Երևան, 25.Հունիս.2025,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Խուզարկություններ են իրականացվում ՀՅԴ մի շարք անդամների բնակարաններում․ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմին Ուկրաինան մոտ ապագայում նոր ՀՕՊ զենքեր կստանա Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Գուժ Մանուկյանը Իրանից hրթիռներ են արձшկվել Իսրայելի տարածքի ուղղությամբ, հրամայել եմ արձագանքել hրադադարի խախտումներին. Իսրայել Կաց Հայտարարվում է Սարոյանի անվան կարճ պատմվածքի մրցանակ Հունիսի 1-23-ը ՀՀ-ից ծիրանով բեռնված 502 բեռնատար հատել է ՌԴ մաքսային սահմանը. Պապոյան ԼՂ-ից տեղահանվածների բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության ծրագրի ժամկետը երկարաձգվել է Թրամփը հայտարարել է «12-օրյա պատերազմի» ավարտի և Իսրայելի ու Իրանի միջև լիարժեք հրադադարի մասին Սպասել, որ սա կլինի շրջադարձային պահ, առնվազն միամտություն է. «Փաստ» Եկեղեցու վրա հարձակումը համարժեք է ազգային ինքնության վրա հարձակմանը. «Փաստ»


Արցախում ստեղծված գրավոր ժառանգության վերականգնման ու հանրայնացման համար կհատկացվի 74 հազար դոլար

Մշակույթ

Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտում այսօր տեղի է ունեցել ԱՄՆ դեսպանի մշակութային արժեքների պահպանության հիմնադրամի աջակցությամբ Մատենադարանում պահվող Լեռնային Ղարաբաղում ստեղծված գրավոր ժառանգության վերականգնմանն ու հանրայնացմանն ուղղված ծրագրի շնորհանդեսը։ Այս մասին հայտնել են ԿԳՄՍՆ-ից:

Միջոցառմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինը, դիվանագիտական առաքելությունների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, մշակութային գործիչներ։

Ծրագրի շրջանակում ընտրվել են Գանձասարում, Դադիվանքում, Գնդեվանքում, Խադավանքում, Գտչավանքում և հայկական այլ միջնադարյան վանքերում 13-18-րդ դարերում գրված և նկարազարդված այնպիսի ձեռագրեր ու եզակի արխիվային վավերագրեր, որոնք լույս են սփռում հայկական հարուստ մշակութային ժառանգության և պատմական անցքերի վրա:

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ողջունել է ներկաներին և շնորհակալություն հայտնել ԱՄՆ դեսպանությանը՝ ի թիվս այլ ծրագրերի, Մշակութային արժեքների պահպանության հիմնադրամի աջակցությամբ Լեռնային Ղարաբաղում գրչագրված ձեռագիր մատյանների և դրա հնագույն պատմությանն առնչվող բացառիկ վավերագրերի վերականգնման ու հանրահռչակման ծրագիրը Մատենադարանի հետ համատեղ իրականացնելու համար։

«Դժվար է պատկերացնել մասնագիտական պատասխանատվության ու զգացական ազդեցության հատման առավել վառ օրինակ, քան գրավոր ժառանգության վերականգնման ոլորտն է: Մատենադարանի վերականգնման բաժինն ունի ավելի քան վեց տասնամյակի մասնագիտական փորձառություն. այն մշտապես համադրում է սեփական և միջազգային փորձը, ապահովում է վերականգնողների բնականոն սերնդափոխությունը՝ զուգահեռելով ավանդականն ու նորարարականը: Այն հանդիսանում է Հայաստանի և տարածաշրջանի տեխնիկապես լավագույնս հագեցած օղակը, որը, գրավոր ժառանգության պահպանությանը զուգահեռ, կատարում է նաև Հայաստանի և սփյուռքի ձեռագրային հավաքածուների, ինչպես նաև գրադարանների և թանգարանների տարբեր նյութերի ամրակայման, վերականգնման աշխատանքները»,- ասել է նախարարը։

Նա առանձնակի կարևորել է պետության և մասնավոր հատվածի համագործակցությամբ Ձեռագրերի կենսաքիմիական հետազոտության լաբորատորիայի ստեղծումը և ժամանակակից սարքավորումներով համալրումը՝ գիտական հենքի վրա, որը նոր հնարավորություններ է ստեղծում։

«Լեռնային Ղարաբաղի ձեռագրական ժառանգությունն իր ուրույն տեղն ունի հայկական մշակութային ժառանգության մեջ: Իր ինքնատիպ ձեռագիրն ունեցող և հարուստ ավանդույթներով այս ժառանգությունը դեռևս, ինչպես հարկն է, չի հանրահռչակվել և ներկայացել աշխարհին: Թեև անվանի հայ և որոշ օտարերկրյա հեղինակներ անդրադարձել են այդ դպրոցի գրչությանն ու մանրանկարչությանը, սակայն, այդ աշխատությունները լույս են տեսել հայերենով, և միայն որոշ առանձին ձեռագրերի ուսումնասիրություններն են հազվադեպ հրատարակվել այլ լեզուներով: Հետևաբար, այս ծրագիրը կարևոր է նաև հանրահռչակման տեսանկյունից։

Կրկին շնորհակալություն եմ հայտնում ԱՄՆ դեսպանությանը՝ ի դեմս արտակարգ և լիազոր դեսպան տիկին Քրիստինա Քվինի, Մշակութային արժեքների պահպանության հիմնադրամի շրջանակում մշտապես ցուցաբերվող աջակցության համար։ Վստահ եմ, որ մեր սերտ և արդյունավետ համագործակցությունը կլինի շարունակական, իսկ համատեղ ձեռքբերված արդյունքները՝ առավել հասանելի հանրության համար»,- խոսքը եզրափակել է Ժաննա Անդրեասյանը։

Ներկաներին ողջունել է նաև դեսպան Քրիստինա Քվինը՝ նշելով. «Երեք տարվա այս ծրագրի շրջանակում 74,000  դոլար է հատկացվում իր հարուստ պատմամշակութային արժեքներով հայտնի Լեռնային Ղարաբաղի հինավուրց հայկական վանքերում գրչագրված 13-րդ դարի ձեռագիր մատյանների պահպանության նպատակով։ Սա ԱՄՆ դեսպանի մշակութային արժեքների պահպանության հիմնադրամի 15-րդ ծրագիրն է, որով մենք աջակցում ենք Հայաստանի անզուգական մշակութային ժառանգության պահպանությանը։ Սպասում ենք նոր ծրագրերի իրականացմանն առաջիկայում»:

Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը ևս հանդես է եկել ողջույնի խոսքով՝ շնորհակալություն հայտնելով ծրագրի իրականացման համար:

ՈՒՂԻՂ. ԱԱԾ-ն խուզարկում է Բագրատ Սրբազանի կեցավայրըԻշխանությունը փորձում է քաղաքական-տեղեկատվական կառավարումն իր ձեռքում կենտրոնացնել․ ԱբրահամյանԼիդյա Մանթաշյանին տեղափոխել են ՔԿ․ խուզարկություններ են իրականացվում «Սրբազան պայքարի» մոտ 20 կողմնակիցների տներումԱԱԾ դիմակավորված անձինք խուզարկություն են իրականացնում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանի տանը ԱԱԾ դիմակավորված աշխատակիցները Բագրատ Սրբազանի կեցավայրի դիմացԽուզարկություններ են իրականացվում ՀՅԴ մի շարք անդամների բնակարաններում․ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինՎթար․ մինչեւ երեկո ջուր չի լինի Օրակարգ․ Խլելն ու «կուլակաթափ անելը» Փաշինյանի գլխում 90-ականներից են դրոշմված․ Հրայր ԿամենդատյանԳազ չի լինի հունիսի 25-ին, 26-ին, 27-ին և 30-ին. հասցեներ Շտապ. իրավապահները գործողություն են իրականացնում Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի բնակավայրումԴոլարն ու ռուբլին թանկացել են․ փոխարժեքն՝ այսօր Ուկրաինան մոտ ապագայում նոր ՀՕՊ զենքեր կստանա Շերեմետևո օդանավակայանում 2-ամյա երեխային գետնին նետած տղամարդու մոտ թմրանյութեր են հայտնաբերվելՀայտնաբերվել է 2 կիլոգրամից ավելի մարիխուանա Մխիթարյան․ Սաուդյան Արաբիայի նման ուղղություններն ինձ հետաքրքիր չեն Սյունիքի պարեկները ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողի են հայտնաբերել Պետք չէ փրկիչներ փնտրել. նոր առաջնորդները դուրս կգան ժողովրդի միջից. Արման ՎարդանյանԼՂ-ից տեղահանվածների բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության ծրագրի ժամկետը երկարաձգվել էԼիմասոլ քաղաքի Morfi Gallery պատկերասրահում տեղի ունեցավ իմ անհատական ցուցահանդեսի բացումըՓաշինյանի գլխավորությամբ քննարկվել է Հայաստանի արտահանման 2025-2030 թթ. ռազմավարական ծրագրի նախագիծըԵրևանում «Kia»-ն վրաերթի է ենթարկել մորն ու երեխայինՊրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Չկամ Այնտեղ» Ադրբեջանում արդեն 5 տարի է, ինչ խաղաղությունը լիովին ապահովված է. որքան շուտ խաղաղություն ապահովվի մեր սահմաններից այն կողմ, այնքան լավ կլինի այդ երկրների համար. ԱլիևՀանցագործության ծանր դեպքը չգրանցած ոստիկանության Վաղարշապատի բաժնի 11 ծառայողի վերաբերյալ քրեական վարույթն ուղարկվել է դատարանՄեր ԶՈւ-երի ռազմական գործողություններն Իսրայելի ագրեuիան պատժելու համար շարունակվել են մինչև վերջին րոպեն. Իրանի ԱԳ նախարարՆիկոլը խնդրելով, աղաչելով` գնացել է Էրդողանի դուռը. Արմեն ՄանվելյանԿյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Գուժ Մանուկյանը Իրանից hրթիռներ են արձшկվել Իսրայելի տարածքի ուղղությամբ, հրամայել եմ արձագանքել hրադադարի խախտումներին. Իսրայել Կաց Ադրբեջանում արդեն 5 տարի է, ինչ խաղաղությունը լիովին ապահովված է. որքան շուտ խաղաղություն ապահովվի մեր սահմաններից այն կողմ, այնքան լավ կլինի այդ երկրների համար. Ալիև ՀԷՑ-ի հնարավոր «պետականացումն» անթույլատրելի է և կունենա անդառնալի հետևանքներ. Նաիրի ՍարգսյանՊՍԺ-ն և «Բոտաֆոգոն» դուրս եկան Աշխարհի ակումբային առաջնության 1/8 եզրափակիչ Հենրիխ Մխիթարյանը նշել է, թե որտեղ է ավարտելու կարիերան Ակումբային ԱԱ. «Ինտեր Մայամին» և «Պալմեյրասը» ոչ-ոքի խաղացին վերջին տուրում Հայտարարվում է Սարոյանի անվան կարճ պատմվածքի մրցանակ «Անսահման հպարտ եմ, որ եղել եմ Գուժ Ալեքսանդրովիչի խաղընկերը». գործընկերները՝ Գուժ Մանուկյանի մասին «Ես ապրում էի բաց սրտով՝ մշտապես երկրորդ պլան մղելով զգացմունքներս». Մաշա Մնջոյան «Ամեն ինչ սկսվեց Հրաչ Քեշիշյանի հետ ընկերական զրույցից». ինչպես FairWind-ը նոր կյանք տվեց Հայկոյի «Վերև» երգին «Տեսնելով կնոջ հոգսը՝ ամուսնանալ չեմ ցանկացել». Արմինե Գրիգորյան Հունիսի 1-23-ը ՀՀ-ից ծիրանով բեռնված 502 բեռնատար հատել է ՌԴ մաքսային սահմանը. Պապոյան ԼՂ-ից տեղահանվածների բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության ծրագրի ժամկետը երկարաձգվել է Սամվել Կարապետյանը պատանդ է` եկեղեցին պաշտպանելու համար. Հովհաննես Իշխանյան «Շիրակը» նոր գլխավոր մարզիչ ունի Իբր, ԿԳՄՍՆ-ում խրախուսում են առողջ ապրելակերպը Էրդողանը չի հավատում Փաշինյանի քաղաքական ապագային Սամվել Կարապետյանի կալանավորումից հետո կապիտալի արտահոսք է սկսվել ՌԴ ԱԴԾ թիրախում Խաչատուր Սուքիասյանն է. լուրջ հետևանքներ կլինեն Վեհափառը ճի´շտ է անում, որ խոսում է Արցախի մասին. Լիլիթ Արզումանյան Արևային ոլորտի ներկայացուցիչները կառավարությանն առաջարկում են ստեղծել մասնագիտական խումբ՝ ոլորտի մարտահրավերները համատեղ հաղթահարելու նպատակով «Խոսքը խնայողության մասին չէ». արդյո՞ք Խարկովում և տարածաշրջանում արևային վահանակներից որևէ օգուտ կա Նա ոչ միայն մեծ արտիստ էր, այլև ազնիվ մարդ․ Գագիկ Ծառուկյանը՝ Գուժ Մանուկյանի մասին