Երևան, 13.Դեկտեմբեր.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Լարսը փակվեց նաև թեթև մարդատար և ուղևորատար տրանսպորտային միջոցների համար Ավտովթար՝ հրդեհի բռնկմամբ. կան տուժածներ Սպասվում են ձյան տեսքով տեղումներ, օդի ջերմաստիճանը կնվազի Հայաստանի Սահմանադրական դատարանի վերջին որոշումն էլ ավելի է բարդացրել հարցը. Բայրամով Ի՞նչ ընթացք կունենա ամերիկյան արտաքին քաղաքականության էքսպանսիոնիստական ուղղվածությունը. «Փաստ» Կա՞, արդյոք, նոր պատերազմի վտանգ. «Փաստ» «Մա՛մ ջան, լավ ջոկատում եմ, չնեղվեք, դուք լավ եղեք». կամավոր Մանվել Խարդալ յանը զոհվել է 2020 թ. հոկտեմբերի 16-ին, տուն «վերադարձել»՝ 2021 թ. հունիսի 23-ին. «Փաստ» Սիրիայի իրադարձություների տարածաշրջանային ռեզոնանսն ու շահերի նոր բախումների հեռանկարը. «Փաստ» «Պետք է խելամիտ արտաքին քաղաքականություն վարել, պատրաստվել վատագույն սցենարներին՝ հուսալով, որ կլինի լավագույնը». «Փաստ» Արգելված սննդային հավելումների ցանկը կընդլայնվի. «Փաստ»


«Սա միասնություն է, տարբեր ԱրԱրողների համակարգ, ուժեղ ես-երից կազմված Մենք». «ԱրԱրի» նախաձեռնության նպատակն է մարզերում տարածել ազգային մշակույթը. «Փաստ»

Հարցազրույց

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանում կյանքի կոչվող ցանկացած նոր նախաձեռնություն կարևոր է դառնում յուրաքանչյուրիս համար: Ուրախալի է, որ հատկապես երիտասարդները փորձում են փոփոխությունների, հայրենաճանաչության, ազգային մշակույթի տարածման գործում կարևոր տեղ զբաղեցնել: Վերջերս սոցիալական ցանցերում պարբերաբար հանդիպում էի «ԱրԱրի» մշակութային նախաձեռնության հրապարակումներին: Պարզեցի, որ այն ստեղծվել է 2024 թ.-ի հուլիսի 1-ին՝ «IT In Villages» ՀԿ-ի կողմից: Նախաձեռնության նպատակն է մարզերում և գյուղերում տարածել ազգային մշակույթը: Այս պահին նրա գործունեությունը կենտրոնացված է Արագածոտնի մարզի Գեղաձոր գյուղում՝ ցանկացողների մասնակցության բաց հասանելիությամբ: Նախաձեռնության շրջանակում իրականացվում են ամենամսյա ազգային պարուսուցումներ, պարբերական մշակութային միջոցառումներ և պարատոններ: Համագործակցում են «Մենք» ԿՄՀԿ-ի և «Քաջաց» մշակութային նախաձեռնության հետ։ Հարցազրույցի մեր առաջարկն ընդունեցին և իրենք էլ առաջարկով հանդես եկան. ցանկանում են հարցազրույցն իրենց ամբողջ թիմի անունից և մասնակցությամբ լինի: Անսովոր առաջարկ էր, բայց սիրով համաձայնեցինք:
 
-Ինչո՞ւ որոշեցիք ստեղծել նման նախաձեռնություն, խոսենք գաղափարի մասին:
 
-«ԱրԱրի» մշակութային նախաձեռնության հիմքը դրվեց 2024 թ.-ին, երբ նկատեցինք, որ, չնայած Հայաստանի ազգային մշակույթի և ժառանգության արժեքը բարձր է, այն դեռևս չի տարածվում այնքան լայնորեն և խորությամբ, որքան պետք է լիներ, հատկապես մարզերում և գյուղերում: Մշակութային միջոցառումների մեծ մասը իրականացվում է Երևանում, և մարզաբնակները շատ հաճախ հնարավորություն չեն ունենում մասնակցելու: Մեր նախաձեռնությունը հիմնված է այն համոզմունքի վրա, որ մշակութային ժառանգությունը պետք է պահպանվի և զարգանա համաչափորեն՝ լինեն ավանդական պարեր, երգեր, ձեռագործ աշխատանքներ, թե պատմական արժեքներ։ Ցանկացանք ստեղծել այս ծրագիրը, որպեսզի խրախուսենք մարզերին՝ ավելի լավ հասկանալ մշակութային ինքնությունը և սովորեցնել նոր սերունդներին այն արժեքները, որոնք իրենց հասանելի չեն եղել թե՛ պատմության, թե՛ տեխնոլոգիաների, թե՛ բնակավայրի տեղակայման պատճառով։ Պարից ստացած ոգին ու էներգիան դրականորեն ազդում են հոգեբանության վրա: Մեզ համար կարևոր է, որ պարով կրթենք փոքրերին, պատանիներին, փորձենք ազդել երիտասարդների ու մեծերի հոգեբանության վրա, սնենք միասնության, հայրենատիրության և հայրենասիրության սերմերով, ստեղծենք որակյալ արժեհամակարգ, որը կփորձի լուծել հայրենիքի առջև ծառացած խնդիրները:
 
-Ի՞նչ գործունեություն եք ծավալում, ինչպե՞ս եք ցանկանում մարզերում և գյուղերում տարածել ազգային մշակույթը, ինչո՞ւ է սա կարևոր:
 
-Տասնմեկ պարուսուցում ենք իրականացրել Արագածոտնի մարզի Գեղաձոր գյուղում, ևս մեկը` «ԹՈՒՄՈ»-ի այգում։ Պարուսուցումների մուտքը միշտ ազատ է բոլորի համար, մասնակցությունն՝ անվճար, պարուսույցները մասնակցում են կամավոր ձևով: Սեպտեմբերի 14-ին իրականացրել ենք «Սար Արի» արշավ-պարատոնը Արագածի հյուսիսային պատ՝ Ռապի լճում, որին մասնակցել է ավելի քան 100 քայլորդ տարբեր մարզերից։ Այս ամենն իրականություն է դառնում աջակիցների, համախոհների ու մեր գործունեությանը հավատացողների շնորհիվ: Ազգային մշակույթ տարածելը չի սահմանափակվում միայն պարուսուցումներով: Մեր լավագույն օրինակն է «Սար Արի»-ն: Գաղափարակից սերունդներ քայլում էին ու խոսում հուզող հարցերից, քննարկում մտքեր, պարում ու երգում առանց կոմպլեքսների: Ամեն ինչ իրական էր՝ զգացմունքները, տպավորությունները, ժպիտները, տարիքով ավելի փոքրին օգնելու ցանկությունը, ծանր ուսապարկի տարողունակությունը թեթևացնելու պատրաստակամությունը, մի քանի մետր ձգվող շարքի համաչափ կանգն ու շարժը: «ԱրԱրին» միասնություն է, տարբեր ԱրԱրողների համակարգ, ուժեղ ես-երից կազմված Մենք, ու դա չի ներառում միայն 1-2 միջոցառման մասնակիցներին: Ամեն «Հեյ»-ի, «Հիրուր Խեդ»-ի, ափ ափի Մշխ Խըռի ու Կարնո քոչարիի մեջ միասնություն կա, որն էլ հենց «ԱրԱրին» է: Մի ժողովուրդ, մի ընտանիք:
 
-Կա՞ հետաքրքրություն ձեր նախաձեռնության հանդեպ, ինչպե՞ս եք չափում այդ հետաքրքրվածությունը:
 
-Այո, հետաքրքրություն կա, հատկապես երիտասարդների շրջանում։ Հետաքրքրությունը չափում ենք տարբեր ձևերով՝ պարբերական հարցումներին, պարուսուցումներին, արշավպարատոններին և միջոցառումներին մարդկանց մասնակցության քանակի, սոցհարթակներում ակտիվության, ինչպես նաև դրական արձագանքների և կարծիքների միջոցով։Պարուսուցումները ավարտվում են այնպիսի արդյունքներով, որ մարդիկ ցանկություն են հայտնում մասնակցելու ևս մեկ անգամ, ինչը մեզ համար կարևոր ցուցանիշ է։ Բաց ենք համագործակցությունների համար և ուրախ ենք լսել առաջարկներ: Այս պահին համագործակցում ենք «ՄԵՆՔ» ԿՄՀԿ-ի և «Քաջաց» մշակութային նախաձեռնության հետ:
 
-Որո՞նք են ձեր նպատակները առաջիկա 2, 3, 5 տարվա համար:
 
-Մեր նպատակները համախմբվում են երկու հիմնական ուղղությամբ՝ պահպանել հայկական մշակույթը և տարածել այն հայության և միջազգային մակարդակում: Երկու տարվա ընթացքում նպատակ ունենք ծավալելու մեր գործունեությունը նոր մարզերում և գյուղերում, միևնույն ժամանակ ստեղծելով ավելի շատ համագործակցություններ պետական և ոչ պետական կազմակերպությունների հետ, որպեսզի մեծացնենք մեր ծրագրերի հասանելիությունը, որպեսզի հասարակությունը հասկանա, ընդունի, խրախուսի և մասնակիցը դառնա մեր գործունեությանը: Երեք տարվա ընթացքում ցանկանում ենք կազմակերպել ավելի լայնամասշտաբ պարատոններ, արշավներ և մշակութային միջոցառումներ, որոնք կհանգեցնեն ավելի մեծ հանրային իրազեկվածության։ Մարզերում «ԱրԱրողների համայնք» ունենալը կնպաստի ուժեղ ՄԵՆՔ-ի ձևավորմանը: Հինգ տարվա հեռանկարով մեր նպատակն է ստեղծել «Հայկական մշակույթի գրադարան»՝ թվայնացված պլատֆորմ, որտեղ կտեղադրվեն հայկական արվեստի, գրականության, պատմության և մշակույթի վերաբերյալ բաց հասանելիության նյութեր։ Նման նախագիծը թույլ կտա պահպանել մշակույթը և հասանելի դարձնել այն բոլորի համար՝ անկախ այն բանից, թե որտեղ են նրանք գտնվում աշխարհում։
 
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում
«Նկարահանումները շատ բարդ ընթացան». Լիլիթ Հովհաննիսյանը նոր տեսահոլովակի բեքսթեյջ կադրերն է հրապարակել Եթե անհատական շարժունակության միջոցը կահավորված չէ արագությունը չափող սարքավորումով, կկիրառվի տուգանք. ՆԳՆ Լարսը փակվեց նաև թեթև մարդատար և ուղևորատար տրանսպորտային միջոցների համար Աշխարհում առաջին անգամ կատարվել է բաբախող սրտի փոխպատվաստում Ավտովթար՝ հրդեհի բռնկմամբ. կան տուժածներՎստահ եմ՝ Յամալին սպասվում է վառ ապագա. Մեսսի Սարալանջի կրակոցների գործով փորձել են 19-ամյա աղջկա ձերբակալել. ինչի՞ց են սկսվել կրակոցները (տեսանյութ)Ոստիկանության անընդունելի վարքագիծը. երկխոսություն՝ բռնության փոխարենՎանաձորում 13-ամյա աղջիկ է մաhացել․ նոր մանրամասներ Փաշինյանի իշխանությունը երերում է. Ավետիք ՉալաբյանՄակրոնը նոր վարչապետ է նշանակել «Երբ փառքի ճանապարհին ես, շատերն են կողքիդ, բայց, երբ այդ ամենը հանդարտվում է, պատկերն ավելի պարզ ես տեսնում». Սյուզաննա Մելքոնյան Հավատս չի գալիս․ դերասանուհի Լիա Զախարյանը հուզվել էՀայ գրականությունը՝ չինարեն «Ավե Մարիա» Գալա համերգ նվիրված մեծանուն երգչուհու՝ Գոհար Գասպարյանի 100-ամյա հոբելյանին Սևանի թերակղզուց մինչև Դիլիջանի թունելի սկզբնամասը տեղ-տեղ բուք է Գեղարքունիքում բախվել են շտապօգնության ավտոմեքենան ու «Mercedes»-ը. հիվանդանոց են տեղափոխվել բուժքույրն ու վարորդները Ֆինանսական Գրագիտության անվճար դասընթացը շարունակվում է 2024 թ-ին Ucom-ն ընդլայնել և արդիականացրել է շարժական ու ֆիքսված ցանցերը, ընկերության 5G կապը գործարկվել է ևս 8 քաղաքներում՝ ընդհանուր առմամբ ծածկելով 28 քաղաք Շանթ Սարգսյանը միջազգային մրցաշարում զբաղեցրել է 4-րդ հորիզոնականը Մեր կարևորագույն առաքելությունը Հայոց պետականությունը պահպանելն ու մեր հաջորդ սերունդներին ժառանգելն է․ Մհեր Ավետիսյան «Պահանջել են գումար, ասել ենք՝ ցտեսություն». Արա Ղազարյանը պարզաբանել է՝ ինչու Լիլիթ Հովհաննիսյանն ու այլ արտիստներ չեն մասնակցել AMVA-ին ՔՊ-ականները փորձում են խույս տալ պատասխանատվությունից․ Մենուա Սողոմոնյան Էտ երեխեքը շատ բան գիտեին, դրա համար էլ գլուխը կերավ․ կյանքից զրկված 13-ամյա աղջիկ երեխայի տատիկԼՂ-ում տեղի ունեցածը ցեղասպանություն է․ Լուիս Օկամպո ՎԶԵԲ-ը և ԱրարատԲանկը համատեղ կխթանեն կանաչ տնտեսությունն ու մրցունակությունը Հայաստանում Ակբա բանկը 50 միլիոն դոլար կուղղի ՄՓՄՁ-ների զարգացմանը«Վանաձոր» բժշկական կենտրոնում 13-ամյա աղջիկ է կյանքից հեռացել Դոլարի փոխարժեքը մտահոգել էր Փաշինյանին. ԿԲ-ն մերժել է ինտերվենցիա անել Փաշինյանն անձամբ է սպառնացել ՔՊ-ականներին Թուրքիան և Ադրբեջանը գնում են սրման, մինչ Փաշինյանը թիթեռ է նկարում ԱՄՆ-ը կրկնապատկում է չինական արևային սարքերի տուրքերը Սյունիքում աղքատության մակարդակը ամենացածրն է Մեջներդ տղա կա՞, արա. ոստիկանությունը բիրտ ուժ կիրառեց իրենց ապրանքը պահանջող քաղաքացիների նկատմամբ Ի՞նչ է նշանակում հոգեբանական անցում պատմական Հայաստանից դեպի իրական Հայաստան. ՀայաՔվեՔՊ վարչախմբի տնտեսական վախճանը. Հրայր Կամենդատյան Սպասվում են ձյան տեսքով տեղումներ, օդի ջերմաստիճանը կնվազի Ադրբեջանցիներն Ամարասի վանական համալիրը ներկայացնում են աղվանական. «Գեղարդ» հիմնադրամ Նոյեմբերի դրությամբ Հայաստանում 14,9 %-ով թանկացել է սուրճը, 2,5%-ով նվազել են հագուստի և կոշիկի գները. ՎԿ Ամուլսարի հանքը շահագործողների և ՀՀ բանկերի միջև բանակցություններ են ընթանում. նախարար Փոխարինված հին ծառերից գոյացած փայտանյութը տրամադրվում է երևանաբնակ կարիքավոր ընտանիքներինԻսրայելը հարվածներ է հասցրել Դամասկոսի արվարձաններին․ Al Watan Հայաստանի Սահմանադրական դատարանի վերջին որոշումն էլ ավելի է բարդացրել հարցը. Բայրամով Բարսելոնահայ Արման Մայիլյանն ընդունելության է արժանացել Հռոմի պապի կողմից (տեսանյութ) Time ամսագիրը Թրամփին ճանաչել է տարվա մարդ Կիլիանը շատ գոլեր է խփում, չնայած քննադատություններին. Կարվախալը՝ Մբապեի մասին Քիմ Քարդաշյանը նոր սիրավե՞պ ունի Գյուղվարկ վերցնեմ, նիվա գնեմ, գցեմ ձորը, դե, կառավարությո՛ւն, արի տես ի՞նչ ես անում. այս մոտեցումն անընդունելի է. Փաշինյան (տեսանյութ) Ինչ է սպասվում է գիշերային ժամերին մայրաքաղաքի ճանապարհներինԹմրամիջոցներ, բջջային հեռախոսներ, wi-fi սարքեր․ նոյեմբերին ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերի ցանկը