Երևան, 24.Հունիս.2025,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ովքե՞ր են «նիկոլականները». «Փաստ» ՏԿԵ նախարարությունը ցանկանում է բացառել ճանապարհներին ոչ պատշաճ տեսքի գովազդային վահանակների առկայությունը. «Փաստ» Սամվել Կարապետյանն ազատ կարձակվի իր 60-ամյակի օ՞րը. հրահանգված է ամեն կերպ նրան վարկաբեկելու միջոցներ գտնել. «Փաստ» Ռուսաստանի կոշտ զգուշացումը. ի՞նչ է նշանակում այս ամենը. «Փաստ» Ի՞նչ երաշխիքներ կարող է տալ Նիկոլ Փաշինյանը. «Փաստ» Կիևը պետք է ճանաչի չորս նոր շրջաններում անցկացված հանրաքվեների արդյունքները. Պուտին Էրդողանը կրկին Նեթանյահուին համեմատել է Հիտլերի հետ Թուրքիա իմ այցից չպետք է չափազանցված սպասելիքներ ունենանք. Փաշինյան Ինչի՞ համար է ստեղծվել ՄԱԿ-ը, և ինչո՞ւ այն արդյունավետորեն չի գործում. «Փաստ» 12-ամյա հայուհին առաջին հորիզոնականն է զբաղեցրել «Golden Time Talent» միջազգային մրցույթում. «Փաստ»


Փաշինյանը մտափոխվել է, ինչի՞ց է նա վախենում. «Փաստ»

Վերլուծական

«Փաստ» օրաթերթը գրում է.

news.ru-ն «Փաշինյանը մտափոխվել է ՀԱՊԿ-ից դուրս գալ և Ռուսաստանի Դաշնության հետ կապերը խզել. ինչի՞ց է վախենում Հայաստանի վարչապետը» վերնագրով հոդվածում գրում է, որ Երևանը հայտարարել է, որ դեմ չէ ՀԱՊԿ գագաթաժողովներում համաձայնեցված փաստաթղթերի ընդունմանը, թեև հայկական պատվիրակությունը չի մասնակցում միջոցառումներին: Մոսկվան հարգում է Երևանի անկախ կուրսը և, միևնույն ժամանակ, հայտարարում, որ այդ երկիրը մնում է ՀԱՊԿ-ի լիիրավ անդամ՝ պահպանելով «բոլոր համապատասխան իրավունքներն ու պարտականությունները»։ Հիշեցնենք, որ ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը դժգոհել էր, որ «ՀԱՊԿ-ը սպառնալիքներ է ստեղծում Հայաստանի անվտանգության, նրա ապագա գոյության և ինքնիշխանության համար»:

Կազմակերպության երկու երկիր օգնել է ոչ թե Հայաստանին, այլ Ադրբեջանին 2020 թվականին Ղարաբաղում պատերազմի ժամանակ, պնդել էր նա, բայց չէր բարձրաձայնել այդ երկրների անունները: Թվում է, թե ՀԱՊԿ-ի մյուս դաշնակիցները պետք է ուղղակիորեն հարցը դնեն՝ կա՛մ մասնակցում ես, կա՛մ չես մասնակցում, բայց Մոսկվայում հիանալի հասկանում են Հայաստանի վարչապետի սկսած խաղը, news.ru-ին տված հարցազրույցում ասել է Ռուսաստանի Դաշնության կառավարության Ֆինանսական համալսարանի դոցենտ Գևորգ Միրզայանը։ «Խաղի իմաստը պարզ է, Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական գործողությունների վերսկսումը չի կարելի բացառել։ Հիմա Փաշինյանը, կատարելով իր օտարերկրյա համակարգողների առաջադրանքները, հրաժարվում է հաշտություն կնքել Բաքվի հետ։ Նման կերպ Փաշինյանը փորձում է ինչ-որ կերպ անցնել հոսանքների արանքով հայկական հասարակական կարծիքի ֆոնին»,- ասել է նա:

Փորձագետի կարծիքով, Հայաստանի ղեկավարը կցանկանար դուրս գալ ՀԱՊԿ-ից և պատերազմ հրահրել իր հարևանի հետ, ինչի արդյունքում հնարավոր կլիներ Հայաստանը վերջնականապես վերածել «ամերիկյան խոշոր ռազմաբազայի», իսկ մյուս կողմից էլ՝ «պատերազմում կրած պարտության մեղքը գցել Ռուսաստանի վրա»: «Այդ տեսակետից Փաշինյանին շատ է պետք, որ Հայաստանը հեռացվի ՀԱՊԿ-ից։ Այդ ժամանակ Փաշինյանի բոլոր լրատվամիջոցները շատ պարզ կբացատրեն Ադրբեջանից կրած հերթական պարտությունը, այն է՝ Ռուսաստանը Հայաստանին դուրս հանեց ՀԱՊԿ-ից և դրանով իսկ զրկեց պաշտպանությունից։ Եվ անմիջապես կծագի ֆրանսիական, ամերիկյան կամ այլ պաշտպանություն ընդունելու հարցը»,- կարծում է փորձագետը։ Հիշեցնենք, որ, ըստ հունական լրատվամիջոցների (իրենց աղբյուրներին հղումով), Հունաստանը պայմանավորվել է Ֆրանսիայի հետ, որ Հայաստանին կփոխանցի ռուսական S-300, Tor-M1 և Osa-AKM հակաօդային պաշտպանության իր համակարգերը։

Աթենքի համար Երևանի ռազմական ներուժի հզորացումը ռազմավարական ընտրություն է, քանի որ ուժեղ Հայաստանը հակակշիռ կլինի Թուրքիային, որն էլ իր հերթին օգնում է Ադրբեջանին։ Հայաստանը արդիականացնում է իր բանակը ոչ միայն Հունաստանի օգնությամբ։ Այսպես, վերջերս աղբյուրները հայտնել են, որ Երևանը ստացել է հնդկական «Պինակա» բազմակի օգտագործման հրթիռային համակարգերի առաջին խմբաքանակը։ Հայաստանն անտեսում է ՀԱՊԿ-ում իր ռազմաքաղաքական դաշնակիցներին, բայց, միևնույն ժամանակ, զարգացնում է առևտուրը Մոսկվայի հետ, նշում են փորձագետները, և Նիկոլ Փաշինյանը վաղուց ունի նման երկիմաստ դիրքորոշում։ «Երևանում կարծում են, որ ՀԱՊԿ-ը չի կատարում Հայաստանի պաշտպանության իր գործառույթները, հետևաբար հրաժարվում են մասնակցել ՀԱՊԿ միջոցառումներին։

Բայց, միևնույն ժամանակ, նրանք հրաժարվում են լքել այդ կազմակերպությունը։ Փաշինյանը մե՛կ ասում է՝ դուրս ենք գալիս, մե՛կ էլ՝ ոչ: Արդյունքում նա հորինել է նոր բանաձև՝ «սառեցրել» է մասնակցությունը ՀԱՊԿ-ին»,- ասել է Միրզայանը։ Փորձագետը հիշեցրել է, որ ՀԱՊԿ կանոնադրական փաստաթղթերում նման ձևակերպում չկա: «Բայց Մոսկվան Փաշինյանի խաղերը չի խաղում, այլ ընդմիջում է վերցրել ու նայում է, թե որքանով կարող է Փաշինյանը լկտիանալ։ Ռուսաստանի ղեկավարությունը, ի պատիվ իրեն, մինչ այժմ իրեն շատ զգույշ է պահել»,- կարծում է քաղաքագետը։ Երևանը ձգտում է քաղաքականապես հեռու մնալ Ռուսաստանից, և դա ակնհայտ է ամեն ինչում, կարծում է անկախ ռազմական փորձագետ Ալեքսանդր Խրամչիխինը։

«Փաշինյանն ուզում է նույնիսկ մեր զենքը գնել ոչ թե մեզնից, այլ Հնդկաստանից կամ Հունաստանից: Ոչ մի նոր բան։ Դա նրա հին սկզբունքային դիրքորոշումն է։ Նույնիսկ տնտեսության հարցերը՝ որտե՞ղ և ինչքա՞ն գնել, ավելի թա՞նկ, թե՞ էժան, այլևս դեր չեն խաղում»,- news.ru-ի հետ զրույցում պարզաբանել է Խրամչիխինը։ Իսկ ՌԴ ԱԳՆ դիվանագիտական ակադեմիայի IAMP կենտրոնի ղեկավար Վադիմ Կոզյուլինը նշել է, որ վերջին ամիսներին Երևանը դադարեցրել է ՀԱՊԿ-ից դուրս գալու սպառնալիքներ հնչեցնել։ Նա չի բացառում, որ Փաշինյանի պահվածքի վրա ազդել է հարևան Վրաստանի արտաքին քաղաքականության մեջ ձևավորվող շրջադարձը, քանի որ այնտեղով է անցնում Հայաստանի և Եվրամիության միջև միակ ցամաքային ճանապարհը։ «Մոսկվայի և Թբիլիսիի միջև հարաբերությունների որոշակի ջերմացումը կարող է ազդել թե՛ Փաշինյանի հռետորաբանության և թե՛ գործողությունների վրա։

Չնայած իր ողջ «հակառուսականությանը», նա դեռևս պրագմատիկ քաղաքական գործիչ է: Նա պետք է հաշվի առնի այն, որ Հայաստանն աշխարհագրորեն հեռու է Ֆրանսիայից կամ ԱՄՆ-ից, բայց Ռուսաստանն ու Վրաստանը մոտ են։ Իհարկե, դա չէ Փաշինյանի գլխավոր մոտիվացիան, բայց նա որոշ չափով հաշվի է առնում ռուս-վրացական հարաբերությունների նոր միտումը»,news.ru-ին ասել է Կոզյուլինը։ Մոսկվան այս տարի ակնկալում է Երևանի հետ առևտրաշրջանառության ռեկորդային ցուցանիշի հասնել, ասել է Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը։ «Եթե խոսենք կոնկրետ թվերի մասին, ապա արդեն 2024 թվականի առաջին կիսամյակում Ռուսաստանի և Հայաստանի միջև ապրանքաշրջանառությունը գերազանցել է 8,3 միլիարդ դոլարի նշագիծը»,- նշել է դեսպանը։ Դիվանագետի խոսքով, նախապատրաստվում է նոր համատեղ տնտեսական նախագծերի մեկնարկ, որոնք կնպաստեն Հայաստանում արդյունաբերության զարգացմանը, նոր աշխատատեղերի ստեղծմանը և բյուջեի հարկային եկամուտների ավելացմանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ովքե՞ր են «նիկոլականները». «Փաստ»ՏԿԵ նախարարությունը ցանկանում է բացառել ճանապարհներին ոչ պատշաճ տեսքի գովազդային վահանակների առկայությունը. «Փաստ»Սամվել Կարապետյանն ազատ կարձակվի իր 60-ամյակի օ՞րը. հրահանգված է ամեն կերպ նրան վարկաբեկելու միջոցներ գտնել. «Փաստ»Ռուսաստանի կոշտ զգուշացումը. ի՞նչ է նշանակում այս ամենը. «Փաստ»Ի՞նչ երաշխիքներ կարող է տալ Նիկոլ Փաշինյանը. «Փաստ»Այսօր առավել քան երբևէ հայ առաքելական եկեղեցին ունի իր հետևորդների համախմբման և աջակցության կարիքը. Նաիրի ՍարգսյանԱրցախի հոգեբանների միության վերածնունդն ու առաջին հավաքը՝ «Հայաստան-Արցախ» ՀԵՄ գրասենյակում Կրծքով պաշտպանելու ենք Մայր Աթոռը. Արմեն ՄանվելյանՇրջանառության հարկն այսօր ահռելի մեծ է, մենք կնվազեցնենք. Հրայր ԿամենդատյանՍամվել Կարապետյանի տան բակից տարված մեքենաները դեռևս դուրս չեն բերվել տուգանային հրապարակից Սիրիայում ԱՄՆ ռազմաբազան հարձակման է ենթարկվել«Ոսկե ծիրան» 22-րդ միջազգային կինոփառատոնի պատվավոր հյուրն է Ամիր Նադերին Կրակոցներ՝ Գյումրիում. կասկածյալը հայտնի է քրեական պատմություններով Վարչապետն ընդունել է Վրաստանի ՆԳ նախարարին Ամերիաբանկի MyInvest հարթակն ուղիղ հասանելիություն է ստացել AMXTrader առևտրային համակարգին 22 տարի առաջ՝ Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնին, Բագրատ վարդապետ Գալստանյանը ձեռնադրվեց եպիսկոպոս Իսրայելը հարվածել է Իրանին՝ Ֆորդոյի ուրանի հարստացման կայան տանող ճանապարհներն արգելափակելու նպատակով ԶՊՄԿ-ն նոր գործընկերություն է սկսում Սյունիքի մարզպետարանի և «Դասավանդի՛ր, Հայաստան / Teach for Armenia» կրթական ծրագրի հետ «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման աջակցությամբ Ստեփանավան քաղաքում անցկացվեց MMI արևելյան մարտարվեստի 9-րդ միջազգային մրցույթը Լոռեցիները խիստ դժգոհ են սելավից կրած ավերածությունների դիմաց փոխհատուցումներից. Մենուա Սողոմոնյան Դեպի Մայր Աթոռ երթը նոր ցնցումներ է առաջացրել իշխանության մեջՌուսաստանի կոշտ զգուշացումը՝ ՀՀ իշխանություններինԻսլամական պետությունները չեն գնահատում Փաշինյանի շողոքորթություններըԵրեկ «ՀայաՔվեի» եվրոպական շրջագայության շրջանակներում ոչ պաշտոնական հանդիպում ունեցանք Ժիլբեր-Լյուկ Դեվինազի և Գևորգ Քեփենեկյանի հետ․ Չալաբյան Փառք Աստծո, եկեղեցին շատ ավելի բարձր է կանգնած, քան քաղաքականությունն է. Նաիրի Սարգսյան Ucom-ի աջակցությամբ Հայաստանում փորձարկվել է նոր EdPad կրթական պլանշետը Նավթի գները կտրուկ աճում են Արարատ Միրզոյանը մեկնում է Չինաստան Ավստրալիան կկառուցի աշխարհի ամենամեծ արևային էլեկտրակայանը Մեկը կար, որ գտնվում էր Թուրքիայում՝ հոր մոտ ու այդ ցնցումները բերել էին հիստերիայի․ Բագրատ Սրբազան Նավթի համաշխարհային գները բարձրացել են Իրանին ԱՄՆ-ի հարվածներից հետո Հաղորդավարուհի Անժելա Հարությունյանն ու ֆուտբոլիստ Էդուարդ Սպերցյանի եղբայրն ամուսնացել են Յուրաքանչյուր անձ, եթե 100% համոզված չէ իր արտահայտած մտքին կամ տարածած տեղեկության ճշմարտացիությանը, պարտավոր է ԼՌԵԼ․ Մհեր Ավետիսյան Երթևեկության կազմակերպման մեջ մի շարք փոփոխություններ են կատարվել. Հայկ ԿոստանյանՀունիսի 1-20-ը ՀՀ-ից ծիրանով բեռնված 366 բեռնատար հատել է ՌԴ մաքսային սահմանը. նախարար Պետության հանցավոր անգործությունը` փաստերով. «ՀայաՔվեն»` Լոռիում Իշխանությունների կողմից սանձազերծված հակաեկեղեցական արշավը լրջագույն սպառնալիք է ազգային մեր միաբանությանը. Գարեգին Բ Այստեղ ենք, պատրաստ ենք և կալանավորվել, և նահատակվել. Հայր Ասողիկ Հայաստանը միանում է Չարլի Չապլինի «Ոսկու տենդը» ֆիլմի 100-ամյակի նվիրված համաշխարհային ցուցադրությանըԻրանի միջուկային օբյեկտներից դուրս ճառագայթման մակարդակի աճ չի արձանագրվել. Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունԱՄՆ-ն hարվածել է Իրանի միջուկային օբյեկտներին. Թրամփը uպառնացել է «ավելի մեծ nղբերգnւթյամբ»Հանրապետության տարածքում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Կիևը պետք է ճանաչի չորս նոր շրջաններում անցկացված հանրաքվեների արդյունքները. ՊուտինԻրանն առաջին անգամ Իսրայելի դեմ օգտագործել է «Խեյբար Շեկան» բալիստիկ հրթիռ«Nissan»-ը վրաերթի է ենթարկել 3 անչափահաս երեխաներիԷրդողանը կրկին Նեթանյահուին համեմատել է Հիտլերի հետ Երբ Պուտինը խոսում է ռուս զինվորների դրած ոտքի մասին, նա բացի Ուկրաինայից նկատի ունի նաև Բելառուսը, Մոլդովան, Կովկասը. ԶելենսկիԱստրախանի մարզում արևային էներգիայի արտադրության մեջ միլիարդավոր ռուբլիներ կներդրվեն. կհայտնվի ևս մեկ արևային էլեկտրակայան Հորոսկոպ. ինչ կբերի Սատուրնը 2025-2028 թվականներին Նաիր Թիկնիզյանը պայմանագիր է կնքել «Ցրվենա Զվեզդայի» հետ