Օռլանդոյի թանգարանում տեղադրվել է Մեսսիի մոմե արձանը
Սպորտ«Ինտեր Մայամիի» և Արգենտինայի ընտրանու հարձակվող Լիոնել Մեսսիի մոմե արձանը հայտնվել է Օռլանդոյի Մադամ Տյուսոյի թանգարանում։
Թանգարանի մամուլի ծառայությունը կարճ տեսանյութով ցույց է տվել, թե ինչ տեսք ունի արձանը։
Ժպտացող Մեսսին պատկերված է «Ինտեր Մայամիի» մարզաշապիկով, ձեռքերն ուղղած վերև:
«Մեսսին, որին հաճախ անվանում են բոլոր ժամանակների մեծագույն ֆուտբոլիստներից մեկը, անմահացվել է Մադամ Տյուսոյի թանգարանում մյուս սպորտային արձանների կողքին:
Նա հպարտորեն ներկայացված է «Ինտեր Մայամիի» մարզաշապիկով, մարմնավորելով այն ոգին և կրքը, որոնք նա բերում է խաղադաշտ: Մեսսին պատկերված է գոլը տոնելու պահին՝ մատնացույց անելով երկինք», - նշված է թանգարանի կայքում։