Երևան, 22.Հունվար.2025,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Եթե ինչպես Կիրանցում Ադրբեջանն իր ուզածով սահմանազատի Տավուշը, Հայաստանը հեշտությամբ կառնվի բլոկադայի մեջ ԶՊՄԿ-ն հերթական հաղթանակն է տարել դատարանում Ուկրաինական պատերազմի ձգվող պարույրը. «Փաստ» Ի՞նչը կամ ո՞վ կկարողանա Հայաստանի կյանքում փոխարինել Ռուսաստանին. «Փաստ» Միացյալ Նահանգների հետ դաշինքը «հովանոց» չէ. «Փաստ» «Չեմ ուզում պատկերացնել, որ ինքը չկա, ապրելու ուժ է տալիս այն հույսը, որ մի օր հանդիպելու եմ Գարիկիս». սերժանտ Գարիկ Թամամյանն անմահացել է հոկտեմբերի 3-ին. «Փաստ» Թրամփի պաշտոնավարման աշխարհաքաղաքական դիապազոնը. «Փաստ» Ինչո՞ւ քայլեր չեն ձեռնարկվում արտաքին նպաստավոր հանգամանքներից օգտվելու առումով. «Փաստ» Կսահմանվի բեռնատար ավտոմոբիլների երթևեկության թույլտվության մեկ ձև Հայաստանի Հանրապետության բոլոր բնակավայրերի համար. նախագիծ. «Փաստ» «Մեզ ոչ ոք երբեք հենց այնպես ոչինչ չի տալու». «Փաստ»


«Սիրում էր դիրքերում լինել, ազատությունն իրեն ձգում էր». Լևոն Մելքոնյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Իշխանասարում. «Փաստ»

Հարցազրույց

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Շատ աշխույժ երեխա էր: Տան միակ տղան էր: Մենք ու ամուսնուս երկու եղբայրներից յուրաքանչյուրն ունենք երեք աղջիկ, մեր ընտանիքում ծնվեց Լևոնը: Ինը քույրերի միակ եղբայրն է Լևոնը, բոլորիս ուրախությունն էր, որ տղա ծնվեց, որին անվանակոչեցինք իր պապիկի անունով: Շատ լավ ենք իրեն պահել, դժվարություններով հանդերձ, փորձել ենք ամեն ինչ անել իր համար, բոլորի ուշադրության կենտրոնում էր»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Շուշանը՝ Լևոնի մայրիկը:
 
Նշում է՝ որդին շատ համեստ էր, զուսպ, բոլորին օգնության հասնող: «Կարող էր իրեն նեղություն պատճառել, միայն թե օգնի ինչ-որ մեկին: Երբեք չի մերժել որևէ մեկին, չի ասել՝ չեմ կարող այսինչ բանն անել: Շատ լավ երեխա էր, «պոկեցին ու տարան» իմ երեխուն»: Լևոնը ծնունդով Արագածոտնի մարզի Կոշ համայնքից է: Սովորել է տեղի միջնակարգ դպրոցում: Զուգահեռաբար հաճախել է պարի, դհոլի դասերի, բայց, մայրիկի խոսքով, որդու համար յուրահատուկ տեղում էր ֆուտբոլը: «Դպրոցում սիրելի առարկան մաթեմատիկան էր, ուսուցչուհին իր դասղեկն էր, նրան շատ էր սիրում ու կարծես այդ առարկայի հանդեպ վերաբերմունքն էլ ուրիշ լիներ»: Դպրոցն ավարտելուց հետո Լևոնը զորակոչվում է պարտադիր զինվորական ծառայության:
 
«Ուզում էր բարձրագույն կրթություն ստանալ, բուհ ընդունվել, իր ավագ քույրիկները սովորել են Մանկավարժական համալսարանում: Բայց քանի որ շատ շուտ զորակոչվեց ծառայության, չհասցրեց քննությունների մասնակցել: Ուզում էր կրթությունը Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտում շարունակել, ֆուտբոլն իր նախընտրելի ուղղությունն էր»: Լևոնը ծառայության է զորակոչվում 2021 թ. հուլիսի 23-ին: Ծառայել է Գորիսում, այնուհետև տեղափոխվել է «Զանգեր» զորամաս: Երբ մայրիկին հարցնում եմ, թե ինչ զգացումներով է որդուն բանակ ճանապարհել, արձագանքում է. «Սիրտս լիքն էր, իրեն ճանապարհ եմ դրել, բայց վայ այն ճանապարհ դնելը: Կարծես կանխազգացում ունենայի: Նույնն էլ 2022 թ.-ին, հատկապես օգոստոսին ահավոր զգացողություն ունեի, որ ինչ-որ վատ բան է լինելու, բայց մտքովս ինչ անցներ, որ իմ Լևոնի հետ ինչ-որ բան կլինի: Աստվածաշնչից իմ խոսքը եղել է՝ քո կողմից 100 հոգի կընկնեն, մյուս կողմից՝ 1000, բայց քեզ ոչ մի բան չի լինի: Առաջնորդվելով այդ խոսքով՝ հավատացել եմ, որ իմ զավակներին ոչինչ չի լինի:
 
Շատ դժվարություններով ենք մեծացրել մեր երեխաներին, և հավատացել եմ, որ Աստված արդարություն սիրող Աստված է: Լևոնն էլ էր շատ լավ տրամադրված ծառայությանը, միշտ ասում էր՝ մա՛մ ջան, լավ կլինի: Տեսանյութեր ունենք իրեն բանակ ճանապարհելու օրվանից, այնքան սիրով է մեկնել ծառայության. «Մա՛մ ջան, երկու տարի է, կծառայեմ ու կգամ, ոչ մի խնդիր չի լինի»»: Լևոնը երբեք չի դժգոհել ծառայությունից, եղել է կարգապահ զինվոր։ «Սիրում էր դիրքերում լինել, ազատությունն իրեն ձգում էր: Գյուղում է ծնվել, անընդհատ ազատության մեջ է եղել, անգամ շենքի բնակարանում չէր կարողանում երկար ժամանակ մնալ: Նույնն էլ ծառայության ժամանակ էր, չէր սիրում զորամասում մնալ, իրեն ավելի լավ էր զգում դիրքերում: Շատ գոհ էր իր հրամանատարից, համածառայակից ընկերների հետ երբեք խնդիրներ չի ունեցել»: 2022 թ.-ի սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը Հայաստանի սահմաններին, այն էլ՝ մի քանի ուղղությամբ, պատերազմ էր: «Սեպտեմբերի 12-ին ժամը ութն անց քսան զանգեց:
 
Բոլորիս հետ առանձին-առանձին խոսեց, իսկ ինձ ասաց. «Մա՛մ ջան, մեռնեմ ջանիդ, ամեն ինչ լավ կլինի, քեզ լավ նայի»: Այդ ժամանակ ուռուցքաբանական հիվանդանոցում բուժումներ էի ստանում, երկու վիրահատություն էին կատարել, քիմիայի կուրս էի անցնում, ամենաբարդ փուլում էի, նաև այդ ցավն ավելացավ: Սեպտեմբերի 13-ի առավոտյան աշխատանքի գնալիս ամուսինս զանգեց. «Շուշա՛ն, հեռուստացույցը միացրու, ոնց որ մեր երեխեքի կողմը «խփել» են, տես, թե ինչ է կատարվում»: Լուրերը միացրեցի, բայց մտքովս անգամ չէր անցնում, որ իմ Լևոնին ինչ-որ բան կպատահի»: Սեպտեմբերի 12-ին տագնապ հրամանով տղաները բարձրացել են Իշխանասարի դիրքեր: Սկսվել է թշնամու հարձակումը: Թեժ մարտերից հետո տղաները ստացել են նահանջ հրաման, սակայն Լևոնը մի քանի ընկերների և հրամանատարի հետ մնացել է դիրքում և ապահովել նահանջող զինվորների թիկունքը: Փրկելով ընկերների կյանքը՝ Լևոնն անմահանում է սեպտեմբերի 13-ին արկի պայթյունից Իշխանասարի դիրքերում: «Սեպտեմբերի 30-ին «փակ» վիճակում մեզ տվել են Լևոնի մարմինը: Նա անճանաչելի է եղել, ինքնությունը հաստատվել է ԴՆԹ հետազոտության միջոցով: Ինձ թույլ չտվեցին իրեն տեսնել: Ես իմ որդուն չեմ տեսել, ջերմությունը չեմ զգացել, հասկանո՞ւմ եք, թե դա ինչ սարսափելի բան է: Իր ոտքի վրա՝ թաթի հատվածում սպի ուներ:
 
Բայց իր ոտքը չի եղել: Իսկ ես ամուսնուս խնդրում էի, որ նայի՝ ոտքի վրա այդ սպին կա՞, թե՞ ոչ, որ դրանով ճանաչի իմ Լևոնին»: 17 օրվա ընթացքում ընտանիքին ասել են, թե իրենց որդին կորած է: «Բայց կարծում եմ, որ դա ավելի շատ արվում էր ինձ հանգստացնելու համար: Իմ ընտանիքը, հարազատները գիտեին, թե ինչ է եղել»: Լևոնը երեք քրոջ միակ եղբայրն է: Հենց նրանք էլ ուժ են տալիս տիկին Շուշանին: «Ինձ համար շատ դժվար է, տանից դուրս չեմ գալիս, կյանքս անցնում է տանը: Ինձ ուժ են տալիս իմ աղջիկները: Իրենք էլ են շատ ընկճված, իսկ իմ ընկճվածությունն էլ ավելի է ազդում իմ ընտանիքի վրա: Հենց դա է ստիպում ուժեղ լինել, ամուր մնալ ոտքերի վրա»:
 
Հ. Գ. - Լևոն Մելքոնյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով: Հուղարկավորված է հայրենի Կոշ գյուղի գերեզմանատանը:
 
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում
Ucom-ն աքսելերացնում է իր թվային փոխակերպումը՝ ներդնելով Cerillion-ի նորարար համակցված հարթակը Ջրվեժում կողոպուտի է ենթարկվել Հնդկաստանի քաղաքացի Պուտինը կnրծանnւմ է Ռուսաստանը՝ Ուկրաինայի հարցում գործարքի չգնալով. կարծում եմ` ՌԴ-ն մեծ խնդիրներ է ունենալու. Թրամփ Ամենաարդյունավետ թիմերը թոփ լիգաներում այս պահի դրությամբ «Դավիթի հետ կnնֆլիկտ եղավ և հասկացա, որ այլևս չենք կարող միասին համագործակցել». Սուրեն Շահվերդյանը՝ «Չէին սպասում»-ը լքելու մասին Եթե ինչպես Կիրանցում Ադրբեջանն իր ուզածով սահմանազատի Տավուշը, Հայաստանը հեշտությամբ կառնվի բլոկադայի մեջ Զոհերի թիվը հասել է 66-ի Թրամփը չեղյալ է համարել Բայդենի 78 որոշում․ CNN Հասանովը Ստեփանակերտում Ադրբեջանի ցամաքային զորքերի օպերատիվ խորհրդակցություն է անցկացնել Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացում Միջազգային անվտանգության նախկին համակարգն այլևս չի գործում․ Արմեն Մանվելյան Արցախցի նկարիչ Արծիվ Լալայանի գեղանկարների ցուցահանդեսի բացումը՝ ՆԱՄ-ում Առկա խնդիրները բարձրաձայնելով` նպատակ չունենք թիրшխավորելու որևէ պետական մարմնի կամ առանձին պաշտոնատար անձի. ՄԻՊ Արմեն Պետրոսյանը (Մենչը)՝ Ֆուլլ Հաուսի մասին նորություն է հայտնել Սյունիքը ռազմավարական նշանակություն ունեցող տարածք է. Լավրով Փաշինյանը ֆեյք-կուսակցությունների նոր խմբաքանակ է ստեղծում Ի՞նչ է սպասվում Արարատ Միրզոյանին Մոսկվայում Հայրենիքի տաղանդավոր զավակները պետք է մեկ բռունցք դարձած միանան Հայաստանը շենացնելու գործին. Գագիկ Ծառուկյան ԶՊՄԿ-ն հերթական հաղթանակն է տարել դատարանում Պատրաստելու լավագույն միջոցը չպատրաստե՞լն է. ճապոնական խոհանոցի առանձնահատկությունները. «Փաստ»Երբ մեկ դրամն ամենակարող ուժ է դառնում․ «Մի դրամի ուժն» ամփոփում էՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (21 ՀՈՒՆՎԱՐԻ). Հանքախորշի փլուզման հետևանքով կենդանի թաղվել է 435 հանքափոր. «Փաստ»1000 հեկտարում 500 հազար պանել. բնապահպանները դեմ են հսկա արևային կայանին Ուկրաինական պատերազմի ձգվող պարույրը. «Փաստ»«Ինչու՞ ապրել Հայաստանում» հարցը գուցե անիմաստ լիներ, եթե արտագաղթն ու ծնելիության նվազումն անհանգստացնող չլինեին. ՀայաՔվեԻ՞նչը կամ ո՞վ կկարողանա Հայաստանի կյանքում փոխարինել Ռուսաստանին. «Փաստ»Ֆասթ Բանկը ֆինանսավորում է «Կոմիտաս Պարկ» համալիրի բնակարանների ձեռքբերումըՀայն ու հայտարարագրող խաբեբան․ Հրայր Կամենդատյան Սիսիանում տղամարդը նռնակ է նետել բնակչի տան ուղղությամբ, հայտնաբերվել են պայթուցիչ, կոտրված ապակիներՄիացյալ Նահանգների հետ դաշինքը «հովանոց» չէ. «Փաստ»«Չեմ ուզում պատկերացնել, որ ինքը չկա, ապրելու ուժ է տալիս այն հույսը, որ մի օր հանդիպելու եմ Գարիկիս». սերժանտ Գարիկ Թամամյանն անմահացել է հոկտեմբերի 3-ին. «Փաստ»Թրամփի պաշտոնավարման աշխարհաքաղաքական դիապազոնը. «Փաստ»Ինչո՞ւ քայլեր չեն ձեռնարկվում արտաքին նպաստավոր հանգամանքներից օգտվելու առումով. «Փաստ»Ոմանք մեկը մյուսի հետևից շարունակում են շինծու ու արհեստականորեն ընդդիմադիր սեգմենտում բևեռացումներ խորացնել ու անհարկի շահարկումներ անել․ Հովասափյան Կսահմանվի բեռնատար ավտոմոբիլների երթևեկության թույլտվության մեկ ձև Հայաստանի Հանրապետության բոլոր բնակավայրերի համար. նախագիծ. «Փաստ»Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր «Մեզ ոչ ոք երբեք հենց այնպես ոչինչ չի տալու». «Փաստ»Փաշինյանական իշխանության անտարբերությունը որքան անհանդուրժելի, նույնքան էլ շատ բնորոշիչ է. «Փաստ»Ովքե՞ր են տրանսպորտի թանկացման պատասխանատուները. «Փաստ»Ինչո՞ւ են ակտիվացել ռուսաստանյան բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպումները. «Փաստ»Ինչո՞ւ է Հայաստանը դուրս մնում Հարավային Կովկասում լոգիստիկ նախագծերից. «Փաստ»Ո՞ւմ նախաձեռնությունն է Արշակ Կարապետյանի, Միքայել Աջապահյանի ու Ալբերտ Բազեյանի մասնակցությամբ խորհուրդ ստեղծելու գաղափարը. «Փաստ»Տոտալ բոյկոտ. ինչպե՞ս են քաղաքացիներն արձագանքում իշխանության հերթական «գլուխգործոցներին». «Փաստ»Ռուսաստանում Հայրենական մեծ պատերազմից մնացած նռնակ են գտելՆախորդ շաբաթվա ընթացքում արտակարգ դեպքերից տուժել է 94, զոհվել՝ 10 մարդ. ՆԳՆ փրկարար ծառայությունիցՌուսական դպրոցներից մեկում մկնդեղից 5 երեխա է թունավորվելԻրանը նշել է՝ որ դեպքում դուրս կգա «Միջուկային զենքի չտարածման» պայմանագրիցՄոսկվան միշտ պատրաստ է եղել պահպանելու հավասար հարաբերությունները․ Պուտինը շնորհավորել է Թրամփին՝ նախագահ ընտրվելու կապակցությամբ Ինչպե՞ս է տեղի ունենալու Թրամփի երդմնակալությունը Չինաստանում տղամարդուն մարդկանց դիտավորյալ վրաերթի ենթարկելու համար մահապատժի են ենթարկել