Երևան, 07.Փետրվար.2025,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Սերժ Սարգսյանին Նիկոլին բերելու մեջ մեղադրում են հրապարակում շամպայն խմողները. Աննա Մկրտչյան ԱՄՆ դեսպանատունը, USAID-ը գործել են ժողովրդի և վրացական պետության դեմ. Կոբախիձե Սառնարանը միշտ հաղթում է հեռուստացույցին. ի՞նչ է պետք երկիրը փրկելու համար. «Փաստ» Հայաստանը փոխո՞ւմ է իր ռազմավարությունը. «Փաստ» «Հրաժեշտի զրույցի ժամանակ մեր մեծ տղային ասաց՝ լավ կսովորես, մամային էլ լավ կպահես, նույնն էլ Դավիթին փոխանցիր». Կապիտան Նվեր Ավանեսյանն անմահացել է հոկտեմբերի 12-ին, Արցախում է՝ Եղբայրական գերեզմանատանը. «Փաստ» Արտոնություն կարտոֆիլի սերմացուի ներմուծման համար. «Փաստ» Կապիտուլյացիոն օրակարգի շերտերը. «Փաստ» Տխուր պատկեր. տնտեսության անառողջ կառուցվածքի հետևանքները. «Փաստ» «Նիկոլ Փաշինյանի՝ 44-օրյա պատերազմի մասին հայտարարությունները շատ տրամաբանական են, նա «բացում» է այն, ինչ երկար ժամանակ մտածել է». «Փաստ» Սեփական ցանկություններն ու երևակայությունը... միջազգային կոնսենսուս չեն. «Փաստ»


Պետք է կրկին վերադառնալ Սերժ Սարգսյանի արտաքին քաղաքականության արդիականացված մեթոդին. Արտակ Զաքարյան

Բլոգ
ՆԱՏՕ-ի նոր գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն և ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը նոյեմբերի 23-ին Ֆլորիդայի Փալմ Բիչ քաղաքում հայտնվեցին տեսախցիկների առաջ՝ ուրախ ժպտալով և սեղմելով ձեռքերը։ ԱՄՆ ընտրություններից մի քանի օր անց Պրահայում, ԵՄ ռազմական պաշտոնյաների և պաշտպանական արդյունաբերության ղեկավարների հանդիպման ժամանակ հիմնական տեսակետն այն էր, որ Թրամփի քաղաքականությունն առայժմ «անկանխատեսելի է» և պարզ չէ թե ինչպիսի տրանսֆորմացիաներ կապրի նաև ՆԱՏՕ-ն:

ՆԱՏՕ-ի 32 անդամներից 23-ն այս տարի հասել կամ գերազանցել են դաշինքի ռազմական ծախսերի՝ ՀՆԱ-ի 2%-ը, որը սահմանվել էր մեկ տասնամյակ առաջ: 2022 թվականից ի վեր, ամբողջ Եվրոպայում պաշտպանական բյուջեները կայուն աճում են: Ընդհանուր ռազմական ծախսերն այս տարի աճել են միջինը 9%-ով՝ հասնելով 436 մլրդ դոլարի։

Սակայն քչերն են հավատում, որ դա բավարար կլինի Թրամփին համոզելու համար, որ Ամերիկայի դաշնակիցները ամբողջությամբ վճարում են իրենց պարտքը: Թվում է, թե նա հավանություն չի տալիս ՆԱՏՕ-ի սկզբունքին, ըստ որի՝ բոլոր անդամները պարտավոր են մեկի վրա հարձակումը համարել հարձակում ողջ դաշինքի վրա։

Ռյուտեն նախազգուշացրել է, որ ՀՆԱ-ի 2%-ի թիրախը բավարար չի լինի Թրամփին տպավորելու համար։ Եթե ԱՄՆ նոր վարչակազմը դադարեցնի Ուկրաինային ռազմական աջակցությունը՝ նրան բանակցությունների սեղանի շուրջ բերելու համար, ապա Եվրոպան ստիպված կլինի լրացնել ֆինանսական և ռազմական օգնության վակուումը, միաժամանակ համալրելով սեփական մատակարարումները։

Լեհաստանն արդեն որոշել է հաջորդ տարի ՀՆԱ-ի 5%-ը ծախսել պաշտպանության վրա։ Բալթյան երեք երկրները նախատեսում են ծախսել ՀՆԱ ավելի քան 3%: Մյուսները կարծում են, որ պետք է ելնեն կոնկրետ երկրների հնարավորություններից։ Եթե ԱՄՆ նախագահ Թրամփը մասնակցի հունիսին Հաագայում կայանալիք ՆԱՏՕ-ի հաջորդ գագաթնաժողովին, ապա հնարավոր է, որ ՆԱՏՕ անդամ երկրները պետք է ՀՆԱ-ի 3%-ի պարտավորություն ստանձնեն։ Դրան հասնելու համար Եվրոպան պետք է ընթացիկ գներով տարեկան ռազմական ծախսերն ավելացնի 280 մլրդ դոլարով։

Համընդհանուր պաշտպանության համար Եվրոպային դեռևս չի բավարարում բոլոր հեռահարության հակաօդային պաշտպանության հրթիռները, հարվածային ուժը և օդային հսկողության, հրամանատարության և վերահսկման հնարավորությունները: Նույնիսկ բավարար ֆինանսավորման դեպքում Եվրոպային մեկ ամբողջ տասնամյակ կպահանջվի Ամերիկայից իր կախվածությունը զգալիորեն նվազեցնելու համար:

ՆԱՏՕ-ի շատ անդամներ դժվարանում են անձնակազմ հավաքագրել բարձր ինտենսիվության մարտական գործողությունների համար: Մի քանի երկրներ, որոնք վերացրել են պարտադիր զորակոչը “Սառը պատերազմի” վերջում, քննարկում են այն այս կամ այն ձևով կրկին ներդնելու մասին՝ իրենց զինված ուժերի չափը համապատասխան մակարդակի հասցնելու համար:

Առայժմ պարզ չէ, թե որտեղից պետք է վերցնեն այդ գումարները, չխոսելով նույնիսկ քաղաքական կամքի մասին: Դա պետք է լինի սոցիալական ծրագրերի հաշվին, որոնք շատ ավելի պահանջված են ընտրողների շրջանում։ Այսպիսով, ԵՄ-ն քննարկում է բյուջեները սեղմելու և միջոցները կրճատելու հարցը այն երկրների համար, ովքեր ցանկանում են միջոցներ վերցնել իրենց պաշտպանությունն ուժեղացնելու համար: Տպավորությունն այն է, որ Եվրոպան բախվում է նոր անվտանգային ճգնաժամի հետ:

Նոյեմբերի 11-ին Եվրահանձնաժողովն այս ուղղությամբ կարևոր քայլ կատարեց՝ թույլատրելով յոթ տարվա բյուջեի այսպես կոչված «Համախմբման հիմնադրամի» մի մասը՝ մինչև 130 միլիարդ եվրո, ծախսել ռազմական ծրագրերի վրա։ Ըստ Financial Times-ի վերլուծության՝ առաջիկա մի քանի շաբաթների ընթացքում եվրոպական կառավարություններին կտեղեկացվի, որ այդ գումարը կարող է օգտագործվել պաշտպանական արդյունաբերությանն աջակցելու և ամբողջ Եվրոպայում ռազմական ենթակառուցվածքների բարելավման նախագծերում ներդրումներ կատարելու համար:
Վերընտրվելով երկրորդ ժամկետում՝ հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը առաջնահերթություն դարձրեց «Եվրոպական պաշտպանության միության» ստեղծումը։ Նախկինում ՆԱՏՕ-ն զգուշանում էր ԵՄ ռազմական նկրտումներից, բայց գտնում են, որ “բոլորը նույն նավի մեջ են և պետք է միջոցներ մոբիլիզացնեն և մեծացնեն ռազմական և արդյունաբերական կարողությունները: Ընդ որում, այդ գործընթացը պետք է ներառի նաև ոչ ԵՄ անդամ՝ ՆԱՏՕ-ի անդամներին (Մեծ Բրիտանիա, Նորվեգիա, Թուրքիա, և ԱՄՆ):

Հայաստանի խնդիրն է վերջնականապես կողմնորոշվել իր ռազմա-քաղաքական և անվտանգային միջավայրի կառուցման մեջ: Նիկոլի կառավարության խճճված և արդյունքում միայնակ ու անօգնական մնացած քաղաքականությունն առաջիկայում ոչ մի պաշտպանություն կամ աջակցություն չի գտնելու նաև Արևմտյան միջավայրում: Սառը հաշվարկների և ճշգրիտ կանխատեսումների այս ժամանակահատվածում, Նիկոլի արկածախնդրությունն ու կիասագրետ քաղաքական պատկերացումները կրկնակի մեծ հարվածի տակ են դնելու Հայաստանի Հանրապետության ապագան:

Պետք է կրկին վերադառնալ Սերժ Սարգսյանի արտաքին քաղաքականության արդիականացված մեթոդին՝ հույսներս դնելով բացառապես մեր, մեր ռազմավարական դաշնակցի ու մեզ հետ համատեղ շահեր ունեցող բարեկամ երկրների վրա:

«Ռեալը» ցանկանում է ձեռք բերել «Արսենալի» խաղացողին 25-ամյա բնակիչն այլ անձանց տվյալներով վարկեր էր ձևակերպել և գումար հափշտակել «Եվրասիա»-ն ստեղծեց երիտասարդ կինեմատոգրաֆիստների ասոցիացիա Էմմա Մանուկյանը նշում է ծննդյան տարեդարձը. դերասանուհին նոր ֆոտոշարք է հրապարակել Ամերիաբանկը և Մատենադարանը ստորագրել են հուշագիր «Մատյանների տունդարձը» ծրագրի շրջանակումԹուրքիան Իրանի հետ սահմանին արդեն 182 կմ երկարությամբ անվտանգային պատ ունի Սան Պաուլուում ինքնաթիռն ընկել է ավտոբուսի վրա. կան զոհեր ՏՏ ոլորտի խոշորագույն ընկերությունները 2025-ին ավելի քան 320 մլրդ դոլարի ներդրում կանեն արհեստական ​​բանականության ոլորտում Brent տեսակի նավթի գինը մեկ բարելի դիմաց թանկացել է մինչև 74,61 դոլար Սերժ Սարգսյանին Նիկոլին բերելու մեջ մեղադրում են հրապարակում շամպայն խմողները. Աննա Մկրտչյան Ջալալ Հարությունյանը դատապարտվեց ազատազրկման՝ 5,5 տարի ժամկետով Հնդկաստանի վարչապետը Փարիզում կհամանախագահի արհեստական բանականությանը նվիրված խորհրադաժողովը Վարչախումբը հուսահատ ճիգեր է գործադրում՝ ստիպելու մոռանալ Արցախը․ Դավիթ Սարգսյան Հրազդան գետից փրկարարները դուրս են բերել կնոջ մшրմին Ադրբեջանն Արցախում շարունակում է nչնչացնել բնակավայրեր և բնակելի թաղամասեր. հերթական թիրшխը դարձավ Հադրութի Մարիամաձոր գյուղը. Հայկական լեռնաշխարհի մշակութային ժառանգության օմբուդսմեն Մենք երիտասարդ թիմ ենք, շատ ծարավ ենք հաղթանակների. Ֆլիկ Դժվար երեկո էր, հիասթափեցնող. «Տոտենհեմ»-ի գլխավոր մարզիչը՝ «Լիվերպուլ»-ից կրած պարտության մասին Լոռու մարզի դատախազի դասային աստիճանն իջեցվել է Ռուսաստանը պատրաստ է Ուկրաինայի հարցով բանակցություններին․ Պեսկով Հայ դատի Ամերիկայի հանձնախումբն ԱՄՆ ղեկավարությանն Ադրբեջանին միջազգային պատասխանատվության ենթարկելու և Արցախի վերականգնման կոչ է արել Իրանը սպառնացել է ԱՄՆ-ին պատասխան գործողություններով Ռեժիմը Հայաստանը տանում է մասնատման․ Արմեն Մանվելյան Ֆասթ Բանկի 35-րդ մասնաճյուղը բացվեց Չարենցավանում Չեխիան դադարեցրել է ՌԴ քաղաքացիներին քաղաքացիություն տրամադրելը «Տերյանի հետ» խորագրով միջոցառումների շարք կլինիԱդրբեջանը միտումնավոր սրում է ՌԴ հետ հարաբերությունները Փաշինյանի ամերիկյան այցի անփառունակ ավարտը Միանգամից երկու նոր առաջարկ Կոնվերս Բանկի Mastercard քարտապաններին ԶՊՄԿ-ն արձագանքում է վնասի մասին հարցմանը Էստոնիայում վեց տարում արևային էներգիայի արտադրությունն աճել է 77 անգամ Ընկերությունը ձեռնարկելու է բոլոր օրինական միջոցները իր աշխատակիցների, արտադրական օբյեկտների և գույքի պաշտպանության համար. ԶՊՄԿ Վերջին օրերին Խրիմյան Հայրիկին ծաղրող Փաշինյանը իր մեկշաբաթյա այցը ԱՄՆ ամփոփում է դատարկությամ. Մենուա ՍողոմոնյանՀայաստանի թուրքացման պլանը շատ հստակ է՝ սկզբից հասնել Սյունիքով միջանցքի տրամադրման, հետո պոկել ամբողջ Սյունիքը․ «ՀայաՔվե» Ադրբեջանն առաջ է տանում թուրքական շահերը Կենտրոնական Ասիայում և Կովկասում․ Զատուլին ԱՄՆ-ն դադարեցնում է ամերիկյան մի շարք խոշոր լրատվամիջոցների վճարումները Ստրադիվարիուսի պատրաստած ջութակը կարող է դառնալ երբևէ աճուրդում վաճառված ամենաթանկ երաժշտական ​​գործիքը Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանի մասնակցությամբ Ծիծեռնակաբերդի միջադեպի գործով նոր մեղադրյալներ կան (տեսանյութ)ԱՄՆ դեսպանատունը, USAID-ը գործել են ժողովրդի և վրացական պետության դեմ. Կոբախիձե «Ինձ համար Արցախից ժամանած կանայք ուժի ցուցանիշ են, երբ ցավի մեջ անցնելուց հետո կարողանում են լինել խնամված». Լուիզա Ներսիսյան Հայաստանն ու Ռուսաստանը Վերին Լարսով բեռնատարների անցումն արագացնելու փորձնական ծրագիր կիրականացնեն Կոնգոյում բանտից փախած տղամարդիկ բռնաբարել և ողջ-ողջ այրել են ավելի քան 160 կնոջ. BBC Իջևանում ապօրինի ծառահատման դեպք է բացահայտվել Մադրիդի «Ռեալ»-ի նախկին պաշտպանը հայտարարել է կարիերան ավարտելու մասին Ֆրանսիական Mirage 2000 առաջին կործանիչները ժամանել են Ուկրաինա ՀԱՊԿ անդամ երկրների խորհրդարանների հանձնաժողովների ղեկավարների խորհրդակցությանը ՀՀ-ն չի մասնակցելու ԱՄՆ դեսպանատունը, USAID-ը գործել են ժողովրդի և վրացական պետության դեմ. Կոբախիձե Տեսանյութ. Կառավարության հետքայլերը և «Հայաստանը ես եմ» նախաձեռնության հետագա անելիքները Մեր երկրի ներքին գործերին բացահայտորեն միջամտում են․ Ավետիք Չալաբյան Fitch-ը վերահաստատել է Ակբա բանկին շնորհած «BB-» վարկանիշը Ֆասթ Բանկը միացել է «Սահմանամերձ և առանձին բնակավայրերում բնակապահովության» պետական աջակցության ծրագրին