Երևան, 17.Հունվար.2025,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Հայաստանում «ռևանշիuտակшն միտումները» մտահոգիչ են Ադրբեջանի համար. Բայրամով Ուկրաինան և Մեծ Բրիտանիան ստորագրել են 100-ամյա համագործակցության համաձայնագիր Հայաստանն իսկապես ստիպված է լինելու լուրջ պատմական ընտրություն կատարել. «Փաստ» Շատ բան կախված կլինի բոլոր կողմերի կառուցողական երկխոսության պատրաստակամությունից. «Փաստ» «Պետք է ուժեղ լինեմ, որ միշտ կարողանամ Շալիկոյիս ծաղիկներ տանել». կրտսեր սերժանտ Շալիկո Քարամյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Ներքին հանդի դիրքում. «Փաստ» «Ստեղծում են տեսանելի և կանխատեսելի ռիսկեր՝ չունենալով երաշխավորված արդյունք». «Փաստ» Ջուրը չտեսած բոբիկանում են՝ ստեղծելով տնտեսական, քաղաքական ու անվտանգային լուրջ սպառնալիքներ. «Փաստ» «Առավել քան երբևէ», բայց լրիվ այլ կոնտեքստում. «Փաստ» «Ոստիկանական գործ» մասնագիտության համար ուսման տևողությունը 2 տարվա փոխարեն կսահմանվի 1 տարի 6 ամիս. նախագիծ. «Փաստ» Ի՞նչ «մեսիջ» են փոխանցում. «Փաստ»


«2025 թ. պետական բյուջեն անիրատեսական է. մյուս տարի մոտ 800 միլիարդ լրացուցիչ պարտք ենք վերցնելու». «Փաստ»

Հարցազրույց

«Փաստ» օրաթերթը գրում է.

2025 թ. պետական բյուջեի քննարկումները շարունակվում են: Ակնհայտ է, որ հաջորդ տարի մեր պետությունը կրկին կավելացնի պետական պարտքը: Բայց մյուս կողմից, կարծես թե, օրվա իշխանությունները փորձում են իրատես լինել և աննախադեպ տնտեսական աճ չկանխատեսել հաջորդ տարվա համար: Տնտեսագետ Սուրեն Պարսյանը պետական բյուջեի քննարկումների մասին զրույցի սկզբում հիշեցնում է՝ ցանկացած երկրի համար բյուջեն հանդիսանում է գլխավոր ֆինանսական փաստաթուղթը, որով նախանշվում են տվյալ երկրի զարգացման հիմնական ուղղությունները, առաջնահերթությունները, սոցիալական ծրագրերը, դրանց հասցեականությունը և այլն:

«2025 թ.-ի պետական բյուջեի համաձայն, ծախսային մասը նախատեսվում է 3,5 տրիլիոն դրամ, իսկ եկամտային մասը՝ 2,9 տրիլիոն դրամ, այսինքն՝ մոտավորապես 600 մլրդ դրամի չափով ունենալու ենք դեֆիցիտ 2025 թ.-ի համար: Նշեմ նաև, որ պարտքը կամ դեֆիցիտը բացասական երևույթ չէ, եթե դա ծախսվում է երկրի զարգացումն ապահովող ծրագրերի, տնտեսության երկարաժամկետ աճն ապահովելու համար: Ակնհայտ է, որ այս 600 միլիարդ դրամի հետ կապված չունենք այդ վստահությունը, որ ապագայում այն բերելու է լրացուցիչ տնտեսական աճ, ցուցանիշներ, զարգացում»,- «Փաստի» հետ զրույցում նշում է Պարսյանը:

Ընդգծում է՝ եթե 2025 թ. բյուջեին անվանում տանք, կարող ենք նշել, որ այն անիրատեսական բյուջե է: «Իշխանությունները սիրում են ասել՝ հավակնոտ, առաջանցիկ և այլն, բայց սա այդ դեպքը չէ: Հավակնոտ կարող էր լինել, եթե իրատեսականից մի քիչ բարձր ցուցանիշ դնեին, բայց նրանք իրատեսականից շատ ավելի բարձր ցուցանիշ են դրել, որն այս բյուջեն անիրատեսական է դարձնում: Անիրատեսական, քանի որ նույն այս կառավարությունը չի կարողանում եկամտային մասն ապահովել, մոտավորապես 9 տոկոս թերակատարել է, դրան գումարած՝ չի կարողանում նաև ժամանակին կատարել ծախսային մասն ամբողջ ծավալով, բացառությունը պաշտպանության ծախսերն են: Մնացած ուղղություններով մասսայաբար լինում են թերակատարումներ: Իսկ 2025 թ.-ի համար նրանք չեն ստեղծել այնպիսի ինստիտուցիոնալ կարողություններ, որոնք թույլ կտային ապահովել բյուջեի կատարողականը և՛ ծախսային մասով, և՛ եկամտային մասով»,-նշում է մեր զրուցակիցը:

Հաջորդիվ անդրադառնում ենք տնտեսական ակտիվության ցուցանիշին: «Այս տարվա մոտ 9 տոկոս տնտեսական ակտիվությունը տարեվերջին կնվազի, քանի որ նոյեմբեր-դեկտեմբերին ունենալու ենք որոշակի անկումային իրավիճակ՝ հաշվի առնելով այն, որ անցած տարվա նոյեմբեր-դեկտեմբերին սկսվեց ոսկու «տենդը», և դա լրացուցիչ աճ ապահովեց: Այդ աճն, ըստ էության, կտրուկ նվազել է 2024 թ.-ի մայիսից, երբ Ռուսաստանը հանեց ոսկու արտահանման տուրքը, իսկ Հայաստանը զուգահեռաբար մտցրեց այդ տուրքը: Դրա արդյունքում տնտեսական այն գործոնները, որոնք պետք է մեզ համար լրացուցիչ աճ ապահովեին, չկան: Եթե անցած տարվա համեմատ ցուցանիշները վերլուծենք, նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին ունենալու ենք որոշակի անկումային իրավիճակ:

Իմ կարծիքով, այս տարվա տնտեսական աճը կփակենք մոտավորապես յոթ տոկոսի սահմաններում: Նույնիսկ այդ յոթ տոկոսը բավականին բարձր ցուցանիշ է լինելու հաջորդ տարվա համար: Չունենք տնտեսական լրացուցիչ աճի գործոններ, օբյեկտներ, և դրա հիման վրա 2025 թ.-ի համար 5,6 տոկոս տնտեսական աճ ապահովելը դարձյալ խիստ անիրատեսական է լինելու: Իսկ կառավարության այն հաշվարկը, որ Ամուլսարը կշահագործի, և դա լրացուցիչ տնտեսական ակտիվություն կապահովի, խիստ կասկածելի և խնդրահարույց ծրագիր է, որն այս պահին քիչ հավանական է: Դրան գումարած՝ ունենք պարտքի հետ կապված որոշակի վերանայումների, վերակառուցման անհրաժեշտություն: Մյուս տարի մոտ 800 միլիարդ լրացուցիչ պարտք ենք վերցնելու նախկին պարտքերը մարելու և նոր պարտք ձևավորելու համար: Մեր բյուջեից մոտավորապես 1,4 միլիարդ դոլար հատկացնելու ենք պետական պարտքի սպասարկման համար: Մեր պետական պարտքը բավականին ծախսատար է դարձել վերջին տարիների ընթացքում, և այդ ծախսատարությունն էլ ավելի է ավելանալու»,-ընդգծում է տնտեսագետը:

Նշում է՝ 2025 թ.-ի բյուջեում չկան տնտեսական խոշոր նախագծեր, ծրագրեր, որոնք թույլ կտան տնտեսական նոր ակտիվություն գեներացնել ոսկու փոխարեն: «Այդպիսի ծրագրեր չկան, իսկ պետական տնտեսական ծրագրերի արդյունավետությունը շատ ցածր է, դրա վառ օրինակը գյուղատնտեսության ոլորտն է, որտեղ ընդամենը 1,8 տոկոս համեստ տնտեսական աճ է: Եթե հաշվի առնենք այն միլիարդավոր դրամները, որոնք ներարկվում են այս ոլորտի սուբիսիդավորման, աջակցության ծրագրերի մեջ, կարող ենք ասել, որ այդ գումարների մեծ մասը փաստացի փոշիանում է: 1,8 տոկոսն այն համարժեք աճը չէ, որ կարող ենք ապահովել»,-հավելում է նա:

Կարծիք կա, որ այժմ մեր տնտեսությունն ազատ անկման մեջ է: Տնտեսությունն ակտիվացնող արտաքին գործոնները գրեթե չեզոքացել են: Միջազգային տնտեսությունն էլ, կարծես թե, ոչ այնքան լավ վիճակում է, մյուս կողմից՝ այդ մասով ունենք անկանխատեսելիություն: «2022 թ.-ից սկսած Հայաստանի տնտեսական ակտիվությունը պայմանավորված է արտաքին գործոններով, որոնք թույլատրվում են դարձյալ արտաքին խաղացողների կողմից: Ռուսաստանը և Արևմուտքը համաձայն են, որ Հայաստանը լինի միջնորդ երկիր, որպեսզի ռուսական ոսկին և նաև արևմտյան սարքավորումները, տեխնիկան Հայաստանի միջոցով հասնեն Ռուսաստան: Պատահական չէ, որ մեր խոշոր հարկատուների տասնյակում էլեկտրատեխնիկա ներկրող և վաճառող երկու կազմակերպություն հայտնվեց: Այս առումով ընդհանուր կոնսենսուս կա Հայաստանի համար. դա Հայաստանի իշխանությանը տրված է որպես բոնուս: Թե այն երբ կավարտվի, ժամանակը ցույց կտա:

Տարբեր փոփոխություններ կան համաշխարհային խաղացողների շրջանում. Միացյալ Նահանգներում նոր իշխանություն է ձևավորվել և այլն: Կարող է մեկ օրում իրավիճակը փոխվել, օրինակ՝ Թրամփի վարչակազմը որոշի զրկել Հայաստանին տնտեսական առավելություններից՝ փորձելով Ռուսաստանին տնտեսապես վատ դրության մեջ դնել: Շատ արագ սա արձագանք կստանա մեր իրականության մեջ: Մեր տնտեսությունը չի կարող պատասխանել, դիմագրավել արտաքին փոփոխություններին, մեղմել դրանք: Ունենալու ենք մեծ անկում: Խնդիրն այն է, թե որքան կտևեն մեզ թույլատրվող այդ արտաքին գործոնները, որոնք էլ իրենց հերթին թույլ են տալիս ապահովել տնտեսական աճ: Ժամկետների հարց է: Իմ կարծիքով՝ այս պահին անկման մեջ չենք, ունենք դեռևս քարտ- բլանշ դրսից, որից կարող ենք օգտվել: Այո, նախկին ծավալները չեն:

Օրինակ՝ պայմանական ասեմ, ապրիլին մեկ միլիարդ դոլարի ոսկի ենք արտահանել, հիմա երկու հարյուր միլիոն դոլարի ոսկի ենք արտահանում: Մեկ հինգերորդն է, բայց պրոցեսն ընթանում է: Ի հաշիվ ռուսական գումարների, բանկային համակարգն ահռելի շահույթ է ստանում, նաև՝ ի հաշիվ այն սխեմաների, որ Հայաստանով են գումարները պտտվում: Քանի դեռ կան այս հնարավորությունները, Հայաստանը կպահի իր աճի տեմպը, բայց ոչ կառավարության 2025 թ.-ի նախատեսած պետական բյուջեի շրջանակներում: Ավելի ցածր կլինի այդ աճի տեմպը, որովհետև չունենք այդ ներուժը, ռեսուրսն այն ապահովելու համար»,-եզրափակում է Սուրեն Պարսյանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ավանեսյանին կհեռացնեն. ո՞վ կարող է նախարար դառնալ Փաշինյանի հերթական զիջումն Ադրբեջանին Ֆինն գիտնականները ստեղծել են ամենահզոր օրգանական արևային վահանակը Ինչու՞ «Սրբազան» շարժումը պրոռուսական չէԻնչու՞ ԱՄՆ-ն որևէ սանկցիա չի կիրառում Ադրբեջանի նկատմամբ․ Ավետիք ՉալաբյանԲաքվում պատանդառված հայ ղեկավարները իրենց վրա են կրում մեր բոլորի պայքարի անսահման ծանր բեռը․ Ավետիք Չալաբյան«Արմավիր» ՔԿՀ-ում կալանավորված անձը վնասել է ծառայողներին Հանդիպել են Վրաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները Մի խումբ անձինք ՀՀ-ում գործող բուքմեյքերական կայքերի մի շարք խաղային հաշիվներից հափշտակել են մոտ 56 մլն դրամ Առաջիկա օրերին սառն օդի լճացում չի կանխատեսվում«Այստեղ է երջանկության իրական տեսքը». Արամ MP3-ին դստեր հետ լուսանկարներ է հրապարակել Հանրապետության 32 հասցեի հուշարձան-շենքը կդառնա նկարիչ Մարկոս Գրիգորյանին նվիրված թանգարանՄեծ Սարիար գյուղում տնակ է այրվել Հայաստանում «ռևանշիuտակшն միտումները» մտահոգիչ են Ադրբեջանի համար. Բայրամով Նարե Գևորգյանը համերգի ժամանակ ընկել է բեմում (տեսանյութ) Պատվերով սպանություն կատարելու փորձի համար մեղադրվող անձը հանձնվել է Միացյալ Թագավորությանը Համահայկական ձմեռային երկրորդ խաղերը կանցկացվեն Ջերմուկում փետրվարի 1-ից 7-ը Ուկրաինան և Մեծ Բրիտանիան ստորագրել են 100-ամյա համագործակցության համաձայնագիր Բաքվի բանտում ապօրինի պահվող քաղբանտարկյալ Ռուբեն Վարդանյանի ուղերձը ՀՀ շահերն ու հայ ժողովուրդը ԵՄ-ին առհասարակ չեն հետաքրքրում. դիտորդներն իրականացնում են հակառուսական, հակաադրբեջանական, հակաիրանական առաքելություն. ԶախարովաՊապիկյանը փորձում է հանգստացնել հանրությանը Բիզնեսն արդեն զգում է վտանգը. ԵԱՏՄ-ից հեռացումն աղետ է դառնալու Ջալալ Հարությունյանը՝ քավության նոխազ Հակառուսականության նոր ալիք Հայաստանում Շրջանառվում է այն թեզը, թե Երևան համայնքը պատրաստվում է արգելել միջմարզային ուղևորափոխադրողներին մտնել Երևան քաղաք․ Սուրեն ԳրիգորյանԶՊՄԿ-ն հաղթել է Հայկական բնապահպանական ճակատին զրպարտության գործով5.119.225 դրամ՝ Մարզերի Երեխաները Մարզերում հիմնադրամին․ Հունվարի շահառուն «Արմաթ» կրթական ծրագիրն է Ադրբեջանի շինծու մեղադրանքները կոծկում են ԼՂ-ի ժողովրդի դեմ հանցագործություններըՄեկնարկում է նոր մրցույթ պատանի երաժիշտների համար. «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամը հայտարարում է 2025թ.-ի կրթական ծրագիրըՆիկոլն ասում է՝ ինձ վրա հույս չդնեք, կարող է նոր պատերազմ լինել․ Դավիթ ՍարգսյանFastex-ն ստացել է VFA-ի 4-րդ դասի արտոնագիր MFSA-ի կողմից «էներգետիկան ավելին է, քան պարզապես ռեսուրս. այն կարող է ազգային գերիշխանության, անվտանգության և ազդեցության գործիք լինել». Վարդան ՋհանյանՇահագործման է հանձնվել աշխարհի ամենաբարձրադիր արևային էլեկտրակայանը Ազգային հերոսների ծննդյան օրերը իշխանական ողջ վերնախավի համար անցնում են աննկատ ու անտեսված. ՀայաՔվեՄեծ վեճ այն մասին, թե ով ու ինչպես ստեղծեց կանանց այդքան անհրաժեշտ «հագուստը». «Փաստ»Ֆասթ Բանկը վերաբրենդավորել է Շենգավիթ համայնքի մասնաճյուղը ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (16 ՀՈՒՆՎԱՐԻ)․ Կայացել է Ազգերի լիգայի առաջին նիստը. «Փաստ»«Shoonch»․ բարձրորակ ջուր և թարմություն ամեն կաթիլում Ծառուկյանի սթափեցնող ուղերձը. Սուրեն ՍուրենյանցՄեզ տանում են Ուկրաինայի ճանապարհով․ Մենուա ՍողոմոնյանՀայաստանն իսկապես ստիպված է լինելու լուրջ պատմական ընտրություն կատարել. «Փաստ»Իշխանությունը փորձում է համոզել, թե ասֆալտը կարևոր է բանակից․ Մենուա ՍողոմոնյանՇատ բան կախված կլինի բոլոր կողմերի կառուցողական երկխոսության պատրաստակամությունից. «Փաստ»«Պետք է ուժեղ լինեմ, որ միշտ կարողանամ Շալիկոյիս ծաղիկներ տանել». կրտսեր սերժանտ Շալիկո Քարամյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Ներքին հանդի դիրքում. «Փաստ»«Ստեղծում են տեսանելի և կանխատեսելի ռիսկեր՝ չունենալով երաշխավորված արդյունք». «Փաստ»Ջուրը չտեսած բոբիկանում են՝ ստեղծելով տնտեսական, քաղաքական ու անվտանգային լուրջ սպառնալիքներ. «Փաստ»«Առավել քան երբևէ», բայց լրիվ այլ կոնտեքստում. «Փաստ»«Ոստիկանական գործ» մասնագիտության համար ուսման տևողությունը 2 տարվա փոխարեն կսահմանվի 1 տարի 6 ամիս. նախագիծ. «Փաստ»Ի՞նչ «մեսիջ» են փոխանցում. «Փաստ»«Մեկը մյուսի հետևից հանցանք գործելով՝ վարչախումբը հետապնդում է մեկ նպատակ՝ անձնական իշխանության պահպանումը». «Փաստ»