Երևան, 09.Հուլիս.2025,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Հաշվի առնելով Կարապետյանի հարաբերությունները Սերժ Սարգսյանի հետ` հնարավորություն կա. Աբրահամյան Քննչական կոմիտեն՝ ՊՆ զորավարժադաշտի պայթյունի մասին․ մանրամասներ ՀՀ մարզերի և Երևանի մի քանի հասցեներում գազ չի լինի․ հուլիսի 9-11-ը Մեր եկեղեցին՝ հունիսի 27-ից հետո. Վահե Հովհաննիսյան ՊՆ զորամասում պայթյունից 8 վիրավոր կա․վարժական հավաքի մասնակիցներ են Թրամփը խոսել է ՀԱՄԱՍ-ի նպատակների մասին Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը խախտող շինծու հասկացությունները չեն համապատասխանում Իրանի դիրքորոշմանը. դեսպան «Հայաքվեն» պահանջում է քրեական գործ հարուցել ՔՊ-ի կողմից եկեղեցու դեմ հանցագործությունների փաստերի հիման վրա «Ռուսաստանն այնքան թույլ չէ, որքան օրինակ գրում է CNN-ը, իսկ Ադրբեջանն էլ այնքան հզոր չէ, որքան ասում են ռեստորաններում». «Փաստ» «Բարի էր, բոլորին ձեռք մեկնող, աշխույժ, Սերժին բոլորն են սիրում». սերժանտ Սերժ Հակոբքեխվյանն անմահացել է հոկտեմբերի 1-ին Հադրութում. «Փաստ»


«Արցախի համերն ու հուշերն իմ գլխում են, այդ ամենը ուզում եմ վերածել ֆիլմի». Ջիվան Ավետիսյանը՝ «2020-ի հրեշտակները» ֆիլմի, Խաչմաչում ապրած մանկության և հոր հետ զրույցների մասին

Lifestyle

Ավելի քան մեկ տասնամյակ կինոռեժիսոր Ջիվան Ավետիսյանը կինոարվեստի միջոցով պատմում է Արցախի, ժողովրդի անցած փորձությունների և իր հայրենի հողում մարդու ապրելու արդար իրավունքի մասին։ «Ֆիլմերի միջոցով իրականությունը պատմելը իմ ուժն է և այս կյանքում իմ կոչումը»,- ասում է ռեժիսորը։

«2020-ի հրեշտակները» ֆիլմի գաղափարը ծնվեց մարտի դաշտում, երբ Ջիվանը տեսավ բժիշկների խիիզախումն ու անհավանական քայլերը:

Պատերազմի ժամանակ հասկացա, որ որպես կինոռեժիսոր չեմ կարող այս թեման շրջանցել

««2020-ի հրեշտակները» Ֆիլմի միտքը ծնվել է պատերազմի ժամանակ, երբ  Արցախի Հանրապետության  տարբեր հատվածներում տեսել եմ բուժաշխատողների կատարված աշխատանքը: Դա իսկապես աննկարագրելի ազդեցություն է թողել ինձ վրա, որովհետև յուրաքանչյուրը գնացել է սխրագործության, անձնազոհության: Եվ հենց պատերազմի ժամանակ էր, որ հասկացա, ես՝ որպես կինոռեժիսոր չեմ կարող սա շրջանցել։

Իսկապես իմ տեսածով ու զգացածով հրեշտակներ էին բժիշկները պատերազմի ժամանակ»,- Tert.am Life-ի հետ զրույցում պատմեց Ջիվան Ավետիսյանն, ով պատերազմից անմիջապես հետո սկսեց հանդիպել բժիշկների հետ ու հավաքագրել իրական պատմությունները։  

Ռեժիսորը կարծում է, որ ոչ միայն 2020 թվականի, այլ ընդհանրապես բոլոր պատերազմների մասնակից յուրաքանչյուր անձ մեր երկրում ավելի շատ պետք է արժանանար գնահատանքի:

«Պատահական չէ, որ օգտագործում եմ անձնազոհություն, խիզախել, խելահեղության գնալ բառերը: Նրանք կյանքեր փրկելու համար գնացել են անհավանականին:

Կուզեի, որ պատերազմի մասնակից նահատակների ընտանիքները շատ ավելի կարևորված լինեին մեր հասարակության մեջ: Դա այն չէ, որ կենացների ժամանակ հիշենք, տոնից տոն հիշենք, դա այն չէ, որ տարբեր առիթներով կարող ենք մեր խոսքը գեղեցկացնելու համար մեջբերել կամ հիշատակել»,- անկեղծացավ ռեժիսորը:

Ջիվանի կարծիքով՝ հայկական կինեմատոգրաֆը բաց է թողել շատ կարևոր դրվագներ ու անձանց:

«90-ականներին ևս բժիշկներն անհավանականն են արել: Մենք փաստացի չունենք նման մի ֆիլմ, որը 90-ականների մասնակից հայ բժիշկների մասին պատմի:

Ի վերջո անհրաժեշտությունը կա, և առաջին հերթին մեզ համար, մեր երեխաների համար, միջազգային հանրությանը պատմելու համար»,- նշում է կինոռեժիսորը:

«Վերածնվածը» չհասցրեցինք նկարել Արցախում...

Արցախը կորցնելուց առաջ ռեժիսորն արդեն սկսել էր նկարահանել «Վերապրածը» ֆիլմը, որի նկարահանումներն այդպես էլ Արցախում չիրականացան:

«Արդեն մի տեսակ բեկում կա, որովհետև Արցախում չկարողացանք նկարել։

Դժվար է հավաքել ուժերն ու շարունակել, բայց, եթե ես չէ՝ ապա ո՞վ...

Իմ մեջ այս ամենը վերջը չէ, ես հավատում եմ և իմ ամբողջ գործունեությունը փորձում եմ ծառայեցնել հենց այդ պայքարին։

Գիտեմ, շատ բարդ է։ Ամեն օր ես արթնանում եմ մեծ, ծանր հոգսերի բեռի տակ, օր-օրի ավելի շատացող, դժվարին, բայց դա ինձ չի ընկրկում, որ ես կանգ առնեմ։

Չէ՞ որ մենք ունենք ոչ միայն պարտավորության զգացում մեր նահատակների առջև, այլ նաև պատասխանատվության զգացում՝ ապագայի, մեր երեխաների առջև»,- նշում է Ջիվան Ավետիսյանն, ում համոզմամբ՝ ռեալ գործողություններ են պետք:

«Ամեն օր՝ առավոտյան 8:30-ին աշխատանքը սկսելով, մինչև ուշ գիշեր փորձում եմ իմ արվեստի շնորհիվ ինչ-որ բան բեկել: Չասեմ՝ փորձում եմ շեղել մեր ազգի պատմական ճակատագիրը, բայց փորձում եմ գոնե իմ չլռելով ինչ-որ բան անել: Եվ հենց նպատակն ու այն հիշողությունը, որ կա իմ մեջ, ուժ է տալիս»,- ասում է նա:

Հայրս լուսահոգի է, Ստեփանակերտի թատրոնը գերևարված է, շատ մարդիկ այլևս չկան...

Ջիվան Ավետիսյանի մանկությունն անցել է Արցախի Խաչմաչ գյուղում:

Շատ դրվագներ կան, որ չի մոռանա երբեք:

«Դրանք ամեն օր ինձ հետ են: Դա հիմնականում կապված է հորս հետ, մեր գյուղի՝ իմ պապական Խաչմաչի հետ։ Ես պատանի էի, երբ աշխարհը սկսում էի ընկալել: Հորս հետ զրույցները, տարբեր աշխատանքներ՝ գյուղի դաշտերում, տանը, այգում և ամեն մի քարի, թփի հիշողությունները...

ամեն ինչ ինձ հետ է: Շատ լավ եմ հիշում այն համերը, որ կապված են մեր գյուղի տան հետ՝ մուրաբաների, դոշաբի կամ հասած սև թթի համը:

Հիշում եմ այն բացվող հորիզոնը մեր գյուղի տան պատշգամբից, գրմռացող վառարանը, աղբյուր տանող ճանապարհը, զրույցները հորս հետ։

Իմ մանկությունն ու պատանեկությունն անցել է Ստեփանակերտի դրամատիկական թատրոնում։ Ես դեռ անչափահաս էի ու թատրոնի երևելի դերասանների հետ աշխատանքը, այդ միջավայրում գտնվելը, ինձ շատ բան են տվել, ազդել իմ ստեղծագործական կյանքի և ընդհանրապես իմ մարդ ձևավորման վրա։

Հայրս լուսահոգի է, Ստեփանակերտի թատրոնը գերևարված է, շատ մարդիկ չկան, շատերն աշխարհով մեկ սփռված են, բայց այդ հիշողություններն իմ գլխում կան...

Այդ ամենը ես ուզում եմ վերածել ֆիլմի, էկրանավորել, խոսել, աղաղակել»,- անկեղծանում է կինոռեժիսորը:

Ֆիլմին  շատ անհրաժեշտ է պետության աջակցությունը

«Աստված առաջ, եթե կարողանանք ամեն բան ճիշտ ժամանակին իրականացնել, հաջորդ տարի կսկսենք «2020-ի հրեշտակները» ֆիլմի նկարահանումները։

Հայաստանից ու արտերկրից փորձում ենք լավագույն դերասանական կազմն ապահովել: Նկարահանման հրապարակները դեռ ընտրում ենք, դերասանները հանդիպում են թե՛ ինձ հետ, թե՛ պատերազմի մասնակից բժիշկների հետ՝ լսելու նրանց պատմությունները: Բժիշկները սովորեցնում են այն հմտությունները, որոնք կիրառելու են ֆիլմի ժամանակ, նաև այցելում են հիվանդանոցներ, տեղում ծանոթանում»,- պատմում է Ջիվան Ավետիսյանը:

Նկարահանումները հիմնականում կլինեն Երևանում և Սյունիքում։

Ֆինանսական խնդիրները փորձում են բարեգործական տարբեր ճանապարհներով լուծել:

«Ուզում ենք ազնիվ ճանապարհներով գումարը գոյացնել: Մեր նախորդ ֆիլմերից վաճառված գումարը ևս ներդնում ենք: Եվրոպացի համարտադրողները նույնպես պատրաստ են նախագծի մասը կազմել, ինչպես նաև Ռե Արմենիա հարթակում հիմա ընթանում է արշավ:

Յուրաքանչյուր մարդ, եթե պատրաստ է, կարող է իր մասնակցությունն ունենալ: Շատ կարևոր դերակատարություն կունենա նաև ազգային կինոֆոնդը։

Ջիվան Ավետիսյանը շեշտում է՝ շատ կարևոր է, որ պետությունն աջակցի ֆիլմին:

«Որքան էլ, որ սա իմ նախաձեռնությունն է, բայց ես հավատում եմ, որ նաև պետության ցանկությունը պետք է լինի խոսել 2020 թվականի պատերազմի մասնակից բժիշկների մասին, կարևորել, արժևորել, ներկայացնել ու պատմել  պատերազմի մասին»,- նշում է նա:

Ռեժիսորը տեսարան առ տեսարան մտորում ու զգում է կերպարներին, նաև բժիշկների պատմություններն են ներազդում, որ ստեղծվեն ֆիլմի հերոսները:

«Մեծ թվով դերակատարներ կան, որոնք պատմությունն առաջ են տանում: Կարող ես պատերազմի դրաման մեկ անձի միջոցով ևս ցույց տալ, բայց այն զորաշարժը, այն հավաքական աշխատանքը, որ բժիշկներն արել են, մեկ անձով կամ մեկ տասնյակով հնարավոր չէ:

Տարբեր կողմերից՝ արտերկրից ու Հայաստանից բժիշկներն իրենց նետել են, թե՛ առաջնագիծ, թե Ստեփանակերտ:

Բավական մեծ է թիվը դերասանների, ես սիրում եմ դերասանների հետ աշխատել»,- ամփոփեց ռեժիսորն ու ցանկացավ ընդգծել, որ «2020-ի հրեշտակները» ֆիլմի ստեղծման համար չափազանց կարևոր է պետության աջակցությունն ու ֆիլմի համար տարբեր հարթակներից արվող արշավները:

Հաշվի առնելով Կարապետյանի հարաբերությունները Սերժ Սարգսյանի հետ` հնարավորություն կա. Աբրահամյան Ոսկե Ծիրան 2025-ի շրջանակներում կցուցադրվի «Անորա»-ն. Կարեն Կարագուլյանի և Վաչե Թովմասյանի մասնակցությամբ կկազմակերպվի ֆիլմի քննարկում Ջրհեղեղից մեկ տարի անց Ալավերդիում նույն վիճակն է. Ռոման Դավթյան Փորձառու օպերատոր Մհեր Հովսեփյանը հաջողությամբ շահագործում է հզոր հանքային CAT 60/40 ապարաբարձիչը Վերականգնվող աղբյուրները 2024 թվականին արտադրել են ԵՄ-ի էլեկտրաէներգիայի կեսը Ամեն ինչ անելու ենք, որ Փաշինյանը դատվի իր արարքների համար. Արամ Պետրոսյան Չփորձե´ք գրոհել եկեղեցու վրա, դուք դրա իրավունքը չունեք. Ավետիք Չալաբյան Քննչական կոմիտեն՝ ՊՆ զորավարժադաշտի պայթյունի մասին․ մանրամասներ «ՀայաՔվե» միավորումը տարածքային գրասենյակ բացեց Գեղարքունիքի մարզկենտրոն Գավառ քաղաքումՉի կարող Նիկոլ Փաշինյանը 2026-ին լինել` 3 միլիոն հայ չլինի. Նաիրի Սարգսյան Երիտասարդները Հանուն Զարգացման Հիմնադրամի փոխտնօրեններն ընդդիմադիր հայացքների պատճառով ազատվել են աշխատանքից Պատրաստվում են մեծ զիջումների, հիմա մեկուսացնում են դիմադրողներին. Աննա Գրիգորյան Կոնվերս Բանկը ներկայացնում է թարմացված՝ ավելի ընդգրկուն հնարավորություններով Converse Mobile հավելվածը Ինչ են պայմանավորվել Սյունիքի այսպես կոչված միջանցքով, որ կալանավորում են ընդդիմադիրներին.պատգամավոր Ոսկու գինը անկում է ապրում Գործող իշխանությունները պատրաստվում են գրոհել Վեհարանը ԱՄՆ-ը վստահ է հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման հարցում Գեղեցկություն, ուժ և նպատակ. Վիցցե Միսս տիտղոսին արժանացած հայուհիների հաղթանակի ճանապարհը Փաշինյանը ցանկանում է փակել ընդդիմադիր կուսակցությունները Աբու Դաբիում տեղի կունենա Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը ՀՀ մարզերի և Երևանի մի քանի հասցեներում գազ չի լինի․ հուլիսի 9-11-ը Մեր եկեղեցին՝ հունիսի 27-ից հետո. Վահե Հովհաննիսյան Գազայում Իսրայելի հարձակումների հետևանքով 24 ժամվա ընթացքում 95 մարդ է զոհվել Փյունիկի հայտացուցակը՝ ԿԼ-ի որակավորման առաջին փուլի համար ԵՄ-ն քննարկում է Ուկրաինային աջակցելու համար 100 միլիարդ եվրոյի հիմնադրամի ստեղծումը ՊՆ զորամասում պայթյունից 8 վիրավոր կա․վարժական հավաքի մասնակիցներ ենՊՆ զորավարժադաշտում պայթյունից տուժածների կյանքին վտանգ չի սպառնում. ՊՆ Անիծում եմ բոլոր նրանց, որոնք այս լույս առավոտ կամ երբևէ հանդգնությունը կունենան ներխուժելու Մայր Աթոռ. Հայր Ասողիկ Պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան-«Չկա» Հարուստ, թե աղքատ` բոլորը պիտի ծառայեն. քաղաքացիներ Ուկրաինայի զինված ուժերը գնդակոծել են Բելգորոդի մարզի Շեբեկինո բնակավայրը Մեր ժողովրդի աջակցությամբ մենք Հայաստանում սահմանադրական կարգը շուտով կվերականգնենք, և յուրաքանչյուր ոք կկանգնի արդարդատության առջև․ Ավետիք Չալաբյան Գտնվել են 11 միլիարդ ռուբլու գանձերով լցված փայտամածի մնացորդները Թրամփը խոսել է ՀԱՄԱՍ-ի նպատակների մասին Գոտկատեղի լայն շրջանագիծ ունեցող տարեց կանայք գտնվում են մահվան բարձր ռիսկի տակՇուրջ 600 կամավորների պարգևատրեցի և հայտնեցի խորին շնորհակալություն․ Մհեր Ավետիսյան«Կուկարտ-XVII» տիկնիկային և սինթետիկ թատրոնների միջազգային փառատոնում Խամաճիկների թատրոնն արժանացել է ոսկե մեդալիԱլեգրին՝ «Միլանի» գլխավոր նպատակի մասին Մակրոնը պետական այցով ժամանել է Մեծ Բրիտանիա Փաշինյանն ընդունել է Սևծովյան առևտրի և զարգացման բանկի կառավարիչների խորհրդի տարեկան հանդիպման մասնակիցներինԱմերիաբանկը` Tech Week Vanadzor-ի ֆինթեք գործընկեր «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի ծառայողները դատապարտյալի համար բերված սառնարանի թաքստոցից հայտնաբերել են մեծ քանակությամբ արգելված իրեր (տեսանյութ)Սոնա Ռուբենյանի և դստեր ֆոտոշարքը Ռուսաստանը բանակցությունների նոր փուլի ժամկետների է սպասում Ուկրաինայից. Պեսկով Գերմանիայի ԱԳՆ-ն բողոքի նոտա է հղել Չինաստանի դեսպանին` գերմանական ինքնաթիռի վրա լազերային hարձակման առնչությամբԱռաջարկներ, հաշվարկներ և տեղեկատվություն 2025 թվականի հարկային եկամուտների վերաբերյալ․ Հրայր ԿամենդատյանԹբիլիսիի քաղաքապետի պաշտոնում ընդդիմությունն առաջարկել է առաջադրել Վրաստանի նախկին նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի թեկնածությունը«Իգնայթ» ՍՊԸ-ն միանում է «Ծնվել եմ Արցախում» կրթական ծրագրինՀԷՑ-ի զավթումը պետության զավթման ճանապարհին հերթական քայլերից է. Արմեն ՄանվելյանԱԺ-ում այսօր տեղի ունեցածի առնչությամբ հատուկ ասելիք չկա էլ` ո´չ ՔՊ-ի պահվածքում նոր բան կար, ո´չ էլ նրանց գործողություններում. Աբրահամյան