Երևան, 17.Փետրվար.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
«Մա՛մ, երկար չեմ կարող խոսել, բոլորին կբարևես, կասես, որ ամեն ինչ լավ է». Վահագն Գևորգյանն անմահացել է հոկտեմբերի 10-ին Հադրութում, տուն «վերադարձել»... մոտ չորս ամիս անց. «Փաստ» «Իրենց միակ կարմիր գիծը իշխանությունը պահելն է, մնացած բոլոր դեպքերում ցանկացած կարմիր գիծ հատելի է այս իշխանությունների համար». «Փաստ» Երբ նման հայտարարություններ անում է վարչապետը, դա արդեն հակաժողովրդավարական հրահանգ ու ցուցում է. «Փաստ» Անկումային և ճգնաժամային. Հայաստանի արտաքին առևտրի դիսբալանսը. «Փաստ» Ամոթի ու խայտառակության խարանով դաջված. ո՞ւմ են երջանկացնում Հայաստանի իշխանությունների գործողությունները. «Փաստ» Ի՞նչ պլաններ ունեն Արևմուտքն ու Փաշինյանը երկաթուղու առումով. «Փաստ» Ալիևի առջև Փաշինյանի նվաստացումից հետո եկել է հզոր առաջնորդության ժամանակը․ «Ուժեղ Հայաստան» (տեսանյութ) Ինչո՞ւ Սամվել Կարապետյանն այստեղ չէ, նրա հանցանքը Աստծու և Քրիստոսի պաշտպանը լինելն է․ Ռոբերտ Ամստերդամ (տեսանյութ) Մի փոքրիկ հողակտոր, և ամբողջ Միացյալ Նահանգներն ու Եվրոպան ամբողջությամբ կապահովվեն արևային էներգիայով Կարապետյան ընտանիքը` քաղցկեղ ունեցող երեխաների կողքին


Մոլորվել է ԲՐԻԿՍ-ի և ՀԱՊԿ-ի արանքում․ Կարեն Քոչարյան

Քաղաքական

Վերջին երկու ամիսների ընթացքում Ն.Փաշինյանի միջազգային շրջագայությունների և հայաստանյան հանդիպումների խայտաբղետ ներկնապնակը տարբեր դատողությունների և նկատառումների առիթ տվեց փորձագիտական շրջանակներին: Դրա մեկնարկը տրվեց հոկտեմբերի սկզբին` ՀՀ վարչապետի ԱՊՀ գագաթնաժողովին մասնակցությամբ և ՌԴ նախագահ Վլ. Պուտինի ծննդյան արարողությանը ներկա գտնվելով: Այդ իրադարձություններին նրա մասնակցությունը թերևս ընկալվեց որպես սիմվոլիկ արարողություն, որը կարող էր խորհրդանշել «անառակ որդու վերադարձը»:

Ասվածն առանձնակի շեշտադրում ունեցավ այն բանից հետո, երբ «դեպի արևմուտք նայող» Ն.Փաշինյանը պաշտոնապես հրավեր ստացավ մասնակցել Կազանում կայանալիք ԲՐԻԿՍ-ի հերթական գագաթնաժողովին, չմերժեց այն և մասնակցեց, փաստացի արևմուտքին հակադիր բևեռի կողմից կազմակերպված, միջոցառմանը: Վարչապետ Փաշինյանի ԲՐԻԿՍ-յան արկածներին առանձնահատուկ «շարմ է» հաղորդում այն հանգամանքը, որ հակաարևմտյան աշխարհաքաղաքական բևեռի այդ գագաթնաժողովի շրջանակում տեղի ունեցավ վերջինիս, երկար ժամանակ մերժվող հանդիպումը, Ադրբեջանի նախագահ Ի.Ալիևի հետ: Փաստացի բանակցային այս դրվագը ընկալվեց որպես ռուսաստանյան հարթակում (առավել ևս, որ ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովը տեղի էր ունենում Թաթարստանի մայրաքաղաքում) կայացած գործընթաց, որը խորհրդանշում է Ռուսաստանի ակտիվ վերադարձը և նախաձեռնողականությունը հայ-ադրբեջանական բանակցային պրոցեսում: Ներհայաստանյան քաղաքական շրջանակներն ու մամուլը ( ոմանք գոհունակությամբ, ոմանք էլ ` ակնհայտ դժգոհությամբ) սկսեցին խոսել Ն.Փաշինյանի «Պուտինի գիրկը թռնելու» հերթական դրսևորման մասին: Բնականաբար, իր դժգոհություններում առավել ակտիվ էր, այսպես կոչված, պրոարևմտյան քաղաքական և հասարակական կառույցներն ու հատվածները:

Դժվար չէ կռահել, որ ՀՀ վարչախումբը նույն վերաբերմունքին արժանացավ նաև վերջիններիս անմիջական կուրատորների` Եվրաբյուրոկրատիայի և նրանց ներքո գործող տարբեր երկրների ղեկավարների կողմից: Բանն այն է, որ վերոնշյալ շրջանակները, ինչպես ցույց են տվել դեպքերի զարգացումները, առանց այդ էլ մեծ վստահություն չունեն Ն.Փաշինյանի և նրա վարչախմբի հանդեպ: Դրա վկայությունն այն է, որ փաշինյանական վարչախմբի հետ փաստացի համագործակցությունը, վերջիններիս կողմից կառուցվում է կարճաժամկետ հեռանկարով` «утром деньги – вечером стулья» կամ հակառակը հայտնի սկզբունքով: Իսկ եթե ավելի լուրջ, ապա առավել ևս հիմա` վրացական ընտրություններից հետո, հայաստանյան այսօրվա իշխանությունները Արևմուտքի համար օգտագործելի են զուտ որպես Հարավային Կովկասում, թերևս, վերջին, ոչ այնքան պրոարևմտյան, որքան հակառուսական ֆորպոստ: Եվ այդ վերջին ֆորպոստը պահելու համար, ինչպես երևում է, պետք է կիրառել «ամենօրյա և ուղղակի կառավարում», այդ թվում նաև Ն.Փաշինյանի «տարբեր վախերը բռնելով», «դուխ տալով» և առհասակ, հնարավորինս միայնակ չթողնելով «հյուսիսից ճնշումների առջև»:

Թերևս դրանով է պայմանավորված նաև Ն.Փաշինյանի հետ իրար հաջորդող, փաստացի ամենշաբաթյա, հանդիպումները սկզբում Հռոմի Պապի հետ Վատիկանում, հետո Գերմանիայի արտգործնախարար Անալենա Բերբոքի հետ Երևանում և վերջապես Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի հետ` կրկին Երևանում: Ընդ որում, բոլոր այդ հանդիպումները տեղի են ունեցել անորոշ և համաձայն պաշտոնական հաղորդագրությունների, Հայաստանի համար ոչ արդիական օրակարգերով: Թերևս կար մեկ բացառություն, որը մասամբ բացահայտում էր եվրաբանագնացների հիմնական նպատակները:

Դա այն էր, որ Լեհաստանի նախագահը եռօրյա այցի շրջանակում, այցելել էր Սյունիքում գտնվող Եվրամիության դիտորդներին, ինչն ինքնին խոսուն մեսիջ է բոլոր շահագրգիռ հարևան և ոչ հարևան հասցեատերերի համար: Ինչևէ, վերոհիշյալ հանդիպումներից հետո Ն.Փաշինյանը հրաժարվեց մասնակցել Աստանայում կայացած ՀԱՊԿ գագաթնաժողովում...

Մարդը կարո՞ղ է պահպանել իր գոյաբանական և էութաբանական ինքնությունը. «Փաստ»Իրավական դաշտում է ամեն ինչ․ Սամվել Կարապետյանի առաջադրումը հանգիստ չի տալիս իշխանությանը Սփյուռքը բարձրաձայնում է․ Ֆրանսիայից մինչև Արգենտինա՝ ի պաշտպանություն Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու «Մա՛մ, երկար չեմ կարող խոսել, բոլորին կբարևես, կասես, որ ամեն ինչ լավ է». Վահագն Գևորգյանն անմահացել է հոկտեմբերի 10-ին Հադրութում, տուն «վերադարձել»... մոտ չորս ամիս անց. «Փաստ»«Իրենց միակ կարմիր գիծը իշխանությունը պահելն է, մնացած բոլոր դեպքերում ցանկացած կարմիր գիծ հատելի է այս իշխանությունների համար». «Փաստ»Երբ նման հայտարարություններ անում է վարչապետը, դա արդեն հակաժողովրդավարական հրահանգ ու ցուցում է. «Փաստ»Անկումային և ճգնաժամային. Հայաստանի արտաքին առևտրի դիսբալանսը. «Փաստ»Ամոթի ու խայտառակության խարանով դաջված. ո՞ւմ են երջանկացնում Հայաստանի իշխանությունների գործողությունները. «Փաստ»«ՀայաՔվեն» քաղաքական հայտ է ներկայացնում իշխանափոխության օրակարգով. «Փաստ»Ի՞նչ պլաններ ունեն Արևմուտքն ու Փաշինյանը երկաթուղու առումով. «Փաստ»Մեր կապը էս լեռան հետ անբացատրելի ա, ուրիշ ու ուժեղ. Լևոն ՔոչարյանՊետական բուհերը ֆինանսապես պահում են ուսանողները, բայց վերահսկում են քաղաքական իշխանության ներկայացուցիչները. Մենուա ՍողոմոնյանԹուրքիայի Արտգործնախարարը հայտարարեց, որ աջակցում են ՓաշինյանինԻ՞նչ կասեք Փաշինյանին, եթե ձեր դիմաց դուրս գաՍա միայն հնարավորություն է բացում ՀՀ-ի համար գնել պրոյեկտ ԱՄՆ-ից․ Ռոբերտ ՔոչարյանԱտոմային էներգետիկան ԱՄՆ-ում չափազանց թանկ է․ Ռոբերտ ՔոչարյանIDBank-ը ներկայացուցչություն է բացել ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Գլենդել քաղաքումՊետք է սթափվել, լրջանալ և լուրջ վերաբերվել այն ամենին, ինչ տեղի է ունենում մեր ռեգիոնում և մեր պետականության շուրջ. Մհեր ԱվետիսյանԶՊՄԿ-ն ժողովրդի կողքին՝ ներդրումներ առողջապահության և բնապահպանության ոլորտումԽնդիրը ոչ թե պատերազմի և խաղաղության մեջ է, այլ խաղաղությունը ապահովելու միջոցների․ Ավետիք ՉալաբյանԵպիսկոպոսները կհավաքվեն Ավստրիայում՝ ի հեճուկս Փաշինյանի Անողնաշարության մաստեր-կլաս Հանրային հեռուստատեսությունից Փաշինյանը վերջնականապես յուրացրեց Սահմանադրական դատարանը Տարեցների համար հանրային տրանսպորտը պետք է լինի անվճար. Հ. ԿամենդատյանՔՊ խմբակի ընտրության արդյունքում տաս համար ստացած անձը տապալել է աշխատանքային պայմանագրերի էլեկտրոնային կնքման գործընթացը. Հրայր Կամենդատյան2018-ից հետո ժողովրդի մոտ կեղծ դրական սպասումներ առաջացան, որ վարկերի տոկոսներ, տույժեր, տուգանքներ, բոլորը պետությունն է մարելու. Նաիրի Սարգսյան Նույնիսկ սոցիալական խնդիրները բավարար են, որ ժողովուրդն այս անգամ չընտրի Փաշինյանին. Աննա Կոստանյան Իշխող ուժի ընդունած օրենքը հենց «ՀայաՔվե»-ի դեմ է․ Ատոմ Մխիթարյան.Մարդիկ պետք է հասկանան, որ իրենց ընտրությունն է որոշելու երկրի և իրենց վաղվա օրը․ Արմեն Մանվելյան Մարդիկ մոտեցել ինձ շնորհակալություն են հայտնել. Մեսրոպ Մեսրոպյան2025 թվականին ՀԾԿՀ-ն սպառողների կողմից ստացել է 3460 դիմում-բողոք, հանձնաժողովի կարգավորման դաշտում գործող ընկերությունները բյուջե են փոխանցել 10.3 մլրդ դրամ. Մեսրոպ Մեսրոպյան Էլեկտրաէներգիայի և բնական գազի սակագները անփոփոխ են մնացել. ՀԾԿՀ նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը հերքո՞ւմ է Գևորգ Պապոյանին. վարկերը կապ չունեն սակագնի հետ «Զանգեզուրի միջանցքը»/TRIPP-ը բարենպաստ հնարավորություններ է ստեղծում Կասպյան/Կենտրոնական Ասիայի և Բալկանյան տարածաշրջանների միջև կապը ամրապնդելու համար. Հաջիև Հօգուտ ՀՀ-ի՝ կբռնագանձվի 1 միլիոն 600 հազար դոլարին համարժեք դրամ․ դատախազություն Իմ մենամարտը Իլիա Թոփուրիայի հետ անխուսափելի է․ Արման Ծառուկյան Հնարավո՞ր է արդյոք 100% անվճար բարձրագույն կրթություն ունենալ և ո՞րն է պետության դերը«ՀայաՔվեն» քաղաքական հայտ է ներկայացնում և կմասնակցի ԱԺ ընտրություններին«Հայրենիք» կուսակցության հերթական տարածքային գրասենյակը հանդիսավորությամբ բացվեց Սպիտակում Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը «Իզմիրլյան» ԲԿ-ից դուրս կգրվի վաղը ՀՀ իշխանության համար գերիների հարցը կարևոր չէ, Վենսի այցի շրջանակներում հարցը շրջանցեցին. Տիգրան Աբրահամյան 2026-ին արևային էներգիայի պահանջարկի նոր շարժիչ ուժ է դառնալու արհեստական բանականությունը ԱՄՆ-Իրան-Հարավային Կովկաս. Ուժերի նոր վերադասավորումը և ռազմավարական դինամիկան․ Թեհրանի «Ալիք» օրաթերթի խմբագիր ՀԾԿՀ նախագահ Մեսրոպ Մեսրոպյանի մամուլի ասուլիսը. ՈՒՂԻՂ (տեսանյութ) Վարչախումբը հիմա թշնամանքի, ատելության սլաքը ուղղել է դեպի Կաթողիկոսը. Մենուա Սողոմոնյան«Մայր Հայաստան»-ը ներկայացրեց իր պայքարի ձևաչափը Իշխանությունը ոչ պաշտոնապես սկսել է քարոզարշավը՝ վարչական ռեսուրսներն օգտագործելով․ Աննա ԿոստանյանՄեր տարածաշրջանում խաղաղություն կարող է հաստատել միայն ռուսական անվտանգության ճարտարապետությունը. Մհեր ԱվետիսյանԱյժմ եկել է հաջորդ քայլն անելու ժամանակը. Ավետիք ՉալաբյանՊարտադիր կանխարգելիչ ստուգումը պետք է լինի համընդհանուր. Հրայր Կամենդատյան