Երևան, 13.Դեկտեմբեր.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Լարսը փակվեց նաև թեթև մարդատար և ուղևորատար տրանսպորտային միջոցների համար Ավտովթար՝ հրդեհի բռնկմամբ. կան տուժածներ Սպասվում են ձյան տեսքով տեղումներ, օդի ջերմաստիճանը կնվազի Հայաստանի Սահմանադրական դատարանի վերջին որոշումն էլ ավելի է բարդացրել հարցը. Բայրամով Ի՞նչ ընթացք կունենա ամերիկյան արտաքին քաղաքականության էքսպանսիոնիստական ուղղվածությունը. «Փաստ» Կա՞, արդյոք, նոր պատերազմի վտանգ. «Փաստ» «Մա՛մ ջան, լավ ջոկատում եմ, չնեղվեք, դուք լավ եղեք». կամավոր Մանվել Խարդալ յանը զոհվել է 2020 թ. հոկտեմբերի 16-ին, տուն «վերադարձել»՝ 2021 թ. հունիսի 23-ին. «Փաստ» Սիրիայի իրադարձություների տարածաշրջանային ռեզոնանսն ու շահերի նոր բախումների հեռանկարը. «Փաստ» «Պետք է խելամիտ արտաքին քաղաքականություն վարել, պատրաստվել վատագույն սցենարներին՝ հուսալով, որ կլինի լավագույնը». «Փաստ» Արգելված սննդային հավելումների ցանկը կընդլայնվի. «Փաստ»


«Դուրս գալ խավարից ու գնալ լույսի հետևից». «Ձեր լռությունը խոսել գիտի» միջոցառումը նվիրվում է պատերազմներում անմահացածներին. «Փաստ»

Հարցազրույց

«Փաստ» օրաթերթը գրում է.

Պատերազմը մայրերից ու հայրերից, եղբայրներից ու քույրերից, մեզանից՝ բոլորիցս խլեց մեր... զավակներին: Շեշտադրում եմ «մեզանից» ու «մեր» բառերը, որովհետև հավատում եմ նրան, որ օտարի զավակ չի լինում, ու կարևոր չէ, թե ում որդին անմահացավ պատերազմներում: Նրանք մեր բոլորի որդիներն են: Ու որդիներից Մխիթարի մայրիկը՝ Ռուզաննան, իր կյանքում անդառնալի կորուստ ունենալով, ընտրել է ուժեղ լինելու ճանապարհը: Վստահաբար, հեշտ չէ ուժեղ մոր ու կնոջ «շորերը հագնել» ու ճանապարհ անցնել, բայց անհրաժեշտ է՝ հանուն... Հանունները շատ են ու կարևոր: Ռուզաննա Մխիթարյանը կյանքի կոչեց «Ձեր լռությունը խոսել գիտի» խորագրով միջոցառումը:
 
Նոյեմբերի 9-ին Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի հարկի տակ միավորվել էին տղաների ընտանիքները, հարազատները, հյուրերը՝ մասնակից դառնալու բոլոր պատերազմներում անմահացածների հիշատակին նվիրված միջոցառմանը: Այն մեկնարկեց Հայաստանի և Արցախի Հանրապետությունների ազգային օրհներգներով: Բեմում էին «Լույս Կանթեղներ» մանկապատանեկան ստուդիայի սաները, «Հաճըն» պարային համույթը: Հնչեցին ինը նոր երգեր, որոնց հեղինակը տիկին Ռուզաննան էր: Առհասարակ, ամբողջ միջոցառման սցենարիստն ու հեղինակը Մխիթարի մայրիկն է: Միջոցառումն իրականություն էր դարձել բարերարների ֆինանսական օժանդակության շնորհիվ:
 
Բեմից հնչող շնորհակալություններն ուղղված էին թե՛ նրանց, թե՛ Նոր Հաճըն խոշորացված համայնքի ղեկավարին, թե՛ Նոր Գեղիի մշակույթի տան տնօրենին և ողջ աշխատակազմին, թե՛ ողջ ստեղծագործական խմբին, յուրաքանչյուրին անուն առ անուն: Պաշտպանության նախարարությունն օգնել էր անմահացած տղաների ընտանիքներին միջոցառման մասին տեղեկացնելու առումով, իսկ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ միջոցառման անցկացման համար անվճար տրամադրվել էր թատրոնի դահլիճը: Տիկին Ռուզաննան շնորհակալություն հայտնեց միջոցառմանը ներկա գտնվողներին, բոլորին, ովքեր աջակցել էին դրա կայացմանը, կանգնել իր կողքին: «Պիտի ամրապնդվենք, գոտեպնդվենք, քայլենք դեպի լույսը: Շնորհակալություն հերոսածին մայրերին և ուժեղ ու ամուր կամքի տեր հայրերին»,- նշեց տիկին Ռուզաննան:
 
Սեպտեմբերի 27-ին տրվել էր միջոցառումների մեկնարկը Նոր Գեղիում՝ Մխիթարի հայրենի գյուղում: «Միջոցառումը պետք է անցկացվեր Հայաստանի բոլոր մարզերում: Մեր առաջարկին արձագանքեց միայն Արարատի մարզը: Արարատ և Վեդի քաղաքներում միջոցառումը կայացավ: Մյուս մարզերը կա՛մ մեզ մերժեցին, կա՛մ էլ որոշների պարագայում մինչև հիմա սպասում ենք պատասխանի: Որոշ դեպքերում արձագանքեցին, որ «էլ ավելի կարևոր հարցեր կան, չենք կարող, ֆինանսական ճգնաժամ է, դահլիճը չի ջեռուցվում»: Իրենց աջակցությունը պետք է լիներ տրանսպորտի և սննդի ապահովման տեսքով: Այժմ կցանկանամ գոնե զորամասերում անցկացնել այս միջոցառումը, մարզերին, գյուղական համայնքներին դժվար թե այլևս դիմենք»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Ռուզաննան:
 
Նրա խոսքով, միջոցառման հիմնական ասելիքը հետևյալն է՝ դուրս գալ խավարից ու գնալ լույսի հետևից: «Խավարի մեջ մի փոքրիկ լույս եմ գտել ու այն սփռում եմ իմ ազգի վրա: Պետք է շարունակենք ապրել, որ ապրեցնենք մեր տղաներին: Նրանք կանգնեցին հայրենիքի ու մոր միջև ընտրության առջև: Ընտրեցին հայրենիքը, որ մայրն ապրի՝ կիսատ, դատարկ, թևաթափ: Ցանկացած ծնողի համար կարևոր է, որ իր որդուց խոսեն, իր տառապանքից հարցնեն: Շատերը խավարի մեջ էին, բայց ուզում եմ, որ այս միջոցառումը լույս սփռի շատերի համար: Որքան էլ դժվար լինի, բայց ամեն տարի այդ դաժան օրերը պետք է վերհիշենք՝ շարունակելով ապրել, չպետք է մոռանանք այն, ինչ մեզ հետ տեղի ունեցավ: Մեր իրականությունն ընդունելով՝ պետք է դեպի լույսը գնանք, սերունդներին սովորեցնենք արժեքները վեր դասել: Պայքարի ելածները խոսելու են այնքան ժամանակ, քանի դեռ մենք կանք, քանի հայրենիքը կա»,-նշում է Մխիթարի մայրիկը:
 
Միջոցառման վերջում հոտնկայս ծափահարությունները նահատակված տղաներինն էին ու սահմանին կանգնած զինվորներինը: Տիկին Ռուզաննան նրանց հորդորեց. «Ապրեք հանուն հայրենիքի, քայլեք ու շնչեք հանուն հայրենիքի և սահմանից վերադարձեք տուն՝ ձեր մայրերի գիրկը: Մեր շատ տղաներից տարիներ շարունակ որևէ լուր չկա, մայրերը շարունակում են նրանց սպասել: Մեզ էլ մեր տղաների սպասումի լույսն ու հույսն է պահել: Յուրաքանչյուր օր տան դուռը բաց եմ թողնում, որ Մխիթարս ներս մտնի: Մենք էլ ձեզ հետ հավատով սպասում ենք, որ ձեր որդիները տուն վերադառնան»:
 
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում
Ուկրաինայում միջուկային էներգաբլոկներից կեսից ավելին, ՌԴ-ի այսօրվա հարձակման պատճառով, կրճատել է աշխատանքի հզորությունը Մակրոնը նոր վարչապետ է նշանակել «Նկարահանումները շատ բարդ ընթացան». Լիլիթ Հովհաննիսյանը նոր տեսահոլովակի բեքսթեյջ կադրերն է հրապարակել Եթե անհատական շարժունակության միջոցը կահավորված չէ արագությունը չափող սարքավորումով, կկիրառվի տուգանք. ՆԳՆ Լարսը փակվեց նաև թեթև մարդատար և ուղևորատար տրանսպորտային միջոցների համար Աշխարհում առաջին անգամ կատարվել է բաբախող սրտի փոխպատվաստում Ավտովթար՝ հրդեհի բռնկմամբ. կան տուժածներՎստահ եմ՝ Յամալին սպասվում է վառ ապագա. Մեսսի Սարալանջի կրակոցների գործով փորձել են 19-ամյա աղջկա ձերբակալել. ինչի՞ց են սկսվել կրակոցները (տեսանյութ)Ոստիկանության անընդունելի վարքագիծը. երկխոսություն՝ բռնության փոխարենՎանաձորում 13-ամյա աղջիկ է մաhացել․ նոր մանրամասներ Փաշինյանի իշխանությունը երերում է. Ավետիք ՉալաբյանՄակրոնը նոր վարչապետ է նշանակել «Երբ փառքի ճանապարհին ես, շատերն են կողքիդ, բայց, երբ այդ ամենը հանդարտվում է, պատկերն ավելի պարզ ես տեսնում». Սյուզաննա Մելքոնյան Հավատս չի գալիս․ դերասանուհի Լիա Զախարյանը հուզվել էՀայ գրականությունը՝ չինարեն «Ավե Մարիա» Գալա համերգ նվիրված մեծանուն երգչուհու՝ Գոհար Գասպարյանի 100-ամյա հոբելյանին Սևանի թերակղզուց մինչև Դիլիջանի թունելի սկզբնամասը տեղ-տեղ բուք է Գեղարքունիքում բախվել են շտապօգնության ավտոմեքենան ու «Mercedes»-ը. հիվանդանոց են տեղափոխվել բուժքույրն ու վարորդները Ֆինանսական Գրագիտության անվճար դասընթացը շարունակվում է 2024 թ-ին Ucom-ն ընդլայնել և արդիականացրել է շարժական ու ֆիքսված ցանցերը, ընկերության 5G կապը գործարկվել է ևս 8 քաղաքներում՝ ընդհանուր առմամբ ծածկելով 28 քաղաք Շանթ Սարգսյանը միջազգային մրցաշարում զբաղեցրել է 4-րդ հորիզոնականը Մեր կարևորագույն առաքելությունը Հայոց պետականությունը պահպանելն ու մեր հաջորդ սերունդներին ժառանգելն է․ Մհեր Ավետիսյան «Պահանջել են գումար, ասել ենք՝ ցտեսություն». Արա Ղազարյանը պարզաբանել է՝ ինչու Լիլիթ Հովհաննիսյանն ու այլ արտիստներ չեն մասնակցել AMVA-ին ՔՊ-ականները փորձում են խույս տալ պատասխանատվությունից․ Մենուա Սողոմոնյան Էտ երեխեքը շատ բան գիտեին, դրա համար էլ գլուխը կերավ․ կյանքից զրկված 13-ամյա աղջիկ երեխայի տատիկԼՂ-ում տեղի ունեցածը ցեղասպանություն է․ Լուիս Օկամպո ՎԶԵԲ-ը և ԱրարատԲանկը համատեղ կխթանեն կանաչ տնտեսությունն ու մրցունակությունը Հայաստանում Ակբա բանկը 50 միլիոն դոլար կուղղի ՄՓՄՁ-ների զարգացմանը«Վանաձոր» բժշկական կենտրոնում 13-ամյա աղջիկ է կյանքից հեռացել Դոլարի փոխարժեքը մտահոգել էր Փաշինյանին. ԿԲ-ն մերժել է ինտերվենցիա անել Փաշինյանն անձամբ է սպառնացել ՔՊ-ականներին Թուրքիան և Ադրբեջանը գնում են սրման, մինչ Փաշինյանը թիթեռ է նկարում ԱՄՆ-ը կրկնապատկում է չինական արևային սարքերի տուրքերը Սյունիքում աղքատության մակարդակը ամենացածրն է Մեջներդ տղա կա՞, արա. ոստիկանությունը բիրտ ուժ կիրառեց իրենց ապրանքը պահանջող քաղաքացիների նկատմամբ Ի՞նչ է նշանակում հոգեբանական անցում պատմական Հայաստանից դեպի իրական Հայաստան. ՀայաՔվեՔՊ վարչախմբի տնտեսական վախճանը. Հրայր Կամենդատյան Սպասվում են ձյան տեսքով տեղումներ, օդի ջերմաստիճանը կնվազի Ադրբեջանցիներն Ամարասի վանական համալիրը ներկայացնում են աղվանական. «Գեղարդ» հիմնադրամ Նոյեմբերի դրությամբ Հայաստանում 14,9 %-ով թանկացել է սուրճը, 2,5%-ով նվազել են հագուստի և կոշիկի գները. ՎԿ Ամուլսարի հանքը շահագործողների և ՀՀ բանկերի միջև բանակցություններ են ընթանում. նախարար Փոխարինված հին ծառերից գոյացած փայտանյութը տրամադրվում է երևանաբնակ կարիքավոր ընտանիքներինԻսրայելը հարվածներ է հասցրել Դամասկոսի արվարձաններին․ Al Watan Հայաստանի Սահմանադրական դատարանի վերջին որոշումն էլ ավելի է բարդացրել հարցը. Բայրամով Բարսելոնահայ Արման Մայիլյանն ընդունելության է արժանացել Հռոմի պապի կողմից (տեսանյութ) Time ամսագիրը Թրամփին ճանաչել է տարվա մարդ Կիլիանը շատ գոլեր է խփում, չնայած քննադատություններին. Կարվախալը՝ Մբապեի մասին Քիմ Քարդաշյանը նոր սիրավե՞պ ունի Գյուղվարկ վերցնեմ, նիվա գնեմ, գցեմ ձորը, դե, կառավարությո՛ւն, արի տես ի՞նչ ես անում. այս մոտեցումն անընդունելի է. Փաշինյան (տեսանյութ)