Երևան, 17.Հունվար.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Խաղաղ մերձեցման լայնորեն գովազդված նախաձեռնությունները փաստացի փակուղի են մտել. «Փաստ» Եթե նրանք կոտրեն Իրանին, ապա կկտրեն Կովկասը Ռուսաստանից. «Փաստ» Ոչ միայն տարածքային կամ ռազմական մրցակցություն. «Փաստ» «Սարգիսս միշտ ասել է, որ տուն է գալու, ի՞նչ իմանար, թե ինչպես է գալու». Սարգիս Դանոյանն անմահացել է նոյեմբերի 9-ին «Մարտունի 2»-ում. «Փաստ» Հանրային քննարկման է ներկայացվել մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի կազմակերպման ազգային ծրագիրը. «Փաստ» Ամբոխը, արևը և լուռ քաղաքը. ո՞ւմ և ինչո՞ւ է Եկեղեցին «խանգարում». «Փաստ» «Ինչպես որևէ մեկը Հայաստանի այսօրվա իշխանությունների կարծիքը հաշվի չի առնում, այնպես էլ հաշվի չի առնելու հետագայում». «Փաստ» Թևքերը քշտած՝ պարգևավճարվել է, որ պարգևավճարվում են. «Փաստ» Կոռուպցիան վերադարձե՞լ է ՊԵԿ. «Փաստ» Թունավորվել են ոչ թե սննդից, այլ... շմոլ գազից. «Փաստ»


Երկերեսանիության բարոյազուրկ պատկերը. «Փաստ»

Քաղաքական

«Փաստ» օրաթերթը գրում է.

Արդեն մի քանի օր է, ինչ Վրաստանում շարունակվում են փողոցային բախումներն ու անկարգությունների հրահրումները: Ինչպես հայտնի է, արևմտամետները, ժամկետն սպառող նախագահ Զուրաբիշվիլու գլխավորությամբ, ուժային բախման ու ընդհարումների են ելել գործող իշխանության դեմ: Ցուցարարները դյուրավառ հեղուկով շշեր են նետում ոստիկանության ուժերի վրա, հրավառության խոշոր միջոցներ են գործածում, ապակողմնորոշող ճառագայթներ են կիրառում, փորձում են շենքեր հրդեհել և այլն: Ոստիկանությունն էլ կիրառում է ջրցան մեքենաներ, արցունքաբեր գազ, դիմում է ձերբակալությունների: Թե ինչ է ուզում Եվրամիության դրոշներով Թբիլիսիի կենտրոնական փողոցները զանգվածային անկարգությունների ու հրկիզումների վայրի վերածած ընդդիմությունը, որը բացահայտ կառավարվում է արևմտյան ազդեցության կենտրոնների կողմից, պարզ է:

Պարզ է նաև, թե ինչ դիրքավորում ունի Վրաստանի իշխանությունը: Սրանք արտաքուստ զուտ ներվրացական խնդիրներն են: Բայց նախ՝ իրականում վաղուց է այդ ամենը դուրս եկել ներվրացական հարթությունից, երկրորդ՝ այս պարագայում ոչ պակաս հետաքրքիր է դիտարկել տեղի ունեցողի հետ կապված նույն Եվրամիության, արևմտյան կառույցների, նաև՝ առանցքային լրատվամիջոցների, առավել ևս՝ մեր «հայրենական արևմտամետների» հրապարակային դրսևորումները: Նույնիսկ կարելի է շրջանցել այն, որ արևմտյան ամենատարբեր գործիչներ միանգամայն անթաքույց, նույնիսկ ցուցադրաբար միջամտում են Վրաստանի ներքին գործերին, եթե չասենք՝ հրահրում են փողոցային անկարգություններ, խրախուսում են դրանք, պարզ ասած՝ «շիրա են տալիս»:

Առանցքայինն ու նրանց բոլորի բարոյազուրկ նկարագիրը բացահայտողն այլ բան է: Տեսեք, նույն Եվրամիությունը իր բազում պաշտոնական ու բարձր ներկայացուցիչներով, նույն արևմտյան կառույցներն ու արևմտյան երկրների դեսպանները, այսպես ասած՝ «միջազգային հանրությունը» հիմա միաբերան դատապարտում են Վրաստանի իշխանություններին, ոստիկանությանը և խրախուսում են զանգվածային անկարգությունների մասնակիցներին, այսպես ասած՝ ցուցարարներին, եթե կուզեք՝ փողոցային ապստամբներին: Բայց բացարձակապես այդ նույն եվրո-գործիչները, Եվրամիության ներկայացուցիչները, ԱՄՆ-ի ու արևմտյան այլ երկրների դեսպանները ո՛չ մի անգամ ծպտուն իսկ չեն հանել բոլոր այն դեպքերում, երբ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը, փաշինյանական ոստիկանությունը, ի դեպ, ֆինանսապես արևմտյան «բարեփոխումների» ենթարկված, Երևանի փողոցներում գազանաբար հարձակվում էր խաղաղ ցուցարարների, կանանց ու երեխաների, ծերերի ու հաշմանդամ մարդկանց վրա:

Ոչ մի անգամ որևէ արևմտյան դեսպանատուն ո՛չ մի անգամ ծպտուն չի հանել, երբ փաշինյանական ոստիկանությունը անհամաչափ ուժ է կիրառել, անադեկվատ ու անհիմն բռնությունների դիմել խաղաղ ցուցարարների, պատերազմում զոհվածների ծնողների նկատմամբ: Նրանց լռել ու ծպտուն չեն հանել, երբ այս տարվա հունիսի 12ին ոստիկանությունը խաղաղ ցուրարարների նկատմամբ զանգվածաբար կիրառեց «Զարյա-3» տեսակի լուսաձայնաբեկորային նռնակներ, որոնք նախատեսված են ոչ թե ցույցեր ցրելու, այլ հակաահաբեկչական գործողություններ իրականացնելու համար: Դրա հետևանքով ավելի քան 100 ցուցարար վիրավորվեց, իսկ մեկ քաղաքացի հաշմվեց: Դրանից հետո միայն ԱՄՆ դեսպանատունը հայտարարություն արեց՝ մեղադրելով... խաղաղ, անզեն ցուցարարներին ու փաստացի արդարացնելով ոստիկաններին, որոնք բզկտում էին ցուցարարներին, այդ թվում՝ կանանց, երեխաներին ու ծերերին:

Ընդ որում, կարևոր է արձանագրել, որ Հայաստանում տեղի են ունեցել բացառապես խաղաղ ցույցեր, առանց զենքի հավաքներ, բողոքի երթեր, պիկետներ, ակցիաներ: Իսկ Վրաստանում, ընդդիմության գլխավորությամբ, «ցուցարարները» բացահայտ բռնի գործողություններ են իրականացնում, հրավառության նյութերով հարձակվում են ոստիկանական ուժերի րա, հրկիզում են խորհրդարանի շենքը և այլն, և այլն: Այդ ինչպե՞ս է լինում, որ նույն Արևմուտքը, նույն արևմտյան գործիչները, դեսպանները, նույն «արևմտամետները» Վրաստանի դեպքում դա որակում են որպես «ազատության համար պայքար», իսկ Հայաստանի դեպքում՝ խրախուսում են ոստիկանությանը: Վրաստանի դեպքում սաստում են ոստիկանությանը և իշխանություններին, Հայաստանի դեպքում ցուցարարներին են մեղադրում: Կամ՝ մեր «տեղական» գրանտային «արևմտամետների» մի մասը երեկ ոգևորված «ճռվողում» էր սոցցանցերում, թե՝ «վրաց եկեղեցին միացավ ցուցարարներին...»:

Ըստ որում, այն դեպքում, երբ վրաց եկեղեցին ուղղակի իշխանություններին ու ցուցարարներին երկուստեք զսպվածության էր կոչել: Այնինչ նույն այդ մարդիկ միաբերան աղմկում ու ամենակեղտոտ արտահայտություններ էին անում Հայ Առաքելական եկեղեցու հասցեին, երբ Հայաստանում ժողովրդի բողոքի ալիքը գլխավորեց հոգևորական գործիչ: Իսկ հիմա... ողջունում են վրաց եկեղեցու՝ իբր ցուցարարներին միանալը: Սրանք միայն մի քանի օրինակներն են: Իսկ այդպիսի օրինակները քիչ չեն. դրանք ամենօրյա ռեժիմով գալիս են ապացուցելու, թե որքան երկդիմի են «միջազգային հանրության» «արժեքները»: Իրենց շահերը սպասարկողները միշտ ճիշտ են, թեկուզ և որևէ երկիր հողին հավասարեցնեն...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

«ՀայաՔվեն» նախաձեռնել է կենսաթոշակների՝ 50% ավելացման ծրագիր․ Դավիթ Հակոբյան Հայաստանը Ադրբեջանի, Թուրքիայի ու այլ գործոնների ճնշման ներքո անընդհատ քննարկում է ատոմակայանը փակելու հարցը. ՄարուքյանՍննդատեսակ, որ երբեմն ոսկուց թանկ է. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (17 ՀՈՒՆՎԱՐԻ).Տանկեր-ինքնաթիռի և կործանիչի բախում, խոշոր երկրաշարժ, հրաբխի ժայթքում. «Փաստ»Անհրաժեշտություն է վերականգնել 10-ամյա կրթական համակարգը. Մհեր ԱվետիսյանԱհաբեկչական մշակույթը տարածվում է, արժանավոր մասնագետները՝ հեռացվում աշխատանքից․ Հովհաննես ԻշխանյանԽաղաղ մերձեցման լայնորեն գովազդված նախաձեռնությունները փաստացի փակուղի են մտել. «Փաստ»ԶՊՄԿ գլխավոր տնօրենը ներկայացնում է կազմակերպության արդիականացման հեռանկարըՀայ պաշտոնյա, Դուք ստացել եք պարգևավճար, որը հավասար է շարքային թոշակառուի 25 տարվա եկամտին. Հրայր Կամենդատյան«Հայաքվե»-ն դարձել է «ՄԵՆՔ ԿԱ՛ՆՔ» խորագրով ՀամաԱրցախյան կրթամշակույթային միջոցառման հովանավորներից մեկըԵթե նրանք կոտրեն Իրանին, ապա կկտրեն Կովկասը Ռուսաստանից. «Փաստ»«Ազատություն քաղբանտարկյալ Խաչիկ Գալստյանին». իրազեկման ակցիա՝ Երևանում Ոչ միայն տարածքային կամ ռազմական մրցակցություն. «Փաստ»«Սարգիսս միշտ ասել է, որ տուն է գալու, ի՞նչ իմանար, թե ինչպես է գալու». Սարգիս Դանոյանն անմահացել է նոյեմբերի 9-ին «Մարտունի 2»-ում. «Փաստ» Սամվել Կարապետյանի հրապարակային խոսքի սահմանափակումը վերացվեց. Արամ ՎարդևանյանՍամվել Կարապետյանը վաղը տանը կլինի. Նարեկ ԿարապետյանՀանրային քննարկման է ներկայացվել մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի կազմակերպման ազգային ծրագիրը. «Փաստ»Շրջանակային համաձայնություն, որը սահմանափակում է Հայաստանի ինքնիշխանությունըԵկեղեցու դեմ ճնշման քաղաքականությունը և պետական ձախողումների քողարկումըԱմբոխը, արևը և լուռ քաղաքը. ո՞ւմ և ինչո՞ւ է Եկեղեցին «խանգարում». «Փաստ»Ոչնչի հասնել դուք չեք կարող. «Փաստ»«Ինչպես որևէ մեկը Հայաստանի այսօրվա իշխանությունների կարծիքը հաշվի չի առնում, այնպես էլ հաշվի չի առնելու հետագայում». «Փաստ»Թևքերը քշտած՝ պարգևավճարվել է, որ պարգևավճարվում են. «Փաստ»Արտաքին «խաղացողներն» արդեն անթաքույց են խառնվում Հայաստանի ներքին գործերին. «Փաստ»Կոռուպցիան վերադարձե՞լ է ՊԵԿ. «Փաստ»Թունավորվել են ոչ թե սննդից, այլ... շմոլ գազից. «Փաստ»Տարիներով խախտում՝ զրո վարույթ. ինչո՞ւ Հակակոռուպցիոն կոմիտեն «չի տեսնում» ակնհայտը. «Փաստ»Արդեն 7 ժամից ավել է` դատարանը քննում է Սամվել Կարապետյանի նկատմամբ կալանքը՝ որպես խափանման միջոց կիրառելու մասին միջնորդությունը․ «Մեր ձևով»Ինդոնեզիայում Սեմերու հրաբխի արտանետած մոխրի բարձրությունը հասել է 4,5 կիլոմետրի 16-ամյա Թուփաք Շաքուրի հազվագյուտ աուդիոձայնագրությունը աճուրդի է հանվել Կրեմլը դրական է գնահատել Հռոմից, Փարիզից և Բեռլինից Մոսկվայի հետ երկխոսության վերաբերյալ ազդանշանները. Կրեմլի խոսնակՊԵԿ-ի 3 պաշտոնյա և ևս 1 անձ կալանավորվել են. ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե Ուիթքոֆն Իրանի հարցում դիվանագիտական լուծման համար 4 խնդիր է առաջադրել Հակաեկեղեցական արշավը ձախողված է․ Ավետիք ՉալաբյանՉենք հանդուրժելու ադրբեջանական ներկայությունը Հայաստանում․ Անահիտ ՊատատյանՊԵԿ-ը բացահայտել է կեղծ, անհայտ արտադրողներից ձեռքբերված ստվերում շրջանառվող օղիների և ծխախոտային արտադրանքի դեպքեր«Շուտով ձեզ պիտի ներկայացնեմ հագուստի իմ բրենդը». Արմինկա ԵԱՏՄ-ն և Ռուսաստանը՝ Հայաստանի տնտեսության առանցքում․ թվեր, շուկաներ և կախվածություններ Կասեցվել է «Սոֆյա Կաթ»-ի թթվասերի արտադրությունը Վայ այն ընդդիմադիր ուժին, որը դեմ կգնա ընտրություններում մեկ միասնական բևեռով հանդես գալու ժողովրդի պահանջին․ Էդմոն ՄարուքյանՆոբելյան մրցանակը չի կարող չեղյալ հայտարարվել, կիսվել կամ փոխանցվել ուրիշներին. Նորվեգիայի Նոբելյան կոմիտեԱրարատԲանկը «4090 Բարեգործական» հիմնադրամի գործունեության ամփոփիչ միջոցառման գլխավոր հովանավորն է UFC-ի նախագահը խոսել է Արման Ծառուկյանի ապագայի մասին Տավուշի մարզի պարեկները հիվանդանոցից կատարված գողության դեպք են բացահայտել Ոչ ոք չի՛ լռեցնի հայի ձայնը․ «Մեր ձևով» Ուկրաինան երբեք չի եղել և չի լինի խաղաղության խոչընդոտ. Զելենսկին՝ Թրամփին Այն ամենը, ինչ կարելի է իմանալ Արևմտյան ցինիզմի և լկտի քաղաքականության մասին․ Մհեր ԱվետիսյանԴատախազը հետ է վերցրել Սամվել Կարապետյանի տնային կալանքի միջնորդությունը և մուտքագրվել է կալանքի միջնորդություն. Վարդևանյան ԶՈՒ պահեստազորի փոխգնդապետը հող հանձնելու, Սև լճի, Կիրանցի մասին․ ՀՃԿ անդամ Նառա Գևորգյան Նիկոլ Փաշինյանը ընտրությունների գնալու ժամանակ չունի օրակարգ, չունի առաջարկ․ Նաիրի Սարգսյան