Երևան, 07.Դեկտեմբեր.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Հաջորդ տարվա բյուջեի անհամամասնությունը. ի՞նչ «տողատակեր» կան բաշխումներում. «Փաստ» «Հայաստանի իշխանությունը փորձում է Ադրբեջանին չնեղացնել և չբարձրացնել այնպիսի հարցեր, որոնք կարող են Ալիևին ականջահաճո չթվալ». «Փաստ» Ում «կովը բառաչի», ՔՊ-ինը պետք է լռի. «Փաստ» Փաշինյանը փորձում է ի դեմս Թրամփի քաղաքական նոր «տանիք» գտնե՞լ. «Փաստ» Առաջին անգամ մշակվել է Հայաստանի տնտեսական անվտանգության և դիմակայունության գնահատման ամբողջական հայեցակարգ. «Փաստ» Ո՞վ կնշանակվի գլխավոր հարկադիր կատարող. «Փաստ» Էլ ու՞մ մուտքը Հայաստան կարգելվի. «Փաստ» Ի՞նչ կարծիք ունեն սյունեցիները հանքարդյունաբերության մասին. «Փաստ» Պահեստազորի փոխգնդապետին քաղաքական նկատառումներով թույլ չեն տվել մտնել հոսպիտալ. «Փաստ» «Հեզբոլլահը» հայտարարել է Սիրիային աջակցելու մասին


Բաստիոնային «ժողովրդավարություն»... սոսկ սեփական իշխանավարումը հավերժացնելու նպատակով. «Փաստ»

Քաղաքական

«Փաստ» օրաթերթը գրում է.

Երեկ խորհրդարանում լսումներ էին՝ «ՀՀ ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և հարակից օրենքների նախագծերի փաթեթի թեմայով: Առանձին դրվագներում լսումները բուռն ընթացք էին ստանում, հատկապես երբ ընդդիմադիր դաշտի ներկայացուցիչներն էին արտահայտվում նախատեսվող «քպական» փոփոխություններին ու դրանց նկատելի նպատակներին: Առհասարակ, սա, նկատի ունենք քպական փոփոխությունը, ոչ պակաս, իսկ միգուցե ավելի կարևոր հանգամանք է Հայաստանի քաղաքական դաշտի համար, քան, ասենք, Թրամփի ընտրությունը:
 
Բայց «Ընտրական օրենսգրքի», իսկ եթե իրերն իրենց անուններով կոչենք՝ այդ օրենսգրքի իմաստազրկման նպատակ հետապնդող փոփոխությունները, կարծես, դեռ այնքան էլ չեն հետաքրքրում հանրության նույնիսկ քաղաքականացված շրջանակներին կամ շերտերին: Ինչի՞ մասին է խոսքը: Մասնավորապես, փաշինյանական իշխանությունն առաջարկում է «Ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում այսպիսի փոփոխություն ներմուծել. «Եթե ռազմական կամ արտակարգ դրությունը հայտարարվել է Ազգային ժողովի կամ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների քվեարկության նախնական արդյունքները ամփոփելու և դրանք արձանագրությամբ վավերացնելու պահից հետո մինչև համապատասխանաբար՝ նորընտիր Ազգային ժողովի կազմավորումը, ավագանու ձևավորումը, կամ մեծամասնական ընտրակարգով ընտրությունների արդյունքները մարզպետին ներկայացնելը, ապա ռազմական կամ արտակարգ դրություն հայտարարվելու պահից ընտրական գործընթացն իրավունքի ուժով համարվում է կասեցված՝ բացառությամբ սույն հոդվածով նախատեսված՝ ընտրությունների քվեարկության նախնական արդյունքները ամփոփելու եւ դրանք արձանագրությամբ վավերացնելու պահին հաջորդող ընտրական գործընթացի փուլերին վերաբերող առանձնահատուկ դեպքերի»:
 
Ըստ որում, այս ոլորապտույտ փոփոխությունն առաջին ընթերցմամբ ԱԺ քպական մեծամասնությունն արդեն ընդունել է: Եթե վերոմեջբերյալը «թարգմանենք» նորմալ, ընկալելի հայերենի, ապա Նիկոլ Փաշինյանն ու նրա ՔՊ-ն ասում են, որ ցանկացած ընտրության ժամանակ, քվեարկությանը հաջորդած ժամերին կարող են ռազմական կամ արտակարգ դրություն հայտարարել, ինչը նշանակում է, որ կատարված ընտրության արդյունքները զրոյացվում են կամ ոչ ևս են ճանաչվում: Է՛լ ավելի պարզ ասած՝ ցանկացած ընտրության ժամանակ, քվեարկությանը հաջորդած ձայների հաշվարկի ժամանակ, հենց Նիկոլ Փաշինյանը (կամ օրվա իշխանությունը) տեսնի, որ բավարար չափով ձայներ չի ստացել, կեղծ ու սուտ թվեր էլ չի կարող հայտարարել, ընդամենը ռազմական կամ արտակարգ դրություն է հայտարարում, ընտրության արդյունքները չեղարկում ու շարունակում առոք-փառոք հեծանիվ քշել, կներեք՝ պաշտոնավարել, պարգևավճարվել, «պադավատվել» և այլն:
 
Ըստ էության, Նիկոլ Փաշինյանն ու նրա ՔՊ-ն ամեն կերպ պատրաստվում են ընտրությունների, իսկ ավելի ճիշտ՝ նախապատրաստվում են «ընտրություն» անվանմամբ միջոցառման, պայմանով, որ իրենք երաշխավորված պահեն իշխանությունը: Ավելին, քանի որ հասկանում են, որ դա գրեթե անհնար կլինի օրինական ճանապարհներով անել, հիմիկվանից օրենքները փոխում են այնպես, որ ցանկացած ապօրինության միջոցով վերարտադրվելու հնարավորություն ունենան: Հասկանալի է, չէ՞, որ շատ քիչ է հավանականությունը, որ ռազմական կամ արտակարգ դրություն հայտարարելու անհրաժեշտություն լինի հենց քվեարկության ավարտին հաջորդած ու քվեարկության արդյունքները արձանագրելու միջակայքում: Տեսականորեն, այո, հնարավոր է, որ բնական կամ տեխնածին աղետ լինի հենց քվեարկության օրվա ժամը 20:00-ից հետո: Բայց խնդիրն այստեղ արտակարգ դրությունը չէ, այլ ռազմական դրությունը:
 
Ըստ էության, դրա միակ տարբերակը թշնամու հարձակումն է, պատերազմը: Այս դեպքում, բնականաբար, չենք կարող բացառել, որ Նիկոլ Փաշինյանը, տեսնելով, որ ընտրություններում պարտվում է, պարզապես կխնդրի իր սիրելի Ալիևին, որպեսզի նա հարձակվի Հայաստանի վրա, որպեսզի Փաշինյանը հիմք ունենա ռազմական դրություն հայտարարելու և ընտրությունների արդյունքները չեղարկելու համար: Ինքնին հասկանալի է, որ ՔՊ-ի առաջարկած փոփոխությունը ոչ միայն հակաժողովրդավարական է, այլև ճչացող հակաժողովրդավարական է: Դա բացահայտորեն անձնիշխանական, բացառապես իշխանության ինքնավերարտադրմանը նպատակաուղղված օրինագիծ է: Կամ էլ դա այդպիսի, թող ներվի ասել՝ բաստիոնային «ժողովրդավարության» ինչ-որ սիմբիոզ է՝ մուտացիայի ենթարկված «դեմոկրատիա»:
 
Այն, որ Նիկոլ Փաշինյանը և նրա խմբակը ամեն կերպ, բոլոր հնարավոր ու անհնար եղանակներով, ավելին՝ ամեն գնով ջանալու են մինչև վերջ կառչած մնալ իշխանությանը, կարծում ենք, ոչ մեկի համար գաղտնիք չէ: Իրենց համար դա կենաց-մահու հարց է: Այստեղ առանցքային հարցն այլ է. իսկ ինչի՞ է պատրաստ քաղաքական դաշտի ոչ փաշինյանական հատվածը կամ ավելի պարզ՝ ընդդիմությունը: Ի՞նչ տրամադրություններով ու պատրաստություններով է մոտենում ընտրություններին (հերթական, թե արտահերթ, էական չէ): Ի՞նչ խնդիր են դնում մյուս ուժերն իրենց առաջ՝ հնարավոր ընտրությունների հետ կապված. Ցանկանում են «պատվավոր» երկրորդ-երրորդ-չորրորդ տեղերում լինե՞լ, թե՞ վերջապես իշխանափոխություն իրականացնել, երկիրն ու հասարակությանն ազատել կործանարարների խմբի այս՝ ամոթ էլ է ասել՝ իշխանությունից: Սա է բուն հարցը: Ու մի բան էլ, որ քպական փոփոխության հեղինակները այնքան էլ հաշվի չեն առել կամ ընդհանրապես հաշվի չեն առել:
 
Հարկավ, իրենք կարող են հարյուրավոր նոր «օրենքներ» գրել և ընդունել. մուրճն էլ է իրենց ձեռքին, մեխն էլ: Անգամ կարող են օրենք ընդունել, որ Հայաստանում այլևս չպետք է լինեն ընտրություններ, ու հավերժ պետք է կառավարի Փաշինյանը, նրա չլինելու դեպքում՝ իր ազգուտակից մեկնումեկը: Կարող են: Բայց եթե քո հույսն ու հաշվարկն այն է, որ երբ տեսնես, որ քվեարկության արդյունքները քո օգտին չեն, ու ռազմական դրություն հայտարարելով՝ մնաս իշխանության, ապա պետք է նաև նկատի ունենաս մի հասարակ բան. նման պայմաններում հանրության տրամադրությունները կարող են եռման այն կետին հասած լինել, որ այլևս ոչ մեկը օրենքին, ներառյալ՝ փոփոխված օրենքի տառին ու պարագրաֆին, չի նայելու: Դա որևէ երկրի համար ցանկալի չէ, բայց սրված բզի հատկությունների մասին մոռանալ չի կարելի: Սա՝ առհասարակ:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հաջորդ տարվա բյուջեի անհամամասնությունը. ի՞նչ «տողատակեր» կան բաշխումներում. «Փաստ»«Հայաստանի իշխանությունը փորձում է Ադրբեջանին չնեղացնել և չբարձրացնել այնպիսի հարցեր, որոնք կարող են Ալիևին ականջահաճո չթվալ». «Փաստ»Ում «կովը բառաչի», ՔՊ-ինը պետք է լռի. «Փաստ»Փաշինյանը փորձում է ի դեմս Թրամփի քաղաքական նոր «տանիք» գտնե՞լ. «Փաստ»Առաջին անգամ մշակվել է Հայաստանի տնտեսական անվտանգության և դիմակայունության գնահատման ամբողջական հայեցակարգ. «Փաստ»Ո՞վ կնշանակվի գլխավոր հարկադիր կատարող. «Փաստ»Էլ ու՞մ մուտքը Հայաստան կարգելվի. «Փաստ»Ի՞նչ կարծիք ունեն սյունեցիները հանքարդյունաբերության մասին. «Փաստ»Պահեստազորի փոխգնդապետին քաղաքական նկատառումներով թույլ չեն տվել մտնել հոսպիտալ. «Փաստ»Հայաստանում հիմնվել է ոչ օլիմպիական մարզաձևերի միություն Ռոնալդոն նշել է այն ֆուտբոլիստի անունը, որն ապագայում մեծ աստղ կդառնա Կուրսկում իրավիճակը մոտ է հանգուցալուծմանը․ Պեսկով «Հեզբոլլահը» հայտարարել է Սիրիային աջակցելու մասին Արմավիրում հայտնաբերվել է մեծ քանակի զենք-զինամթերք (տեսանյութ) Վրաստանի ՆԳՆ-ն խուզարկություն է կատարել պաշտպանության նախկին նախարարի տանը Անահիտ Սիմոնյանը դիմել է ոճափոխության Թափառող շան վրա կրակողը ներկայացել է ոստիկանություն (տեսանյութ) Խոսենք փաստերով. Ինչո՞ւ ապրել Հայաստանում և ինչպե՞ս ապրել վարչախմբին հեռացնելուց հետո Մասկը Թրամփի վերընտրվելու համար ծախսել է առնվազն 260 միլիոն դոլար. CNN Ժամանակավոր սահմանափակում կկիրառվի որոշ ապրանքների արտահանման նկատմամբ Վինիսիուսն ու Ալաբան վերսկսել են մարզումները «Ռեալի» ընդհանուր խմբում ԶՊՄԿ-ն ներկայացրեց իր կայուն զարգացման հերթական հաշվետվությունը Թիրախը, իհարկե, Դամասկոսն է. Էրդողանը՝ Սիրիայում իրավիճակի մասին ՌԴ-ում առգրավվել է 570 կգ կոկաին՝ նախատեսված ԵՄ տեղափոխման համար (տեսանյութ)Ռուսաստանի Դաշնությունը հույս ունի, որ Արևմուտքը լուրջ է վերաբերվել «Օրեշնիկի» ազդանշանին. Լավրով Ձեր այցը պատմական է. Հայաստանը ձեռքը մեկնել է ԱՄՆ-ին. Պենտագոնի ղեկավարը՝ Պապիկյանին ՖԻՖԱ-ն տրանսֆերային արգելք է դրել ռուսական մի շարք ակումբների վրա Երեւանը տոնում է Լեւոն Մալխասյանի 80-ամյա հոբելյանը Թուրքիայի նախկին ԱԳ նախարարը դարձել է ԵԱՀԿ նոր գլխավոր քարտուղար «Կոլեկտիվ»՝ տարօրինակ ու զվարճալի կերպարներով. Արման Մարությանը նոր սիթքոմ է նկարում Սա իրավունքների իրացման հարց է, ոչ թե ստամոքսի կամ փողի խնդիր. արցախցիների խնդիրը չի լուծվում Սա գավառական մտածողությամբ բռնապետություն է․ Հովհաննես Իշխանյան Գյումրի կտարվի Փրկչի Խաչափայտի մասունքը Այս անգամ մեր «բախտը բերեց». Թուրքիայի ախորժակին Սիրիայում հագուրդ տրվեց. Հրանտ Մելիք-Շահնազարյան Փաշինյանը Կանադայի վարչապետի հատուկ բանագնացի հետ հանդիպմանն ընդգծել վերջինիս դերը Հայաստան-Կանադա հարաբերությունների զարգացման գործում Շենգավիթում ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտվել (տեսանյութ) Տավուշում ապօրինի ծառահատումների դեպքեր են բացահայտվել (տեսանյութ) Մարդիկ այստեղ չեն տեսնում ո՛չ արդարություն, ո՛չ խաղաղություն․ Մենուա Սողոմոնյան Քպականներն անշարժ գույքեր են գնում արտերկրում Փաշինյանին դուրս են գրել բոլորը Հեռացնել «ազգային» բառը հաստատություններից. իշխանության նոր հրահանգը ԱՄՆ-ի արևային արդյունաբերությունը ռեկորդային նպատակներ ունի ԲՐԻՔՍ-ում Հայաստանի համագործակցության հնարավորություններն ու առավելություններըAMIO Mobile․ 2024-ի լավագույն մոբայլ հավելվածը` ըստ Armenian Digital Awards-ի ԶՊՄԿ ընկերության ղեկավար կազմը՝ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլիի գլխավորությամբ մասնակցեց Հրանտ Դանիելյանի «Իմ սիրտը Կապանում է» նկարների ցուցահանդեսին Յուրի Նավոյան․ Հայաստանը և Սփյուռքը փոխհասկացողության փնտրտուքներում Երեկ մեր «ԱրԱր» հիմնադրամը հանդիսավորությամբ նշեց իր գործունեության 10-ամյակը. Ավետիք Չալաբյան Արտաշավան բնակավայրի մանկապարտեզը կօգտվի արևային էներգիայից՝ Ucom-ի և Արևորդի ՀԿ-ի ծրագրի շնորհիվ «ՀայաՔվեի» նպատակն այն է, որ Հայաստանը չվերածվի թուրքական գավառիՌոման Բերեզովսկին մեկնաբանել է Սպերցյանի հնարավոր տեղափոխությունը ՊՍԺ