Երևան, 14.Փետրվար.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ինստիտուցիոնալացված սպառնալիք Հայաստանի համար. «Փաստ» Այս ամենից շահում է միայն ԱՄՆ-ը. «Փաստ» «Երբ մի անծանոթ համարից զանգ է գալիս, ինձ թվում է՝ Ազատս է, հիմա կասի՝ մա՛մ». Ազատ Գրիգորյանն անմահացել է հոկտեմբերի 10-ին Հադրութում, տուն «վերադարձել»... ինն ամիս անց. «Փաստ» Պատանի երգչուհի Նատալի Սաֆարյանի առաջին մենահամերգը՝ Հայաստանի սահմաններից դուրս. «Փաստ» Միջազգային այցերի շուրջ հանրային էմոցիոնալ պոռթկումների ու իրականության հակադրությունը. «Փաստ» Ինչո՞ւ են իշխանությունները թուլացնում պետականության իմունիտետը. «Փաստ» «Ակտիվ, հետևողական պայքարն ավարտվելու է իրավունքի, այլ ոչ թե ուժի և «զոռբայության» հաղթանակով». «Փաստ» Ռուսաստանը չի մասնակցի Թրամփի նախաձեռնած Խաղաղության խորհրդի նիստին. Զախարովա Սոված են, չեն հագենում, 3-րդ ժամկետն են ուզում. ի՞նչ չես հասցրել անել. Նարեկ Կարապետյանը՝ Փաշինյանին Հայաստանը դեռ չի ապրել իր լավագույն տարիները․ ուժեղ Հայաստանն առջևում է․ Ալեքսան Ալեքսանյան


3,5կգ թմրամիջոցի մաքսանենգություն և ապօրինի իրացում․ կան կալանավորվածներ (տեսանյութ)

TV

ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում, ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության քննիչների, ՀՀ ԱԱԾ Սյունիքի և Արարատի մարզային վարչությունների ծառայողների հետ համակարգված և համագործակցված աշխատանքի արդյունքում բացահայտվել է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառության հերթական դեպքը։

2024թ. նոյեմբերի 4-ին ՀՀ ԱԱԾ Սյունիքի մարզային վարչությունում ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս Մեղրի համայնքի տարածքում, ժամը 12:30-ի սահմաններում, նշված վարչության և ՆԳՆ պարեկային ծառայության ծառայողների կողմից կանգնեցվել է դեպի Երևան ուղևորվող ավտոքարշակ և փաստաթղթերը ստուգելու նպատակով տեղափոխվել Ոստիկանության Մեղրիի բաժին: Այդ ընթացքում ավտոքարշակի վրա գտնվող ավտոմեքենայում թաքնված անձանցից մեկը ավտոմեքենայի պատուհանից նետել է թմրանյութի նմանվող զանգվածով փաթեթներ, ինչը նկատվել է և ավտոքարշակը կանգնեցվել է։ Փաթեթները նետող անձը դուրս է եկել ավտոմեքենայից և փորձել դիմել փախուստի, ինչը, սակայն կանխվել է։ Արարատի մարզի 38-ամյա և 33-ամյա երկու բնակիչ տեղափոխվել են ԱԱԾ Սյունիքի մարզային վարչություն:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում, ՀՀ քրեական օրենսգրքի 399-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով նախաձեռնվել է քրեական վարույթ:   

Նախաքննությամբ պարզվել է, որ Արարատի մարզի 38-ամյա բնակիչն ԻԻՀ-ում բնակվող, ինքնությունը դեռևս չպարզված անձանց նախապես խոստացել է  պայմանավորված վայր տեղափոխել նրանց կողմից ՀՀ տարածք փոխանցված «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց։

ԻԻՀ քաղաքացիներն առանց մաքսային հսկողության՝ նետելու միջոցով պետական սահմանով ապօրինի ՀՀ են տեղափոխել «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցով լցված չորս փաթեթ։ 38-ամյա տղամարդը, 33-ամյա իր համագյուղացու հետ, 2024թ. նոյեմբերի 4-ին՝ ժամը 10։00-ի սահմաններում, Մեղրի քաղաքի համապատասխան տարածքից, իրացնելու նպատակով, ապօրինի ձեռք են բերել առանձնապես խոշոր չափերով՝ ավելի քան 3,5կգ հաստատուն քաշով թմրամիջոցի նմանվող զանգվածով լցված հիշյալ չորս փաթեթները և ապօրինի պահել 33-ամյա համագյուղացուն պատկանող «LADA GRANATA» մակնիշի ավտոմեքենայում: Այնուհետև նշված ավտոմեքենան բեռնել են Սյունիքի մարզի բնակչին պատկանող «Mersedes-Benz 612D» ավտոքարշակի վրա և, ԻԻՀ քաղաքացիների հետ ունեցած պայմանավորվածության համաձայն, թմրամիջոցով լցված փաթեթները Արարատի մարզի տարածքում գտնվող թաքստոցում թողնելու նպատակով, ուղևորվել են Արտաշատ քաղաք: Սակայն Մեղրի-Երևան ավտոճանապարհին նշված ավտոքարշակը կանգնեցվել է Ոստիկանության պարեկային ծառայության Սյունիքի մարզի գումարտակի աշխատակիցների կողմից, իսկ վերոհիշյալ անձինք ձերբակալվել են։

Բացի այդ, իրավապահների կողմից իրականացված քննչական և օպերատիվ գործողությունների արդյունքում՝ նույն օրը՝ ժամը 16:45-ի սահմաններում, Արարատի մարզում գտնվող թաքստոցից թմրամիջոցի պարունակությամբ փաթեթներ վերցնելու պահին ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից ձերբակալվել է Երևան քաղաքի երկու բնակիչ, որոնց հիշյալ վայր է տեղափոխել Ապարան համայնքի բնակիչը: Նշված անձանց ձերբակալման ընթացքում վերջինս անձնական օգտագործման «NISSAN» մակնիշի ավտոմեքենայով դեպքի վայրից դիմել է փախուստի, որի ընթացքում ավտոմեքենայի պատուհանից նետել է անհայտ նյութի պարունակությամբ պոլիէթիլենային պարկ և նոթատետր, սակայն Արտաշատ քաղաքի մոտակայքում իրավապահների կողմից ձերբակալվել և ավտոմեքենայով հանդերձ բերման է ենթարկվել ՀՀ ԱԱԾ Արարատի մարզային վարչություն:

Քրեական վարույթի շրջանակներում, ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի և Արարատի մարզային քննչական վարչությունների քննիչների կողմից իրականացվել են անհրաժեշտ ծավալուն քննչական և վարութային այլ գործողություններ։ Մեղրի-Երևան ավտոճանապարհին կատարված դեպքի վայրի զննության ժամանակ, ճանապարհին հարակից ձորակում, հայտնաբերվել է պոլիէթիլենով և թափանցիկ կպչուն ժապավենով փաթեթավորված 4 փաթեթը: Նշանակված դատաքիմիական և դատաբուսաբանական համալիր փորձաքննության եզրակացության համաձայն՝ փաթեթներում առկա զանգվածը «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց է:

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա Արարատի մարզի 38 և 33-ամյա բնակիչներին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 46-399-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, իսկ Երևան քաղաքի երկու և Ապարան քաղաքի բնակիչներին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 396-րդ հոդվածի 3-րդ մասով:

Միջնորդություններ են ներկայացվել դատարան՝ նշված հինգ անձանց նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու մասին, որոնք բավարարվել են:

Նախաքննությունը  շարունակվում է: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառության շղթայում հնարավոր այլ անձանց ներգրավվածությունը, ինչպես նաև՝ թմրամիջոցների ձեռք բերման աղբյուրը (աղբյուրները) պարզելու ուղղությամբ:

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իշխանության ողջ հույսն ու հավատն ուժայինների անօրինական գործողություններն են, որոնք ամենօրյա ռեժիմով կոնկրետ թիրախներnվ են աշխատում․ Աբրահամյան Խմիչքի գործարանի՝ 8 կիլոմետր երկարությամբ և 38 մետր խորության վրա գտնվող նկուղներ, որոնք ճանաչվել են պատմական հուշարձան. «Փաստ»Պետք է ստեղծենք համերաշխության մթնոլորտ և վերականգնենք մեր հաղթական կեցվածքը․ Ավետիք ՔերոբյանՏարօրինակ զարգացումներ «Հարավկովկասյան երկաթուղու» շուրջ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (14 ՓԵՏՐՎԱՐԻ). Օդանավի վթար «Զվարթնոց» օդանավակայանում. «Փաստ»Ծիծեռնակաբերդից մինչև Մայր Աթոռ. Ի՞նչ զիջումներ է նախապատրաստում իշխանությունը. Էդմոն Մարուքյան Փաշինյանը գազազել է սփյուռքահայ գործիչների հայտարարությունից Ինստիտուցիոնալացված սպառնալիք Հայաստանի համար. «Փաստ»Ադրբեջանը կոշտացնում է հռետորաբանությունըԳերիները Սիրանուշ Սահակյանի ջանքերով կվերադառնան․ Աննա ԿոստանյանՀասանովին ու Միխայլովին դուրս կգրե՞ն «Քաղպայմանագրի» ցուցակիցՀամախմբումն է միակ ելքը, ազգային և պետական շահը՝ վեր ամեն ինչից․ Արսեն ԳրիգորյանԱյս ամենից շահում է միայն ԱՄՆ-ը. «Փաստ»Թափանցիկ արևային պատուհաններ. նոր տեխնոլոգիան էլեկտրաէներգիա է արտադրում 24/7 ռեժիմով «Երբ մի անծանոթ համարից զանգ է գալիս, ինձ թվում է՝ Ազատս է, հիմա կասի՝ մա՛մ». Ազատ Գրիգորյանն անմահացել է հոկտեմբերի 10-ին Հադրութում, տուն «վերադարձել»... ինն ամիս անց. «Փաստ»Սամվել Կարապետյանի աննախադեպ հայտարարությունը արհեստական բանականությամբ Վախի քաղաքականությունը և հաղթանակի սպասումը Պատանի երգչուհի Նատալի Սաֆարյանի առաջին մենահամերգը՝ Հայաստանի սահմաններից դուրս. «Փաստ»Չի կարելի կառավարության ձախողումների ու տեղի ունեցած ողբերգությունների պատասխանատվությունը դնել ժողովրդի վրա. Արտակ ԶաքարյանԻնչո՞ւ են վախենում Սամվել Կարապետյանի ղեկավարած շարժումից. Ոսկան Սարգսյան Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը կվաճառվեն բացառապես էլեկտրոնային աճուրդով. «Փաստ»Միջազգային այցերի շուրջ հանրային էմոցիոնալ պոռթկումների ու իրականության հակադրությունը. «Փաստ»Ինչո՞ւ են իշխանությունները թուլացնում պետականության իմունիտետը. «Փաստ»«Ակտիվ, հետևողական պայքարն ավարտվելու է իրավունքի, այլ ոչ թե ուժի և «զոռբայության» հաղթանակով». «Փաստ»ՔԿ-ն «հերքելով»՝ փաստացի հաստատել է. «Փաստ»Ազգային ինքնության վրա հարձակման «սերիաները». «Փաստ»«Ուժեղ Հայաստանի» տպավորիչ հայտն ու ՔՊ-ի անթաքույց խուճապը. «Փաստ»Հիմնի տեսահոլովակն ինչո՞վ է խանգարում Նիկոլ Փաշինյանին. «Փաստ»Ռուսաստանը միակ երկիրն է, որը 1 միլիարդ դոլար է հատկացրել Պաղեստինին. Պեսկովը՝ Խաղաղության խորհրդի մասինՊետք է հեռու մնալ Արևմուտքից ու չհավատալ դրանց գեղեցիկ ու սուտ խոսքերին․ Մհեր ԱվետիսյանՀայաստանում կարգելվի պոլիէթիլենային տոպրակների ու մեկանգամյա պլաստիկ սպասքի վաճառքը. ՇՄ նախարարությունԱյսօր ես տեսա թույլ վարչապետի, ով վախենում է, որ պարտվելու է. Նարեկ ԿարապետյանԹուրքիան 2025թ․ 6 տոկոսով ավելացրել է նավթի ներմուծումը, ՌԴ-ից մատակարարումները նվազել են 10 տոկոսովՀայտնի են Ուկրաինայի հարցով նոր եռակողմ հանդիպման օրերը. Պեսկով Նոր խաղ է սկսվել. կտեսնեք՝ հիմա մենք ինչ ենք անելու. Էդմոն ՄարուքյանԱՄՆ-ի և Եվրոպայի աջակցությունը հնարավոր է դարձնում պաղեստինցիների դեմ Իսրայելի հանցագործությունները. Էսմայիլ ԲաղայիԶելենսկին չի ցանկանում թույլ տալ ռուսական նավթի տարանցումը Հունգարիա. Սիյարտո Հերթական խայտառակ տապալումը․ Հրայր ԿամենդատյանԻնչո՞ւ է ուրբաթ 13-ը համարվում անհաջող Ադրբեջանի հետ բանակցային գործընթացում ձեռք բերված հակահայաստանյան պարտավորությունները կկատարվեն, եթե ՔՊ-ն հաջողի առաջիկա խորհրդարանական ընտրություններում. Էդմոն ՄարուքյանԱզգերի լիգա․ վիճակահանության ամբողջական արդյունքները Ձեր ծննդյան օրը շնորհավո՛ր, Հրամանատա՛ր. Խաչիկ Ասրյան«Կնոջ առաքելությունն առաջին հերթին մայրանալն է». Մարջան Ավետիսյան Իրանից ժամանած բեռնատարից մաքսային ծառայողները հայտնաբերել են «մեթամֆետամին» տեսակի թմրամիջոցԱռաջիկա ընտրությունը մեր հետպատերազմյան ապատիան և խեղճությունը կոտրելու շանս է. Իվետա ՏոնոյանԵՄ-ն բացահայտ աջակցում է իշխող քաղաքական ուժին՝ միջամտելով ՀՀ ներքին գործերին․ Ավետիք ՉալաբյանՄենք այժմ շատ լավ հարաբերություններ ունենք Չինաստանի հետ․ Թրամփը մտադիր է ապրիլին այցելել ՉինաստանՄենք՝ եվրոպացիներս, պետք է լինենք բանակցությունների սեղանի շուրջ՝ Եվրոպայի բարգավաճման, ապագայի և նրա անվտանգության ճարտարապետության հարցերի շուրջ․ ՄակրոնԱզատություն բոլոր քաղբանտարկյալներին․ Արամ Վարդևանյան Team Holding-ը հայտարարում է դոլարային պարտատոմսերի երկրորդ փուլի տեղաբաշխման մեկնարկը․ տեղաբաշխողը՝ Freedom Broker Armenia