2025-ին ՀԱՊԿ զորավարժություններ կանցկացվեն Բելառուսում, Ղազախստանում, Տաջիկստանում և Ղրղզստանում
Քաղաքական![2025-ին ՀԱՊԿ զորավարժություններ կանցկացվեն Բելառուսում, Ղազախստանում, Տաջիկստանում և Ղրղզստանում](/timthumb.php?src=disc/04-12-24/a79ebba1fedd858b084044a9fc805e81.jpg&w=780)
2025 թվականին Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) զորավարժությունները կանցկացվեն Բելառուսում, Ղազախստանում, Տաջիկստանում և Ղրղզստանում։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանղալի Թասմաղամբետովը։
«Ամեն տարի մենք ընդունում ենք օպերատիվ մարտական պատրաստության պլան, որին համապատասխան վարժանքներ են անցկացվում: 2025 թվականի օպերատիվ մարտական պատրաստության պլանը կանցկացվի Բելառուսում, Ղազախստանում, Ղրղզստանում և Տաջիկստանում», - ասել է նա։
Ինչպես նշել է Թասմաղամբետովը, ՀԱՊԿ տարածքում կանցկացվեն «Սահման 2025» և «Մարտական եղբայրություն 2025» հրամանատարաշտաբային զորավարժությունները։