Երևան, 17.Փետրվար.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Գործող իշխանությունները մտադիր են ընտրություններից հետո բարձրացնել էլեկտրաէներգիայի սակագինը․ «Ուժեղ Հայաստան» ՀԷՑ-ը խլվել է եւ գործընթացը քաղաքական է. Դավիթ Ղազինյան Ոչ մի պետություն դեռևս չունի կառուցված մոդուլային ԱԷԿ, որ տեսնես՝ ինչպես է այն աշխատում․ Ղազինյան ՀԾԿՀ նախագահն ընդունեց, որ ՀԷՑ-ի վերցրած վարկերի տոկոսները վճարում է սեփականատերը՝ հիմնավորելով, որ ՀԷՑ-ը խլվել է. Դավիթ Ղազինյան ՀԷՑ-ում 40 տոկոսով ավելացել է վթարների թիվը, իրենք հայտարարում են, որ չի աճել. Դավիթ Ղազինյան Որո՞նք են Կրեմլի «կարմիր գծերը», ի՞նչ սցենարներ են «նշմարվում». «Փաստ» Ովքե՞ր են Փաշինյան-Ալիև դուետի գործունեության դիրիժորն ու նվագակցողը. «Փաստ» «Մա՛մ, երկար չեմ կարող խոսել, բոլորին կբարևես, կասես, որ ամեն ինչ լավ է». Վահագն Գևորգյանն անմահացել է հոկտեմբերի 10-ին Հադրութում, տուն «վերադարձել»... մոտ չորս ամիս անց. «Փաստ» «Իրենց միակ կարմիր գիծը իշխանությունը պահելն է, մնացած բոլոր դեպքերում ցանկացած կարմիր գիծ հատելի է այս իշխանությունների համար». «Փաստ» Երբ նման հայտարարություններ անում է վարչապետը, դա արդեն հակաժողովրդավարական հրահանգ ու ցուցում է. «Փաստ»


Ադրբեջանի հորինած պահանջների զավեշտալի օրինակները ծայրահեղության են հասել․ «Գեղարդ» հիմնադրամ

Մշակույթ

Ադրբեջանի կողմից Հայաստանի Հանրապետության տարածքների նկատմամբ տևական պահանջներն, ինչպես նաև դրանց հիման վրա կեղծ պատմության ստեղծումը վերջին շրջանում ծայրահեղության է հասել: Արդյունքում «ծնվում են» իրականությանը հակասող նախագծեր, որոնցից մեկն էլ, այսպես կոչված, «Գոյչա-Զանգեզուրի Հանրապետությունն» է։ Այս մասին գրված է «Գեղարդ» հիմնադրամի հոդվածի մեջ։

2022 թվականի սեպտեմբերին մի խումբ ադրբեջանցիներ հայտարարություն տարածեցին ՀՀ-ի տարածքում «Գոյչա-Զանգեզուրի Հանրապետության» (ԳԶՀ) ստեղծման մասին, որի սահմաններն ընդգրկելու էին Գեղարքունիքի, Վայոց ձորի և Սյունիքի մարզերը։ Ադրբեջանցիներ Ռիզվան Թալիբովը և Մեհմեդ Ալի Արսլանն Անկարայում իրենց հայտարարեցին «Արևմտյան Ադրբեջանի Գոյչա-Զանգեզուրի Հանրապետության» նախագահ և փոխնախագահ։ Իր խոսքում «նախագահ» Թալիբովը նշել էր, որ Թուրքիան առաջին երկիրն է, որը ճանաչել է այդ հանրապետությունը, ավելին՝ «Թուրքիան և Արևմտյան Ադրբեջանի Գոյչա-Զանգեզուրը մեկ ազգ, երկու պետություն են»։ Իսկ «փոխնախագահ» Մեհմեդ Ալի Արսլանը հավելել էր, որ Զանգեզուրն օսմանյան հող է։

Ըստ տարածված հայտարարության, որի մեջ արտացոլված էր նորաստեղծ «հանրապետության» ապագա կառավարության կառուցվածքը, մեկամսյա ժամկետում պետք է հայտարարվեր նաև խորհրդարանի (Ազգային ժողովի) գումարման մասին։ Նախատեսվում էր հանրապետության մայրաքաղաք հռչակել Կապան (ադրբ․՝ Գաֆան) կամ Վարդենիս (Բասարգեչար) քաղաքներից մեկը։ Ի դեպ, անհեթեթությունը հասնում էր նրան, որ հայտարարության տեքստում նշվում էր, թե հետագայում Հայաստանի հետ կհամաձայնեցնեն՝ այս երկու քաղաքներից որը կնախընտրի Հայաստանը՝ որպես ԳԶՀ-ի մայրաքաղաք։ Ավելին՝ հայտարարության 11-րդ կետում նշվում էր, որ «Գոյչա-Զանգեզուրի Հանրապետությունը» դիտարկում և ընդունում է խաղաղ պայմաններում հայ բնակչության հետ համակեցությունը՝ Հայաստանի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված սահմաններում՝ դաշնային իրավական հիմունքներով։ Նախագծի նախաձեռնողները բանակցություններ էին վարել նաև Իրաքի քրդերի՝ իսլամիստական շարժման առաջնորդ Ալի Բապիրի հետ։

Ըստ ադրբեջանական մամուլում շրջանառվող տեղեկությունների՝ Ռիզվան Թալիբովը ծնունդով Խորհրդային Հայաստանի Ճամբարակի շրջանի Յանխակայա (Մեշաքենդ), այժմ՝ Անտառամեջ, գյուղից է։ Սովորել է Բաքվի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների բաժնում․ քաղաքագիտության դոկտոր է։ Բայց, ինչպես պարզվում է, նա մեծ հեղինակություն չի վայելում Ադրբեջանում։ 2005 թվականին, երբ ձերբակալեցին Ալի Ինսանովին[1], Թալիբովն ստեղծեց և գլխավորեց վերջինիս իրավունքների պաշտպանության կոմիտեն։

Ադրբեջանական մեկ այլ «ծրագրի» ղեկավար Գաֆար Չախմախլին, որն ստեղծել էր «Իրևանի թուրքական հանրապետության վտարանդի կառավարությունը», Թալիբովին նշանակել էր այդ «հանրապետության» փոխնախագահ։ Սակայն 2021 թվականին նա հրաժարական էր տվել և մեկ տարի անց հայտարարել «Գոյչա-Զանգեզուրի Հանրապետության» ստեղծման մասին, որը Գաֆար Չախմախլին սադրանք համարեց և «Cebhe.info»-ին տված հարցազրույցում Թալիբովին մեղադրեց «արևմտյան ադրբեջանցիներին» պառակտելու մեջ։

«Արևմտյան Ադրբեջանի համայնքն» իր հերթին հայտարարեց, որ չի ճանաչում «Գոյչա-Զանգեզուրի Հանրապետություն» կոչվող կառույցը, առնչություն չունի դրա հետ, և նման սիրողական գործունեությունը համարում է վնասակար՝ «պատմական հողերը» վերադարձնելու տեսանկյունից։ Ավելին՝ Ադրբեջանի մեջլիսի պատգամավոր, «Արևմտյան Ադրբեջանի համայնք»-ի փոխնախագահ Հիքմեթ Բաբաօղլուն հայտարարեց, որ սա իսկական սադրանք է «Զանգեզուրի միջանցք»-ի բացման դեմ և հնարավոր է՝ Թալիբովը Զանգեզուրում քրդական պետություն ստեղծելու նպատակ ունի։ Բաբաօղլուն մատնանշում էր այն հանգամանքը, որ Թալիբովը Մեհմեդ Ալի Արսլանին նշանակել է փոխնախագահ, ով բանակցություններ է վարել Իրաքի քրդերի «Իսլամական արդարություն» կուսակցության ղեկավար Ալի Բապիրի հետ։ Ի դեպ, Մեհմեդ Ալի Արսլանը ծագումով քուրդ է։

Այն, որ Արսլանն Անկարայում նշել էր, թե Զանգեզուրն օսմանյան հող է, պատճառ դարձավ «Արևմտյան Ադրբեջանի համայնք»-ի կողմից Ադրբեջանում բողոքի ակցիաների կազմակերպմանը։ Ըստ «Համայնք»-ի՝ նման հայտարարությունները վնաս կհասցնեն Ադրբեջանի և Թուրքիայի հարաբերություններին․ «սա խորամանկ ու ցինիկ սադրանք է՝ ուղղված Ադրբեջան-Թուրքիա եղբայրության դեմ»։

2023 թվականին Ռիզվան Թալիբովը հեռացվել է «Գոյչա-Զանգեզուրի Հանրապետություն» ղեկավարությունից, իսկ գոյություն չունեցող հանրապետության ղեկը տրվել է Թուրքիայում բնակվող Թունզալա Չալաբիևային։ Սակայն նույն թվականի օգոստոսին Թալիբովն ու Չալաբիևան ձերբակալվել են Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության կողմից։ Դրանից մի քանի օր անց հայտարարվել էր այն մասին, որ «Գոյչա-Զանգազուրի Հանրապետության» նախաձեռնողները դադարեցրել են իրենց գործունեությունն ու հրաժարվել իրենց գաղափարներից։

Այսպիսով՝ Ադրբեջանի կողմից Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքների նկատմամբ շարունակական պահանջներն ու կեղծ պատմության հիման վրա կառուցված ծրագրերն արտացոլում են Ադրբեջանի քաղաքականության և քարոզչության հակասությունները։ Նման սադրիչ նախագծերը հայտնվում են նաև գաղափարական, քաղաքական և անձնական շահերի բախման կիզակետում, ինչը հերթական ցուցիչն է, որ այդ ծրագրերը զուրկ են պատմական, գիտական և քաղաքական հիմնավորումներից։

ՔՊ ներքին ընտրության արդյունքները շոկի են մատնել խմբակցության պատգամավորներին Սենց բան չեմ տեսել, որ իշխանությունը հայտարարի, թե «3մլն մարդու գրպան են մտել», բայց 7 ամսից ավելի որևէ քրգործ չհարուցվի. գնալու են ՀԷՑ-ը գերակա շահ ճանաչելու ճանապարհով. Ղազինյան Թոշակառուներին ստիպում են գնալ առևտրային տարածքներ և հետվճար «վաստակել»․ Հրայր Կամենդատյան Ալիևի պատասխանը Վենսին. Ռուբեն Վարդանյանին դատապարտեցին Կարգավորող մարմինը նույնիսկ տեղյակ չէր, թե քանի բաժանորդ է հոսանքազրկված եղել Էրեբունու դեպքերի ժամանակ. ՂազինյանԳործող իշխանությունները մտադիր են ընտրություններից հետո բարձրացնել էլեկտրաէներգիայի սակագինը․ «Ուժեղ Հայաստան» Ինքնավար արևային կայանների տեղադրման համակարգը կրկնակի թանկանալու է. Դավիթ ՂազինյանԱսում էին՝ Սամվել Կարապետյանը 5 օր չի դիմանա կալանավայրում, 5 ամսից ավել դիմացավ, վարկանիշը աճում է ՔՊ-ում տագնապ է հայտարարաված. Արեգնազ ՄանուկյանՀԷՑ-ը խլվել է եւ գործընթացը քաղաքական է. Դավիթ Ղազինյան ՀԷՑ-ի կողմից հայցեր են գնացել ՏԿԵՆ-ի դեմ, բայց կառավարիչը հետ է վերցրել դրանք. Դրա իրավունքը չունի. Դավիթ ՂազինյանՀԷՑ-ում երկիշխանություն է, ինչպես «սքեչում» է ասվում՝ մենք ամեն ինչ գիտենք. Դավիթ Ղազինյան Ոչ մի պետություն դեռևս չունի կառուցված մոդուլային ԱԷԿ, որ տեսնես՝ ինչպես է այն աշխատում․ Ղազինյան Հայաստանի մարզերի խոշոր հարկատուները․ Սյունիքի մարզի խոշոր հարկատուն ԶՊՄԿ-ն է Մոդուլային ատոմակայանով էլեկտրաէներգիայի ինքնարժեքը լինելու է 60-80 դրամ, սա շատ թանկ է․ Դավիթ ՂազինյանԳնալու են գերակա շահ ճանաչելու ճանապարհով. Կարապետյանի ռեյտինգի հետևանքով սրվում է իշխանության վարքը. Դավիթ Ղազինյան ՀԾԿՀ նախագահն ընդունեց, որ ՀԷՑ-ի վերցրած վարկերի տոկոսները վճարում է սեփականատերը՝ հիմնավորելով, որ ՀԷՑ-ը խլվել է. Դավիթ Ղազինյան Իշխանությունները չեն ցանկանում հայտարարել, որ սարքավորումները, որի արդյունքում վերացվեց Էրեբունիում վթարը, տրվել է «Տաշիր»-ի կողմից՝ պարոն Կարապետյանի համաձայնությամբ. ՂազինյանՀԷՑ-ում 40 տոկոսով ավելացել է վթարների թիվը, իրենք հայտարարում են, որ չի աճել. Դավիթ Ղազինյան Ի՞նչ սպառնալիքներ և հնարավորություններ ունի TRIPP-ը․ Նաիրի Սարգսյան Բաքվի բռնապետական տրիբունալը 20 տարի ազատազրկման է դատապարտել Ռուբեն Վարդանյանին. Ավետիք ՉալաբյանԹոշակառուների անկանխիկ ծախսերը նվազագույն են, հետվճարի այդ մեխանիզմը՝ անարդյունավետ․ Դավիթ ՀակոբյանԲաժանիր, որ տիրես․ մեր ժողովրդին միտումնավոր են պառակտել․ Լիլիթ Արզումանյան Դավիթ Ղազինյանի ասուլիսը. ուղիղՖասթ Բանկը 600 միլիոն դրամից ավելի աջակցություն է տրամադրել տարբեր նախագծերի Ո՞վ կփոխարինի Հրայր Թովմասյանին 2024 թվականին ՀՀ-ում հանրաքվե չի եղել, առանց հանրաքվեի այդ տարածքները Ադրբեջանին փոխանցելը հանձնում անվանելը, մեղմ ասած, արդարացված է․ Մելոյանը՝ Կիրանցի մասինԲացի թուրքից, բոլորը ձեզ համար թշնամի՞ են. Արման ԱբովյանԲանջարեղեն արևային վահանակների տակ. Ուզբեկստանը և Ֆրանսիան գործարկում են ագրովոլտային համակարգեր Ջրի ուժից «թռչող տախտակ» կամ թռիչք ջրի վրայով. «Փաստ»Բուհեր, ուսանողական ինքնակառավարում և պետական գերակայություններ․ բարձրագույն կրթության խնդիրները«ՀայաՔվեն» «Անի պլազա» հյուրանոցի «Նաիրի» սրահում մամուլի ասուլիս-շնորհանդեսով կազդարարի իր քաղաքական հայտի մեկնարկըԻնչ նպատակով ենք մենք մտնում քաղաքականություն, և որն է մեր առանցքային հանձնառությունը. Ավետիք ՉալաբյանԹող գնան ղուրբան լինեն 5000 տղերքին. վանաձորցիների կարծիքները. «Համահայկական ճակատ» շարժումՎաղը` ժամը 15:00-ին, ՀՀ գլխավոր դատախազության շենքի առջև կկայանա ակցիա. «Համահայկական ճակատ» շարժումՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (17 ՓԵՏՐՎԱՐԻ)․ Բազմամարդ հանրահավաք Երևանում, քաղաքական կոալիցիայի ստեղծում. «Փաստ»Սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովն է արձանագրել, որ Վենետիկի հանձնաժողովը խնդրել է վերացնել երկքաղաքացիության և մշտական բնակությունների ցենզերը. Ռ. ՀայրապետյանՀայաստանին անհրաժեշտ են տնտեսական և ենթակառուցվածքային խոշոր նախագծեր. Գագիկ ԾառուկյանՈրո՞նք են Կրեմլի «կարմիր գծերը», ի՞նչ սցենարներ են «նշմարվում». «Փաստ»Ստորագրահավաք՝ ի աջակցություն Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Ովքե՞ր են Փաշինյան-Ալիև դուետի գործունեության դիրիժորն ու նվագակցողը. «Փաստ»Մարդը կարո՞ղ է պահպանել իր գոյաբանական և էութաբանական ինքնությունը. «Փաստ»Իրավական դաշտում է ամեն ինչ․ Սամվել Կարապետյանի առաջադրումը հանգիստ չի տալիս իշխանությանը Սփյուռքը բարձրաձայնում է․ Ֆրանսիայից մինչև Արգենտինա՝ ի պաշտպանություն Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու «Մա՛մ, երկար չեմ կարող խոսել, բոլորին կբարևես, կասես, որ ամեն ինչ լավ է». Վահագն Գևորգյանն անմահացել է հոկտեմբերի 10-ին Հադրութում, տուն «վերադարձել»... մոտ չորս ամիս անց. «Փաստ»«Իրենց միակ կարմիր գիծը իշխանությունը պահելն է, մնացած բոլոր դեպքերում ցանկացած կարմիր գիծ հատելի է այս իշխանությունների համար». «Փաստ»Երբ նման հայտարարություններ անում է վարչապետը, դա արդեն հակաժողովրդավարական հրահանգ ու ցուցում է. «Փաստ»Անկումային և ճգնաժամային. Հայաստանի արտաքին առևտրի դիսբալանսը. «Փաստ»Ամոթի ու խայտառակության խարանով դաջված. ո՞ւմ են երջանկացնում Հայաստանի իշխանությունների գործողությունները. «Փաստ»«ՀայաՔվեն» քաղաքական հայտ է ներկայացնում իշխանափոխության օրակարգով. «Փաստ»