Երևան, 16.Հունվար.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Մարզերում դպրոցներ են փակում, անունը դնում «օպտիմալացում»․ Հրայր Կամենդատյան Երիտասարդներին կարող է առաջնորդել միայն ուժեղ առաջնորդը․ Նարեկ Սուքիասյան «Հայոց Արծիվներն» աջակցո՛ւմ է բարեկամ Իրանի իշխանություններին ու ժողովրդին․ Դոնալդ Թրամփն անկախ և ինքնիշխան պետությունների համար կործանիչ դիկտատոր է․ Խաչիկ Ասրյան Մեր ընկերությունը հերթական աջակցությունն է ցուցաբերել իր ազդակիր բնակավայրերից մեկին․ այս անգամ՝ Կապան համայնքի Սևաքար գյուղին 1300 փորձառու ուսուցիչ ազատվեցին աշխատանքից․Ատոմ Մխիթարյան Ո՞վ է այս առավոտյան սարսափ ֆիլմի հեղինակը. Մարիաննա Ղահրամանյան Թուրքիայի արտգործնախարարը պարզ հայտարարել է, որ ընտրություններում աջակցում են Փաշինյանին․ Մենուա Սողոմոնյան Ճշմարտությունը չես թաքցնի "հույժ գաղտնի" հոդվածի տակ․ Փաշինյանը իր աշխատակազմի ծախսերը ավելացրել է 4 անգամ Խաղաղության անվան տակ պարտադրանք. ում են փորձում մոլորեցնել Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհը բացվել է մարդատար տրանսպորտային միջոցների համար


Ապագա ընտրություններում հաղթող ուժերը․ Վահե Հովհաննիսյան

Քաղաքական

Վահե Հովհաննիսյանը տելեգրամյան իր ալիքում գրում է․ 

Առաջիկա խորհրդարանական ընտրությունները (հերթական թե արտահերթ) աչքի են ընկնելու անսպասելի, անհավանական դաշինքներով ու միավորումներով։ Դա գալիք ընտրությունների սուր առանձնահատկությունն է լինելու։
 
Հաջողության են հասնելու այն ուժերը, միավորները,  ովքեր հայ ժողովրդին ասելիք կունենան։ Ոչ թե բարձրագոչ խոստումներ ու գեղեցիկ լոզունգներ, այլ ասելիք, որն արագ կարող է վերածվել անելիքի՝ այսօրվա մեր իրավիճակին համարժեք։ Հաջողության բանաձևն է՝ ճիշտ բովանդակություն և ճիշտդեմքեր։ Ապագան նրանցն է, ովքեր կգան Հայաստանի հետպատերազմյան վերականգնման իրատեսական փաթեթով։
 
Նրանք, ովքեր կունենան ռացիոնալ ասելիք և հասարակության հետ աշխատելու մտածված ստրատեգիա, ունենալու են հաջողություն։ Եվ ականատեսն ենք լինելու ամենատարբեր կոալիցիաների, համագործակցության ձևաչափերի, որովհետև լինելու է «ասելիքների», մտավոր պոտենցիալի կենտրոնացման անհրաժեշտություն։

Պետք է դուրս գալ. «Ժողովուրդը լիդեր է սպասում, որ հետևից գնա» թակարդից։ Դա ոչ միայն խաբկանք է, այլև այսօր ժողովուրդը կարող է (և պատրաստ է) հոշոտել ցանկացած պոտենցիալ լիդերի։ Ժողովուրդը բովանդակություն և իրական ապագա է սպասում։
 
Միֆական լիդերը, մինչև վերջ գնալը, «մահապարտ լինելը», անձնազոհության խոստումը հարաբերական հասկացություններ են։ Ամեն ինչ տեսել ենք։

Հասարակության այս վիճակը «ընտրում» է Նիկոլ կամ անտարբերություն։ Իշխանություն փոխելու համար պետք է հասնել հասարակական տրամադրությունների փոփոխության։ Սա հնարավոր է միայն նոր բան առաջարկելով ու մարդկանց հետ ճիշտ հաղորդակցություն կառուցելով։ Կոտրված, պարտված ժողովուրդներին պետք է ցույց տալ ապահովության, արժանապատվության, հանդարտության օդը։ Իսկ սրան հասնելու համար պետք է. 
 
ա. Ապահովել ճիշտ բովանդակություն և ճիշտ դեմքեր

բ. Կազմակերպել համակարգվածաշխատանք, թիմեր

գ. Ներդնել անհրաժեշտ ռեսուրս

դ. Գտնել իշխանության ընտրական թեզերի հակաթույնը։ Դա ունիվերսալ լուծում չէ, և ամեն ոչ իշխանական միավոր դա պետք է անի իր հիմնական բովանդակությանը՝ դիրքավորմանը համահունչ։
 
Այս ընտրությունները նաև առանձնահատուկ են լինելու նրանով, որ քաղաքական դաշտում կա իրական քաղաքական և որակական սերնդափոխության հնարավորություն։ Վերջին տարիներին հանրային դաշտում հայտնվել են բազմաթիվ նոր դեմքեր, որոնք վաստակել են նոր քաղաքական ուժեր, միավորներ ձևավորելու և պայքարին մասնակցելու, իրական սերնդափոխություն իրականացնելու իրավունքը։ Նրանք կարող են հաջողություն ունենալ, քանի որ հասցրել են թրծվել նոր իրականության մեջ, տիրապետում են հանրային իրական տրամադրություններին և ունեն առողջ մղումներ։

Այս ամենը կարող է իրոք փոխել հասարակական տրամադրությունները։ Այս պրոցեսի համար պետք են մոդերատորներ, ոչ թե՝ մեկ լիդեր։ Պետք են մոդերատորներ, ովքեր կփորձեն միավորել թիմեր և գաղափարներ։ Լիդերներ փնտրելու, հորինելու, վերակենդանացնելու փոխարեն պետք է գործել այս ուղղությամբ։ Եվ այս ճանապարհին համայնքային ընտրություններում (օրինակ՝ Գյումրիում և այլուր) կարելի է ձգտել նոր համատեղ ֆորմատների։ Փորձարկել համատեղ աշխատանքի մշակույթը։

Եվ վերջապես, առաջիկա խորհրդարանական ընտրություններն ունենալու են վտանգավոր առանձնահատկություն. արտաքին գործոնը։ Սա մեր այսօրվա «թափանցիկ պետության» ողբերգությունն է, բայց սա փաստ է։ Սա հիմնական ուժերից պահանջելու է բարձր վերկուսակցական գիտակցում՝ համատեղ մեծ ջանքի գործադրմամբ հնարավորինս մեղմել օտար ուժերի և պետությունների ազդեցությունը մեր ներքին գործերին։ Իսկ որ դա լինելու է, հատկապես՝ ոչ բարեկամ պետությունների կողմից, ցավոք, կասկած չի հարուցում։
 
Վահե Հովհաննիսյան
Այլընտրանքային նախագծեր խումբ 

Պետական և մասնավոր ներդրումների միջոցով կկառուցենք Վանաձորի նավթավերամշակման գործարանը. Նարեկ Կարապետյան Մարզերում դպրոցներ են փակում, անունը դնում «օպտիմալացում»․ Հրայր Կամենդատյան Երիտասարդներին կարող է առաջնորդել միայն ուժեղ առաջնորդը․ Նարեկ Սուքիասյան Դանիայում շահագործման է հանձնվել Հյուսիսային Եվրոպայի խոշորագույն արևային էներգահամալիրը«Հայոց Արծիվներն» աջակցո՛ւմ է բարեկամ Իրանի իշխանություններին ու ժողովրդին․ Դոնալդ Թրամփն անկախ և ինքնիշխան պետությունների համար կործանիչ դիկտատոր է․ Խաչիկ Ասրյան Հակաիշխանական համակարգերում պետք է վերջապես վեր կանգնել մերկանտիլ շահերից ու պատկերացումներից՝ բամբասանք, ինտրիգներ, ի սկզբանե սխալ հաշվարկներ․ Վահե Հովհաննիսյան Մեր ընկերությունը հերթական աջակցությունն է ցուցաբերել իր ազդակիր բնակավայրերից մեկին․ այս անգամ՝ Կապան համայնքի Սևաքար գյուղին Պատմությունը կերտում են անհատները․ հանձնվել չկա․ Մհեր Ավետիսյան 1300 փորձառու ուսուցիչ ազատվեցին աշխատանքից․Ատոմ Մխիթարյան Ո՞վ է այս առավոտյան սարսափ ֆիլմի հեղինակը. Մարիաննա Ղահրամանյան Այսօրվա դատական նիստին Սամվել Կարապետյանը չի մասնակցելու․ Արամ Վարդևանյան Թուրքիայի արտգործնախարարը պարզ հայտարարել է, որ ընտրություններում աջակցում են Փաշինյանին․ Մենուա Սողոմոնյան Սա՞ է ձեր արդարությունը. Հրայր Կամենդատյան Ճշմարտությունը չես թաքցնի "հույժ գաղտնի" հոդվածի տակ․ Փաշինյանը իր աշխատակազմի ծախսերը ավելացրել է 4 անգամ Փաշինյանի հաշվին նստած միլիոնավոր պարգևավճարն էլ պետբյուջեի թալան է Սահմանադրությունից դուրս. իշխանության ներխուժումը Եկեղեցի Խաղաղության անվան տակ պարտադրանք. ում են փորձում մոլորեցնել Հավատամիտ իմ ժողովուրդ, մեզ միասնություն է պետք․ Նարեկ ԿարապետյանԱնկարան դեմ է Իրանի նկատմամբ ցանկացած ռազմակшն միջամտության. Ֆիդան Ռուսաստանի Դաշնության հետ խոսել ենք երկաթուղու խնդրից, սպասում ենք պատասխանին. Նիկոլ ՓաշինյանԲյուջեից 3,5 միլիարդ թալանչիների ու նրանց ընկերների համար․ իսկ թոշակառուն 10 հազարն ին՞չ պետք է անիԿրեմլը համաձայն է Թրամփի հետ, որ Զելենսկին խոչընդոտում է Ուկրաինայում խաղաղության գործընթացը. ՊեսկովԲանգկոկում շինարարական կռունկը փլուզվել է 2 մեքենայի վրա. կա 2 զnհ Ուժեղ Հայաստան լինելու է․ Ռուբեն ՄխիթարյանՀամոզված եղեք՝ այս տարի դեկտեմբերին էլ չի լինի հեղուկ գազի թանկացման խնդիր. Նիկոլ ՓաշինյանՁեր մոտ պարտադիր չէ Հայկական շահը, ձեր մոտ պարտադիր է սերը թրքացման և գռանտներ լափելու հանդեպ․ Արսեն ՎարդանյանԻշխանությունն ապօրինությունների տրցակ ունի, ազատությո՛ւն քաղբանտարկյալներին․ Տիգրան Աբրահամյան «Nissan Teana»-ն բախվել է բետոնե պարսպին և մոտ 5 մետր բարձրությունից գլխիվայր շրջվելՈրքա՞ն պարգևավճար են ստացել առողջապահության նախարարությունում Ֆրանսիան կմասնակցի Դանիայի հետ համատեղ զորավարժnւթյուններին Գրենլանդիայում. ՄակրոնՁեռնտու՞ է շարունակել թատրոնը, որի անունը ձեր առաջնորդը դրել է «ինքնիշխանություն»․ Վահե ՀովհաննիսյանՓաշինյա՛ն, դու՛րս արի մեր գրպաններից․ «Մեր ձևով»Մոլորակի ամենաարագ տուրբիլյոնը. Jacob & Co.-ն ներկայացրել է God of Time-ը 8 միլիոն դոլարանոց Նոր Տարվա հետքերով. Աշոտ Մարկոսյան Պատասխանատուն ես եմ. Արբելոան խոսել է «Ռեալի» գավաթային ֆիասկոյի մասին Ջեռուցման գումարը խնդիր է․ Շիրազ Մանուկյանց 1 դրամ տարին․ Նարեկ ԿարապետյանՔիմ Քարդաշյանը ապշեցրել է նոր NikeSKIMS սպորտային կոշիկներով Պաշտոնական թվերի ֆոնին Հայաստանում աղքատությունը շարունակում է աճել․ Նաիրի ՍարգսյանՉնայած մենք դրական փորձ չենք ունեցել ԱՄՆ-ի հետ, դիվանագիտությունը, միևնույն է, շատ ավելի լավ է, քան պատերшզմը. ԱրաղչիԱմենինչ լսել էինք, բայց 4-րդ կարգի բանա՞կԱսք թալանչիների մասին․ Էդմոն ՄարուքյանԻրանն ու Իսրայելը, Ռուսաստանի միջնորդությամբ, համաձայնել էին չհարձшկվել միմյանց վրա. WP Մակերեսային, էմոցիոնալ գնահատականներով մենք չենք կարողանալու ճիշտ դիագնոզ նշանակել՝ ի՞նչ է կատարվում մեզանում, և հետևաբար չենք կարողանալու գտնել ճիշտ լուծումներ․ Մհեր ԱվետիսյանՀայաստանում թոշակառուները իրենց ծերությունը վայելելու փոխարեն գոյատևման պայքար են մղում․ «Մեր ձևով» Շտապ հեռացրեք Ասրյան Էդիկին, ինքը շարքային զինվորական էլ չի կարող լինել․ պահեստազորի փոխգնդապետ Սպասեց՝ գերիները ծայրահեղ ծանր առողջական վիճակի հասնեն, որ վերադարձնի ու․․․ պահեստազորի փոխգնդապետ Պապիկյա՛ն, քարտուղարիդ և ընտանիքիդ զորակոչի, հետո ուրիշների կանանց անցի․ պահեստազորի փոխգնդապետ Մեկ արտաքին ուժից կախվածությունը պետությանը տանում է փակուղի․ Ավետիք ՉալաբյանՄահացել է Գագիկ Եգանյանը