Երևան, 07.Դեկտեմբեր.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ում «կովը բառաչի», ՔՊ-ինը պետք է լռի. «Փաստ» Փաշինյանը փորձում է ի դեմս Թրամփի քաղաքական նոր «տանիք» գտնե՞լ. «Փաստ» Առաջին անգամ մշակվել է Հայաստանի տնտեսական անվտանգության և դիմակայունության գնահատման ամբողջական հայեցակարգ. «Փաստ» Ո՞վ կնշանակվի գլխավոր հարկադիր կատարող. «Փաստ» Էլ ու՞մ մուտքը Հայաստան կարգելվի. «Փաստ» Ի՞նչ կարծիք ունեն սյունեցիները հանքարդյունաբերության մասին. «Փաստ» Պահեստազորի փոխգնդապետին քաղաքական նկատառումներով թույլ չեն տվել մտնել հոսպիտալ. «Փաստ» «Հեզբոլլահը» հայտարարել է Սիրիային աջակցելու մասին Արմավիրում հայտնաբերվել է մեծ քանակի զենք-զինամթերք (տեսանյութ) «Նկարի տակի» սերունդը․ Վահե Հովհաննիսյան


Երկակի արժեհամակարգերի ու ստանդարտների ստվերը. «Փաստ»

Հասարակություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

Խորհրդարանական ընտրություններից հետո պարզ դարձավ, որ Վրաստանը շարունակելու է այն արտաքին քաղաքականությունը, որը տանում էր նախկինում։ Իսկ այս ֆոնին Արևմուտքից անընդհատ դժգոհություններ են հնչում։ Այդ դժգոհության դրսևորումներից մեկն էլ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի և Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկի համատեղ հայտարարությունն է Վրաստանի ընթացիկ քաղաքական իրավիճակի վերաբերյալ: Այդ հայտարարության մեջ առաջին հերթին նշվում էր Վրաստանի կողմից վարվող կուրսը փոխելու պահանջի մասին։ Իսկ ի՞նչ կուրսի մասին է խոսքը։ Թերևս փակագծերը բացելու դեպքում կստացվի՝ Արևմուտքից դժգոհ են, որ Վրաստանը իրենց դուդուկի տակ չի պարում։ Այսինքն՝ Արևմուտքից ակնկալում էին, որ Վրաստանը պետք է դառնար իրենց խամաճիկը և այնպիսի քայլեր ձեռնարկեր, որ միայն իրենց է ձեռնտու, թեկուզ եթե այն չի բխում վրացական շահերից։
 
Օրինակ՝ վրացական կողմից մեկ անգամ չէ, որ պնդել են, թե Արևմուտքից իրենց դրդում են, որ Ռուսաստանի դեմ առճակատման մեջ մտնեն ու երկրորդ ճակատ բացեն։ Խնդիրն այն է, որ արևմտյան երկրներին ավելի շատ հետաքրքրում է Ռուսաստանին ինչ-որ կերպ վնաս տալը, քան թե այն, թե, ի վերջո, ինչ տեղի կունենա Վրաստանի հետ։ Արևմտյան շահերին ստորադասվում է հազարավոր մարդկանց զոհվելու կամ երկիրն ավերակների վերածվելու հանգամանքը։ Այլ կերպ ասած՝ Արևմուտքը ցանկանում է, որ Վրաստանն իրեն կրակը գցի, իսկ արևմտյան գործընկերներն էլ ձեռքները տաքացնեն այդ խարույկի վրա։ Չնայած, այստեղ արտառոց ոչինչ չկա. ուրիշի ձեռքով կրակից շագանակներ հանելն Արևմուտքի գործելակերպն է։ Դա այն է, ինչ հիմա անում են Ուկրաինայում։ Մի ժամանակ էլ Արևմուտքից պահանջներ էին հնչում, թե Վրաստանը պետք է ռազմական օգնություն տրամադրի Ուկրաինային։ Իսկ Թբիլիսիից էլ արձագանքում էին, թե ինչո՞ւ պետք է իրենք շտապեն Կիևին օգնել, երբ ռուս-վրացական պատերազմի ժամանակ Ուկրաինան լուռ հետևում էր, թե ինչ է տեղի ունենում Վրաստանի հետ։
 
Բայց ամենազարմանալին այն է, որ արևմտյան պաշտոնյաները Վրաստանի իշխանություններին կոնկրետ մեղադրում են ռուսամետ կամ ռուսական կողմնորոշում ունենալու մեջ, ինչն առնվազն անհեթեթություն է։ Վրաստանի իշխանությունները մեկ անգամ չէ, որ հայտարարել են, թե իրենց երկրի ապագան տեսնում են եվրոպական համայնքում, բայց ոչ թե խամաճիկի, այլ ինքնուրույն դերակատարի կարգավիճակում։ Նրանք վրացական հանրությանը ևս ցույց են տալիս, որ գնում են իրենց երկրի անկախության, ինքնիշխանության, ինքնուրույնության և հավասարակշռված քաղաքականության հետևից։ Միևնույն ժամանակ, «Վրացական երազանք» կուսակցության ղեկավարած թիմը ձգտում է պահպանել հարաբերությունների դրական դինամիկան Ռուսաստանի հետ։
 
Խնդիրը ոչ միայն այն է, որ Վրաստանը և Ռուսաստանը սահմանակից երկրներ են, այլև տնտեսական առումով Վրաստանի համար Ռուսաստանը շատ կարևոր է։ Պատահական չէ, որ Ռուսաստանը Վրաստանի գլխավոր առևտրային գործընկերներից է։ Անցյալ տարվա տվյալներով՝ Վրաստանի առևտրաշրջանառության 20,9 %-ը տեղի է ունեցել ԵՄ-ի, 13,8%-ը՝ Թուրքիայի, իսկ 11,1%-ը Ռուսաստանի հետ։ Հատկապես ուշագրավ է, որ Վրաստանի առևտրաշրջանառությունը Ռուսաստանի հետ ավելանալու միտումներ է ցուցաբերում։ 2024 թվականի հունվար-սեպտեմբերին այն արդեն կազմել է 1 մլրդ 313 մլն դոլար: Միայն գինու արտահանումը Վրաստանից դեպի Ռուսաստան աճել է 14 տոկոսով: Արդյունքում Ռուսաստանին բաժին է ընկնում վրացական գինու արտահանման 68,5 տոկոսը: Այս պայմաններում Վրաստանը չի կարող չունենալ հավասարակշռված քաղաքականություն, ինչին էլ հետամուտ են լինում վրացական իշխանությունները՝ ամբողջովին կախվածության մեջ չհայտնվելով որևէ աշխարհաքաղաքական կենտրոնից։ Մակրոնի, Շոլցի և Տուսկի հայտարարության մեջ նշվում էր նաև Վրաստանում բարեփոխումներ կատարելու անհրաժեշտության և եվրոպական արժեքների ու սկզբունքներին հակասությունների մասին։

Իսկ որո՞նք են այդ եվրոպական արժեքները՝ երկակի ստանդարտնե՞րը։ Երբ որ պետություններն ամբողջովին Արևմուտքի խամաճիկ են և հակառուսաստանյան քաղաքականություն են վարում, ապա այդ դեպքում համապատասխանո՞ւմ են եվրոպական արժեքներին։ Իսկ եթե հանկարծ հավասարակշռված քաղաքականություն են վարում, ապա չեն համապատասխանո՞ւմ եվրոպական արժեքներին։ Ահա, այսպիսի երկակի տրամաբանությամբ են եվրոպական արժեքները մեկնաբանվում։ Ու այս շրջանակում կարող են նույնիսկ որոշակի սահմանափակումներ կիրառվել Վրաստանի նկատմամբ։ Իսկ, օրինակ՝ խանական կառավարման համակարգ ունեցող Ադրբեջանը, որը ցույց է տվել, որ մարդու իրավունքների վրա էլ, եվրոպական արժեքների վրա էլ թքած ունի, իրեն դիրքավորում է որպես ԵՄ-ի էներգետիկ գործընկեր։ Եվրոպական երկրներից շատերն ուղղակի գուրգուրում են Ալիևի ռեժիմին։ Չեղավ մի դեպք, որ եվրոպական երկրների ղեկավարները նույն ջանասիրությամբ դատապարտեին Ադրբեջանի գործողությունները, երբ որ ցեղասպանական հանցագործություններ էին տեղի ունենում Արցախի բնակչության նկատմամբ։ Այս դեպքում նրանց կուրացրել է արդեն ադրբեջանական գազը։ Ահա, թե ինչի մասին են վկայում եվրոպական արժեքներն ու սկզբունքները։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ում «կովը բառաչի», ՔՊ-ինը պետք է լռի. «Փաստ»Փաշինյանը փորձում է ի դեմս Թրամփի քաղաքական նոր «տանիք» գտնե՞լ. «Փաստ»Առաջին անգամ մշակվել է Հայաստանի տնտեսական անվտանգության և դիմակայունության գնահատման ամբողջական հայեցակարգ. «Փաստ»Ո՞վ կնշանակվի գլխավոր հարկադիր կատարող. «Փաստ»Էլ ու՞մ մուտքը Հայաստան կարգելվի. «Փաստ»Ի՞նչ կարծիք ունեն սյունեցիները հանքարդյունաբերության մասին. «Փաստ»Պահեստազորի փոխգնդապետին քաղաքական նկատառումներով թույլ չեն տվել մտնել հոսպիտալ. «Փաստ»Հայաստանում հիմնվել է ոչ օլիմպիական մարզաձևերի միություն Ռոնալդոն նշել է այն ֆուտբոլիստի անունը, որն ապագայում մեծ աստղ կդառնա Կուրսկում իրավիճակը մոտ է հանգուցալուծմանը․ Պեսկով «Հեզբոլլահը» հայտարարել է Սիրիային աջակցելու մասին Արմավիրում հայտնաբերվել է մեծ քանակի զենք-զինամթերք (տեսանյութ) Վրաստանի ՆԳՆ-ն խուզարկություն է կատարել պաշտպանության նախկին նախարարի տանը Անահիտ Սիմոնյանը դիմել է ոճափոխության Թափառող շան վրա կրակողը ներկայացել է ոստիկանություն (տեսանյութ) Խոսենք փաստերով. Ինչո՞ւ ապրել Հայաստանում և ինչպե՞ս ապրել վարչախմբին հեռացնելուց հետո Մասկը Թրամփի վերընտրվելու համար ծախսել է առնվազն 260 միլիոն դոլար. CNN Ժամանակավոր սահմանափակում կկիրառվի որոշ ապրանքների արտահանման նկատմամբ Վինիսիուսն ու Ալաբան վերսկսել են մարզումները «Ռեալի» ընդհանուր խմբում ԶՊՄԿ-ն ներկայացրեց իր կայուն զարգացման հերթական հաշվետվությունը Թիրախը, իհարկե, Դամասկոսն է. Էրդողանը՝ Սիրիայում իրավիճակի մասին ՌԴ-ում առգրավվել է 570 կգ կոկաին՝ նախատեսված ԵՄ տեղափոխման համար (տեսանյութ)Ռուսաստանի Դաշնությունը հույս ունի, որ Արևմուտքը լուրջ է վերաբերվել «Օրեշնիկի» ազդանշանին. Լավրով Ձեր այցը պատմական է. Հայաստանը ձեռքը մեկնել է ԱՄՆ-ին. Պենտագոնի ղեկավարը՝ Պապիկյանին ՖԻՖԱ-ն տրանսֆերային արգելք է դրել ռուսական մի շարք ակումբների վրա Երեւանը տոնում է Լեւոն Մալխասյանի 80-ամյա հոբելյանը Թուրքիայի նախկին ԱԳ նախարարը դարձել է ԵԱՀԿ նոր գլխավոր քարտուղար «Կոլեկտիվ»՝ տարօրինակ ու զվարճալի կերպարներով. Արման Մարությանը նոր սիթքոմ է նկարում Սա իրավունքների իրացման հարց է, ոչ թե ստամոքսի կամ փողի խնդիր. արցախցիների խնդիրը չի լուծվում Սա գավառական մտածողությամբ բռնապետություն է․ Հովհաննես Իշխանյան Գյումրի կտարվի Փրկչի Խաչափայտի մասունքը Այս անգամ մեր «բախտը բերեց». Թուրքիայի ախորժակին Սիրիայում հագուրդ տրվեց. Հրանտ Մելիք-Շահնազարյան Փաշինյանը Կանադայի վարչապետի հատուկ բանագնացի հետ հանդիպմանն ընդգծել վերջինիս դերը Հայաստան-Կանադա հարաբերությունների զարգացման գործում Շենգավիթում ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտվել (տեսանյութ) Տավուշում ապօրինի ծառահատումների դեպքեր են բացահայտվել (տեսանյութ) Մարդիկ այստեղ չեն տեսնում ո՛չ արդարություն, ո՛չ խաղաղություն․ Մենուա Սողոմոնյան Քպականներն անշարժ գույքեր են գնում արտերկրում Փաշինյանին դուրս են գրել բոլորը Հեռացնել «ազգային» բառը հաստատություններից. իշխանության նոր հրահանգը ԱՄՆ-ի արևային արդյունաբերությունը ռեկորդային նպատակներ ունի ԲՐԻՔՍ-ում Հայաստանի համագործակցության հնարավորություններն ու առավելություններըAMIO Mobile․ 2024-ի լավագույն մոբայլ հավելվածը` ըստ Armenian Digital Awards-ի ԶՊՄԿ ընկերության ղեկավար կազմը՝ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլիի գլխավորությամբ մասնակցեց Հրանտ Դանիելյանի «Իմ սիրտը Կապանում է» նկարների ցուցահանդեսին Յուրի Նավոյան․ Հայաստանը և Սփյուռքը փոխհասկացողության փնտրտուքներում Երեկ մեր «ԱրԱր» հիմնադրամը հանդիսավորությամբ նշեց իր գործունեության 10-ամյակը. Ավետիք Չալաբյան Արտաշավան բնակավայրի մանկապարտեզը կօգտվի արևային էներգիայից՝ Ucom-ի և Արևորդի ՀԿ-ի ծրագրի շնորհիվ «ՀայաՔվեի» նպատակն այն է, որ Հայաստանը չվերածվի թուրքական գավառիՌոման Բերեզովսկին մեկնաբանել է Սպերցյանի հնարավոր տեղափոխությունը ՊՍԺ Անդադար տաք օդային հոսանքներ են ներթափանցում Հայաստան. Գագիկ Սուրենյանը՝ եղանակի մասին «Նկարի տակի» սերունդը․ Վահե Հովհաննիսյան