Երևան, 08.Հուլիս.2025,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը խախտող շինծու հասկացությունները չեն համապատասխանում Իրանի դիրքորոշմանը. դեսպան «Հայաքվեն» պահանջում է քրեական գործ հարուցել ՔՊ-ի կողմից եկեղեցու դեմ հանցագործությունների փաստերի հիման վրա «Ռուսաստանն այնքան թույլ չէ, որքան օրինակ գրում է CNN-ը, իսկ Ադրբեջանն էլ այնքան հզոր չէ, որքան ասում են ռեստորաններում». «Փաստ» «Բարի էր, բոլորին ձեռք մեկնող, աշխույժ, Սերժին բոլորն են սիրում». սերժանտ Սերժ Հակոբքեխվյանն անմահացել է հոկտեմբերի 1-ին Հադրութում. «Փաստ» Հարաբերությունների «հոսանքահարումներ»՝ եռացող տարածաշրջանում. «Փաստ» Միջնաժամկետ ծախսերի ծրագրի լավատեսությունը՝ անհիմն. «Փաստ» «Ուժի հերթական ցուցադրությունն է, իշխանությունն ուղիղ ճակատամարտի մեջ է մտել ժողովրդի հետ, հաղթողը մեկն է լինելու՝ կա՛մ իշխանությունը, կա՛մ հայ ժողովուրդը». «Փաստ» Ի՞նչ ցույց տվեցին հուլիսի 4-ի ցույցն ու երթը. «Փաստ» Ռուսական հեռուստաալիքների հեռարձակման արգելքի թեման նորից ակտուալ է. «Փաստ» Ով ինչպես է իրեն դրսևորում հակաեկեղեցական այս արշավի շրջանակներում. «Փաստ»


Առաքելություն ուղարկե՛ք Արցախ. արցախյան ՀԿ-ները դիմել են ՄԱԿ գլխավոր քարտուղարին և ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենին

Քաղաքական

Արցախյան ՀԿ-ները դիմել են ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտեռեշին և ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեին, որպեսզի համաձայն ՄԱԿ-ի կողմից տրված մշակութային ժառանգության պահպանության մանդատի, առաքելություն ուղարկեն Արցախ, փաստագրելու մարդկության դեմ կատարված մշակութային հանցագործություններն ու մեխանիզմներ կիրառեն հետագա հանցանքները կանխելու համար։

«Ստորագրյալ ոչ կառավարական կազմակերպությունները, որոնք ներկայացնում են 2020 թ․ պատերազմից և 2023 թ․ հարկադրական արտաքսումից հետո Արցախից (Լեռնային Ղարաբաղ) տեղահանված անձանց, գրում են Ձեզ՝ նշելու Արցախի օկուպացված տարածքներում հայկական մշակութային ժառանգության դիտավորյալ և նպատակային ոչնչացման ու յուրացման դեպքերը։

Կան մշակութային ցեղասպանության ծանր օրինակներ, որոնք իրականացվել են Ադրբեջանի իշխանությունների կողմից ինչպես 2020 թ․ 44-օրյա պատերազմի ընթացքում, այնպես էլ դրանից հետո։

Հայկական ժառանգության դեմ հանցագործությունների բազմաթիվ դեպքեր են արձանագրվել․ ամբողջությամբ ոչնչացվել են Մեխակավանի Սուրբ Աստվածածին եկեղեցին, Մոխրենեսի Սուրբ Սարգիս եկեղեցին, Բերձորի Սուրբ Համբարձման եկեղեցին և Շուշիի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին։ Հայկական հոգևոր կենտրոնները պղծվել են, և հարյուրավոր խաչքարեր՝ ոչնչացվել։ Ավելի քան 30 արվեստի և թանգարանային հավաքածուներ՝ բաղկացած հազարավոր ցուցանմուշներից, կողոպտվել են Ադրբեջանի կողմից։

Եկեղեցիների ոչնչացումը ցեղասպանական գործողություն է համարվում ըստ  Հռոմի կանոնադրության մշակութային ժառանգության դրույթների քննման ձեռնարկի, որտեղ  նշված է․ «Մշակութային ժառանգության դեմ կամ դրա վրա ազդող հանցագործությունները հաճախ կապված են ցեղասպանության հետ կամ կատարվում են որպես դրա մի մաս։ են ցեղասպանության հետ կամ իրականացվում են դրա շրջանակներում»։

Ոչնչացվել են Հայոց ցեղասպանության, Երկրորդ համաշխարհային պատերազմի և Արցախի պատերազմների զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիրները, ինչպես նաև անհատների նվիրված հուշաքարերը, պատմական նշանակության կամուրջներ, մշակութային կենտրոններ, գրադարաններ, դպրոցներ և այլ վայրեր։ Շուշիի շրջանի Քարին Տակ գյուղը, Հադրութի շրջանի Մոխրենես գյուղը և Հադրութ քաղաքի պատմական թաղամասը ամբողջությամբ քանդվել են։

Վերջերս Ստեփանակերտի ողջ թաղամասեր, ներառյալ 19-րդ դարի պատմական թաղամասը, հողին են հավասարեցվել։ Քաղաքի, նրա պատմական շինությունների և ժառանգության դիտավորյալ ոչնչացումը խախտում է Հռոմի կանոնադրության 8-րդ հոդվածը և համարվում է մարդկության դեմ ծանր հանցագործություն։

Մշակութային արժեքների ոչնչացման գործողությունները արգելված են 1949 թ․ ընդունված չորս Ժնևյան կոնվենցիաներով՝ պատերազմի զոհերի պաշտպանության, պատերազմի օրենքների և սովորույթների, դրանց արձանագրությունների, ինչպես նաև համապատասխան ՄԱԿ-ի բանաձևերի և մարդու իրավունքների պաշտպանության համաձայնագրերի համաձայն։

Ադրբեջանցիների կողմից այս ոչնչացումները պատկերող տեսանյութերի լայն տարածումը դարձել է հոգեբանական ճնշման միջոց Արցախի հայերի նկատմամբ։

Ադրբեջանցիների կողմից ոչնչացվել են Մեծ Թաղեր գյուղի (Հադրութի շրջան), Սղնախ գյուղի (Ասկերանի շրջան), Հաթերքի (Մարտակերտի շրջան) և Շուշի քաղաքի գերեզմանատները։ Գերեզմանատների ոչնչացումը համարվում է անձնական արժանապատվության և մարդկային հիշողության դեմ հանցագործություն։

Համաձայն՝ 1954 թ․ Հաագայի կոնվենցիայի՝ 4-րդ հոդվածի, Զինված հակամարտության դեպքում մշակութային արժեքների պաշտպանության վերաբերյալ, ցանկացած վանդալիզմի, յուրացման, կողոպուտի, ատելության կամ վրեժխնդրության գործողություններ մշակութային ժառանգության դեմ արգելվում են։

Համաձայն 1954 թ․ Հաագայի առաջին արձանագրության՝ արգելվում է օկուպացված տարածքներում մշակութային կամ հոգևոր արժեքների ոչնչացումը։ Մշակութային ժառանգության դիտավորյալ ոչնչացման քաղաքականությունը դատապարտվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2003 թ․ Մշակութային ժառանգության դիտավորյալ ոչնչացման վերաբերյալ հռչակագրով։

Այնուամենայնիվ, 2020-2024 թվականներին ՅՈՒՆԵՍԿՕ-ն չի իրականացրել ՄԱԿ-ի կողմից իրեն վերապահված՝ համաշխարհային մշակութային ժառանգությունը պահպանելու լիազորությունը և առաքելություն չի ուղարկել Արցախ՝ տարածաշրջանի ժառանգության ներկա վիճակը փաստագրելու և այդպիսով կանխելու Ադրբեջանի կողմից հետագա ոչնչացումները։ Փոխարենը սահմանափակվել է հայտարարություններ անելով և մտահոգություն արտահայտելով։

Մենք՝ ստորագրյալները, որոնք տեղահանված ենք Արցախի Հանրապետության օկուպացված տարածքներից, խնդրում ենք ՅՈՒՆԵՍԿՕ-ին ձեռնարկել հնարավոր բոլոր միջոցները՝ ապահովելու համար, որ Ձեր կազմակերպությունը՝ համաձայն ՄԱԿ-ի կողմից մշակութային ժառանգության պաշտպանության վերաբերյալ իր մանդատի, ուղարկի առաքելություն Արցախ՝ փաստագրելու մարդկության դեմ իրականացված մշակութային հանցագործությունները և կիրառելու մեխանիզմներ հետագա խախտումները կանխելու համար»,- ասված է նամակի մեջ:

Ռուսաստանը բանակցությունների նոր փուլի ժամկետների է սպասում Ուկրաինայից. Պեսկով Գերմանիայի ԱԳՆ-ն բողոքի նոտա է հղել Չինաստանի դեսպանին` գերմանական ինքնաթիռի վրա լազերային hարձակման առնչությամբԱռաջարկներ, հաշվարկներ և տեղեկատվություն 2025 թվականի հարկային եկամուտների վերաբերյալ․ Հրայր ԿամենդատյանԹբիլիսիի քաղաքապետի պաշտոնում ընդդիմությունն առաջարկել է առաջադրել Վրաստանի նախկին նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի թեկնածությունը«Իգնայթ» ՍՊԸ-ն միանում է «Ծնվել եմ Արցախում» կրթական ծրագրինՀԷՑ-ի զավթումը պետության զավթման ճանապարհին հերթական քայլերից է. Արմեն ՄանվելյանԱԺ-ում այսօր տեղի ունեցածի առնչությամբ հատուկ ասելիք չկա էլ` ո´չ ՔՊ-ի պահվածքում նոր բան կար, ո´չ էլ նրանց գործողություններում. ԱբրահամյանՌուսաստանը բանակցությունների նոր փուլի ժամկետների է սպասում Ուկրաինայից. Պեսկով Մեկնարկում է «Ֆիլհարմոնիկը՝ մարզերում» ծրագիրը Խիստ մտահոգիչ է վստահորդների իրավունքների պաշտպանությունը ստանձնելու նպատակով ներկայացած փաստաբանների մուտքի առումով խոչընդոտներ ստեղծելու պրակտիկան. ՄԻՊ Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը խախտող շինծու հասկացությունները չեն համապատասխանում Իրանի դիրքորոշմանը. դեսպան Mantashyants Global Business Forum 2025-ը դարձավ Հայաստանի ամենամասշտաբային բիզնես հարթակը Միրզոյանն ու Հորդանանի փոխվարչապետը քննարկել են տարածաշրջանային հարցեր Փաշինյանի ռազմավարական գործընկերը Թուրքիան և Ադրբեջանն են. Ավետիք Չալաբյան «Հայաքվե» միավորումը պահանջում է, որ գլխավոր դատախազը քրեական գործ հարուցի իշխող կուսակցության կողմից Հայ առաքելական եկեղեցու դեմ ուղղված արշավի հետ կապված հանցագործությունների փաստերի վերաբերյալ Ճապոնիան տիեզերքից արևային էներգիայի 24 ժամյա ստացման ճանապարհին է Դատարկ ապարների լցակույտում աշխատանքը շարունակվում է՝ հզոր տեխնիկայով և կայուն ռիթմովՊարո՛ն Փաշինյան, նստեք Ձեր աթոռին և չփորձեք գրոհել եկեղեցու վրա․ Ավետիք ՉալաբյանԳազայում իսրայելական հարվածների հետևանքով 35 մարդ է մահացել Հայաստանում ժողովրդավարության քողի տակ բռնապետություն է հաստատվում․ Ավետիք Չալաբյան«ՀայաՔվեի» Գյումրիի տարածքային կառույցի գրասենյակում` պարբերական քննարկումներից ու հավաքներից մեկըԱրվեստագետները` Արցախ վերադարձի մասին «Հայաքվեն» պահանջում է քրեական գործ հարուցել ՔՊ-ի կողմից եկեղեցու դեմ հանցագործությունների փաստերի հիման վրաԻրանի հակահայկական երկրորդ քայլը Ռուսաստանում Հայաստանի դեսպանին զգուշացում են արել Փաշինյանն անձամբ է գրոհելո՞ւ Վեհարանը ԱՄՆ-Իրան բանակցությունների նոր փուլն արդեն պլանավորված է. Թրամփ Գլխավոր դատախազի խայտառակումը խորհրդարանում Բիստրովը խոսել է Սպերցյանի՝ «Մանչեսթեր Յունայթեդ» հնարավոր տեղափոխության մասին «ՀայաՔվեն» հանցանքի մասին հաղորդում է ներկայացնում ՀՀ գլխավոր դատախազությունԻ՞նչ է լինում ամեն անգամ, երբ պարագլուխը հայտարարում է ինչ-որ բան «ազատագրելու» մասին. Դավիթ Սարգսյան«Այս կերպարը դարձավ իմ այցեքարտերից մեկը». Մկրտիչ Արզումանյանը՝ ռուսական բեմում «Հայաքվե»-ն Ալավերդի քաղաքում կազմակերպելու է «Ազատ ընտրությունների դերը ժողովրդավարական հասարակությունում» թեմայով անվճար դասընթաց Պետդեպարտամենտում քննարկվել են Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի իրավունքները. Օսկանյան ՔՊ–ականը սպառնում է «վիզ պոկել». նոր կադրեր ԱԺ–ի ծեծկռտուքից Ինչպե՞ս են պահպանում հացը երկար ժամանակ, երբ սովորական մատակարարման շղթաներն ընդհատված են. «Փաստ»Քրիստոնեությունը վրեժ լուծելու գործիք դարձրած Նիկոլ Փաշինյանն առավոտ կանուխ շարունակում է «խաչակրաց արշավանքը». Աննա Կոստանյան«Բանակում» սերիալից հայտնի Էմիլ Գալստյանը շնորհավորել է մայրիկին ու կիսվել համատեղ լուսանկարով Ֆասթ Բանկն առաջարկում է FTN-ի գրավով ապահովված վարկային գիծԱկնկալում ենք, որ Հայաստանը կփոխի իր Սահմանադրության տեքստը. Ադրբեջանի նախագահի օգնական ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (8 ՀՈՒԼԻՍԻ). Տեղի են ունեցել բողոքի ակցիաներ՝ «Զվարթնոց» օդանավակայանի հին շենքը պահպանելու համար. «Փաստ»Brent-ը մեկ բարելի դիմաց թանկացել է մինչև 69,23 դոլար «Ռուսաստանն այնքան թույլ չէ, որքան օրինակ գրում է CNN-ը, իսկ Ադրբեջանն էլ այնքան հզոր չէ, որքան ասում են ռեստորաններում». «Փաստ»Այն, ինչ կատարվել է կովկասագետ, վերլուծաբան Կարեն Իգիթյանի հետ, կատարվելու է ցանկացած հայի հետ, ով կփորձի ընդդիմադիրի դիրքերից հանդես գալ, չլռել․ Աննա Կոստանյան Այն մասին, թե ինչու է որոշ պաշտոնյաների պետք հարգել քրեական օրենսգիրքը, և ինչ է նրանց սպասվում հակառակ դեպքում. Ավետիք Չալաբյան Նոր և երիտասարդ քաղաքական ուժը միշտ էլ պահանջված է. քաղաքացի «Բարի էր, բոլորին ձեռք մեկնող, աշխույժ, Սերժին բոլորն են սիրում». սերժանտ Սերժ Հակոբքեխվյանն անմահացել է հոկտեմբերի 1-ին Հադրութում. «Փաստ»Հարաբերությունների «հոսանքահարումներ»՝ եռացող տարածաշրջանում. «Փաստ»Միջնաժամկետ ծախսերի ծրագրի լավատեսությունը՝ անհիմն. «Փաստ»«Ուժի հերթական ցուցադրությունն է, իշխանությունն ուղիղ ճակատամարտի մեջ է մտել ժողովրդի հետ, հաղթողը մեկն է լինելու՝ կա՛մ իշխանությունը, կա՛մ հայ ժողովուրդը». «Փաստ»