Մադրիդի «Ռեալ»-ը պարտվեց Բիլբաոյի «Ատլետիկ»-ին. Մբապեն նորից վրիպեց 11 մետրանոցը
Սպորտ![Մադրիդի «Ռեալ»-ը պարտվեց Բիլբաոյի «Ատլետիկ»-ին. Մբապեն նորից վրիպեց 11 մետրանոցը](/timthumb.php?src=disc/05-12-24/59bc2f9a0b90bec0437db366eaee9002.jpg&w=780)
Իսպանիայի առաջնության 16-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» հյուրընկալվելիս պարտություն կրեց Բիլբաոյի «Ատլետիկից» (1:2):
Բասկայան ակումբի կազմում գոլերով աչքի ընկան Ալեքս Բերենգերը և Գորկա Գուրսետան։
«Սերուցքայիններից» պատասխանեց միայն Ջուդ Բելինգհեմը, իսկ Կիլիան Մբապեն հերթական անգամ վրիպեց 11 մետրանոցից։