Երևան, 13.Դեկտեմբեր.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Լարսը փակվեց նաև թեթև մարդատար և ուղևորատար տրանսպորտային միջոցների համար Ավտովթար՝ հրդեհի բռնկմամբ. կան տուժածներ Սպասվում են ձյան տեսքով տեղումներ, օդի ջերմաստիճանը կնվազի Հայաստանի Սահմանադրական դատարանի վերջին որոշումն էլ ավելի է բարդացրել հարցը. Բայրամով Ի՞նչ ընթացք կունենա ամերիկյան արտաքին քաղաքականության էքսպանսիոնիստական ուղղվածությունը. «Փաստ» Կա՞, արդյոք, նոր պատերազմի վտանգ. «Փաստ» «Մա՛մ ջան, լավ ջոկատում եմ, չնեղվեք, դուք լավ եղեք». կամավոր Մանվել Խարդալ յանը զոհվել է 2020 թ. հոկտեմբերի 16-ին, տուն «վերադարձել»՝ 2021 թ. հունիսի 23-ին. «Փաստ» Սիրիայի իրադարձություների տարածաշրջանային ռեզոնանսն ու շահերի նոր բախումների հեռանկարը. «Փաստ» «Պետք է խելամիտ արտաքին քաղաքականություն վարել, պատրաստվել վատագույն սցենարներին՝ հուսալով, որ կլինի լավագույնը». «Փաստ» Արգելված սննդային հավելումների ցանկը կընդլայնվի. «Փաստ»


Ով ինչ է հասկանում «խաղաղություն» բառի տակ. «Փաստ»

Քաղաքական

«Փաստ» օրաթերթը գրում է.

Այս օրերին, ինքնին հասկանալի է, ադրբեջանական հանցավոր իշխանությունների հիմնական գլխացավը COP-29 համաժողովն է՝ եկած ու չեկած հյուրերով, ուղեկից հարցադրումներով և զարգացումներով հանդերձ: Փաշինյանի գործընկեր Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևն էլ, օտարերկրյա լրատվամիջոցների հետ շփումներում հիմնականում նույնն է ակնարկում: Մասնավորապես ռուսական ՏԱՍՍ-ին Հաջիևը նախօրեին ասել է, որ այժմ Ադրբեջանի օրակարգի հիմնական թեման COP-29-ն է. «Դեկտեմբերից սկսած՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև նոր գործընթաց կսկսվի խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ բանակցությունների վերաբերյալ»:
 
Հնարավոր է, սա զուտ «շեղող մանևր» է ադրբեջանական վարչախմբի կողմից: Ի վերջո, անգամ «խաղաղության խաչմերուկի» ԱԳ նախարարությունն էր ակնարկում, որ ՄԱԿ-ի բնակլիմայական համաժողովից հետո հնարավոր է՝ Ադրբեջանը դիմի ռազմական ագրեսիայի: Հատկանշական է, որ, օրինակ՝ նույն Հաջիևը ոչ թե ասում է՝ դեկտեմբերին կշարունակվեն խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները, այլ խոսում է, ուշադրություն, խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ բանակցությունների վերաբերյալ նոր գործընթաց սկսելու մասին: Իսկ ի՞նչ ասել է՝ «նոր գործընթաց»: Առաջինն, ինչ տրամաբանորեն կարելի է ենթադրել, այն է, որ, Ալիևի օգնականի կարծիքով, դեկտեմբերին լինելու է այլ իրավիճակ, որն էլ իր ասած «նոր գործընթացի» սկիզբ կդնի: Հակառակ դեպքում՝ ինչո՞ւ չի ասում, թե կշարունակվեն այդ չարաբաստիկ պայմանագրի շուրջ մինչև այս եղած բանակցությունները: Մյուս կողմից՝ Հաջիևի անմիջական ղեկավար Ալիևը օրերս հայտարարել էր, թե մոտ են խաղաղության պայմանագրի ստորագրմանը, ինչը, հաշվի առնելով առկա իրողությունները, բավականին սպառնալից է հնչում: Շատ պարզ է. եթե Ալիևը նման բան է ասում, ուրեմն՝ արդեն որոշակի պայմանավորվածություններ ունի կամ լրացուցիչ զիջումների խոստումներ է ստացել Փաշինյանի ռեժիմից: Ինչևէ:
 
Դեկտեմբերին երկու տասնօրյակից էլ քիչ է մնացել: Կտեսնենք, թե ինչ կլինի: Իսկ ի՞նչ կա արդեն եղած կամ բանակցվող, այսպես ասած, «խաղաղության պայմանագրից»: Ի՞նչ է դա իրենից ներկայացնում, ու, առհասարակ, կողմերից յուրաքանչյուրն ի՞նչ է հասկանում՝ հայտարարելով «խաղաղության» մասին: Սկսենք Փաշինյանի ու նրա ՔՊ-ի պատկերացրած «խաղաղությունից»: Դա կարելի է նկարագրել այսպես. Հայաստանի սահմանամերձ բնակավայրերը կես մետր հաստության և երկուսուկես մետր բարձրությամբ պատով, իսկ որոշակի տեղերում՝ նորատունկ ծառերով «պաշտպանված» ու «սահմանազատված» են սպառազինված ու դիրքավորված թշնամուց՝ ադրբեջանական զինուժից: Սա, ինչ վերաբերում է տեղերում «անվտանգության» ապահովմանը: Փաշինյանական պատկերացմամբ՝ «խաղաղությունը» այն է, որ Ադրբեջանն ու Թուրքիան ազատորեն օգտվելու են Հայաստանի կոմունիկացիաներից (ավտոճանապարհներ, երկաթուղի), առանց վերահսկողության կամ ինչ-որ մասնավոր պահնորդական ընկերության «հսկողության» ներքո: Շարունակենք. փաշինյանական տարբերակով «խաղաղությունը» նշանակելու է, ընդամենը, որ ՀՀ բնակիչները ամեն օր մի փոր հաց պիտի ուտեն ու փառք տան կառավարությանը, որ կոնկրետ այդ օրը ողջ-առողջ մտան անկողին՝ աղոտ հույսով, որ առավոտյան, այնուամենայնիվ, կարթնանան, ըստ որում՝ իրենց տան մեջ: Կարճ ասած՝ «հաց՝ կաց»:
 
Ու՝ վերջ: Սա է Փաշինյանի պատկերացրած «խաղաղությունը», ինչը նա քարոզում կամ, այսպես ասենք, այս քարոզչությունը «վաճառում» է ՀՀ քաղաքացիների կամ դեռևս առկա դյուրահավատների վրա: Փաշինյանական «խաղաղության» պատկերացումներում կա նաև «հարևանների հետ առևտուր անելու» կետ, որը մի փոքր բացելու կարիք ունի: Առհասարակ, Հայաստանի հարևանները չորսն են: Նրանցից երկուսի հետ ու երկուսի կոմունիկացիաներից օգտվելով՝ Հայաստանը բավականին արդյունավետ «առևտուր անում էր»: Փաշինյանն ու ՔՊ-ն, ասելով «հարևաններ», չգիտես ինչու, նկատի ունեն բացառապես Թուրքիան ու Ադրբեջանը, որոնց հետ «առևտուր անելը» նրանց մտասևեռումն է՝ դեռևս Փաշինյանի «ընդդիմադիր աշխատելու» ժամանակներից: Թե ինչպես են կարողանում Փաշինյանն ու ՔՊ-ն ադրբեջանաթուրքական տանդեմի հետ «առևտուր անել», ամենից ակնառու վկայում են հայաթափված Արցախը, թշնամուն հանձնված հայկական տարածքները...
 
Լավ, իսկ, օրինակ՝ Ալիևն ի՞նչ է պատկերացնում, երբ խոսում է Հայաստանի հետ «խաղաղության» մասին: Ցավոք, դա նույնպես դժվար չէ պատկերացնել և ընկալել, եթե, իհարկե, չես ուզում չընկալել: Եթե խիստ հակիրճ, ապա Ալիևի պատկերացրած «խաղաղությունը» այն է, որ Հայաստանը կոչվի «Արևմտյան Ադրբեջան»: Ալիևի ու ադրբեջանական իշխանությունների, ավելին՝ նույնիսկ ադրբեջանական «խալխի» պատկերացրած «խաղաղությունը» նկարագրվում է հետևյալ հիմնական հատկանիշներով. ա) Սյունիքով ու ոչ միայն Սյունիքով ազատ ու անխոչընդոտ, անվերահսկելի անցուդարձ (սա՝ լավագույն դեպքում), բ) Հայաստանի զինված ուժերի թվաքանակի բազմապատիկ սահմանափակում՝ ծանր սպառազինություն ունենալու արգելքով, գ) «պատերազմական հանցագործների» (Արցախի ազատամարտի ու Հայրենիքի պաշտպանությանը մասնակցած ՀՀ քաղաքացիների) ազատազրկում, դ) Հայաստանի կողմից ահռելի «ռազմատուգանքների» հանձնառություն, իսկ եթե գումարով ՀՀ-ն անկարող է վճարել, ապա հատուցում՝ տարածքային հավել յալ զիջումներով, ե) մի քանի հարյուր հազար ադրբեջանական թուրքերի բնակեցում ՀՀ վերահսկողության տակ մնացած տարածքներում, տվյալ ադրբեջանական «վերաբնակների» բոլոր կարիքների ու քմահաճույքների արագընթաց բավարարում և այլն...
 
Եվ ի՞նչ, շա՞տ հրապուրիչ «ապագա կա» է կամ «խաղաղության խաչմերուկ»: Ըստ որում, դեռ չենք խոսում թուրքական պատկերացումների մասին, որոնք հանգում են Հայոց ցեղասպանության ուրացմանն ու թուրքերից ներողություն խնդրելուն, Սփյուռքի հայության մուտքի արգելմանը, «ռևանշիստական» կուսակցությունների փակմանը, Արարատ սարից, սարի պատկերից, անվանումից հրապարակայնորեն ու համատարած հրաժարմանը ու... այդպես շարունակ: Իրողություններն ու երկուստեք հռչակված թիրախային նպատակներն այնքան ակնհայտ են, որ ամենևին էլ պետք չէ քաղաքագիտության դոկտոր-պրոֆեսոր լինել՝ հասկանալու համար, թե իր բովանդակության մեջ ինչ է «խաղաղության պայմանագիր» ասվածն ու ինչ ծանրագույն հետևանքների է այն հանգեցնելու: Մեծ հաշվով, Փաշինյանի քաղաքականությունն ու դրանով գործած ավերումները հանգեցրել են այն բանին, որ «խաղաղություն» կոնֆետային բառի ու փայլաթղթի ներքո Հայաստանին ու ՀՀ քաղաքացիներին ներկայացվում է «կապիտուլ յացիա-2» ստորագրելու պահանջ: Ու թող հետո ոչ մեկը չասի, թե՝ «բայց մենք ի՜նչ իմանայինք... բայց մենք ո՞նց պատկերացնեինք...»: Գիտեք: Ասողների պակաս չկա: Լսողների պակաս կա:
 
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում
Եթե անհատական շարժունակության միջոցը կահավորված չէ արագությունը չափող սարքավորումով, կկիրառվի տուգանք. ՆԳՆ Լարսը փակվեց նաև թեթև մարդատար և ուղևորատար տրանսպորտային միջոցների համար Աշխարհում առաջին անգամ կատարվել է բաբախող սրտի փոխպատվաստում Ավտովթար՝ հրդեհի բռնկմամբ. կան տուժածներՎստահ եմ՝ Յամալին սպասվում է վառ ապագա. Մեսսի Սարալանջի կրակոցների գործով փորձել են 19-ամյա աղջկա ձերբակալել. ինչի՞ց են սկսվել կրակոցները (տեսանյութ)Ոստիկանության անընդունելի վարքագիծը. երկխոսություն՝ բռնության փոխարենՎանաձորում 13-ամյա աղջիկ է մաhացել․ նոր մանրամասներ Փաշինյանի իշխանությունը երերում է. Ավետիք ՉալաբյանՄակրոնը նոր վարչապետ է նշանակել «Երբ փառքի ճանապարհին ես, շատերն են կողքիդ, բայց, երբ այդ ամենը հանդարտվում է, պատկերն ավելի պարզ ես տեսնում». Սյուզաննա Մելքոնյան Հավատս չի գալիս․ դերասանուհի Լիա Զախարյանը հուզվել էՀայ գրականությունը՝ չինարեն «Ավե Մարիա» Գալա համերգ նվիրված մեծանուն երգչուհու՝ Գոհար Գասպարյանի 100-ամյա հոբելյանին Սևանի թերակղզուց մինչև Դիլիջանի թունելի սկզբնամասը տեղ-տեղ բուք է Գեղարքունիքում բախվել են շտապօգնության ավտոմեքենան ու «Mercedes»-ը. հիվանդանոց են տեղափոխվել բուժքույրն ու վարորդները Ֆինանսական Գրագիտության անվճար դասընթացը շարունակվում է 2024 թ-ին Ucom-ն ընդլայնել և արդիականացրել է շարժական ու ֆիքսված ցանցերը, ընկերության 5G կապը գործարկվել է ևս 8 քաղաքներում՝ ընդհանուր առմամբ ծածկելով 28 քաղաք Շանթ Սարգսյանը միջազգային մրցաշարում զբաղեցրել է 4-րդ հորիզոնականը Մեր կարևորագույն առաքելությունը Հայոց պետականությունը պահպանելն ու մեր հաջորդ սերունդներին ժառանգելն է․ Մհեր Ավետիսյան «Պահանջել են գումար, ասել ենք՝ ցտեսություն». Արա Ղազարյանը պարզաբանել է՝ ինչու Լիլիթ Հովհաննիսյանն ու այլ արտիստներ չեն մասնակցել AMVA-ին ՔՊ-ականները փորձում են խույս տալ պատասխանատվությունից․ Մենուա Սողոմոնյան Էտ երեխեքը շատ բան գիտեին, դրա համար էլ գլուխը կերավ․ կյանքից զրկված 13-ամյա աղջիկ երեխայի տատիկԼՂ-ում տեղի ունեցածը ցեղասպանություն է․ Լուիս Օկամպո ՎԶԵԲ-ը և ԱրարատԲանկը համատեղ կխթանեն կանաչ տնտեսությունն ու մրցունակությունը Հայաստանում Ակբա բանկը 50 միլիոն դոլար կուղղի ՄՓՄՁ-ների զարգացմանը«Վանաձոր» բժշկական կենտրոնում 13-ամյա աղջիկ է կյանքից հեռացել Դոլարի փոխարժեքը մտահոգել էր Փաշինյանին. ԿԲ-ն մերժել է ինտերվենցիա անել Փաշինյանն անձամբ է սպառնացել ՔՊ-ականներին Թուրքիան և Ադրբեջանը գնում են սրման, մինչ Փաշինյանը թիթեռ է նկարում ԱՄՆ-ը կրկնապատկում է չինական արևային սարքերի տուրքերը Սյունիքում աղքատության մակարդակը ամենացածրն է Մեջներդ տղա կա՞, արա. ոստիկանությունը բիրտ ուժ կիրառեց իրենց ապրանքը պահանջող քաղաքացիների նկատմամբ Ի՞նչ է նշանակում հոգեբանական անցում պատմական Հայաստանից դեպի իրական Հայաստան. ՀայաՔվեՔՊ վարչախմբի տնտեսական վախճանը. Հրայր Կամենդատյան Սպասվում են ձյան տեսքով տեղումներ, օդի ջերմաստիճանը կնվազի Ադրբեջանցիներն Ամարասի վանական համալիրը ներկայացնում են աղվանական. «Գեղարդ» հիմնադրամ Նոյեմբերի դրությամբ Հայաստանում 14,9 %-ով թանկացել է սուրճը, 2,5%-ով նվազել են հագուստի և կոշիկի գները. ՎԿ Ամուլսարի հանքը շահագործողների և ՀՀ բանկերի միջև բանակցություններ են ընթանում. նախարար Փոխարինված հին ծառերից գոյացած փայտանյութը տրամադրվում է երևանաբնակ կարիքավոր ընտանիքներինԻսրայելը հարվածներ է հասցրել Դամասկոսի արվարձաններին․ Al Watan Հայաստանի Սահմանադրական դատարանի վերջին որոշումն էլ ավելի է բարդացրել հարցը. Բայրամով Բարսելոնահայ Արման Մայիլյանն ընդունելության է արժանացել Հռոմի պապի կողմից (տեսանյութ) Time ամսագիրը Թրամփին ճանաչել է տարվա մարդ Կիլիանը շատ գոլեր է խփում, չնայած քննադատություններին. Կարվախալը՝ Մբապեի մասին Քիմ Քարդաշյանը նոր սիրավե՞պ ունի Գյուղվարկ վերցնեմ, նիվա գնեմ, գցեմ ձորը, դե, կառավարությո՛ւն, արի տես ի՞նչ ես անում. այս մոտեցումն անընդունելի է. Փաշինյան (տեսանյութ) Ինչ է սպասվում է գիշերային ժամերին մայրաքաղաքի ճանապարհներինԹմրամիջոցներ, բջջային հեռախոսներ, wi-fi սարքեր․ նոյեմբերին ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերի ցանկը Team Telecom Armenia-ն ապագա ներդրողներին ներկայացրեց Կայուն զարգացման պարտատոմսերը