Երևան, 14.Փետրվար.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ինստիտուցիոնալացված սպառնալիք Հայաստանի համար. «Փաստ» Այս ամենից շահում է միայն ԱՄՆ-ը. «Փաստ» «Երբ մի անծանոթ համարից զանգ է գալիս, ինձ թվում է՝ Ազատս է, հիմա կասի՝ մա՛մ». Ազատ Գրիգորյանն անմահացել է հոկտեմբերի 10-ին Հադրութում, տուն «վերադարձել»... ինն ամիս անց. «Փաստ» Պատանի երգչուհի Նատալի Սաֆարյանի առաջին մենահամերգը՝ Հայաստանի սահմաններից դուրս. «Փաստ» Միջազգային այցերի շուրջ հանրային էմոցիոնալ պոռթկումների ու իրականության հակադրությունը. «Փաստ» Ինչո՞ւ են իշխանությունները թուլացնում պետականության իմունիտետը. «Փաստ» «Ակտիվ, հետևողական պայքարն ավարտվելու է իրավունքի, այլ ոչ թե ուժի և «զոռբայության» հաղթանակով». «Փաստ» Ռուսաստանը չի մասնակցի Թրամփի նախաձեռնած Խաղաղության խորհրդի նիստին. Զախարովա Սոված են, չեն հագենում, 3-րդ ժամկետն են ուզում. ի՞նչ չես հասցրել անել. Նարեկ Կարապետյանը՝ Փաշինյանին Հայաստանը դեռ չի ապրել իր լավագույն տարիները․ ուժեղ Հայաստանն առջևում է․ Ալեքսան Ալեքսանյան


Գերագույն հոգևոր խորհրդի անդամները մտահոգություն են հայտնել Հայաստանի անվտանգային և ներքաղաքական հիմնախնդիրների կապակցությամբ

Մշակույթ

Նոյեմբերի 5-7-ը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի և ատենապետությամբ Կ. Պոլսի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ. Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանի, տեղի ունեցավ Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը:

Հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից։

«Ամենայն Հայոց Կաթողիկոսի ողջույնի և օրհնության խոսքից հետո ժողովը վարելու հրավիրվեց Արևմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը:

Սեպտեմբերի 27-30-ին տեղի ուենցած Մայր Տաճարի վերաօծման, Մյուռոնօրհնության արարողությունների և հարակից միջոցառումների վերաբերյալ ամփոփիչ զեկույցով հադես եկավ Համակարգող հանձնախմբի ատենապետ  Տ․ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը։ Ներկայացվեց, որ սրբազան արարողություններն անցկացվեցին մեծ հանդիսավորությամբ և ընդգրկեցին եկեղեցական ու ժողովրդական լայն մասնակցություն՝ նոր հույս և հոգևոր մխիթարություն պարգևելով համայն հավատավոր մեր ժողովրդին։ Ամփոփ տեղեկություններ փոխանցվեց արարողություններին մասնակիցների, հրատարակությունների, լուսաբանման, իրականացված տեխնիկական ու կազմակերպչական աշխատանքների վերաբերյալ։

Ժողովականներն իրենց որդիական երախտագիտությունը հայտնեցին Ամենայն Հայոց Հայրապետին Մայր Տաճարի հիմանանորգության համար՝  բարձր գնահատելով Մայր Տաճարի վերաօծման, Մյուռոնօրհնության և հարակից միջոցառումների կազմակերպչական աշխատանքներում ներգավված անձանց ջանքերը, ովքեր իրենց նպաստը բերեցին արարողությունների պատշաճ իրականացմանը:

Մայր Աթոռի Վարչատնտեսական բաժնի տնօրեն Տ․ Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը Գերագույն հոգևոր խորհրդի ժողովին ներկայացրեց Մայր Աթոռում կատարվող բարեկարգման և շինարարական աշխատանքների ընթացքը: Այս կապակցությամբ ԳՀԽ անդամները գոհունակություն հայտնեցին իրականացվող աշխատանքների առիթով՝ կարևորելով համայն հայության հոգևոր կենտրոնի բարեզարդմանն ու պայծառությանն ուղղված ջանքերը:

Սփյուռքում ազգային ինքնության պահպանման հիմնախնդիրների մասին զեկուցեց Մայր Աթոռի Հայեցակարգային գրասենյակի տնօրեն Տ․ Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյանը՝ անդրադառնալով սփյուռքի համայնքներում ազգային ինքնությանը, հայեցի կրթությանը, հայոց լեզվի ու մշակույթի անաղարտ պահպանմանը սպառնացող մարտահրավերներին, ինչպես և դրանց հաղթահարմանն՝ ի նպաստ Եկեղեցու ու սփյուռքում գործող ազգային կառույցների դերակատարությանը։

Ընդգծելով Հայրենիքում և սփյուռքում երիտասարդության ներգրավմամբ համայնքների ամրապնդման, կրթական նոր ծրագրերի մշակման ու իրագործման, դպրոցների և մշակութային կենտրոնների զարգացման անհրաժեշտությունը, ազգային ինքնության պահմանման ու հոգևոր արժեքների ամրապնդման հրամայականը՝ ԳՀԽ թելադրեց հարցի վերաբերյալ կատարել համակողմանի ուսումնասիրություն:

Հայրենական կյանքում առկա մարտահրավերների և դրանց հաղթահարման ուղղությամբ գործադրվող ջանքերի, արցախահայերի իրավունքների պաշտպանության, Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության նկատմամբ Ադրբեջանի ոտնձգությունների և հուշարձանների պաշտպանության առնչությամբ ձեռնարկվող քայլերի մասին զեկույցներով հանդես եկան Արցախի թեմի առաջնորդ Տ․ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը, արտակարգ և լիազոր դեսպան տիար Արտակ Ապիտոնյանը, Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի տնօրեն տիար Արման Թաթոյանը, Արցախի մարդու իրավունքների պաշտպան  տիար Գեղամ Ստեփանյանը, Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի (ՀՃՈՒՀ) փոխտնօրեն տիար Րաֆֆի Քորթոշյանը։

ԳՀԽ անդամներն իրենց մտահոգությունն արտահայտեցին Հայաստանի անվտանգային և ներքաղաքական հիմնախնդիրների կապակցությամբ՝ կարևորելով ազգային միասնության և համախմբման անհրաժեշտությունը՝ ի նպաստ հայրենիքի զորացման և ինքնիշխանության պահպանման։

Ժողովականները հաստատեցին, որ մինչ օրս Ադրբեջանում ապօրինի պահվող գերիների վերադարձի, Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության պահպանման, արցախահայերի իրավունքների պաշտպանության, Ադրբեջանի ցեղասպան գործողությունների դատապարտման հիմնախնդիրները պետք է բաց պահել միջազգային օրակարգում՝ զուգահեռ աշխատանքներ տանելով համազգային միաբանության, ազգային ներուժի կենտրոնացման, Հայաստան և սփյուռք գործակցության պատշաճ կազմակերպման ուղղությամբ։ Գերագույն հոգևոր խորհուրդը վերահաստատեց իր հանձնառությունն աջակցելու բոլոր այն նախաձեռնություններին, որոնք ուղղված են հայ ժողովրդի իրավունքների պաշտպանությանը, ազգային ինքնության պահպանմանը և տարածաշրջանում խաղաղության հաստատմանը։

ՔԴԿ տնօրեն Տ․ Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյանը ժողովականներին ներկայացրեց  Կիրակնօրյա դպրոցների կրթական ծրագրի ճանապարհային քարտեզը, որի նպատակն է կիրակնօրյա դպրոցների գործունեության համակարգումն ու մատաղ սերնդի հոգևոր կրթության և դաստիարակության արդյունավետության բարձրացումը։

ԳՀԽ  շնորհակալությամբ ընդունեց զեկույցը՝ թելադրելով մշակել և ներդնել միասնական կրթական ծրագրեր, որոնք կհամապատասխանեն ժամանակակից պահանջներին ու կխթանեն երեխաների հոգևոր-բարոյական նկարագրի և գիտակցության կերտմանն ու ազգային արժեքների պահպանմանը։

ԳՀԽ քննարկեց նաև Եկեղեցական-ներկայացուցչական ժողովի (ԵՆԺ) գումարման հարցը: Անդրադարձ կատարվեց ժողովի նախապատրաստական աշխատանքներին՝ օրակարգի ձևավորմանը, պատգամավորների ընտրությանը և կազմակերպչական հարցերին։

Ժողովի ընթացքում քննարկման առարկա դարձան նաև թեմերի գործունեությանը,  եկեղեցու կանոնական և վարչական կյանքին առնչվող այլ հարցեր։

Գերագույն հոգևոր խորհրդի ժողովն ավարտվեց Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնության խոսքով և «Պահպանիչ» աղոթքով»,- ասված է հաղորդագրության մեջ:

ԶՊՄԿ-ը սերունդների պատմություն ունի. Վահրամ Գաբրիելյանի օրինակով Իշխանությունը փորձում է «վերադաստիարակել» թոշակառուներին․ Արեգ ՍավգուլյանԻշխանության ողջ հույսն ու հավատն ուժայինների անօրինական գործողություններն են, որոնք ամենօրյա ռեժիմով կոնկրետ թիրախներnվ են աշխատում․ Աբրահամյան Խմիչքի գործարանի՝ 8 կիլոմետր երկարությամբ և 38 մետր խորության վրա գտնվող նկուղներ, որոնք ճանաչվել են պատմական հուշարձան. «Փաստ»Պետք է ստեղծենք համերաշխության մթնոլորտ և վերականգնենք մեր հաղթական կեցվածքը․ Ավետիք ՔերոբյանՏարօրինակ զարգացումներ «Հարավկովկասյան երկաթուղու» շուրջ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (14 ՓԵՏՐՎԱՐԻ). Օդանավի վթար «Զվարթնոց» օդանավակայանում. «Փաստ»Ծիծեռնակաբերդից մինչև Մայր Աթոռ. Ի՞նչ զիջումներ է նախապատրաստում իշխանությունը. Էդմոն Մարուքյան Փաշինյանը գազազել է սփյուռքահայ գործիչների հայտարարությունից Ինստիտուցիոնալացված սպառնալիք Հայաստանի համար. «Փաստ»Ադրբեջանը կոշտացնում է հռետորաբանությունըԳերիները Սիրանուշ Սահակյանի ջանքերով կվերադառնան․ Աննա ԿոստանյանՀասանովին ու Միխայլովին դուրս կգրե՞ն «Քաղպայմանագրի» ցուցակիցՀամախմբումն է միակ ելքը, ազգային և պետական շահը՝ վեր ամեն ինչից․ Արսեն ԳրիգորյանԱյս ամենից շահում է միայն ԱՄՆ-ը. «Փաստ»Թափանցիկ արևային պատուհաններ. նոր տեխնոլոգիան էլեկտրաէներգիա է արտադրում 24/7 ռեժիմով «Երբ մի անծանոթ համարից զանգ է գալիս, ինձ թվում է՝ Ազատս է, հիմա կասի՝ մա՛մ». Ազատ Գրիգորյանն անմահացել է հոկտեմբերի 10-ին Հադրութում, տուն «վերադարձել»... ինն ամիս անց. «Փաստ»Սամվել Կարապետյանի աննախադեպ հայտարարությունը արհեստական բանականությամբ Վախի քաղաքականությունը և հաղթանակի սպասումը Պատանի երգչուհի Նատալի Սաֆարյանի առաջին մենահամերգը՝ Հայաստանի սահմաններից դուրս. «Փաստ»Չի կարելի կառավարության ձախողումների ու տեղի ունեցած ողբերգությունների պատասխանատվությունը դնել ժողովրդի վրա. Արտակ ԶաքարյանԻնչո՞ւ են վախենում Սամվել Կարապետյանի ղեկավարած շարժումից. Ոսկան Սարգսյան Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը կվաճառվեն բացառապես էլեկտրոնային աճուրդով. «Փաստ»Միջազգային այցերի շուրջ հանրային էմոցիոնալ պոռթկումների ու իրականության հակադրությունը. «Փաստ»Ինչո՞ւ են իշխանությունները թուլացնում պետականության իմունիտետը. «Փաստ»«Ակտիվ, հետևողական պայքարն ավարտվելու է իրավունքի, այլ ոչ թե ուժի և «զոռբայության» հաղթանակով». «Փաստ»ՔԿ-ն «հերքելով»՝ փաստացի հաստատել է. «Փաստ»Ազգային ինքնության վրա հարձակման «սերիաները». «Փաստ»«Ուժեղ Հայաստանի» տպավորիչ հայտն ու ՔՊ-ի անթաքույց խուճապը. «Փաստ»Հիմնի տեսահոլովակն ինչո՞վ է խանգարում Նիկոլ Փաշինյանին. «Փաստ»Ռուսաստանը միակ երկիրն է, որը 1 միլիարդ դոլար է հատկացրել Պաղեստինին. Պեսկովը՝ Խաղաղության խորհրդի մասինՊետք է հեռու մնալ Արևմուտքից ու չհավատալ դրանց գեղեցիկ ու սուտ խոսքերին․ Մհեր ԱվետիսյանՀայաստանում կարգելվի պոլիէթիլենային տոպրակների ու մեկանգամյա պլաստիկ սպասքի վաճառքը. ՇՄ նախարարությունԱյսօր ես տեսա թույլ վարչապետի, ով վախենում է, որ պարտվելու է. Նարեկ ԿարապետյանԹուրքիան 2025թ․ 6 տոկոսով ավելացրել է նավթի ներմուծումը, ՌԴ-ից մատակարարումները նվազել են 10 տոկոսովՀայտնի են Ուկրաինայի հարցով նոր եռակողմ հանդիպման օրերը. Պեսկով Նոր խաղ է սկսվել. կտեսնեք՝ հիմա մենք ինչ ենք անելու. Էդմոն ՄարուքյանԱՄՆ-ի և Եվրոպայի աջակցությունը հնարավոր է դարձնում պաղեստինցիների դեմ Իսրայելի հանցագործությունները. Էսմայիլ ԲաղայիԶելենսկին չի ցանկանում թույլ տալ ռուսական նավթի տարանցումը Հունգարիա. Սիյարտո Հերթական խայտառակ տապալումը․ Հրայր ԿամենդատյանԻնչո՞ւ է ուրբաթ 13-ը համարվում անհաջող Ադրբեջանի հետ բանակցային գործընթացում ձեռք բերված հակահայաստանյան պարտավորությունները կկատարվեն, եթե ՔՊ-ն հաջողի առաջիկա խորհրդարանական ընտրություններում. Էդմոն ՄարուքյանԱզգերի լիգա․ վիճակահանության ամբողջական արդյունքները Ձեր ծննդյան օրը շնորհավո՛ր, Հրամանատա՛ր. Խաչիկ Ասրյան«Կնոջ առաքելությունն առաջին հերթին մայրանալն է». Մարջան Ավետիսյան Իրանից ժամանած բեռնատարից մաքսային ծառայողները հայտնաբերել են «մեթամֆետամին» տեսակի թմրամիջոցԱռաջիկա ընտրությունը մեր հետպատերազմյան ապատիան և խեղճությունը կոտրելու շանս է. Իվետա ՏոնոյանԵՄ-ն բացահայտ աջակցում է իշխող քաղաքական ուժին՝ միջամտելով ՀՀ ներքին գործերին․ Ավետիք ՉալաբյանՄենք այժմ շատ լավ հարաբերություններ ունենք Չինաստանի հետ․ Թրամփը մտադիր է ապրիլին այցելել ՉինաստանՄենք՝ եվրոպացիներս, պետք է լինենք բանակցությունների սեղանի շուրջ՝ Եվրոպայի բարգավաճման, ապագայի և նրա անվտանգության ճարտարապետության հարցերի շուրջ․ Մակրոն