Երևան, 06.Դեկտեմբեր.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Թրամփի դիրքորոշումը, ինչպես նաև նրա կադրային որոշումները կարող են խնդիրներ ստեղծել Բաքվի համար. «Փաստ» Արևմուտքից եկած խամաճիկները, ըստ երևույթին, կասկածներ ունեին վերջերս պաշտոնանկ արված պաշտոնյաների վերաբերյալ․ «Հայաքվե» Նրա հետ, ի դեպ, ժողովուրդը դեռ հաշիվ է մաքրելու. «Փաստ» «Սիրում էր դիրքերում լինել, ազատությունն իրեն ձգում էր». Լևոն Մելքոնյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Իշխանասարում. «Փաստ» «Օտարերկրյա ներդրումները շատ քիչ են Հայաստանի անշարժ գույքի ոլորտում». «Փաստ» «Աշխարհը գնալու է նոր իրավակարգի հաստատման, Հայաստանը պետք է համահարթ շահեր ունեցող դաշնակիցներ գտնի մեր տարածաշրջանում». «Փաստ» Աշխարհը մեզ ընկալում է նաև պարտությամբ հպարտացող և պարտություն բերող իշխանություններով. «Փաստ» Փոփոխություններ հիվանդությունների ցանկում, որոնց դեպքում քաղաքացին կարող է ստանալ իր կուտակային կենսաթոշակային հաշվում առկա ողջ գումարը. նախագիծ. «Փաստ» Փնթի աշխատա՞նք, թե՞ դիտավորություն. ժխտողականության քայլարշավը՝ ցեղասպանության կանխարգելման օրակարգի ներքո. «Փաստ» «100 փաստից» մնացել են սոցցանցային դիտումներն ու լայքերը. «Փաստ»


«Ռուբենն արդարամիտ էր, բարի, պարտաճանաչ». Ռուբեն Պողոսյանն անմահացել է հոկտեմբերի 12-ին Ջուվառլու բնակավայրում, տուն «վերադարձել»... մեկ տարի երկու ամիս անց. «Փաստ»

Հարցազրույց

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Շատ հանգիստ, կազմակերպված, պարտաճանաչ երեխա էր, որևէ մեկին նեղություն չէր պատճառի: Անսահման բարի էր, արդարամիտ: Իր համար արդարությունն առաջին տեղում էր թե՛ ընկերական շրջապատում, թե՛ տանը, թե՛ դրսում»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Անուշը՝ Ռուբենի մայրիկը:
 
Ռուբենը ծնվել է Տավուշի մարզում՝ Բերդ քաղաքում: Այստեղ է անցել նրա մանկությունը, այստեղ է նաև դպրոց հաճախել: Սովորել է նաև Բերդի արվեստի դպրոցում, որն էլ ավարտել է կարմիր վկայականով: «Արվեստի դպրոցում դասավանդում էի, ինքն էլ սովորում էր, բոլորի պես պատրաստվում էր քննություններին, երբեք չէր օգտվում այն հանգամանքից, որ իր մայրն էի»: Տիկին Անուշն ասում է՝ որդին 14 տարեկան էր, երբ հայրիկը մահացավ: «Տան ավագի, տղամարդու պատասխանատվությունն իր ձեռքը վերցրեց, փոխվեց, կարծես հինգ տարով մեծացավ: Հայրիկի ցանկությունն էր, որ Ռուբենը բժիշկ դառնար: Ընդունվեց Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ստոմատոլոգիական ֆակուլտետ: Երբ ինչ-որ հաջողության էր հասնում, ինձ միշտ հարցնում էր. «Մա՛մ, ի՞նչ ես կարծում, պապան գոհ կլինե՞ր»:
 
Շատ մեծ սեր ուներ քաղաքագիտության, քաղաքականության նկատմամբ: Իրեն ասում էի՝ ատամնաբուժությունն ուր, քաղաքականությունն ուր: Ասում էր. «Մա՛մ, հիվանդներին կընդունեմ, կբուժեմ, իսկ ընթացքում քաղաքականությունից կխոսեմ»: 13 տարեկանում գրքույկներում նշումներ էր անում, իսկ հետո տալիս ինձ կարդալու: Կետ առ կետ նշել է, թե ինչպես էր զարգացնելու իր հայրենիքը, ընտրել երկրի ղեկավար, որը պետք է օժտված լիներ կարևորագույն հատկանիշներով, նշել է, թե որ երկրների հետ պետք է հարաբերություններ հաստատեր և այդպես շարունակ: 17 կետ է առանձնացրել, թե ինչ պետք է աներ: Փոքրուց շատ հայրենասեր էր: Մյուս երեխաները մուլտֆիլմեր էին դիտում, իսկ նա դպրոցական տարիներին «Աշխարհի հայերը» հաղորդաշարն էր դիտում, որը պատմում էր նշանավոր հայերի մասին: Դիտում էր նաև հաղորդումներ հերոսների մասին: Վազգեն Սարգսյանի կյանքն էր ուսումնասիրում, առաջնորդվում Նժդեհի գաղափարներով:
 
Պահանջկոտ չէր, որ այս կամ այն բանը գնեի իր համար, բայց խնդրում էր իր համար գրքեր գնել թագավորների, Նժդեհի և նշանավոր այլ մարդկանց մասին: Երբ վերջին անգամ արձակուրդ եկավ, իր փոքրիկ գրքույկը թողեց տանը: Հարցրեցի՝ չե՞ս տանում քեզ հետ, արձագանքեց, որ շուտով զորացրվելու է, թող իրերը տանը մնան: Այդ գրքույկներում ամբողջը թագավորների էսքիզներն են: Ծառայության ընթացքում էլ իր ազատ ժամանակը լցնում էր ընթերցանությամբ, օտար լեզուներ էր ուսումնասիրում»: 2019 թ.-ի հունվարի 30-ին Ռուբենը զորակոչվում է պարտադիր զինվորական ծառայության: Ծառայել է Ստեփանակերտի ՊԲ-ի 8-րդ պաշտպանական շրջանի (ЦОР) զորամասում: Մայրիկի խոսքով, երբեք չի տրտնջացել որևէ հարցում, ամեն ինչ արել է, որ նա չանհանգստանա իր համար:
 
«Երբ գնում էի իր մոտ, ասում էր՝ ինչո՞ւ ես եկել: «Որովհետև կարոտում եմ քեզ», արձագանքում էր՝ դիմացի: Վերջին անգամ իր մոտ համավարակի տարածումից առաջ ենք գնացել: Երբ իրեն ասում էի, որ կարոտել եմ, պատասխանում էր՝ բան չմնաց, մի տարի: Վերջին անգամ արձակուրդ էր եկել, իր համազգեստը կարգի բերեցի, արդուկեցի, նայում էի դրան ու մի այլ տեսակի հպարտություն էի զգում»: Իսկ հետո սկսվեց պատերազմը: «Սեպտեմբերի 24-ին զանգահարեց, զրուցեցինք, հետո ասաց. «Մամ, կարո՞ղ ես քարտիս գումար ուղարկել, մի քիչ քաղցր վերցնեմ, 10 օրով պետք է գնանք զորավարժությունների, հեռախոսս չեմ տանելու. որ չզանգահարեմ, չանհանգստանաս»: Շատ հետո սկսեցի վերլուծել մեր ավելի վաղ զրույցները: Օգոստոսին, երբ զրուցում էինք, ասում էր. «Մա՛մ, մարդկանց չվստահես, քո իմացած աշխարհը չի»:
 
Ու մեր առջև նաև կարծես պահանջներ էր դնում՝ պետք է իրեն նկարների տեսքով իմ ստեղծագործությունները ցույց տայի, քույրիկին ուղղորդում էր, որ անգլերեն սովորի: Այդ օրն էլ զրույցի ժամանակ ասացի, թե ինչ ենք նկարում, ինքն էլ ոգևորվեց, բայց ձայնի մեջ տխրություն կար: Երբ անարդարության էր հանդիպում, նեղսրտում էր, դա անմիջապես նկատելի էր դառնում իր ձայնից, բայց այդ օրն ինձ հանգստացրեց, որ ամեն ինչ կարգին է: Հետո սկսվեց պատերազմը: Ուխտ էի արել, որ մինչև Ռուբենիս զորացրվելը պետք է հասցնեմ նկարել Արցախի բոլոր այն եկեղեցիները, որոնք այցելել էի: Սեպտեմբերի 27-ի առավոտյան յոթ անց կես էր, Շուշիի եկեղեցին էի նկարում: Մի պահ դադարեցրի, որոշեցի լրահոսը թերթել: Պատերազմի լուրը տեսա: Ռուբենի հետ օրեր շարունակ կապ չկար: Հետո լսեցինք, որ Ռուբը վիրավոր է, ու իրեն չեն գտնում: Սկսեցինք նրան փնտրել, ասացին, որ Ռուբեն Պողոսյան անունով զինվոր կա հիվանդանոցում: Երևանի մի հիվանդանոցում Ռուբեն Պողոսյան անունով տղային գտանք, բայց մեր Ռուբը չէր:
 
Հիվանդանոցից դուրս եկա, զանգահարեց ինձ: Դա սեպտեմբերի 30-ն էր: Պարզվեց, որ ամսի 27-ին ոտքի վիրավորում է ստացել: Իրեն հիվանդանոց չեն տարել, վիրակապել են, ու շարունակել է մարտը: Ինքը թուլակազմ չէր, բացի դա, իր ընկերներին չի թողել»: Ռուբենը հրետանու նշանառու էր: Պատերազմի օրերին օգնել է հաշվարկի հրամանատարին ու անձնակազմին: Հրաշալի տիրապետել է իր մասնագիտական գիտելիքներին։ Նրա հմուտ նշանառության շնորհիվ հաշվարկը կարողացել է կատարել իր առջև դրված մարտական խնդիրը՝ հակառակորդին պատճառել զրահատեխնիկայի, հրետանային, կրակային դիրքերի և տասնյակից ավելի հետևակի կորուստ։ Ռուբենն ու Ցորի տղաները եղել են թեժ կետերում՝ Վազգենաշեն, Հադրութ, Վարանդա, Ջրական, Արա լեռ: Հոկտեմբերի 10-ին է եղել Ռուբենի վերջին զանգը: «Երեք անգամ զանգահարել է, խոսել իմ ու քրոջ հետ: Այնքան ուրախ էր խոսում, ձայնը՝ հանգիստ, որ մեզ թվում էր՝ ապահով տեղում են: Անընդհատ ասում էր՝ մա՛մ, գիտես, որ ձեզ չեմ թողնի, մտքովդ նման բան չանցնի: Երեկոյան էլ զրուցեցինք, ասաց՝ վաղը կզանգեմ, բայց հոկտեմբերի 10-ն էր Ռուբենի վերջին զանգի օրը»: Իսկ հետո սկսվում է մղձավանջը՝ ծնողները սկսում են փնտրել իրենց զավակներին:
 
Տիկին Անուշի խոսքով, այդ ընթացքում այնքան սուտ լուրեր են ստացել, որ իբր Ռուբենը ողջ է, ուրիշի միջոցով իբր մայրիկին լուր է ուղարկում, որ իր հետ ամեն ինչ կարգին է: «Բայց տղաներն արդեն զոհվել էին»: Ռուբենը զոհվել է հոկտեմբերի 12-ին Ջուվառլու կոչվող բնակավայրում: Պատերազմից մեկ տարի անց՝ 2021 թ. նոյեմբերի 2-ին Ռուբենի և նրա տասն ընկերների մարմինները փոխանցվել են հայկական կողմին: Նրանց հոգեհանգիստը տեղի է ունեցել 2021 թ.-ի դեկտեմբերի 2-ին Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում: Ցորի տղաների պատմության հետքերով քրեական գործ է հարուցվել, ընթացող դատական նիստերին մասնակցում են նաև տղաների ծնողները: Նրանք վստահ են, և այդ մասին փաստում են նաև դատական նիստերի ժամանակ հնչած փաստերը, որ իրենց որդիներին դավաճանել են, ուստի մեղավորները պետք է պատասխան տան: «Աստծուն խնդրում էի, որ տղաս հանկարծ գերի չլինի, խնդրում էի՝ եթե մահացած է, նրան մահացած չպիտի տեսնեմ, չեմ դիմանա:
 
Փնտրում էի իրեն, Աստվածաշունչ կարդում, Հովսեփի պատմությունը վերլուծում: Մեկ տարի երկու ամիս նա եկավ իմ երազներին, ասում էր՝ մա՛մ, չհավատաս, ողջ եմ, գալու եմ: Այդ ընթացքում ուխտագնացությունների էի մասնակցում, Աստծուն խնդրում՝ եթե երեխաս մահացած է, թող թշնամու հողում չմնա»: Ապրելու ուժի մասին: «Պարտավոր եմ ապրել հանուն աղջկաս: Ռուբենս չէր սիրում ինձ խեղճացած տեսնել: Հայրիկի մահվանից հետո միշտ ասում էր՝ մամ, քեզ կոտրված ու խեղճացած չտեսնեմ: Հետո էլ աղջիկս սկսեց նույնն ասել՝ մամ, կոտրվելու իրավունք չունես, Ռուբը քեզանից ի՞նչ էր պահանջում: Օրեր են լինում, որ հուսահատվում եմ, «ընկնում» անկողին: Այդ գիշեր Ռուբիս տեսնում եմ երազումս: Կամ էլ քրոջ երազին կայցելի, կասի՝ մամայից նեղացա: Հիմա Ռուբիս եմ նկարում ու մտածում՝ Աստված իմ, ինչ ծանր է, որ փորձում եմ իմ ձեռքերով որդուս «ստեղծել» կտավի վրա»:
 
Հ. Գ. - Ռուբեն Պողոսյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով: Հուղարկավորված է Եռաբլուրում։
 
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում
Մոլորվել է ԲՐԻԿՍ-ի և ՀԱՊԿ-ի արանքում․ Կարեն ՔոչարյանԱմերիաբանկը ճանաչվել է 2024թ. տարվա բանկը Հայաստանում The Banker ամսագրի կողմիցԳեղամ Նազարյանն իմ ամենամեծ ցավն է․ Բագրատ Սրբազան Հայաստանից որևէ փաստաթուղթ չի ստացվել ՀԱՊԿ-ից դուրս գալու վերաբերյալ. Լավրովն արձագանքել է Փաշինյանի հայտարարությանը Կառավարությունը մրցույթով անշարժ գույք կօտարի Դիլիջանում. Շինությունները վնասված են, դրանց մի մասը ենթակա է քանդման Հրաշքն ինքներս ենք ստեղծում. պրոդյուսեր Զառա Մխեյանը սառույցի վրա կպատմի Ձյունե թագուհու պատմությունը Զուրաբիշվիլին շնորհակալություն է հայտնել Զելենսկիին՝ Վրաստանի դեմ պատժամիջոցների համար Էջմիածնում 2 հոգի գողացել են «Մերսեդեսի» պահեստային անվադողի համար նախատեսված պատյանը` պատճառելով 3,000 դոլարի վնաս (տեսանյութ) Ուզում եմ ուղղակիորեն ընդգծել, որ հայ մարդու համար որևէ ավելի թանկ արժեք, քան Հայաստանի Հանրապետությունն է, լինել չի կարող․ Մհեր Ավետիսյան Անչափ կարևոր է համատեղ ջանքերի ներդրումը՝ պահպանելու և ամրապնդելու Հայաստան, Ռուսաստան, Բելառուս հարաբերությունները. Գագիկ Ծառուկյան (տեսանյութ) Կոնվերս Բանկի պարտատոմսերի տեղաբաշխումն ավարտված է Ֆրանսիայի վարչապետը ժամանել է Ելիսեյան պալատ՝ Մակրոնին ներկայացնելու հրաժարականը «Տելեկոմ Արմենիա» ԲԲԸ-ն Հայաստանում առաջինն է թողարկում Կայուն զարգացման պարտատոմսեր Ի՞նչ են մտածում Հայաստանում մարդիկ հանքարդյունաբերության մասին Առողջապահության նախարարությունը ներկայացրել է ջրծաղիկի պատվաստանյութի ձեռքբերման գործընթացը Հալեպահայերի առաջին խմբի ժամանումը Հայաստան սպասվում է դեկտեմբերի 14-ին ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել 12 անձի մասնակցությամբ ծեծկռտուքից. ձերբակալվածները եղբայրներ են Ջուր չի լինի․ նշված են հասցեները Փաշինյանը չի կարող բոլոր միջոցներով հասնել նրան, որ մանդատս վայր դնեմ, կարող է հասնել նրան, որ զրկվեմ մանդատից. Աղազարյան Հրաչ Քեշիշյանի, Մանե Գրիգորյանի ու Ռուսլան Էլյազյանի համատեղ ջանքերով Արթուր Գրիգորյանի «Կոմիտաս» ներկայացումը 10 տարի անց կրկին բեմում է Առաքելություն ուղարկե՛ք Արցախ. արցախյան ՀԿ-ները դիմել են ՄԱԿ գլխավոր քարտուղարին և ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենին Ամուսնացել է դերասան Հարութ Արշակյանը Գիտնականները գտել են արևային մարտկոցների արդյունավետությունը զգալիորեն բարձրացնելու միջոց Հոր ու զավակների մարքեթինգային մի քանի «խորամանկության» արդյունքը․ «Փաստ»Հագվիի նորակառույց դպրոցը` նախկին վթարային դպրոցի փոխարեն. Արեն ՄկրտչյանՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (5 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ)․ Սկիզբ է դրվել ոսկու տենդին․ «Փաստ»Փաշինյանի ռուսամետությունն ավարտվեց Ռուսաստանը կրկին հիշել է Հռոմի ստատուտը «Հերոստրատ» Փաշինյանն ամեն ինչ անում է, որ իրեն չմոռանան Թրամփի դիրքորոշումը, ինչպես նաև նրա կադրային որոշումները կարող են խնդիրներ ստեղծել Բաքվի համար. «Փաստ»Արևմուտքից եկած խամաճիկները, ըստ երևույթին, կասկածներ ունեին վերջերս պաշտոնանկ արված պաշտոնյաների վերաբերյալ․ «Հայաքվե» ԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ կսահմանի Վրաստանի դեմ. Բլինկեն «Հաղորդում հանցագործության մասին»․ Ավետիք Չալաբյան Մադրիդի «Ռեալ»-ը պարտվեց Բիլբաոյի «Ատլետիկ»-ին. Մբապեն նորից վրիպեց 11 մետրանոցը Ֆասթ Բանկը վերաբրենդավորել է Մարտունի քաղաքի մասնաճյուղը Նրա հետ, ի դեպ, ժողովուրդը դեռ հաշիվ է մաքրելու. «Փաստ»«Սիրում էր դիրքերում լինել, ազատությունն իրեն ձգում էր». Լևոն Մելքոնյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Իշխանասարում. «Փաստ»«Օտարերկրյա ներդրումները շատ քիչ են Հայաստանի անշարժ գույքի ոլորտում». «Փաստ»«Աշխարհը գնալու է նոր իրավակարգի հաստատման, Հայաստանը պետք է համահարթ շահեր ունեցող դաշնակիցներ գտնի մեր տարածաշրջանում». «Փաստ»Աշխարհը մեզ ընկալում է նաև պարտությամբ հպարտացող և պարտություն բերող իշխանություններով. «Փաստ»Փոփոխություններ հիվանդությունների ցանկում, որոնց դեպքում քաղաքացին կարող է ստանալ իր կուտակային կենսաթոշակային հաշվում առկա ողջ գումարը. նախագիծ. «Փաստ»Փնթի աշխատա՞նք, թե՞ դիտավորություն. ժխտողականության քայլարշավը՝ ցեղասպանության կանխարգելման օրակարգի ներքո. «Փաստ»«100 փաստից» մնացել են սոցցանցային դիտումներն ու լայքերը. «Փաստ»Ի՞նչ է ցույց տալիս Նիկոլ Փաշինյանը Աղազարյանի միջոցով. «Փաստ»Հայաստանի իշխանությունների արտաքին քաղաքական ուղենիշը՝ վտանգ երկրի համար. «Փաստ»«Բարսելոնա»-ն խոշոր հաշվով հաղթել է «Մալյորկա»-ին. Յամալի վերադարձը հաղթական էր կատալոնացիների համար Ինչ է ասել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ներդրումների մասին (տեսանյութ) Jaguar-ը ներկայացրել է Type 00 կոնցեպտուալ կուպեն (լուսանկարներ) Գյումրիում կենցաղային հարցերի շուրջ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ 16-ամյա պատանուն դանակահարողը ձերբակալվել է Reuters-ը պատմել է խաղաղության 3 ծրագրի մասին, որ առաջարկվել են Թրամփին և ենթադրում են Ուկրաինայի կողմից զիջումներ