Երևան, 21.Հունիս.2025,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ինչի՞ համար է ստեղծվել ՄԱԿ-ը, և ինչո՞ւ այն արդյունավետորեն չի գործում. «Փաստ» 12-ամյա հայուհին առաջին հորիզոնականն է զբաղեցրել «Golden Time Talent» միջազգային մրցույթում. «Փաստ» Խաչակրաց արշավանք. Եկեղեցու հետ հակամարտությունը կարող է զգալիորեն սասանել իշխող կուսակցության և Փաշինյանի առանց այդ էլ թույլ դիրքերը. «Փաստ» Նպատակը բիզնես ակտիվի ռեյդերական զավթման պատրվակ ստեղծելն է. «Փաստ» «Անսահման կարոտել եմ տղայիս, ուզում եմ փարվել իրեն, գրկել, բայց ինձ միայն հուշեր մնացին». Ժորա Մուրադյանն անմահացել է հոկտեմբերի 2-ին, տուն «վերադարձել» յոթ ամիս անց. «Փաստ» Անարդյունավետություն, կամայականություն, տագնապալի ցուցանիշներ. «Փաստ» «Բնավորության գիծ է, որը հատուկ է մի խավի մարդկանց, որոնց միշտ դուր է գալիս, երբ ինչ-որ կայացած մարդու «խփում» են ու դրանից ուրախանում են». «Փաստ» Ինչպես են սինխրոն, զուգահեռ, ձեռք ձեռքի «աշխատում». «Փաստ» Ինչի՞ մասին են խոսում ռեպրեսիվ անկանոն շարժումները. «Փաստ» Պետությունը տարբերակներ է առաջարկում խաղող մթերողներին օժանդակելու համար. «Փաստ»


Հայաստանը դեռ ժամանակ ունի. «Փաստ»

Քաղաքական

«Փաստ» օրաթերթը գրում է.

pravda.ru-ն «Հետախուզությունը հաղորդում է. ԱՄՆ-ը փորձում է զավթել Հայաստանը» վերնագրով հոդվածում գրում է, որ ընդամենը մեկ ամսվա ընթացքում ՌԴ Արտաքին հետախուզության ծառայությունը երկու տագնապալի հաղորդագրություն է տարածել Հայաստանում տիրող իրավիճակի վերաբերյալ։ Ի՞նչ սարսափելի բան է այնտեղ կատարվում: Արտաքին հետախուզության ծառայության մամուլի բյուրոն, հարկ է նշել, բավականին ժլատ է լուրեր հաղորդելու տեսակետից։ Ամբողջ նոյեմբերի ընթացքում հրապարակվել է ընդամենը երեք հաղորդագրություն, և առավել զարմանալի է այն, որ դրանցից երկուսը նվիրված են եղել Հայաստանին:
 
Առաջինը՝ ամսվա սկզբին, վերնագրված էր «Հայաստանը պատրաստվում է դժվարին ժամանակների», երկրորդը՝ «Ամերիկյան ոճի ժողովրդավարություն Հայաստանի համար»։ Այս երկու ուղերձի հիման վրա կարող ենք այնպիսի տրամաբանական եզրակացություն անել, որը ներառված է այս հրապարակման վերնագրում. «ԱՄՆ-ը փորձում է զավթել Հայաստանը»։Եվ դրա մեջ կա երկու նորություն՝ լավը և վատը: Լավ նորությունն այն է, որ Հայաստանը դեռ չի հանձնվել «Արևմուտքի ողորմությանը»: Վատ նորությունն այն է, որ Արևմուտքը Հայաստանին ամբողջությամբ իրեն ենթարկելու բոլոր հնարավորությունները դեռևս ունի։
 
Հիշեցնենք, որ 2018 թվականին Հայաստանում տեղի ունեցավ «նարնջագույն» հեղափոխություն. նախորդ իշխանությունը, որը համարվում էր ռուսամետ, ստիպված հեռացավ, և երկրում հիմնականում իշխանություն ստացան, այսպես կոչված, «սորոսականները»՝ արևմտամետ ճամբարի քաղաքական գործիչները։ Այդ ժամանակից ի վեր նկատելի է Հայաստանի բավականին հստակ շեղում դեպի Արևմուտք և միևնույն ժամանակ Ռուսաստանի հետ հարաբերությունների սառեցում։ Այդ ամենից կարելի էր եզրակացնել, որ Հայաստանն արդեն կորած է Ռուսաստանի համար կամ գոնե մոտ ապագայի համար է կորած։ Բայց ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության հաղորդագրությունը ինչոր լավատեսության առիթ է տալիս։ Ճիշտ է, առայժմ զուսպ լավատեսության։
 
Պարզվում է, ըստ ԱՄՆ Պետդեպարտամենտի, եկեք ուշադրություն դարձնենք դրան, քանի որ հենց այդպես են մտածում Վաշինգտոնում, Հայաստանում կան իմաստուն մարդիկ, ովքեր կարծում են, որ շատ ավելի ճիշտ է լինել Ռուսաստանի, քան Արևմուտքի հետ: Այսինքն, հայերը, «ովքեր փող հաշվելը գիտեն», ժամանակի ընթացքում անխուսափելիորեն կհասկանան, թե ավանդական տարածաշրջանային կապերի խզումից ինչ անուղղելի վնասներ կլինեն։ Դե, եթե նույնիսկ ԱՄՆ-ը վստահ չէ Հայաստանի հարցում իր «հաղթանակի» մեջ, ապա, հավանաբար, դրա մեջ կա ինչ-որ ճշմարտություն։ Բայց որքան է խոսվել այն մասին, որ Հայաստանում գործում է աշխարհում ԱՄՆ ամենամեծ դեսպանատներից մեկը։ Հաղորդվել է, որ այնտեղ աշխատում է մոտ 2000 մարդ։ Իսկ քանի՞ տարբեր արևմտամետ հասարակական կազմակերպություններ կան փոքրիկ Հայաստանում։
 
Եվ, ըստ երևույթին, անգամ «ազատ ժողովրդավարական աշխարհի» այդ ամբողջ «զինանոցը» բավարար չէ Հայաստանի՝ արևմտյան բռնապետության տակ ամբողջական անցման համար, քանի որ ԱՄՆ-ն, ըստ Արտաքին հետախուզության ծառայության, մտադիր է մեծացնել ճնշումը այդ երկրի վրա և այնտեղ կիրառել պետության ենթակայեցման ուկրաինական և մոլդովական սխեմաները։ Նրանք նախատեսում են խորհրդականների մի ամբողջ զորք ուղարկել Հայաստանի պետական կառույցներ։ Դա բխում է Արտաքին հետախուզության ծառայության նոյեմբերի 5-ի՝ «Հայաստանը պատրաստվում է դժվար ժամանակների» առաջին հաղորդագրությունից։ Բացի այդ, նախատեսվում է վերապատրաստման դասընթացներ սկսել Հայաստանի պետական պաշտոնյաների համար։ Եվ կարելի է պատկերացնել, թե Վաշինգտոնն ինչ ուղենիշներ է նախատեսում խթանել այդ ուսումնական ծրագրերում։
 
Բայց դա վերաբերում է պետական մարմիններին։ Իսկ Արտաքին հետախուզության ծառայության նոյեմբերի 27-ի հաղորդագրությունը զգուշացնում է Հայաստանում քաղաքական կյանքի ոլորտում ԱՄՆ-ի ակտիվացման մասին։ 2026 թվականին Հայաստանում նախատեսված խորհրդարանական ընտրություններին ընդառաջ Վաշինգտոնը մտադիր է ակտիվորեն աշխատել հետևյալ քաղաքական կուսակցությունների հետ. -Արամ Սարգսյանի «Հանրապետություն կուսակցություն», -Արման Բաբաջանյանի «Հանուն Հանրապետության կուսակցություն», -Տիգրան Խզմալ յանի «Հայաստանի եվրոպական կուսակցություն», - Լևոն Շիրինյանի «Քրիստոնյա-դեմոկրատական կուսակցություն»:
 
Դե, ինչպես ասում են, եթե նախազգուշացված ես, նշանակում է՝ զինված ես: Դա նշանակում է, որ Ռուսաստանը ևս ժամանակ ունի հակազդելու այդ արևմտյան ապակառուցողական ուժերին։ Թեև, իհարկե, ավելի ճիշտ կլինի ասել, որ Հայաստանն ինքը ժամանակ ունի վերաիմաստավորելու իր օբյեկտիվ և ավանդական կապերը հետխորհրդային տարածքի երկրների հետ: Այստեղ հարցը մեկն է՝ արդյո՞ք Հայաստանի շարքային քաղաքացին հասկանում է Ռուսաստանի հետ կապերի առավելությունները։ Եվ դա՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերջին մի քանի տարվա ընթացքում Հայաստանում ուժեղ է եղել հակառուսական քարոզչությունը։
 
Ի վերջո, ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության մեկ կամ երկու զեկույցը հազիվ թե բավարար լինի մարդկանց համար պատկերացում կազմելու և Հայաստանում հասարակական կարծիքը Ռուսաստանի նկատմամբ փոխելու համար։ Այսինքն, Ռուսաստանին պետք է Հայաստանում ավելի ակտիվ բացատրական աշխատանքներ իրականացնել։ Մինչդեռ արտաքուստ իրավիճակը Հայաստանում հանգիստ է թվում։ Իսկ հայկական ԶԼՄ-ներում կարելի է տեսնել հետևյալ վերնագրերով նորություններ... Երևանում մեկնարկել է ռուսաց լեզվի և գրականության ուսուցիչների և դասախոսների՝ «Ռուսաց լեզուն առանց սահմանների» միջազգային ֆորումը... Ա. Ս. Պուշկինի և Պուշկինի ավանդույթների ժառանգությունը ռուս գրականության մեջ...։ Հուսադրող է հնչում։
 
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում
Հայաստանը պետք է փորձի Թուրքիայի հետ ունենալ բարիդրացիական հարաբերություններ և հնարավորության դեպքում նաև կառուցի դիվանագիտական հարաբերություններ․ Մհեր ԱվետիսյանՍամվել Կարապետյանն ընտրել է քրիստոնեական հալածանքների ճանապարհը. վաղվա երթը սատարում է նաև. Մալյան Եկեղեցին մնացել է ազգային հարցեր բարձրացնող միակ կառույցը. Արմեն ՄանվելյանԵրբևէ չպետք է հաշտվել Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու հետ. Դավիթ ՍարգսյանԻ՞նչ հետևանքներ կարող է ունենալ ՀԷՑ-ի պետականացումը. մեկնաբանում է Արթուր Ղամբարյանը «Կուսակրոնության թեման պատրվակ է, Փաշինյանը կատարում է Էրդողանի հանձնարարությունները»․ «ՀայաՔվե» Նիկոլը հանձնել է Ամարասն ու Դադիվանքը, հիմա էլ եկեղեցու դեմ է խոսում. Հրայր ԿամենդատյանԱշխարհահռչակ Մարթա Արգերիխը ելույթ կունենա ԿապանումԱրևային վահանակներ՝ սննդի փոխարեն. ինչի՞ հետ ենք մենք իրականում փոխանակում Երկիրը Սամվել Կարապետյանի մեկուսացումը վատ հետևանքներ է ունենալու Փաշինյանի համար Հայ առաքելական եկեղեցին Ստամբուլում էլ մերժեց Փաշինյանին Այց Թուրքիա՝ ոչնչի՞ մասին Ընդդիմության դեմ ռեպրեսիաներն ավելանալու են Առանց գրպանիկի երեք գնդանոց բիլիարդ. «Փաստ»«ՀայաՔվե» միավորման վարչության անդամ Արմեն Մանվելյանը հանրային բանախոսություն կարդաց` «Արդար Հայաստանի գաղափարը հայոց պետականության զարգացման տեսլականում» թեմայովԻնչի՞ համար է ստեղծվել ՄԱԿ-ը, և ինչո՞ւ այն արդյունավետորեն չի գործում. «Փաստ»Ճամփորդություն դեպի Պորտուգալիա ու ևս 59 նվեր․ Ամփոփվեց «Իմ Ամերիա, իմ ընտանիք» խաղարկության առաջին ամիսը «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի կրթաթոշակառուները և «Ծնվել եմ Արցախում» կրթական ծրագրի շաhառուները մասնակցում էին Էդվարդ Ավետիսյանի հիշատակին նվիրված համերգին 12-ամյա հայուհին առաջին հորիզոնականն է զբաղեցրել «Golden Time Talent» միջազգային մրցույթում. «Փաստ»Խաչակրաց արշավանք. Եկեղեցու հետ հակամարտությունը կարող է զգալիորեն սասանել իշխող կուսակցության և Փաշինյանի առանց այդ էլ թույլ դիրքերը. «Փաստ»Այն մասին, թե ինչ պարտականություն մենք ունենք Սուրբ Էջմիածնի առջև, և ինչպես պետք է այն պատրսստ լինենք կատարել. Ավետիք ՉալաբյանՄեզ ո'չ կարող են վախեցնել, ո'չ էլ հետ պահել պայքարից, մեր հաղթանակն անխուսափելի է. Բագրատ ՍրբազանՆպատակը բիզնես ակտիվի ռեյդերական զավթման պատրվակ ստեղծելն է. «Փաստ»«Անսահման կարոտել եմ տղայիս, ուզում եմ փարվել իրեն, գրկել, բայց ինձ միայն հուշեր մնացին». Ժորա Մուրադյանն անմահացել է հոկտեմբերի 2-ին, տուն «վերադարձել» յոթ ամիս անց. «Փաստ»Անարդյունավետություն, կամայականություն, տագնապալի ցուցանիշներ. «Փաստ»«Բնավորության գիծ է, որը հատուկ է մի խավի մարդկանց, որոնց միշտ դուր է գալիս, երբ ինչ-որ կայացած մարդու «խփում» են ու դրանից ուրախանում են». «Փաստ»Իշխանությունը փորձում է սպառնալ մեր աջակիցներին, որ նրանք դուրս գան պայքարից. Բագրատ ՍրբազանԻնչպես են սինխրոն, զուգահեռ, ձեռք ձեռքի «աշխատում». «Փաստ»Ինչի՞ մասին են խոսում ռեպրեսիվ անկանոն շարժումները. «Փաստ»Պետությունը տարբերակներ է առաջարկում խաղող մթերողներին օժանդակելու համար. «Փաստ»Սամվել Կարապետյանը փոխում է Հայաստանի ներքաղաքական ստատուս-քվոն. «Փաստ»Փաշինյանին մերժողը մասնակցել է «Կրթվելը նորաձև է» միջոցառմանը, ապա ծեծի ենթարկել քպականի զավակներին. «Փաստ»Սպասվում են քաղաքական շարժառիթներով «իրավական» նոր ճնշումներ ու հետապնդումներ. «Փաստ»Ո՞ւմ է վերաբերում հուլիսի 1-ից դեպի Վրաստան և հակառակ ուղղությամբ ուղևորափոխադրումների համար հսկիչ փաստաթղթի պահանջը. «Փաստ»Իրանը սկսել է արագորեն դուրս բերել նավթն իր պահեստներից Դոլարն ու եվրոն թանկացել են Սա հարաբերություններ հաստատելու օրակարգ է, որը բխում է երկու երկրների շահերից. Նիկոլ Փաշինյանը՝ թրքահայությանըՈստիկանությունը «մուկն ու կատուի»-ի ժանրի մեջ մարդկանց մի մասին «բացատրականի», մյուսներին` «ցույց անելու վտանգավորության» մոտիվներով հերիք չէ ոստիկանության տարբեր բաժիններ է տարել, մի բան էլ` ալարում է մարդկանց տեղն ասել. Տիգրան ԱբրահամյանԻրանն Իսրայելի ուղղությամբ 30 hրթիռ է արձակելՓաշինյանի քաղաքական կապիտուլյացիան անխուսափելի է նոր ուժերի և ժողովրդի առջև. Արման Վարդանյան (տեսանյութ)Հայտնի խաղալիքների արտադրողը 4 մլրդ դոլար է կորցրել Չինաստանի Կոմկուսի թերթի քննադատությունից հետոՍուրբ Հովհաննես Կարապետի մասունքը տարվել է Շողակաթի վանքՆեթանյահուն վաղուց է ցանկացել կռվել Իրանի դեմ, քանի որ այդպիսով կարող է պաշտոնավարել հավերժ. Բիլ ՔլինթոնՀայրենական Մեծ պատերազմում Խորհրդային Միությունը կորցրեց մոտ 27 մլն մարդ, բայց մնաց կանգուն, քանի որ ժողովուրդը շարժվում էր դեպի ընդհանուր հաղթանակի. Աբրահամ Հովեյանի ուղերձը (տեսանյութ)Մենչի դուստրը հարսանիքից նոր կադրեր է հրապարակել ԱՄՆ-ում հավանություն է տրվել ՄԻԱՎ-ի կանխարգելման համար նորարարական դեղամիջոցինFacebook-ում գործարկվել է Սամվել Կարապետյանի իրավունքների պաշտպանության խորհրդի էջըԻնչ-որ բան սխալ է ընթանում. տարեվերջի դրությամբ կարող ենք կորցնել շուրջ 6 մլրդ դոլար. Օվերչուկը՝ ՌԴ-ՀՀ առևտրային հարաբերություննների մասին«Ալաշկերտ»-ը նոր համասեփականատեր ունի Խամենեիի վերացnւմն օգտակար կլիներ Իրանի ժողովրդի համար. Իսրայելի նախագահ