2025-ին առանց մաքսատուրքի հնարավոր կլինի ներմուծել 8, 000 էլեկտրական մեքենա
ՏնտեսությունԿառավարությունը նախատեսում է 2025 թվականին 8000 հազար էլեկտրաշարժիչով շարժիչային տրանսպորտային միջոցների ներմուծման համար սահմանել Նախագիծը հրապարակվել է «e-draft» իրավական ակտերի կայքում։
Նախագծով նախատեսվում է 8,000 էլեկտրաշարժիչով տրանսպորտային միջոցի ներմուծում առանց մաքսատուրքի՝ 5,000 միավոր տրանսպորտային միջոցների ներմուծման արտոնություն կտրվի ֆիզիկական անձանց, անհատ ձեռնարկատերերին և իրավաբանական անձանց, որոնք ավտոարտադրողի հետ դիլերական պայմանագիր չունեն, 3,000 միավոր տրանսպորտային միջոցների ներմուծման արտոնություն կտրվի այն կազմակերպություններին, որոնք ունեն ավտոարտադրողի հետ դիլերական պայմանագիր և երաշխավորում են տեխնիկական սպասարկում։ Շահառուները չեն կարող օգտվել միաժամանակ երկու տեսակի արտոնություններից։
Նախագիծը նախատեսում է արտոնությունները կիրառել 2025 թվականի հունվարի 1-ից մինչև տարեվերջ։