Երևան, 23.Մայիս.2025,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Էրդողանն ասել է, որ մտադիր չէ կրկին առաջադրվել նախագահի պաշտոնում Պարտադիր զինծառայության անցնելու սահմանային նոր տարիք կսահմանվի Ո՛չ ներկա փուլում, ո՛չ էլ կանխատեսելի ապագայում առաջընթացի համար էական նախադրյալներ չկան. «Փաստ» ԵՄ-ն կրկին կողմերին մղում է առանց կոնկրետ որոշումների համաձայնությունների. «Փաստ» «Աննկարագրելի լավն էր իմ տղան, և նա ամեն տեղից պակասեց»․ Հայկ Խաչատրյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Վերին Շորժայի դիրքում. «Փաստ» Իշխանությունների զիջողականության թեթևությունն ու ադրբեջանական պահանջների աճող ծանրությունը. «Փաստ» Իսկ գուցե ամենամեծ անարդարությունն այլ տեղ է պետք փնտրել. «Փաստ» Կրթությունը ոչ թե պիտի «մոդայիկ» լինի, այլ.... «Փաստ» «Բոլոր ոլորտներում արժեք կամ եկամուտ ձևավորող բոլոր բաղադրիչների վրա Նիկոլ Փաշինյանի կառավարությունը թողել է բացասական ազդեցություն՝ նպաստելով աղքատության ավելացմանը». «Փաստ» Ե՞րբ պետք է անհատ ձեռնարկատերերը, նոտարները, ինքնազբաղված անձինք հարկային մարմին ներկայացնեն տարեկան անձնավորված հաշվարկները. «Փաստ»


COP29-ի տապալումն ու Ադրբեջանի ագրեսիվ օրակարգը. «Փաստ»

Հասարակություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

ՄԱԿ-ի կլիմայական ամենամյա համաժողովը, որն այս տարի հյուրընկալվեց Ադրբեջանում, պաշտոնապես ավարտվեց։ Բաքուն նպատակ ուներ կլիմայական փոփոխությունները հաղթահարելու հարցում իր նախաձեռնողականությամբ ուղղակի «փայլատակել» միջազգային արենայում։ Պատահական չէ, որ Ադրբեջանը տևական ժամանակ նախապատրաստվում էր շատ բարձր մակարդակի ներկայացուցչական պատվիրակություններ ընդունելու հարցում, բայց առաջատար երկրների ղեկավարներն այդպես էլ չմասնակցեցին համաժողովին։ COP 29-ին չմասնակցեց անգամ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը, որը Ալիևին հռչակում էր որպես «վստահելի գործընկեր»։
 
Այնուամենայնիվ, Բաքուն ակնկալում էր, որ համաժողովի ընթացքում գոնե հնարավոր կլինի կիմայական փոփոխությունների դեմ պայքարի տեսանկյունից կարևոր փաստաթուղթ ընդունել, որն էլ իր հերթին կընդգծի COP 29-ի յուրահատկությունը։ Երկար քննարկումներից հետո COP 29-ի մասնակիցները կանգ առան տարեկան 300 միլիարդ դոլար հատկացնելու վրա, որը պետք է ուղղվի ավելի աղքատ և խոցելի երկրներին՝ հարմարվելու կլիմայի փոփոխությանը, և մինչև 2035 թվականը իրենց տնտեսական գործունեությամբ «կանաչ» էներգիայի անցում կատարելուն: Սակայն զարգացող երկրները, որոնք պահանջում էին ավելի քան մեկ տրիլիոն դոլար օգնություն, տեղնուտեղը դատապարտեցին գործարքը՝ այն որակելով «վիրավորական»: Ավելին, զարգացող երկրների ներկայացուցիչները կոչ արեցին հարուստ երկրներին՝ իրենց տարեկան 1,3 տրիլիոն դոլար տրամադրել՝ օգնելու հաղթահարել կլիմայական ճգնաժամի ազդեցությունը:
 
Համաժողովում ընդունված որոշմանը հատկապես կոշտ արձագանքեց Հնդկաստանի ներկայացուցիչը՝ այն համարելով որպես «արդարության ծաղրանկարում»։ Նկատենք, որ վիճելի են նաև այս գործարքի մանրամասները, մասնավորապես հարցական է մնում, թե ինչ միջոցներից են հատկացվելու գումարները, և կոնկրետ որ զարգացող երկրները կարող են հավակնել փոխհատուցում ստանալ։ Ընդհանուր առմամբ, միջազգային դերակատարների համար միջոցառումը ոչ միայն չարդարացրեց առկա սպասելիքները, այլ որոշ առումով էլ դիտարկվեց որպես ժամանակի անիմաստ վատնում։ Ուղղակի համաժողով էր... համաժողովի համար։ Մյուս կողմից էլ՝ COP 29-ում դրսևորվեց Ադրբեջանի վարած երկակի քաղաքականությունը և կեղծավորությունը կլիմայական փոփոխությունների դեմ պայքարի հարցում։ Պատահական չէ, որ իր ներածական խոսքում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց, թե հանածո վառելիքը «Աստծո պարգև» է։ Այնուհետև իր ելույթում երկակի չափորոշիչների համար նա քննադատեց Արևմուտքին, որն Ադրբեջանը դիտարկում է որպես ածխաջրածիններ արտահանող ու կլիմայական բացասական փոփոխություններին նպաստող պետություն՝ ընդգծելով, որ 2022թ. փետրվարին Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից հետո հենց Արևմուտքն է դիմել Ադրբեջանին՝ խնդրելով գազ գնել, ոչ թե հակառակը։
 
Փորձագետների գնահատմամբ, Ադրբեջանի համար բացասական արդյունք էր նաև Հայաստանի չմասնակցելը: Այնուամենայնիվ, չնայած այս ամբողջ «կրախին», Ադրբեջանը մի հարցում կարողացավ որոշակիորեն նպատակին հասնել. ի մասնավորի, Ալիևը կլիմայական համաժողովի հարթակը կարողացավ օգտագործել իր հակահայկական թեզերը շրջանառելու և Ֆրանսիայի հասցեին վարկաբեկիչ խոսքեր ասելու համար։ Ու համաժողովի մասնակիցները ստիպված էին լսել Ալիևի հոխորտանքները, իսկ միջազգային լրատվամիջոցները՝ շրջանառել ադրբեջանական թեզերը։ Ըստ երևույթին, Արցախի նկատմամբ կոնկրետ պատերազմական հանցագործություններ իրագործած բռնապետական Ադրբեջանը ուղղակի կերազեր, որ աշխարհը լսեր Ալիևի հերյուրանքները, բայց այս անգամ իրեն դա հաջողվեց։
 
Ադրբեջանը հաջողացրեց նաև ներկայանալ խաղաղության կողմնակցի դիրքերից։ Դրա համար էլ ադրբեջանական տարբեր պաշտոնյաներ հատուկ շեշտում էին, թե խաղաղության պայմանագրի հիմնական կետերը համաձայնեցված են, մնացել է ընդամենը մի քանի կետ, ու իրենք միայն խաղաղության են ձգտում։ Իսկ հաջորդ ամսին՝ դեկտեմբերին, արդեն նորից բանակցային գործընթացը կվերսկսեն չհամաձայնեցված կետերի շուրջ։ Միջազգային գործընկերներն էլ նշում էին, թե հայ-ադրբեջանական բանակցություններում էական առաջընթաց կա, ու կողմերին կոչ էին անում շարունակել բանակցային գործընթացը։ Բայց միջազգային հանրությունն այդպես էլ չի արձանագրում, որ Բաքուն հայկական կողմի համար լիովին անընդունելի պայմաններ է առաջ քաշում։ Ադրբեջանից շարունակում են հայտարարություններ հնչել, թե Հայաստանը պետք է փոխի իր Սահմանադրությունը։ Մյուս կողմից էլ՝ Բաքվում շարունակվում են հյուսվել, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջան» վերադառնալու կեղծ պատումները։ Ու հիմիկվանից թե՛ ադրբեջանական, թե՛ հայկական կողմերից ակնարկներ են արվում այն մասին, թե դեկտեմբերին բանակցությունների առարկա է դառնալու սահմանազատման շարունակությունը։
 
Բայց կասկած չկա, որ այս անգամ էլ դելիմիտացիայի գործընթացն Ադրբեջանն օգտագործելու է Հայաստանից հերթական զիջումները կորզելու և գերակա դիրքեր ձեռք բերելու նպատակով։ Ու զիջումների համար էլ ՀՀ իշխանություններն արդեն հիմքեր են ստեղծում՝ այնպիսի թեզեր են գեներացնում, թե իրենք խաղաղության են նախապատրաստվում, և անիմաստ է Ադրբեջանի դեմ պայքարելը, ինչը հայկական կողմին կարող է տանել «ինքնասպանության»։ Մինչ Հայստանում առաջ է մղվում այն գաղափարը, թե ՀՀ ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը պահպանելու համար պետք է գնալ նաև ցավոտ զիջումների, հանձնել այն, ինչ մեզ «չի պատկանում», ապա COP 29-ից հետո Ադրբեջանն արդեն տարբեր հայտարարություններով ու զորավարժությունների միջոցով մեսիջներ է հղում, որ իր ձեռքերն ազատվել են նոր ագրեսիա սկսելու համար։
 
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում
Անչափահասի նկատմամբ սեռական ոտնձգություն կատարած հետախուզվողը ձերբակալվել էՎրաստանն արգելել է Բելառուսի և ՌԴ քաղաքացիներին երկրից ավտոմեքենաներ արտահանել«Պետք չէ հարաբերությունները խառնել աշխատանքային պրոցեսի հետ». Ռոմելա Սարգսյանը՝ բաժանվելուց հետո Գևորգ Գրիգորյանի հետ նորից խաղալու մասինԱսել եմ իմ հարազատներին, որ երազում եմ կարիերաս ավարտել «Բարսելոնա»-ում. ՌաֆինյաՎաղարշապատում հայտնաբերվել են կանեփի խնամված բույսեր ու մարիխուանա (տեսանյութ)Վրաստանը շահագրգռված է հայ-ադրբեջանական հակամարտության դադարեցմամբ. Վրաստանի նախագահԶուգընկերոջ սպանության մեջ մեղադրվող անձը կալանավորվել է Եթե Իսրայելը հարվածի Իրանի միջուկային օբյեկտներին, Թեհրանը հարվածին մեղսակից կհամարի ԱՄՆ-ին և իրավական պատասխանատվություն կկրի դրա համար. ԱրաղչիԹանկագին երիտասարդներ, հիշեք՝ ապագան պատկանում է նրանց, ովքեր հավատում են իրենց երազանքներին․ Մհեր ԱվետիսյանՌԴ ՀՕՊ համակարգերը խոցել են ուկրաինական 112 անօդաչու Նաիրի Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել շրջանավարտներին՝ Վերջին զանգի կապակցությամբՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՌԴ ԱԳ նախարարի անդրադարձը Մայիսի 9-ին Հայաստանում անցկացված Անմահ գնդի ակցիային Քաղաքացիներիս քերելով են բյուջե լցնում «Հրապարակ». Չմտածեք, թե գրպանում պատրաստի թեկնածուներ ունենք,  հեսա հանելու ենք՝ կոզրի տուզի պես չախենքԹշնամին և գերեզմանը պիտի ստանան իրենց պատիժը. Հրայր ԿամենդատյանՈւԵՖԱ-ն ներողություն է խնդրել «Տոտենհեմ»-ից․ ինչ է պատահել Շուրջ 20 ժամ ջուր չի լինի Այսօր Ալեքսանդր Արզումանյանի Վերջին զանգն է Խաղաղության համաձայնագիրը չպե´տք է կապիտուլյացիա լինի. Մենուա Սողոմոնյան Ընդդիմությունն ԱԺ-ում պետք է ճգնաժամ առաջացնի. Ավետիք Քերոբյան Բառեր չկան՝ նկարագրելու ձեր աշխատանքի կարևորությունն ու ձեր առաքելության իմաստը հայ ժողովրդի ինքնության պահպանման և հարատևման գործում․ Մհեր Ավետիսյանի ուղերձն ուսուցիչներին Նոր մրցույթի հաղթող ճանաչվելուց հետո կհայտարարվի շինարարության մրցույթ, որից հետո էլ հիմնանորոգման աշխատանքները կմեկնարկեն. Հայկ ԿոստանյանԲանակում ծառայելն օրենքով դառնում է «զապադլո» ՔՊ-ն պատրաստվում է վարչության ընտրություններին. թեժ է լինելու Կամ բոլոր երկարատև հետшպնդվածներս ենք «մեծ հերոս», կամ ոչ մեկը. սա է պահանջում բանականությունն ու բարոյականությունը. Արմեն Աշոտյան Չպատրաստվել նախորդ ընտրություններին. Վահե Հովհաննիսյան Գազամատակարարման պլանային դադարեցումներ՝ Հրազդանում, Երևանի Հույսի ավան թաղամասում Ալիևին արձագանքում են ԱԳՆ խոսնակի մակարդակով ԶՊՄԿ-ն գրավիչ գործատու է․ Կապանի Պոլիտեխնիկի մասնաճյուղում հանքարդյունաբերության մասին քննարկում էր Թրամփի նախագիծը հարված է հասցրել արևային էներգիային Fastex-ի հաշվեկշիռն արդեն հասանելի է Fast Shift-ում Փաշինյանն այս յոթ տարում որևէ խոստում չի կատարել. Լևոն Արշակյան «Հրապարակ». Ասում են` իբր էս ի՞նչ հարց եք տալիս, կա՞ մարդ, որ վստահում է Նիկոլ Փաշինյանին Սամվել Բաբայան, քո «արկեր չտվեց, գնա Վազգենին զանգիր» հեքիաթը արժե այնքան, որքան քո այս հերթական ինքնագովազդի փորձը․ Միքայել Գրիգորյան Հայոց Ցեղասպանության թանգարանում ներկա գտնվեցինք ավստրացի լրագրող Բիրգիտ Կոֆլեր-Բեթշարթի հեղինակած «Մարդ եմ սպանել, բայց մարդասպան չեմ» գրքի շնորհանդեսին. Չալաբյան ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության կենտրոնակայանի մոտ կրակոցներ են հնչելՎաղը ոստիկանությունը հանրապետության ողջ տարածքում իրականացնելու է ուժեղացված ծառայությունՌուսաստանն իր ներկայիս տեսքով սպառնալիք է բոլորիս համար. Մերց Էրդողանն ասել է, որ մտադիր չէ կրկին առաջադրվել նախագահի պաշտոնում Ոսկեհատ գյուղում ապօրինի պահվող զենք-զինամթերք է հայտնաբերվել Իրեն «եվրոպական ժառանգության մաս» համարող Ադրբեջանը Ստեփանակերտում գտնվող Շառլ Ազնավուրի կիսանդրին ևս nչնչացրել է (լուսանկար)110,000 դոլար. Bitcoin-ի գինը գերազանցել է պատմական առավելագույնը Պարտադիր զինծառայության անցնելու սահմանային նոր տարիք կսահմանվի«Այսօր դուրս կգրվի հիվանդանոցից». Սուպեր Սաքոյի պրոդյուսերը մանրամասներ է պատմելԲանակում 1 ամիս ծառայության դիմաց վճարել 24 մլն դրամ, 4 ամսվա դիմաց՝ 18 մլն դրամ. նախագիծը կքննարկվի ԱԺ առաջիկա նիստում (տեսանյութ)Իրան-ԱՄՆ բանակցությունների 5-րդ փուլը տեղի կունենա մայիսի 23-ին Հռոմում Ի տարբերություն Եվրոպայի՝ ԱՄՆ-ին մեծ ու անկանխատեսելի պատերազմներ պետք չեն․ Արտակ ԶաքարյանՖլիկը երկարաձգել է պայմանագիրը «Բարսելոնա»-ի հետ. պաշտոնական ՊԷԿ-ի հոսանքազրկման մասին ՀԷՑ-ը նախապես ծանուցել էրՄոսկվայում Փաշինյանը չկարողացավ առանձին հանդիպել Պուտինի հետ. Արմեն Մանվելյան