Երևան, 17.Հունվար.2025,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Հայաստանում «ռևանշիuտակшն միտումները» մտահոգիչ են Ադրբեջանի համար. Բայրամով Ուկրաինան և Մեծ Բրիտանիան ստորագրել են 100-ամյա համագործակցության համաձայնագիր Հայաստանն իսկապես ստիպված է լինելու լուրջ պատմական ընտրություն կատարել. «Փաստ» Շատ բան կախված կլինի բոլոր կողմերի կառուցողական երկխոսության պատրաստակամությունից. «Փաստ» «Պետք է ուժեղ լինեմ, որ միշտ կարողանամ Շալիկոյիս ծաղիկներ տանել». կրտսեր սերժանտ Շալիկո Քարամյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Ներքին հանդի դիրքում. «Փաստ» «Ստեղծում են տեսանելի և կանխատեսելի ռիսկեր՝ չունենալով երաշխավորված արդյունք». «Փաստ» Ջուրը չտեսած բոբիկանում են՝ ստեղծելով տնտեսական, քաղաքական ու անվտանգային լուրջ սպառնալիքներ. «Փաստ» «Առավել քան երբևէ», բայց լրիվ այլ կոնտեքստում. «Փաստ» «Ոստիկանական գործ» մասնագիտության համար ուսման տևողությունը 2 տարվա փոխարեն կսահմանվի 1 տարի 6 ամիս. նախագիծ. «Փաստ» Ի՞նչ «մեսիջ» են փոխանցում. «Փաստ»


«Սա միասնություն է, տարբեր ԱրԱրողների համակարգ, ուժեղ ես-երից կազմված Մենք». «ԱրԱրի» նախաձեռնության նպատակն է մարզերում տարածել ազգային մշակույթը. «Փաստ»

Հարցազրույց

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանում կյանքի կոչվող ցանկացած նոր նախաձեռնություն կարևոր է դառնում յուրաքանչյուրիս համար: Ուրախալի է, որ հատկապես երիտասարդները փորձում են փոփոխությունների, հայրենաճանաչության, ազգային մշակույթի տարածման գործում կարևոր տեղ զբաղեցնել: Վերջերս սոցիալական ցանցերում պարբերաբար հանդիպում էի «ԱրԱրի» մշակութային նախաձեռնության հրապարակումներին: Պարզեցի, որ այն ստեղծվել է 2024 թ.-ի հուլիսի 1-ին՝ «IT In Villages» ՀԿ-ի կողմից: Նախաձեռնության նպատակն է մարզերում և գյուղերում տարածել ազգային մշակույթը: Այս պահին նրա գործունեությունը կենտրոնացված է Արագածոտնի մարզի Գեղաձոր գյուղում՝ ցանկացողների մասնակցության բաց հասանելիությամբ: Նախաձեռնության շրջանակում իրականացվում են ամենամսյա ազգային պարուսուցումներ, պարբերական մշակութային միջոցառումներ և պարատոններ: Համագործակցում են «Մենք» ԿՄՀԿ-ի և «Քաջաց» մշակութային նախաձեռնության հետ։ Հարցազրույցի մեր առաջարկն ընդունեցին և իրենք էլ առաջարկով հանդես եկան. ցանկանում են հարցազրույցն իրենց ամբողջ թիմի անունից և մասնակցությամբ լինի: Անսովոր առաջարկ էր, բայց սիրով համաձայնեցինք:
 
-Ինչո՞ւ որոշեցիք ստեղծել նման նախաձեռնություն, խոսենք գաղափարի մասին:
 
-«ԱրԱրի» մշակութային նախաձեռնության հիմքը դրվեց 2024 թ.-ին, երբ նկատեցինք, որ, չնայած Հայաստանի ազգային մշակույթի և ժառանգության արժեքը բարձր է, այն դեռևս չի տարածվում այնքան լայնորեն և խորությամբ, որքան պետք է լիներ, հատկապես մարզերում և գյուղերում: Մշակութային միջոցառումների մեծ մասը իրականացվում է Երևանում, և մարզաբնակները շատ հաճախ հնարավորություն չեն ունենում մասնակցելու: Մեր նախաձեռնությունը հիմնված է այն համոզմունքի վրա, որ մշակութային ժառանգությունը պետք է պահպանվի և զարգանա համաչափորեն՝ լինեն ավանդական պարեր, երգեր, ձեռագործ աշխատանքներ, թե պատմական արժեքներ։ Ցանկացանք ստեղծել այս ծրագիրը, որպեսզի խրախուսենք մարզերին՝ ավելի լավ հասկանալ մշակութային ինքնությունը և սովորեցնել նոր սերունդներին այն արժեքները, որոնք իրենց հասանելի չեն եղել թե՛ պատմության, թե՛ տեխնոլոգիաների, թե՛ բնակավայրի տեղակայման պատճառով։ Պարից ստացած ոգին ու էներգիան դրականորեն ազդում են հոգեբանության վրա: Մեզ համար կարևոր է, որ պարով կրթենք փոքրերին, պատանիներին, փորձենք ազդել երիտասարդների ու մեծերի հոգեբանության վրա, սնենք միասնության, հայրենատիրության և հայրենասիրության սերմերով, ստեղծենք որակյալ արժեհամակարգ, որը կփորձի լուծել հայրենիքի առջև ծառացած խնդիրները:
 
-Ի՞նչ գործունեություն եք ծավալում, ինչպե՞ս եք ցանկանում մարզերում և գյուղերում տարածել ազգային մշակույթը, ինչո՞ւ է սա կարևոր:
 
-Տասնմեկ պարուսուցում ենք իրականացրել Արագածոտնի մարզի Գեղաձոր գյուղում, ևս մեկը` «ԹՈՒՄՈ»-ի այգում։ Պարուսուցումների մուտքը միշտ ազատ է բոլորի համար, մասնակցությունն՝ անվճար, պարուսույցները մասնակցում են կամավոր ձևով: Սեպտեմբերի 14-ին իրականացրել ենք «Սար Արի» արշավ-պարատոնը Արագածի հյուսիսային պատ՝ Ռապի լճում, որին մասնակցել է ավելի քան 100 քայլորդ տարբեր մարզերից։ Այս ամենն իրականություն է դառնում աջակիցների, համախոհների ու մեր գործունեությանը հավատացողների շնորհիվ: Ազգային մշակույթ տարածելը չի սահմանափակվում միայն պարուսուցումներով: Մեր լավագույն օրինակն է «Սար Արի»-ն: Գաղափարակից սերունդներ քայլում էին ու խոսում հուզող հարցերից, քննարկում մտքեր, պարում ու երգում առանց կոմպլեքսների: Ամեն ինչ իրական էր՝ զգացմունքները, տպավորությունները, ժպիտները, տարիքով ավելի փոքրին օգնելու ցանկությունը, ծանր ուսապարկի տարողունակությունը թեթևացնելու պատրաստակամությունը, մի քանի մետր ձգվող շարքի համաչափ կանգն ու շարժը: «ԱրԱրին» միասնություն է, տարբեր ԱրԱրողների համակարգ, ուժեղ ես-երից կազմված Մենք, ու դա չի ներառում միայն 1-2 միջոցառման մասնակիցներին: Ամեն «Հեյ»-ի, «Հիրուր Խեդ»-ի, ափ ափի Մշխ Խըռի ու Կարնո քոչարիի մեջ միասնություն կա, որն էլ հենց «ԱրԱրին» է: Մի ժողովուրդ, մի ընտանիք:
 
-Կա՞ հետաքրքրություն ձեր նախաձեռնության հանդեպ, ինչպե՞ս եք չափում այդ հետաքրքրվածությունը:
 
-Այո, հետաքրքրություն կա, հատկապես երիտասարդների շրջանում։ Հետաքրքրությունը չափում ենք տարբեր ձևերով՝ պարբերական հարցումներին, պարուսուցումներին, արշավպարատոններին և միջոցառումներին մարդկանց մասնակցության քանակի, սոցհարթակներում ակտիվության, ինչպես նաև դրական արձագանքների և կարծիքների միջոցով։Պարուսուցումները ավարտվում են այնպիսի արդյունքներով, որ մարդիկ ցանկություն են հայտնում մասնակցելու ևս մեկ անգամ, ինչը մեզ համար կարևոր ցուցանիշ է։ Բաց ենք համագործակցությունների համար և ուրախ ենք լսել առաջարկներ: Այս պահին համագործակցում ենք «ՄԵՆՔ» ԿՄՀԿ-ի և «Քաջաց» մշակութային նախաձեռնության հետ:
 
-Որո՞նք են ձեր նպատակները առաջիկա 2, 3, 5 տարվա համար:
 
-Մեր նպատակները համախմբվում են երկու հիմնական ուղղությամբ՝ պահպանել հայկական մշակույթը և տարածել այն հայության և միջազգային մակարդակում: Երկու տարվա ընթացքում նպատակ ունենք ծավալելու մեր գործունեությունը նոր մարզերում և գյուղերում, միևնույն ժամանակ ստեղծելով ավելի շատ համագործակցություններ պետական և ոչ պետական կազմակերպությունների հետ, որպեսզի մեծացնենք մեր ծրագրերի հասանելիությունը, որպեսզի հասարակությունը հասկանա, ընդունի, խրախուսի և մասնակիցը դառնա մեր գործունեությանը: Երեք տարվա ընթացքում ցանկանում ենք կազմակերպել ավելի լայնամասշտաբ պարատոններ, արշավներ և մշակութային միջոցառումներ, որոնք կհանգեցնեն ավելի մեծ հանրային իրազեկվածության։ Մարզերում «ԱրԱրողների համայնք» ունենալը կնպաստի ուժեղ ՄԵՆՔ-ի ձևավորմանը: Հինգ տարվա հեռանկարով մեր նպատակն է ստեղծել «Հայկական մշակույթի գրադարան»՝ թվայնացված պլատֆորմ, որտեղ կտեղադրվեն հայկական արվեստի, գրականության, պատմության և մշակույթի վերաբերյալ բաց հասանելիության նյութեր։ Նման նախագիծը թույլ կտա պահպանել մշակույթը և հասանելի դարձնել այն բոլորի համար՝ անկախ այն բանից, թե որտեղ են նրանք գտնվում աշխարհում։
 
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում
Ֆինն գիտնականները ստեղծել են ամենահզոր օրգանական արևային վահանակը Ինչու՞ «Սրբազան» շարժումը պրոռուսական չէԻնչու՞ ԱՄՆ-ն որևէ սանկցիա չի կիրառում Ադրբեջանի նկատմամբ․ Ավետիք ՉալաբյանԲաքվում պատանդառված հայ ղեկավարները իրենց վրա են կրում մեր բոլորի պայքարի անսահման ծանր բեռը․ Ավետիք Չալաբյան«Արմավիր» ՔԿՀ-ում կալանավորված անձը վնասել է ծառայողներին Հանդիպել են Վրաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները Մի խումբ անձինք ՀՀ-ում գործող բուքմեյքերական կայքերի մի շարք խաղային հաշիվներից հափշտակել են մոտ 56 մլն դրամ Առաջիկա օրերին սառն օդի լճացում չի կանխատեսվում«Այստեղ է երջանկության իրական տեսքը». Արամ MP3-ին դստեր հետ լուսանկարներ է հրապարակել Հանրապետության 32 հասցեի հուշարձան-շենքը կդառնա նկարիչ Մարկոս Գրիգորյանին նվիրված թանգարանՄեծ Սարիար գյուղում տնակ է այրվել Հայաստանում «ռևանշիuտակшն միտումները» մտահոգիչ են Ադրբեջանի համար. Բայրամով Նարե Գևորգյանը համերգի ժամանակ ընկել է բեմում (տեսանյութ) Պատվերով սպանություն կատարելու փորձի համար մեղադրվող անձը հանձնվել է Միացյալ Թագավորությանը Համահայկական ձմեռային երկրորդ խաղերը կանցկացվեն Ջերմուկում փետրվարի 1-ից 7-ը Ուկրաինան և Մեծ Բրիտանիան ստորագրել են 100-ամյա համագործակցության համաձայնագիր Բաքվի բանտում ապօրինի պահվող քաղբանտարկյալ Ռուբեն Վարդանյանի ուղերձը ՀՀ շահերն ու հայ ժողովուրդը ԵՄ-ին առհասարակ չեն հետաքրքրում. դիտորդներն իրականացնում են հակառուսական, հակաադրբեջանական, հակաիրանական առաքելություն. ԶախարովաՊապիկյանը փորձում է հանգստացնել հանրությանը Բիզնեսն արդեն զգում է վտանգը. ԵԱՏՄ-ից հեռացումն աղետ է դառնալու Ջալալ Հարությունյանը՝ քավության նոխազ Հակառուսականության նոր ալիք Հայաստանում Շրջանառվում է այն թեզը, թե Երևան համայնքը պատրաստվում է արգելել միջմարզային ուղևորափոխադրողներին մտնել Երևան քաղաք․ Սուրեն ԳրիգորյանԶՊՄԿ-ն հաղթել է Հայկական բնապահպանական ճակատին զրպարտության գործով5.119.225 դրամ՝ Մարզերի Երեխաները Մարզերում հիմնադրամին․ Հունվարի շահառուն «Արմաթ» կրթական ծրագիրն է Ադրբեջանի շինծու մեղադրանքները կոծկում են ԼՂ-ի ժողովրդի դեմ հանցագործություններըՄեկնարկում է նոր մրցույթ պատանի երաժիշտների համար. «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամը հայտարարում է 2025թ.-ի կրթական ծրագիրըՆիկոլն ասում է՝ ինձ վրա հույս չդնեք, կարող է նոր պատերազմ լինել․ Դավիթ ՍարգսյանFastex-ն ստացել է VFA-ի 4-րդ դասի արտոնագիր MFSA-ի կողմից «էներգետիկան ավելին է, քան պարզապես ռեսուրս. այն կարող է ազգային գերիշխանության, անվտանգության և ազդեցության գործիք լինել». Վարդան ՋհանյանՇահագործման է հանձնվել աշխարհի ամենաբարձրադիր արևային էլեկտրակայանը Ազգային հերոսների ծննդյան օրերը իշխանական ողջ վերնախավի համար անցնում են աննկատ ու անտեսված. ՀայաՔվեՄեծ վեճ այն մասին, թե ով ու ինչպես ստեղծեց կանանց այդքան անհրաժեշտ «հագուստը». «Փաստ»Ֆասթ Բանկը վերաբրենդավորել է Շենգավիթ համայնքի մասնաճյուղը ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (16 ՀՈՒՆՎԱՐԻ)․ Կայացել է Ազգերի լիգայի առաջին նիստը. «Փաստ»«Shoonch»․ բարձրորակ ջուր և թարմություն ամեն կաթիլում Ծառուկյանի սթափեցնող ուղերձը. Սուրեն ՍուրենյանցՄեզ տանում են Ուկրաինայի ճանապարհով․ Մենուա ՍողոմոնյանՀայաստանն իսկապես ստիպված է լինելու լուրջ պատմական ընտրություն կատարել. «Փաստ»Իշխանությունը փորձում է համոզել, թե ասֆալտը կարևոր է բանակից․ Մենուա ՍողոմոնյանՇատ բան կախված կլինի բոլոր կողմերի կառուցողական երկխոսության պատրաստակամությունից. «Փաստ»«Պետք է ուժեղ լինեմ, որ միշտ կարողանամ Շալիկոյիս ծաղիկներ տանել». կրտսեր սերժանտ Շալիկո Քարամյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Ներքին հանդի դիրքում. «Փաստ»«Ստեղծում են տեսանելի և կանխատեսելի ռիսկեր՝ չունենալով երաշխավորված արդյունք». «Փաստ»Ջուրը չտեսած բոբիկանում են՝ ստեղծելով տնտեսական, քաղաքական ու անվտանգային լուրջ սպառնալիքներ. «Փաստ»«Առավել քան երբևէ», բայց լրիվ այլ կոնտեքստում. «Փաստ»«Ոստիկանական գործ» մասնագիտության համար ուսման տևողությունը 2 տարվա փոխարեն կսահմանվի 1 տարի 6 ամիս. նախագիծ. «Փաստ»Ի՞նչ «մեսիջ» են փոխանցում. «Փաստ»«Մեկը մյուսի հետևից հանցանք գործելով՝ վարչախումբը հետապնդում է մեկ նպատակ՝ անձնական իշխանության պահպանումը». «Փաստ»Հայաստանը չպետք է վերածվի հակառուսական և հակաիրանական պլացդարմի. «Փաստ»Ի՞նչ ղեկավար է անհրաժեշտ Նիկոլից հետո. «Փաստ»