Երևան, 17.Հունվար.2025,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Հայաստանում «ռևանշիuտակшն միտումները» մտահոգիչ են Ադրբեջանի համար. Բայրամով Ուկրաինան և Մեծ Բրիտանիան ստորագրել են 100-ամյա համագործակցության համաձայնագիր Հայաստանն իսկապես ստիպված է լինելու լուրջ պատմական ընտրություն կատարել. «Փաստ» Շատ բան կախված կլինի բոլոր կողմերի կառուցողական երկխոսության պատրաստակամությունից. «Փաստ» «Պետք է ուժեղ լինեմ, որ միշտ կարողանամ Շալիկոյիս ծաղիկներ տանել». կրտսեր սերժանտ Շալիկո Քարամյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Ներքին հանդի դիրքում. «Փաստ» «Ստեղծում են տեսանելի և կանխատեսելի ռիսկեր՝ չունենալով երաշխավորված արդյունք». «Փաստ» Ջուրը չտեսած բոբիկանում են՝ ստեղծելով տնտեսական, քաղաքական ու անվտանգային լուրջ սպառնալիքներ. «Փաստ» «Առավել քան երբևէ», բայց լրիվ այլ կոնտեքստում. «Փաստ» «Ոստիկանական գործ» մասնագիտության համար ուսման տևողությունը 2 տարվա փոխարեն կսահմանվի 1 տարի 6 ամիս. նախագիծ. «Փաստ» Ի՞նչ «մեսիջ» են փոխանցում. «Փաստ»


ԱԺ-ում այսօր շարունակվել է օտար տեղերից ներարկված «իրական և պատմական» հայրենիք կեղծ թեզի շուրջ ՔՊ-ական բարբաջանքները. Արտակ Զաքարյան

Քաղաքական
Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
 
Ազգային Ժողովում այսօր շարունակվել է ապազգային ելույթների ու օտար տեղերից ներարկված “իրական և պատմական” հայրենիք կեղծ թեզի շուրջ ՔՊ-ական բարբաջանքները: Դրանց չեմ անդրադառնա, որովհետև այն ևս մեկ անգամ գալիս է ապացուցելու ընդդիմության համոզմունքը, որ ՀՀ գործող կառավարիչները հետևողականորեն քայքայում են հայկական պետականության բոլոր իրական ձեռքբերումները, անվտանգության երաշխիքներն ու արժեքային հենասյուները:
 
Վաղուց ակնհայտ է, որ “իրական և պատմական” հայրենիք կեղծ թեզի շուրջ ճամարտակող երիտասարդներին սորոսական և այլ գրանտային-ապազգային գաղափարներով "զինելը" համահունչ է այն պարտություններին ու ողբերգությանը, որն ապրել է հայ ժողովուրդը: 2018թ-ից այդ քաղաքական դաստիարակությունն օգտագործվեց Հայաստանի ազգային շահերի դեմ՝ գերագույն նպատակ հռչակելով ասֆալտա-տոնածառային շահը և կուշտ փորով անհայրենիք ապրելը: Հենց այդ թեզին էլ մատաղ արեցին ամբողջ Արցախը, 5000-ից ավելի երիտասարդ կյանքեր, մի ամբողջ սերնդի հերոսական պատմությունը և այլ կարևոր արժեքներ:
 
Մի բան փաստ է. աշխարհը քայլ առ քայլ վերադառնում է դեպի ազգային շահեր, դեպի պահպանողականություն, դեպի ազգերի ինքնության և ինքնիշխանության առաջնահերթություն, դեպի ազգային և համամարդկային դիմագծերը պահելու քաղաքականություն, դեպի արժանապատվություն, հեղինակություն, ինչպես նաև ազգային էլիտաներ ստեղծելու անհրաժեշտություն: Նեոլիբերալիզմը, դրա ծնած արժեքային ճգնաժամն ու Աստծո ստեղծած Մարդու տեսակի ձևախեղումներն աստիճանաբար պարտություն են կրում:
 
Ի տարբերություն կենդանական աշխարհի՝ մարդը պետք է ունենա իր սեփական ազգային պատկանելությանը տեր կանգնելու կարողություն: Մարդը պետք է ունենա հայրենիք, պետք է ունենա ինքնություն, իրեն բնորոշ մշակույթ, իր հոգևոր ներաշխարհը, իր պատմական հիշողությունը, իր ազգային հերոսներին, իր ազգային առանձնահատկությունները՝ առանց այն գերադասելով մյուս ազգերին:
 
Աշխարհը կրկին փորձում է վերադառնալ իր բնական վիճակին: Այդպիսին է Ռուսաստանի քաղաքականությունը, այդպիսին է Չինաստանը, Հնդկաստանը, Իսրայելը, Իրանը, Ճապոնիան, Լեհաստանը, Հունգարիան, Իտալիան, Սլովակիան, Սերբիան և շատ այլ երկրներ: Այդպիսին է Վրաստանն ու վրաց ժողովրդի՝ իմ կարծիքով ճիշտ ընտրությունը: Այդպիսի քաղաքական զարգացումներ են տեղի ունենում Գերմանիայում, Ավստիրայում և այլ երկրներում:
 
ԱՄՆ նախագահական և այլ պետական ինստիտուտներում ընտրությունները ևս ցույց են տալիս նեոլիբերալիզմի նահանջը և պահպանողականության աճող պահանջարկը: Այն հույսեր է ներշնչում, որ հնարավորություն կստեղծվի դադարեցնել աշխարհում ստեղծված քաոսն ու քաղաքականությունը կրկին կարող է վերադառնալ պայմանավորվածությունների ու շահերի նկատմամբ փոխադարձ հարգանքի դաշտ: Բայց դա պահանջելու է շատ ժամանակ, ահռելի ջանքեր և քաղաքական հետևողականություն: Դոնալդ Թրամփի Ամերիկան իմ կարծիքով կարող է ընդգծված դրական ազդեցություն ունենալ նաև Հայաստանի ազգային շահերի, դրանց շուրջ միջազգային քաղաքական ու բարոյական աջակցության հարցերում:
 
Հայաստանի պետական կառույցներն անելիքներ շատ ունեն, և նախ պետք է փոխել Հայաստանում հաստատված անսկզբունք և անհայրենիք կառավարիչների իշխանությունը: Հայաստանը պետք է վերականգնի իր ինքնուրույնությունն ու վստահությունը իր գլխավոր դաշնակից Ռուսաստանի ու մյուս բարեկամ երկրների մոտ: Պետք է վերադառնալ ազգային շահերի օրակարգ և պատմության աղբանոցը նետել վերջին տարիների քաղաքական ցինիզմի, համազգային պառակտումների ու օտար լիբերալիստական կամ թուրքամետ կարտելաների սպասարկման օրակարգերը:
 
Հայաստանի և հայ ժողովրդի պատմությունը, աշխարհագրությունը, ազգային-հոգևոր արժեքները, նախկին ձեռքբերումներն ու ներկա իրավունքները հնարավորություն են տալիս համաշխարհային նոր փոփոխությունների ֆոնի վրա, տարածաշրջանում ստանալ գործառույթ և կրկին դառնալ կարևոր գործոն՝ այնպես ինչպես Սերժ Սարգսյանի կառավարման տարիներին էր: Այդ կերպ է միայն հնարավոր վերականգնել երաշխավորված անվտանգությունը, երկարատև խաղաղությունը, կայուն զարգացումն ու ազգային արժանապատվությունը:
 
Կյանքը ցույց տվեց, որ քաղաքականության մեջ նախկին-ներկա հասկացություններ չկան: Քանի դեռ կա քաղաքական ուժը, քանի դեռ պայքարում է իր գաղափարների ու ազգային ծրագրերի համար՝ այն և՛ ներկա է, և՛ ապագա: Հայաստանում Աստծո կամոք և ի հեճուկս իշխանությունների ու նրանց մանկլավիկների՝ ազգային-պահպանողական ուժերը կան: Վստահ եմ, որ նրանք ապագայում էլ ավելի մեծ ազդեցություն են ունենալու Հայաստանի Հանրապետության կարողությունների վերակագնման և դեպի Արցախ հայության վերադարձը համաշխարհային օրակարգ բերելու գործում:
 
Մենք պարտավոր ենք իրականությանը նայել ուղիղ և կանգնեցնել մեր ժողովրդին ու պետականությանը դեպի անմարդկային հալածանքների տանող ճանապարհը․ Ավետիսյան700 հազարից ավելի մարդու կյանքը բարդացնում են Ավանեսյանին կհեռացնեն. ո՞վ կարող է նախարար դառնալ Փաշինյանի հերթական զիջումն Ադրբեջանին Ֆինն գիտնականները ստեղծել են ամենահզոր օրգանական արևային վահանակը Ինչու՞ «Սրբազան» շարժումը պրոռուսական չէԻնչու՞ ԱՄՆ-ն որևէ սանկցիա չի կիրառում Ադրբեջանի նկատմամբ․ Ավետիք ՉալաբյանԲաքվում պատանդառված հայ ղեկավարները իրենց վրա են կրում մեր բոլորի պայքարի անսահման ծանր բեռը․ Ավետիք Չալաբյան«Արմավիր» ՔԿՀ-ում կալանավորված անձը վնասել է ծառայողներին Հանդիպել են Վրաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները Մի խումբ անձինք ՀՀ-ում գործող բուքմեյքերական կայքերի մի շարք խաղային հաշիվներից հափշտակել են մոտ 56 մլն դրամ Առաջիկա օրերին սառն օդի լճացում չի կանխատեսվում«Այստեղ է երջանկության իրական տեսքը». Արամ MP3-ին դստեր հետ լուսանկարներ է հրապարակել Հանրապետության 32 հասցեի հուշարձան-շենքը կդառնա նկարիչ Մարկոս Գրիգորյանին նվիրված թանգարանՄեծ Սարիար գյուղում տնակ է այրվել Հայաստանում «ռևանշիuտակшն միտումները» մտահոգիչ են Ադրբեջանի համար. Բայրամով Նարե Գևորգյանը համերգի ժամանակ ընկել է բեմում (տեսանյութ) Պատվերով սպանություն կատարելու փորձի համար մեղադրվող անձը հանձնվել է Միացյալ Թագավորությանը Համահայկական ձմեռային երկրորդ խաղերը կանցկացվեն Ջերմուկում փետրվարի 1-ից 7-ը Ուկրաինան և Մեծ Բրիտանիան ստորագրել են 100-ամյա համագործակցության համաձայնագիր Բաքվի բանտում ապօրինի պահվող քաղբանտարկյալ Ռուբեն Վարդանյանի ուղերձը ՀՀ շահերն ու հայ ժողովուրդը ԵՄ-ին առհասարակ չեն հետաքրքրում. դիտորդներն իրականացնում են հակառուսական, հակաադրբեջանական, հակաիրանական առաքելություն. ԶախարովաՊապիկյանը փորձում է հանգստացնել հանրությանը Բիզնեսն արդեն զգում է վտանգը. ԵԱՏՄ-ից հեռացումն աղետ է դառնալու Ջալալ Հարությունյանը՝ քավության նոխազ Հակառուսականության նոր ալիք Հայաստանում Շրջանառվում է այն թեզը, թե Երևան համայնքը պատրաստվում է արգելել միջմարզային ուղևորափոխադրողներին մտնել Երևան քաղաք․ Սուրեն ԳրիգորյանԶՊՄԿ-ն հաղթել է Հայկական բնապահպանական ճակատին զրպարտության գործով5.119.225 դրամ՝ Մարզերի Երեխաները Մարզերում հիմնադրամին․ Հունվարի շահառուն «Արմաթ» կրթական ծրագիրն է Ադրբեջանի շինծու մեղադրանքները կոծկում են ԼՂ-ի ժողովրդի դեմ հանցագործություններըՄեկնարկում է նոր մրցույթ պատանի երաժիշտների համար. «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամը հայտարարում է 2025թ.-ի կրթական ծրագիրըՆիկոլն ասում է՝ ինձ վրա հույս չդնեք, կարող է նոր պատերազմ լինել․ Դավիթ ՍարգսյանFastex-ն ստացել է VFA-ի 4-րդ դասի արտոնագիր MFSA-ի կողմից «էներգետիկան ավելին է, քան պարզապես ռեսուրս. այն կարող է ազգային գերիշխանության, անվտանգության և ազդեցության գործիք լինել». Վարդան ՋհանյանՇահագործման է հանձնվել աշխարհի ամենաբարձրադիր արևային էլեկտրակայանը Ազգային հերոսների ծննդյան օրերը իշխանական ողջ վերնախավի համար անցնում են աննկատ ու անտեսված. ՀայաՔվեՄեծ վեճ այն մասին, թե ով ու ինչպես ստեղծեց կանանց այդքան անհրաժեշտ «հագուստը». «Փաստ»Ֆասթ Բանկը վերաբրենդավորել է Շենգավիթ համայնքի մասնաճյուղը ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (16 ՀՈՒՆՎԱՐԻ)․ Կայացել է Ազգերի լիգայի առաջին նիստը. «Փաստ»«Shoonch»․ բարձրորակ ջուր և թարմություն ամեն կաթիլում Ծառուկյանի սթափեցնող ուղերձը. Սուրեն ՍուրենյանցՄեզ տանում են Ուկրաինայի ճանապարհով․ Մենուա ՍողոմոնյանՀայաստանն իսկապես ստիպված է լինելու լուրջ պատմական ընտրություն կատարել. «Փաստ»Իշխանությունը փորձում է համոզել, թե ասֆալտը կարևոր է բանակից․ Մենուա ՍողոմոնյանՇատ բան կախված կլինի բոլոր կողմերի կառուցողական երկխոսության պատրաստակամությունից. «Փաստ»«Պետք է ուժեղ լինեմ, որ միշտ կարողանամ Շալիկոյիս ծաղիկներ տանել». կրտսեր սերժանտ Շալիկո Քարամյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Ներքին հանդի դիրքում. «Փաստ»«Ստեղծում են տեսանելի և կանխատեսելի ռիսկեր՝ չունենալով երաշխավորված արդյունք». «Փաստ»Ջուրը չտեսած բոբիկանում են՝ ստեղծելով տնտեսական, քաղաքական ու անվտանգային լուրջ սպառնալիքներ. «Փաստ»«Առավել քան երբևէ», բայց լրիվ այլ կոնտեքստում. «Փաստ»«Ոստիկանական գործ» մասնագիտության համար ուսման տևողությունը 2 տարվա փոխարեն կսահմանվի 1 տարի 6 ամիս. նախագիծ. «Փաստ»