Երևան, 07.Դեկտեմբեր.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
«Հեզբոլլահը» հայտարարել է Սիրիային աջակցելու մասին Արմավիրում հայտնաբերվել է մեծ քանակի զենք-զինամթերք (տեսանյութ) «Նկարի տակի» սերունդը․ Վահե Հովհաննիսյան Թրամփի դիրքորոշումը, ինչպես նաև նրա կադրային որոշումները կարող են խնդիրներ ստեղծել Բաքվի համար. «Փաստ» Արևմուտքից եկած խամաճիկները, ըստ երևույթին, կասկածներ ունեին վերջերս պաշտոնանկ արված պաշտոնյաների վերաբերյալ․ «Հայաքվե» Նրա հետ, ի դեպ, ժողովուրդը դեռ հաշիվ է մաքրելու. «Փաստ» «Սիրում էր դիրքերում լինել, ազատությունն իրեն ձգում էր». Լևոն Մելքոնյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Իշխանասարում. «Փաստ» «Օտարերկրյա ներդրումները շատ քիչ են Հայաստանի անշարժ գույքի ոլորտում». «Փաստ» «Աշխարհը գնալու է նոր իրավակարգի հաստատման, Հայաստանը պետք է համահարթ շահեր ունեցող դաշնակիցներ գտնի մեր տարածաշրջանում». «Փաստ» Աշխարհը մեզ ընկալում է նաև պարտությամբ հպարտացող և պարտություն բերող իշխանություններով. «Փաստ»


Ո՞վ է Պիլատեսը, և ինչո՞ւ է նրա անունը կրող մարմնամարզությունն այդքան հայտնի ամբողջ աշխարհում. «Փաստ»

Հասարակություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մարմնամարզության տեսակներից մեկը կոչվում է պիլատես: Այդ անունը գալիս է հենց դրա ստեղծողից՝ Ջոզեֆ Հյուբերտ Պիլատեսից։ Պիլատեսը վարժությունների ամենահին հավաքածուն է՝ ստեղծված մոտ 100 տարի առաջ։ Այս համակարգը հիմնված է բավականին պարզ և, այդուամենայնիվ, արդյունավետ վարժությունների վրա, որոնք ուղղված են ռիթմիկ և ճիշտ շնչառությանը: Ջոզեֆ Պիլատեսը ծնվել է 19-րդ դարի վերջին Արևմտյան Գերմանիայի Դյուսելդորֆ քաղաքի շրջակայքում։ Այն ժամանակ երեխաներն ամենուր տառապում էին այնպիսի հիվանդություններից, ինչպիսիք են ասթման, ռախիտը, ռևմատիկ տենդը, և Ջոզեֆը չէր խուսափել դրանից: Նրա հայրը մարմնամարզիկ էր և որոշեց որդուն ծանոթացնել ֆիզիկական վարժություններին, որպեսզի բարելավի առողջությունը: Շնորհիվ իր համառության, ամենօրյա վարժություններով աշխատանքը արդյունք տվեց, և թույլ ու հիվանդ երեխա Ջոզեֆն արդեն 15 տարեկանում գեղեցիկ մկաններով առողջ պատանի էր, որին բոլորն էին նախանձում:

Երեսուն տարեկանում Պիլատեսը մեկնեց Մեծ Բրիտանիա, որտեղ փորձեց իր ուժերը դասավանդելու գործում: Նրա կյանքի նշանակալից իրադարձություններից մեկը Առաջին համաշխարհային պատերազմի վիրավոր զինվորների վերականգնմանն օգնելն էր: Նրանց հետ աշխատելիս նա հետևում էր մարզումների դինամիկային և իր մեթոդաբանությունը լրացնում վարժություններով, որոնք նպաստում են մարմնի թուլացած ֆիզիկական վիճակի վերականգնմանը։ Նրա շատ մեթոդաբանական սկզբունքներ, որոնք ի հայտ եկան այդ ժամանակաշրջանում, հետագայում դարձան պիլատես վարժությունների համակարգի հիմքը։ Տեղափոխվելով ԱՄՆ՝ Ջոզեֆը բացեց իր առաջին դպրոցը, որտեղ սովորեցնում էր ֆիզիկական պատրաստվածության նոր համակարգի հիմունքները։ Դպրոցը մեծ հաջողություն ուներ. թատրոնի և կինոյի աստղերը, պարողները և այն ժամանակվա հայտնի շատ այլ մարդիկ էին լինում նրա մարզադահլիճում:

Պիլատեսը նրանց սովորեցնում էր ճիշտ շնչել, ձգվել և տարբեր ֆիզիկական վարժություններ կատարել ինքնուրույն կամ օգտագործելով այն սարքավորումները, որոնք նա անձամբ էր մշակել: Հետագայում նա համալրեց իր համակարգը Թայ Չիի դպրոցի տարրերով, որոնք փոխառել էր Չինաստանից ներգաղթյալների հետ շփման ժամանակ։ 20-րդ դարի քառասնականներին Նյու Յորքում Պիլատես անունը լայնորեն հայտնի էր դարձել, իսկ նրա դպրոցը նորաձև բրենդային հաստատություն էր: Ջոզեֆը հավատում էր, որ մարմնի ողջ էներգիան գտնվում է կենտրոնում, ուստի իր համակարգում գլխավոր դերը վերապահել էր «պրեսին»։ Մեջքը և որովայնը միասին կազմում են մի շրջանակ, որը պահում է մարմինն ուղիղ դիրքում: Կարելի է փաստել, որ պիլատեսը մարմնամարզության տեսակ է, որով կարելի է վերականգնել ճիշտ կեցվածքը և պահպանել այն։ Յուրաքանչյուրը կարող է զբաղվել պիլատեսով՝ անկախ տարիքից և ֆիզիկական պատրաստվածությունից, ընդ որում՝ դա կարելի է անել ինչպես մարզասրահում, այնպես էլ տանը:

Պիլատես վարժությունները նախատեսված են բարելավելու մարմնի մկանների ճկունությունը, առողջությունն ու ուժը: Հետագայում այդ համակարգը լայն ընդունելություն է ստացել ամբողջ աշխարհում: Ջոզեֆ Պիլատեսի շատ աշակերտներ բացել են իրենց դպրոցները, որոնցից յուրաքանչյուրն ուներ իր ոճը՝ կախված նախասիրություններից: Բայց բոլոր դպրոցները հիմնված էին նույն սկզբունքների վրա: Պիլատես մարմնամարզությունը կատարվում է ինչպես առանց սարքավորումների, այնպես էլ տարբեր չափերի գնդակների, իզոտոնիկ օղակների, ռուլետների օգտագործմամբ։ Գործում են հատուկ պարապմունքներ երեխաների, հղիների համար, ինչպես նաև վարժություններ հատուկ ցանցաճոճերում, որը հակագրավիտացիոն պիլատեսն է, և դա ֆիթնեսի՝ մարմնամարզության գրեթե միակ տեսակն է, որը հակացուցված չէ հղիներին:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հայաստանում հիմնվել է ոչ օլիմպիական մարզաձևերի միություն Ռոնալդոն նշել է այն ֆուտբոլիստի անունը, որն ապագայում մեծ աստղ կդառնա Կուրսկում իրավիճակը մոտ է հանգուցալուծմանը․ Պեսկով «Հեզբոլլահը» հայտարարել է Սիրիային աջակցելու մասին Արմավիրում հայտնաբերվել է մեծ քանակի զենք-զինամթերք (տեսանյութ) Վրաստանի ՆԳՆ-ն խուզարկություն է կատարել պաշտպանության նախկին նախարարի տանը Անահիտ Սիմոնյանը դիմել է ոճափոխության Թափառող շան վրա կրակողը ներկայացել է ոստիկանություն (տեսանյութ) Խոսենք փաստերով. Ինչո՞ւ ապրել Հայաստանում և ինչպե՞ս ապրել վարչախմբին հեռացնելուց հետո Մասկը Թրամփի վերընտրվելու համար ծախսել է առնվազն 260 միլիոն դոլար. CNN Ժամանակավոր սահմանափակում կկիրառվի որոշ ապրանքների արտահանման նկատմամբ Վինիսիուսն ու Ալաբան վերսկսել են մարզումները «Ռեալի» ընդհանուր խմբում ԶՊՄԿ-ն ներկայացրեց իր կայուն զարգացման հերթական հաշվետվությունը Թիրախը, իհարկե, Դամասկոսն է. Էրդողանը՝ Սիրիայում իրավիճակի մասին ՌԴ-ում առգրավվել է 570 կգ կոկաին՝ նախատեսված ԵՄ տեղափոխման համար (տեսանյութ)Ռուսաստանի Դաշնությունը հույս ունի, որ Արևմուտքը լուրջ է վերաբերվել «Օրեշնիկի» ազդանշանին. Լավրով Ձեր այցը պատմական է. Հայաստանը ձեռքը մեկնել է ԱՄՆ-ին. Պենտագոնի ղեկավարը՝ Պապիկյանին ՖԻՖԱ-ն տրանսֆերային արգելք է դրել ռուսական մի շարք ակումբների վրա Երեւանը տոնում է Լեւոն Մալխասյանի 80-ամյա հոբելյանը Թուրքիայի նախկին ԱԳ նախարարը դարձել է ԵԱՀԿ նոր գլխավոր քարտուղար «Կոլեկտիվ»՝ տարօրինակ ու զվարճալի կերպարներով. Արման Մարությանը նոր սիթքոմ է նկարում Սա իրավունքների իրացման հարց է, ոչ թե ստամոքսի կամ փողի խնդիր. արցախցիների խնդիրը չի լուծվում Սա գավառական մտածողությամբ բռնապետություն է․ Հովհաննես Իշխանյան Գյումրի կտարվի Փրկչի Խաչափայտի մասունքը Այս անգամ մեր «բախտը բերեց». Թուրքիայի ախորժակին Սիրիայում հագուրդ տրվեց. Հրանտ Մելիք-Շահնազարյան Փաշինյանը Կանադայի վարչապետի հատուկ բանագնացի հետ հանդիպմանն ընդգծել վերջինիս դերը Հայաստան-Կանադա հարաբերությունների զարգացման գործում Շենգավիթում ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտվել (տեսանյութ) Տավուշում ապօրինի ծառահատումների դեպքեր են բացահայտվել (տեսանյութ) Մարդիկ այստեղ չեն տեսնում ո՛չ արդարություն, ո՛չ խաղաղություն․ Մենուա Սողոմոնյան Քպականներն անշարժ գույքեր են գնում արտերկրում Փաշինյանին դուրս են գրել բոլորը Հեռացնել «ազգային» բառը հաստատություններից. իշխանության նոր հրահանգը ԱՄՆ-ի արևային արդյունաբերությունը ռեկորդային նպատակներ ունի ԲՐԻՔՍ-ում Հայաստանի համագործակցության հնարավորություններն ու առավելություններըAMIO Mobile․ 2024-ի լավագույն մոբայլ հավելվածը` ըստ Armenian Digital Awards-ի ԶՊՄԿ ընկերության ղեկավար կազմը՝ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլիի գլխավորությամբ մասնակցեց Հրանտ Դանիելյանի «Իմ սիրտը Կապանում է» նկարների ցուցահանդեսին Յուրի Նավոյան․ Հայաստանը և Սփյուռքը փոխհասկացողության փնտրտուքներում Երեկ մեր «ԱրԱր» հիմնադրամը հանդիսավորությամբ նշեց իր գործունեության 10-ամյակը. Ավետիք Չալաբյան Արտաշավան բնակավայրի մանկապարտեզը կօգտվի արևային էներգիայից՝ Ucom-ի և Արևորդի ՀԿ-ի ծրագրի շնորհիվ «ՀայաՔվեի» նպատակն այն է, որ Հայաստանը չվերածվի թուրքական գավառիՌոման Բերեզովսկին մեկնաբանել է Սպերցյանի հնարավոր տեղափոխությունը ՊՍԺ Անդադար տաք օդային հոսանքներ են ներթափանցում Հայաստան. Գագիկ Սուրենյանը՝ եղանակի մասին «Նկարի տակի» սերունդը․ Վահե Հովհաննիսյան Բոլոր երկրների հետ էլ պետք է նորմալ, փոխշահավետ հարաբերություններ ունենալ․ Մենուա Սողոմոնյան Մոլորվել է ԲՐԻԿՍ-ի և ՀԱՊԿ-ի արանքում․ Կարեն ՔոչարյանԱմերիաբանկը ճանաչվել է 2024թ. տարվա բանկը Հայաստանում The Banker ամսագրի կողմիցԳեղամ Նազարյանն իմ ամենամեծ ցավն է․ Բագրատ Սրբազան Հայաստանից որևէ փաստաթուղթ չի ստացվել ՀԱՊԿ-ից դուրս գալու վերաբերյալ. Լավրովն արձագանքել է Փաշինյանի հայտարարությանը Կառավարությունը մրցույթով անշարժ գույք կօտարի Դիլիջանում. Շինությունները վնասված են, դրանց մի մասը ենթակա է քանդման Հրաշքն ինքներս ենք ստեղծում. պրոդյուսեր Զառա Մխեյանը սառույցի վրա կպատմի Ձյունե թագուհու պատմությունը