Թուրքիայի նախկին ԱԳ նախարարը դարձել է ԵԱՀԿ նոր գլխավոր քարտուղար
Միջազգային![Թուրքիայի նախկին ԱԳ նախարարը դարձել է ԵԱՀԿ նոր գլխավոր քարտուղար](/timthumb.php?src=disc/06-12-24/5c93169b5b842c686df51a5bb8bff898.jpg&w=780)
Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) նոր գլխավոր քարտուղար է դարձել Թուրքիայի ԱԳՆ նախկին ղեկավար, ՄԱԿ-ում Թուրքիայի նախկին մշտական ներկայացուցիչ Ֆերիդուն Սինիրլիօղլուն։ Այս մասին դեկտեմբերի 6-ին հայտարարել է կազմակերպության ներկայիս նախագահ, Մալթայի արտաքին գործերի նախարար Յան Բորգը։
«Շնորհավորում եմ ԵԱՀԿ նոր ղեկավարությանը: Ֆերիդուն Սինիրլիօղլուն (Թուրքիա) գլխավոր քարտուղարն է»,- գրել է նա X սոցիալական ցանցում:
ԵԱՀԿ նախորդ գլխավոր քարտուղարը Հելգա Շմիդտն էր, որն այդ պաշտոնը զբաղեցնում էր 2020 թվականի դեկտեմբերից։