Երևան, 20.Հունվար.2025,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Գեղասահորդուհի Ադելիա Պետրոսյանը հաղթել է Ռուսաստանի առաջնության կանանց մրցաշարում Արագածոտնում ավտոմեքենա է այրվել Արհեստական բանականությունը «մտածել» է, թե ինչպես արևային մարտկոցներն ավելի արդյունավետ դարձնել IBA Champions Night. Հայաստանի բռնցքամարտիկները հաղթանակներ են գրանցել ՏԵՍԱՆՅՈՒԹ. Խոշորամասշտաբ նախաձեռնություն. նոր շունչ կհաղորդվի պատմական ևս մեկ կոթողի Արդյո՞ք Ալիևը կարող է սպառնալիքներ ստեղծել Ռուսաստանի համար. «Փաստ» «Հայաստանի իշխանությունների որոշումները հիմնված են աբսուրդային տրամաբանության վրա». «Փաստ» «Թիրախում են ոչ միայն ծայրահեղ աղքատները, այլև մարդիկ, որոնք աղքատության շեմին են և կարող են համալրել աղքատների շարքերը». «Փաստ» Առանց կոնկրետ չափելի սպասելիքների, բայց ռիսկերի բարձրագույն վտանգով. «Փաստ» Ձայնները տաք տեղից են դուրս գալիս.... «Փաստ»


Հայաստանի վիրավորվելու ժամանակը. Վահե Հովհաննիսյան

Բլոգ

Վահե Հովհաննիսյանը տելեգրամյան իր ալիքում գրում է․ 

Պարտություններից ու նման աղետներից  հետո ռացիոնալ վերականգնումը սկսվում է մեկ Իռացիոնալ կետից. հասարակությունը պետք է վիրավորվի։ Երկիրը պատերազմի տանելու, պատերազմը ժամանակին չկանգնեցնելու, անծայրածիր Եռաբլուրի համար, կորսված Արցախի, աղետի ֆոնին իշխանական լկտի պահվածքի, քեֆերի ու վայելքների, Ալիևի կողմից մեր արժանապատվության գռեհիկ ոտնահարման, տխրության ու կորստի օրերին իշխանական ցուցադրական լուսանկարների, այն գռեհիկ իրականության համար, որ այս իշխանությունը նվիրեց ու նվիրում է մեզ, յուրաքանչյուրիս ու բոլորիս՝ միասին վերցրած, այս ամենի համար հասարակությունը պետք է վիրավորվի մինչև հոգու խորքը։ Փոփոխության կրիտիկական զանգվածը ոչ թե միտինիգի բազմամարդությունն է, այլ՝ հասարակության մեջ վիրավորանք զգացած քաղաքացիների անհրաժեշտ քանակը։

Մինչև հայ ժողովուրդը չվիրավորվի ու չորոշի արտահայտել իր վիրավորվածությունը, փոփոխություններ սպասել պետք չէ։ Քանի չի վիրավորվել, Ալիևը ունենալու է հնարավորություն և, կներեք, իրավունք՝ մեզ վիրավորելու։ Մենք մեզ մարդու պես չենք պահում, որ մեզ մարդու տեղ դնեն։

Հավաքական վիրավորանքը նշանակում է՝ մերժել գռեհիկ ներկան։ Մենք պարտավոր ենք լինելու ամաչել մեր պահվածքից, ամաչել, որ հանդուրժել ենք, որ թույլ ենք տվել, որ խոնարհվել ենք, որ «Մեծարգո» ենք ասել, որ մանր շահի համար ուրացել ենք ամեն ինչ, հազար ու մի արդարացում ենք գտել մեր անարժանապատիվ պահվածքի համար։

Իսկ քանի դեռ սա չունենք, ստիպված ենք լսել Ալիևի խոսքերը. «Թշնամուն, որը դեռ 2019-ին ասել էր «Ղարաբաղը Հայաստան է, և վերջ», մենք ստիպեցինք ասել, որ Ղարաբաղը Ադրբեջան է, և շարունակելու է դա ասել»։ Սա միայն Նիկոլին չի ասվել, սա բոլորիս է ասվել։

Սա հնարավոր է դարձել առանց կարմրելու «մեծարգո» ասողների համայնքի և նրանց առաջ ճկվողների շնորհիվ, և ամեն անգամ, երբ ձեզ և ձեր մտերիմներին հանուն պաշտոնի ուղարկեք մեծարգո ասելու, հիշեք սա։ Երբ Արցախում քաղաքների ու գյուղերի քանդմանը զուգահեռ Հայաստանի քաղաքներում ու գյուղերում պետական մակարդակով արհեստական գռեհիկ ճոխությամբ տոնական միջոցառումներ են կազմակերպվում, հիշեք դա։  Հիշեք «մեծարգոներին», որոնց ձեռքը սեղմել եք ու խոնարհվել, որոնց թույլ եք տվել շարունակել իշխել՝ իրենց բերած բոլոր աղետներից հետո։ Ու Ալիևի ասածներից վիրավորվելուց առաջ վիրավորվեք ինքներդ ձեզնից՝  ձեր փոքրությունից, ձեր բաժին մասնակցությունից։

Հասարակությունը հենց սկսվի վիրավորվել՝ փոփոխությունները սկսվելու են։ Բայց ապագայի հայտ ներկայացնող ուժերի խնդիրն է՝ հասկանալ հասարակության, հասկանալ, թե ինչ շերտեր ինչ վիճակում են, ինչ կարևոր բաներ են քանդված ու դեֆորմացված, որպես պարտության հասարակություն՝ ինչ ժամանակավոր ենթամշակույթներ կան։ Հասկանալ, աշխատել, փոխել։
 
Վահե Հովհաննիսյան
Այլընտրանքային նախագծեր խումբ

Մհեր Ավետիսյանը Մոսկվայում հանդիպել է Ռուսաստանի և Բելառուսի միութենական պետության պետքարտուղար Դմիտրի Ֆեդորովիչ Մեզենցևին«Հայաքվե» ազգային քաղաքացիական միավորումը մրցանակ է շնորհել Արցախի հանրային հեռուստաընկերությանը՝ «Արժանապատվության մարտը» ֆիլմի համարՅունիբանկը նոր մասնաճյուղ է բացել Մալաթիա-Սեբաստիա համայնքումԲեկումնային տարի Պլեխանովի անվան Ռուսաստանի տնտեսագիտական համալսարանի Երևանի մասնաճյուղի համար Վաճառվելով Միացյալ Նահանգներին, որպես հակառուսական միավոր, դու դառնում ես նաև Ռուսաստանի թշնամին․ Մհեր ԱվետիսյանԱմիօ բանկը միացել է Arca Pay-ին Ավելի հետոյին պատրաստվելու համար․ Վահե ՀովհաննիսյանՀայաստանը Թուրքիային երկու անձ է արտահանձնել. վատ մեսիջ՝ Երևանից Թրամփը սպառնում է Իրանին. ի՞նչ է սպասվում Հայաստանին ՔՊ-ին հանձնարարել են աղավաղել պատմությունը ԱՄԷ-ում կկառուցվի ամենամեծ շուրջօրյա արևային էլեկտրակայանը Մեր տարածաշրջանը նման է գիշատիչ գազաններով լցված մի անտառի, որտեղ, եթե առայժմ չենք կարող գայլ լինել, ապա գոնե ստիպված ենք դառնալ ոզնի, որ մեզ կուլ չտան․ ՀայաՔվեՆաիրի Սարգսյանը հանձնեց «Ապագայի ճարտարապետներ» մրցույթի մրցանակներըԸնդդիմությունը պետք է լուծի քաղաքական առաջնորդության հարցը․ Դավիթ ՍարգսյանՀայաստան-ԱՄՆ փաստաթուղթը մեզ որևէ երաշխիք չի տալիս․ Արմեն Մանվելյան Ինչպե՞ս է վարվում վարչախումբը «հերոսացվող» հարկատուների հետ․ ՀայաՔվեՀայտարարագրման պահանջը տարածել՝ պետական պաշտոնյաների, առևտրային կազմակերպությունների և իրական շահառուների վրա. «Հայաստանը ես եմ» Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենաԳեղասահորդուհի Ադելիա Պետրոսյանը հաղթել է Ռուսաստանի առաջնության կանանց մրցաշարում Իսրայելը ՀԱՄԱՍ-ի հետ հրադադարի ուժի մեջ մտնելու օրը կրկին հարվածել է Գազային. կան զոհեր «Փորձում եմ կտրվել սոցիալական հարթակից, շփվել մարդկանց հետ, ժամանակ անցկացնել սիրելիիս հետ». Եվա Բաղդասարյան Իսրայելը սկսել է Ռաֆահի շրջանից իր զորքերը տեղափոխել Ֆիլադելֆիական միջանցք Նաթանյահուն հրահանգել է զորքերին մինչև պատանդների ցուցակը ստանալն անտեսել զինադադարը WSJ. Թրամփը ցանկանում է պաշտոնավարման առաջին 100 օրվա ընթացքում այցելել Չինաստան Կրակոց Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է TikTok-ն ԱՄՆ-ում անհասանելի է. ընկերությունը սպասում է Թրամփի որոշմանը Արագածոտնում ավտոմեքենա է այրվել Հետևում ենք Ադրբեջանում ընթացող դատավարություններին, Եվրոպական դատարան կներկայացվեն լրացուցիչ ապացույցներ, պահանջներ. Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչԵրևանի հյուրանոցներից մեկում հրդեհ է բռնկվել, տարհանվել է 17 քաղաքացի Թրամփն ընտանիքի հետ ժամանել է Վաշինգտոն, որտեղ կայանալու է երդմնակալության արարողությունը (լուսանկարներ) UFC. Իսլամ Մախաչևը պաշտպանեց չեմպիոնական գոտին Արհեստական բանականությունը «մտածել» է, թե ինչպես արևային մարտկոցներն ավելի արդյունավետ դարձնելՀենրիխ Մխիթարյանը վերսկսել է մարզումներն «Ինտերի» ընդհանուր խմբում (տեսանյութ) Սանկտ Պետերբուրգում տեղեկություն են գտել Պուտինի եղբոր մասին Իրանն ու Ռուսաստանն Արևմուտքի կարիքը չունեն. Փեզեշքիան Պատմության ամենահզոր և ծանր հրթիռի՝ Starship-ի 7-րդ փորձնական թռիչքն ավարտվել է անհաջողությամբ (տեսանյութ)IBA Champions Night. Հայաստանի բռնցքամարտիկները հաղթանակներ են գրանցել Մենք երախտապարտ ենք Իրանին և Դիմադրության առանցքին. ՀԱՄԱՍ (տեսանյութ) Իսպանիայում լեռնադահուկային վերելակի փլուզման հետևանքով առնվազն 30 մարդ է տուժել Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ․ Ֆիդան Ավելի քան 20 պաղեստինցի է զոհվել վերջին 24 ժամվա ընթացքում Իսրայելի կողմից հրթիռակոծության հետևանքով. Պաղեստինի ԱՆ Մենք ստանդարտ, հայկական ընտանիք ենք, ավանդապաշտ. Գոռ ՀակոբյանԷլեկտրամոբիլը բախվել է բետոնե արգելապատնեշին և դուրս եկել երթևեկելի գոտուցՈւկրաինայի և Մեծ Բրիտանիայի միջև համաձայնագիրը Կիևի նոր հնարքն է, որը պատրաստ է վաճառել երկիրը կամ այն ​​դարձնել բրիտանական նոր գաղnւթ․ ԶախարովաԱՄՆ-ն որևէ շոշափելի օգնություն չի հատկացնում Հայաստանին. Ավետիք Չալաբյան«Հայաքվե» ազգային քաղաքացիական միավորումը կազմակերպելու է «Ազատ ընտրությունների դերը ժողովրդավարական հասարակությունում» թեմայով անվճար դասընթացի 2-րդ փուլըՀՀ-ի մակարդակը սրանք իջեցրել են ինքնավարության մակարդակի. Մենուա ՍողոմոնյանՏԵՍԱՆՅՈՒԹ. Խոշորամասշտաբ նախաձեռնություն. նոր շունչ կհաղորդվի պատմական ևս մեկ կոթողի ԶՊՄԿ-ն ընդլայնում է սոցիալական ծրագրերը Սովորական ապակին կարող է «կանաչ» էներգիա արտադրել