Վինիսիուսն ու Ալաբան վերսկսել են մարզումները «Ռեալի» ընդհանուր խմբում
Սպորտ![Վինիսիուսն ու Ալաբան վերսկսել են մարզումները «Ռեալի» ընդհանուր խմբում](/timthumb.php?src=disc/06-12-24/f399c7c3eb3b1ee8e3b193a1cce6a0c1.jpg&w=780)
Իսպանիայի չեմպիոն և Չեմպիոնների լիգայի գավաթակիր Մադրիդի «Ռեալի» բրազիլացի հարձակվող Վինիսիուս Ժունիորն ու ավստրիացի պաշտպան Դավիդ Ալաբան վնասվածքներից հետո վերսկսել են մարզումները իտալացի Կառլո Անչելոտիի գլխավորած թիմի ընդհանուր խմբում: Այս մասին հաղորդում է AS-ը։
Վինիսիուսը ձախ ազդրի մկանային վնասվածք էր ստացել նոյեմբերի 24-ին «Լեգանեսի» դեմ խաղում։ Ալաբան խաղադաշտ դուրս չի եկել 2023թ․ դեկտեմբերից։