախարար Փոխարինված հին ծառերից գոյացած փայտանյութը տրամադրվում է երևանաբնակ կարիքավոր ընտանիքներինԻսրայելը հարվածներ է հասցրել Դամասկոսի արվարձաններին․ Al Watan Հայաստանի Սահմանադրական դատարանի վերջին որոշումն էլ ավելի է բարդացրել հարցը. Բայրամով Բարսելոնահայ Արման Մայիլյանն ընդունելության է արժանացել Հռոմի պապի կողմից (տեսանյութ) Time ամսագիրը Թրամփին ճանաչել է տարվա մարդ Կիլիանը շատ գոլեր է խփում, չնայած քննադատություններին. Կարվախալը՝ Մբապեի մասին Քիմ Քարդաշյանը նոր սիրավե՞պ ունի Գյուղվարկ վերցնեմ, նիվա գնեմ, գցեմ ձորը, դե, կառավարությո՛ւն, արի տես ի՞նչ ես անում. այս մոտեցումն անընդունելի է. Փաշինյան (տեսանյութ) Ինչ է սպասվում է գիշերային ժամերին մայրաքաղաքի ճանապարհներին