Երևան, 17.Փետրվար.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Գործող իշխանությունները մտադիր են ընտրություններից հետո բարձրացնել էլեկտրաէներգիայի սակագինը․ «Ուժեղ Հայաստան» ՀԷՑ-ը խլվել է եւ գործընթացը քաղաքական է. Դավիթ Ղազինյան Ոչ մի պետություն դեռևս չունի կառուցված մոդուլային ԱԷԿ, որ տեսնես՝ ինչպես է այն աշխատում․ Ղազինյան ՀԾԿՀ նախագահն ընդունեց, որ ՀԷՑ-ի վերցրած վարկերի տոկոսները վճարում է սեփականատերը՝ հիմնավորելով, որ ՀԷՑ-ը խլվել է. Դավիթ Ղազինյան ՀԷՑ-ում 40 տոկոսով ավելացել է վթարների թիվը, իրենք հայտարարում են, որ չի աճել. Դավիթ Ղազինյան Որո՞նք են Կրեմլի «կարմիր գծերը», ի՞նչ սցենարներ են «նշմարվում». «Փաստ» Ովքե՞ր են Փաշինյան-Ալիև դուետի գործունեության դիրիժորն ու նվագակցողը. «Փաստ» «Մա՛մ, երկար չեմ կարող խոսել, բոլորին կբարևես, կասես, որ ամեն ինչ լավ է». Վահագն Գևորգյանն անմահացել է հոկտեմբերի 10-ին Հադրութում, տուն «վերադարձել»... մոտ չորս ամիս անց. «Փաստ» «Իրենց միակ կարմիր գիծը իշխանությունը պահելն է, մնացած բոլոր դեպքերում ցանկացած կարմիր գիծ հատելի է այս իշխանությունների համար». «Փաստ» Երբ նման հայտարարություններ անում է վարչապետը, դա արդեն հակաժողովրդավարական հրահանգ ու ցուցում է. «Փաստ»


Հալեպահայերի առաջին խմբի ժամանումը Հայաստան սպասվում է դեկտեմբերի 14-ին

Հասարակություն

Հալեպում դեռևս մնում է 10-12 հազար հայ, որոնց տարհանումը հնարավոր կլինի կազմակերպել պատեհ հնարավորության առաջացման դեպքում։ Սիրիահայերի առաջին խմբի ժամանումը Հայաստան սպասվում է դեկտեմբերի 14-ին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Երևանի «Մեդիա կենտրոն»-ում կայացած՝ «Իրավիճակը Հալեպում. հայ համայնքի ճակատագիրը. անվտանգության մտահոգություններ և մարդասիրական կարիքներ» թեմայով քննարկման ընթացքում նման տեղեկություններ հրապարակեց ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի հայրենադարձների ինտեգրման վարչության պետ Հովհաննես Ալեքսանյանը։

Ամփոփելով նոյեմբերի 30-ին Սիրիայի հակակառավարական ուժերի վերահսկողության ներքո անցնելուց հետո Հալեպում ներկայում տիրող իրավիճակը՝ բանախոսը հայտնեց, որ սրացմանը հաջորդած 1-2 օրերին որոշ հայ ընտանիքներ կարողացել են երկրորդական ճանապարհներով դուրս գալ քաղաքից։ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը կապ է պահպանում այդ ընտանիքների հետ, որոնց մի մասը հաստատվել է մայրաքաղաք Դամասկոսում, մյուսները՝ Լաթաքիայում և Քեսաբում։ 

«Մեր տվյալներով՝ այս պահին Հալեպում կան շուրջ 10-12 հազար հայեր, որոնք հիմնականում տեղաբաշխված են երեք շրջաններում՝ Նոր Գյուղ, Ազիզիե և Սուլեյմանիե։ Հայեր կան նաև այլ թաղամասերում»,- նշեց Ալեքսանյանը։ 

Նրա հաղորդմամբ՝ որոշակի ընդմիջումից հետո դեկտեմբերի 3-ին Հալեպի Սուրբ Աստվածածին եկեղեցում տեղի է ունեցել հայ համայնքի ներկայացուցիչների առաջին խոշոր հանրային հանդիպումը։ Բերիո թեմը՝ Կիլիկիո հայոց կաթողիկոսության ֆինանսական միջնորդությամբ միջոցներ է հատկացնում քաղաքի կարիքավոր ընտանիքներին։ Մյուս հաստատությունները նույնպես աստիճանաբար ծավալում են բարեգործական աշխատանքներ։ Հալեպում հացի և ջրի պաշարների սղությամբ պայմանավորված՝ գրանցվել է գների որոշակի թանկացում։

Հովհաննես Ալեքսանյանը նշեց նաև, որ ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի հայրենադարձների ինտեգրման վարչությունը կապ է պահպանում տեղի համայնքային հաստատությունների և Սիրիայում ՀՀ դեսպանատան հետ։ Վերջինս և ՀՀ ԱԳՆ-ն թեժ գիծ են գործարկել հայրենակիցների համար։ Բոլոր կառույցները հետևում են իրադարձությունների զարգացմանը՝ պատրաստ լինելով ցանկացած պահի օգնության հասնել հալեպահայերին։

«Այս պահին հնարավոր չէ տարհանում կազմակերպել և օժանդակություն հասցնել։ Եթե հնարավորություն լինի և պայմանները ներեն, կարելի է դա դիտարկել, բայց այս պահին այդպիսի հնարավորություն չկա։ Հալեպի օդանավակայանը և արդյունաբերական գոտին հիմա վերահսկում են իսլամիստական խմբավորումները։ Մեծ թվով մարդկանց անվտանգ տարհանելու երաշխիք չկա»,- հայտնեց Հովհաննես Ալեքսանյանը։ 

Նա տեղեկացրեց, որ դեկտեմբերի 14-ին նախատեսված է Դամասկոս-Երևան չվերթ և վտանգից մազապուրծ եղած սիրիահայերի առաջին խումբը կհասնի Հայաստան։ 

«Պատրաստ ենք ցանկացած ժամի ընդունել մեր հայրենակիցներին և զբաղվել նրանց խնդիրներով։ Նախորդ տարիներից պահպանել ենք սիրիահայերի առողջապահական անվճար պետական աջակցության ծրագիրը, որի շրջանակում պատրաստ ենք դիտարկել մեր հայրենակիցների կարիքները։ Նաև կոչ ենք անում մեր գործընկեր կազմակերպություններին իրականացնել համատեղ ծրագրեր»,- ընդգծեց վարչության պետը։

Սիրիայի մեծությամբ երկրորդ և ամենահայաշատ քաղաքը իսլամիստ ապստամբների վերահսկողության ներքո է անցել նոյեմբերի 30-ին։ Սիրիայում Հայաստանի դեսպանությունը նշել է, որ անվտանգ տարհանման հնարավորությունն այս պահին բացակայում է։ ՀՀ ԱԳ նախարարությունը ուշադրությամբ հետևում է զարգացումներին և հնարավորության դեպքում կդիտարկվեն բոլոր տարբերակները։  

Ի տարբերություն հայաստանյան պաշտոնյաների և իրենց երեխաների` Սարգիս Կարապետյանը շրջում է Երևանում առանց թիկնապահների․ Ալեքսանյան ՔՊ ներքին ընտրության արդյունքները շոկի են մատնել խմբակցության պատգամավորներին Սենց բան չեմ տեսել, որ իշխանությունը հայտարարի, թե «3մլն մարդու գրպան են մտել», բայց 7 ամսից ավելի որևէ քրգործ չհարուցվի. գնալու են ՀԷՑ-ը գերակա շահ ճանաչելու ճանապարհով. Ղազինյան Թոշակառուներին ստիպում են գնալ առևտրային տարածքներ և հետվճար «վաստակել»․ Հրայր Կամենդատյան Ալիևի պատասխանը Վենսին. Ռուբեն Վարդանյանին դատապարտեցին Կարգավորող մարմինը նույնիսկ տեղյակ չէր, թե քանի բաժանորդ է հոսանքազրկված եղել Էրեբունու դեպքերի ժամանակ. ՂազինյանԳործող իշխանությունները մտադիր են ընտրություններից հետո բարձրացնել էլեկտրաէներգիայի սակագինը․ «Ուժեղ Հայաստան» Ինքնավար արևային կայանների տեղադրման համակարգը կրկնակի թանկանալու է. Դավիթ ՂազինյանԱսում էին՝ Սամվել Կարապետյանը 5 օր չի դիմանա կալանավայրում, 5 ամսից ավել դիմացավ, վարկանիշը աճում է ՔՊ-ում տագնապ է հայտարարաված. Արեգնազ ՄանուկյանՀԷՑ-ը խլվել է եւ գործընթացը քաղաքական է. Դավիթ Ղազինյան ՀԷՑ-ի կողմից հայցեր են գնացել ՏԿԵՆ-ի դեմ, բայց կառավարիչը հետ է վերցրել դրանք. Դրա իրավունքը չունի. Դավիթ ՂազինյանՀԷՑ-ում երկիշխանություն է, ինչպես «սքեչում» է ասվում՝ մենք ամեն ինչ գիտենք. Դավիթ Ղազինյան Ոչ մի պետություն դեռևս չունի կառուցված մոդուլային ԱԷԿ, որ տեսնես՝ ինչպես է այն աշխատում․ Ղազինյան Հայաստանի մարզերի խոշոր հարկատուները․ Սյունիքի մարզի խոշոր հարկատուն ԶՊՄԿ-ն է Մոդուլային ատոմակայանով էլեկտրաէներգիայի ինքնարժեքը լինելու է 60-80 դրամ, սա շատ թանկ է․ Դավիթ ՂազինյանԳնալու են գերակա շահ ճանաչելու ճանապարհով. Կարապետյանի ռեյտինգի հետևանքով սրվում է իշխանության վարքը. Դավիթ Ղազինյան ՀԾԿՀ նախագահն ընդունեց, որ ՀԷՑ-ի վերցրած վարկերի տոկոսները վճարում է սեփականատերը՝ հիմնավորելով, որ ՀԷՑ-ը խլվել է. Դավիթ Ղազինյան Իշխանությունները չեն ցանկանում հայտարարել, որ սարքավորումները, որի արդյունքում վերացվեց Էրեբունիում վթարը, տրվել է «Տաշիր»-ի կողմից՝ պարոն Կարապետյանի համաձայնությամբ. ՂազինյանՀԷՑ-ում 40 տոկոսով ավելացել է վթարների թիվը, իրենք հայտարարում են, որ չի աճել. Դավիթ Ղազինյան Ի՞նչ սպառնալիքներ և հնարավորություններ ունի TRIPP-ը․ Նաիրի Սարգսյան Բաքվի բռնապետական տրիբունալը 20 տարի ազատազրկման է դատապարտել Ռուբեն Վարդանյանին. Ավետիք ՉալաբյանԹոշակառուների անկանխիկ ծախսերը նվազագույն են, հետվճարի այդ մեխանիզմը՝ անարդյունավետ․ Դավիթ ՀակոբյանԲաժանիր, որ տիրես․ մեր ժողովրդին միտումնավոր են պառակտել․ Լիլիթ Արզումանյան Դավիթ Ղազինյանի ասուլիսը. ուղիղՖասթ Բանկը 600 միլիոն դրամից ավելի աջակցություն է տրամադրել տարբեր նախագծերի Ո՞վ կփոխարինի Հրայր Թովմասյանին 2024 թվականին ՀՀ-ում հանրաքվե չի եղել, առանց հանրաքվեի այդ տարածքները Ադրբեջանին փոխանցելը հանձնում անվանելը, մեղմ ասած, արդարացված է․ Մելոյանը՝ Կիրանցի մասինԲացի թուրքից, բոլորը ձեզ համար թշնամի՞ են. Արման ԱբովյանԲանջարեղեն արևային վահանակների տակ. Ուզբեկստանը և Ֆրանսիան գործարկում են ագրովոլտային համակարգեր Ջրի ուժից «թռչող տախտակ» կամ թռիչք ջրի վրայով. «Փաստ»Բուհեր, ուսանողական ինքնակառավարում և պետական գերակայություններ․ բարձրագույն կրթության խնդիրները«ՀայաՔվեն» «Անի պլազա» հյուրանոցի «Նաիրի» սրահում մամուլի ասուլիս-շնորհանդեսով կազդարարի իր քաղաքական հայտի մեկնարկըԻնչ նպատակով ենք մենք մտնում քաղաքականություն, և որն է մեր առանցքային հանձնառությունը. Ավետիք ՉալաբյանԹող գնան ղուրբան լինեն 5000 տղերքին. վանաձորցիների կարծիքները. «Համահայկական ճակատ» շարժումՎաղը` ժամը 15:00-ին, ՀՀ գլխավոր դատախազության շենքի առջև կկայանա ակցիա. «Համահայկական ճակատ» շարժումՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (17 ՓԵՏՐՎԱՐԻ)․ Բազմամարդ հանրահավաք Երևանում, քաղաքական կոալիցիայի ստեղծում. «Փաստ»Սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովն է արձանագրել, որ Վենետիկի հանձնաժողովը խնդրել է վերացնել երկքաղաքացիության և մշտական բնակությունների ցենզերը. Ռ. ՀայրապետյանՀայաստանին անհրաժեշտ են տնտեսական և ենթակառուցվածքային խոշոր նախագծեր. Գագիկ ԾառուկյանՈրո՞նք են Կրեմլի «կարմիր գծերը», ի՞նչ սցենարներ են «նշմարվում». «Փաստ»Ստորագրահավաք՝ ի աջակցություն Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Ովքե՞ր են Փաշինյան-Ալիև դուետի գործունեության դիրիժորն ու նվագակցողը. «Փաստ»Մարդը կարո՞ղ է պահպանել իր գոյաբանական և էութաբանական ինքնությունը. «Փաստ»Իրավական դաշտում է ամեն ինչ․ Սամվել Կարապետյանի առաջադրումը հանգիստ չի տալիս իշխանությանը Սփյուռքը բարձրաձայնում է․ Ֆրանսիայից մինչև Արգենտինա՝ ի պաշտպանություն Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու «Մա՛մ, երկար չեմ կարող խոսել, բոլորին կբարևես, կասես, որ ամեն ինչ լավ է». Վահագն Գևորգյանն անմահացել է հոկտեմբերի 10-ին Հադրութում, տուն «վերադարձել»... մոտ չորս ամիս անց. «Փաստ»«Իրենց միակ կարմիր գիծը իշխանությունը պահելն է, մնացած բոլոր դեպքերում ցանկացած կարմիր գիծ հատելի է այս իշխանությունների համար». «Փաստ»Երբ նման հայտարարություններ անում է վարչապետը, դա արդեն հակաժողովրդավարական հրահանգ ու ցուցում է. «Փաստ»Անկումային և ճգնաժամային. Հայաստանի արտաքին առևտրի դիսբալանսը. «Փաստ»Ամոթի ու խայտառակության խարանով դաջված. ո՞ւմ են երջանկացնում Հայաստանի իշխանությունների գործողությունները. «Փաստ»