Երևան, 17.Փետրվար.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ոչ մի պետություն դեռևս չունի կառուցված մոդուլային ԱԷԿ, որ տեսնես՝ ինչպես է այն աշխատում․ Ղազինյան ՀԾԿՀ նախագահն ընդունեց, որ ՀԷՑ-ի վերցրած վարկերի տոկոսները վճարում է սեփականատերը՝ հիմնավորելով, որ ՀԷՑ-ը խլվել է. Դավիթ Ղազինյան ՀԷՑ-ում 40 տոկոսով ավելացել է վթարների թիվը, իրենք հայտարարում են, որ չի աճել. Դավիթ Ղազինյան Որո՞նք են Կրեմլի «կարմիր գծերը», ի՞նչ սցենարներ են «նշմարվում». «Փաստ» Ովքե՞ր են Փաշինյան-Ալիև դուետի գործունեության դիրիժորն ու նվագակցողը. «Փաստ» «Մա՛մ, երկար չեմ կարող խոսել, բոլորին կբարևես, կասես, որ ամեն ինչ լավ է». Վահագն Գևորգյանն անմահացել է հոկտեմբերի 10-ին Հադրութում, տուն «վերադարձել»... մոտ չորս ամիս անց. «Փաստ» «Իրենց միակ կարմիր գիծը իշխանությունը պահելն է, մնացած բոլոր դեպքերում ցանկացած կարմիր գիծ հատելի է այս իշխանությունների համար». «Փաստ» Երբ նման հայտարարություններ անում է վարչապետը, դա արդեն հակաժողովրդավարական հրահանգ ու ցուցում է. «Փաստ» Անկումային և ճգնաժամային. Հայաստանի արտաքին առևտրի դիսբալանսը. «Փաստ» Ամոթի ու խայտառակության խարանով դաջված. ո՞ւմ են երջանկացնում Հայաստանի իշխանությունների գործողությունները. «Փաստ»


«Հայաստանի իշխանությունը փորձում է Ադրբեջանին չնեղացնել և չբարձրացնել այնպիսի հարցեր, որոնք կարող են Ալիևին ականջահաճո չթվալ». «Փաստ»

Հարցազրույց

«Փաստ» օրաթերթը գրում է.

Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ԵԱՀԿ նախարարների խորհրդի 31րդ նիստում իր ելույթի ժամանակ նշել է, որ համաձայնեցված են խաղաղության պայմանագրի նախաբանը և 17 հոդվածից 15ը: Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն էլ ասում է, որ զգալի առաջընթաց է գրանցվել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ բանակցություններում։ Զուգահեռաբար Ադրբեջանի արտգործնախարարը մերժել է հանդիպել Հայաստանի ԱԳ նախարարին ամերիկյան կողմի միջնորդությամբ, իսկ հայկական կողմը դեմ չի եղել այդ հանդիպման կայացմանը: ԱՄՆ հեռացող վարչակազմը ցանկանում է որոշակի արդյունք ունենալ հայադրբեջանական բանակցություններում:

«Հայացք» վերլուծական կենտրոնի փորձագետ Աննա Կարապետյանն ասում է՝ հանդիպման առաջարկը մերժվեց զուտ ֆորմատի տեսանկյունից: «Ադրբեջանը ցանկանում է իր ռուս գործընկերներին ցույց տալ, որ նա չի բանակցում Միացյալ Նահանգների միջնորդությամբ: Նա փորձելու է դրա հաշվին դիվիդենտներ ստանալ Ռուսաստանից: Բացի դա, սա Ադրբեջանի կողմից իր հասցեին հնչող քննադատություններին որոշակի արձագանք էր, նա շատ լավ հասկանում է՝ վարչակազմը շուտով փոխվելու է Միացյալ Նահանգներում, և դա իր համար լուրջ հետևանքներ, ըստ էության, չի ունենալու: Ինչ վերաբերում է նույն բանակցային գործընթացում զարգացումներին, այստեղ տեսնում ենք, որ Ադրբեջանը առաջ է քաշում որոշակի պահանջներ, բացի պայմանագրում չհամաձայնեցված երկու կետից: Դրանց բովանդակությունն, ըստ էության, բացահայտվեց մամուլում, և Փաշինյանն էլ իր հարցազրույցի ժամանակ, ընդհանուր առմամբ, կարծես տվեց այն մեսիջը, որ այդտեղ մեծ խնդիր չի տեսնում և, ըստ էության, պատրաստ է նաև դրան համաձայնել, ինչը, բնականաբար, էլ ավելի է մեծացնում Ադրբեջանի ախորժակը: Ալիևն իր՝ օրերս արված հայտարարություններում պահանջում է, որ Հայաստանը փոփոխություն կատարի Սահմանադրության մեջ, բացի դրանից, նաև Հայաստանի ապառազմականացման խնդիր է դնում՝ ասելով, որ Հայաստանի զինումը հարցականի տակ է դնում խաղաղ ապրելու ցանկությունը: Սա այն գիծն է, որին ականատես ենք լինում արդեն չորս տարի, երբ Հայաստանի իշխանություններն՝ այդ ամեն ինչին համաձայնելու իրենց քաղաքականությամբ, գնալով ավելի ու ավելի են մեծացնում պահանջները և նոր պահանջներ առաջ քաշելու տեղ են տալիս Ադրբեջանին»,- «Փաստի» հետ զրույցում ասում է Կարապետյանը:

Ադրբեջանը նշում էր, որ դեկտեմբերին կշարունակվեն բանակցությունները «Խաղաղության պայմանագրի» շուրջ: Նա, կարծես, չի շտապում և թելադրում է խաղի իր կանոնները: «Ադրբեջանը չունի շտապողականություն պայմանագիրը կնքելու երկու պատճառով: Առաջին՝ առանց պայմանագրի էլ այն ամենն, ինչն իրեն անհրաժեշտ է, ստացել է Հայաստանի իշխանություններից և շարունակում է ստանալ: Երկրորդ՝ իրեն պետք է հենց գործընթացը և աշխարհին ցույց տրվող իր այդ «կառուցողականությունը»: Հետևաբար՝ որքան այդ բանակցությունները շարունակվում են, նույն Արևմուտքի կողմից հնարավոր ճնշումները Ադրբեջանի վրա այնքան էլ իրական չեն, այնքան էլ մեծ չեն, այնքան էլ իրական հետևանքներ ստեղծող չեն, որովհետև Արևմուտքը շահագրգռված է, որ հանկարծ Ադրբեջանը չնեղանա և չընդհատի բանակցությունները:Այսպիսով, այս բանակցությունների ընթացքն Ադրբեջանի համար ավելի ձեռնտու է, քան պայմանագրի կնքումը»,նշում է մեր զրուցակիցը: Ադրբեջանում շարունակվում է «Արևմտյան Ադրբեջան» «վերադառնալու» թեզի արծարծումը: Երբեմն ինչոր անհոգություն է նկատելի մեր կողմից՝ «խոսում են, թող խոսեն» ձևակերպմամբ, բայց այս տարիների ընթացքում տեսել ենք նաև Ադրբեջանի իշխանությունների համակարգված քայլերը, երբ նրանք իրենց ցանկալի արդյունքին են հասել տարբեր հարցերում: Արդյոք սա նաև հոգեբանական որոշակի հնա՞րք է մարդկանց վրա ազդելու համար, և ինչո՞ւ խելամիտ արձագանք չկա Հայաստանի իշխանությունների կողմից:

«Իրականում սա բոլորովին էլ հոգեբանական ճնշման խնդիր չէ միայն, և չէ՝ առաջին հերթին: Այս թեզն առաջ է քաշվել Ադրբեջանի կողմից՝ կանխելու կամ հավասարակշռելու համար Արցախ հայերի վերադարձի օրակարգի ձևավորումը, և պատահական չէ, որ երբ այս ֆոնին միջազգային հանրությունը, օրինակ՝ նույն Եվրախորհրդարանը բանաձև է ընդունում և պահանջում, որ Ադրբեջանն ուղիղ երկխոսություն վարի Արցախի հայերի հետ նրանց վերադարձի հարցի շուրջ, Ալիևն էլ պահանջում է, որպեսզի Հայաստանի իշխանությունը երկխոսություն վարի «Արևմտյան Ադրբեջան» ադրբեջանցիների «վերադարձի» շուրջ: Այս թեզն ի սկզբանե այս նպատակով է առաջ քաշվել, և երկրորդ՝ հիշենք Ալիևի հայտարարությունը, որ Երևանը, Սևանը և մի շարք այլ բնակավայրեր ադրբեջանական են, և Ադրբեջանը դրանք կվերցնի առանց զենքի, այսինքն՝ ադրբեջանցիները կվերադառնան, և դա կդառնա ադրբեջանական:

Այստեղ խնդիրն այն է, որ Հայաստանի իշխանությունը դրան չի հակազդում և չի հակազդել ի սկզբանե, որպեսզի միջազգային հանրության մոտ այն կեղծ տպավորությունը չստեղծվի, որ «Արևմտյան Ադրբեջան» թեզի հակակշիռը հայերի վերադարձն է Արցախ: Ոչ: Հայերի վերադարձն Արցախ անհրաժեշտ հարց է կոնֆլիկտի կարգավորման և, ընդհանրապես, այդ մարդկանց իրավունքների վերականգնման կոնտեքստում: Դրա հակադարձումը պիտի լիներ պահանջը, որպեսզի հայերը վերադառնան Բաքու, Սումգայիթ և Ադրբեջանի այլ վայրեր, որտեղ նրանք բնակվել են մինչև 1990 թվականը: Պետք է ձևավորվեին կառույցներ, որոնք նույն կերպ կդիմեին միջազգային հանրությանը և այլն, և այլն: Այս ամենի ուղղությամբ ոչինչ չի արվել, Ադրբեջանը հետևողականորեն աշխարհին մատուցում է այս թեզը, և, այո, մի օր գալու է պահը, որ աշխարհն էլ կսկսի պահանջել Հայաստանից, որ այստեղ էլ նշաձող իջեցնենք և ադրբեջանցիներին ընդունենք Հայաստանում»,հավելում է կենտրոնի փորձագետը: Օրերս ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, ելույթ ունենալով Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրության մասնակից պետությունների ասամբլեայի 23րդ նստաշրջանում, խոսեց ցեղասպանությունների, դրանց կանխարգելման և այլնի մասին: Գեթ մեկ ձևակերպում չհնչեց Հայոց ցեղասպանության, Արցախում տեղի ունեցած ցեղասպանական գործողությունների և, ի վերջո, Հայաստանում 2022 թ.ի սեպտեմբերին Ադրբեջանի կողմից ռազմական հարձակման ժամանակ զինծառայողների նկատմամբ տեղի ունեցած ոտնձգությունների մասին:

«Հայաստանի իշխանությունները շատ վաղուց են հրաժարվել ընդհանրապես Արցախի մասին խոսելուց և հանրությանն էլ փորձում են մարսեցնել այդ թեզը, որ այդ թեման պետք չէ և չի կարելի բարձրացնել: Ինչ վերաբերում է նույն այդ դատարանի հարցին, հիշեցնենք, որ ժամանակին այդ դատարանին միանալը հիմնավորվում էր Ադրբեջանի դեմ հայցեր բարձրացնելու և մեր ձայնը ավելի լսելի դարձնելու փաստարկներով, բայց հետագայում տեսանք նույն Փաշինյանի հայտարարությունը, որ, ընդհանուր առմամբ, Հայաստանը դեմ չէ միջազգային ատյաններից Ադրբեջանի դեմ հայցերը հետ քաշելուն: Այստեղ ևս իրականում ոչինչ չկա, և Հայաստանի իշխանությունն այս հարցում էլ փորձում է Ադրբեջանին չնեղացնել և չբարձրացնել այնպիսի հարցեր, որոնք կարող են Ալիևին ականջահաճո չթվալ: Հայաստանի իշխանությունները որդեգրել են իրենց քաղաքականության հստակ գիծը և տարիներ շարունակ դրանով առաջ են ընթանում»,-եզրափակում է Աննա Կարապետյանը: 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

ՀԷՑ-ի կողմից հայցեր են գնացել ՏԿԵՆ-ի դեմ, բայց կառավարիչը հետ է վերցրել դրանք. Դրա իրավունքը չունի. Դավիթ ՂազինյանՀԷՑ-ում երկիշխանություն է, ինչպես «սքեչում» է ասվում՝ մենք ամեն ինչ գիտենք. Դավիթ Ղազինյան Ոչ մի պետություն դեռևս չունի կառուցված մոդուլային ԱԷԿ, որ տեսնես՝ ինչպես է այն աշխատում․ Ղազինյան Հայաստանի մարզերի խոշոր հարկատուները․ Սյունիքի մարզի խոշոր հարկատուն ԶՊՄԿ-ն է Մոդուլային ատոմակայանով էլեկտրաէներգիայի ինքնարժեքը լինելու է 60-80 դրամ, սա շատ թանկ է․ Դավիթ ՂազինյանԳնալու են գերակա շահ ճանաչելու ճանապարհով. Կարապետյանի ռեյտինգի հետևանքով սրվում է իշխանության վարքը. Դավիթ Ղազինյան ՀԾԿՀ նախագահն ընդունեց, որ ՀԷՑ-ի վերցրած վարկերի տոկոսները վճարում է սեփականատերը՝ հիմնավորելով, որ ՀԷՑ-ը խլվել է. Դավիթ Ղազինյան Իշխանությունները չեն ցանկանում հայտարարել, որ սարքավորումները, որի արդյունքում վերացվեց Էրեբունիում վթարը, տրվել է «Տաշիր»-ի կողմից՝ պարոն Կարապետյանի համաձայնությամբ. ՂազինյանՀԷՑ-ում 40 տոկոսով ավելացել է վթարների թիվը, իրենք հայտարարում են, որ չի աճել. Դավիթ Ղազինյան Ի՞նչ սպառնալիքներ և հնարավորություններ ունի TRIPP-ը․ Նաիրի Սարգսյան Բաքվի բռնապետական տրիբունալը 20 տարի ազատազրկման է դատապարտել Ռուբեն Վարդանյանին. Ավետիք ՉալաբյանԹոշակառուների անկանխիկ ծախսերը նվազագույն են, հետվճարի այդ մեխանիզմը՝ անարդյունավետ․ Դավիթ ՀակոբյանԲաժանիր, որ տիրես․ մեր ժողովրդին միտումնավոր են պառակտել․ Լիլիթ Արզումանյան Դավիթ Ղազինյանի ասուլիսը. ուղիղՖասթ Բանկը 600 միլիոն դրամից ավելի աջակցություն է տրամադրել տարբեր նախագծերի Ո՞վ կփոխարինի Հրայր Թովմասյանին 2024 թվականին ՀՀ-ում հանրաքվե չի եղել, առանց հանրաքվեի այդ տարածքները Ադրբեջանին փոխանցելը հանձնում անվանելը, մեղմ ասած, արդարացված է․ Մելոյանը՝ Կիրանցի մասինԲացի թուրքից, բոլորը ձեզ համար թշնամի՞ են. Արման ԱբովյանԲանջարեղեն արևային վահանակների տակ. Ուզբեկստանը և Ֆրանսիան գործարկում են ագրովոլտային համակարգեր Ջրի ուժից «թռչող տախտակ» կամ թռիչք ջրի վրայով. «Փաստ»Բուհեր, ուսանողական ինքնակառավարում և պետական գերակայություններ․ բարձրագույն կրթության խնդիրները«ՀայաՔվեն» «Անի պլազա» հյուրանոցի «Նաիրի» սրահում մամուլի ասուլիս-շնորհանդեսով կազդարարի իր քաղաքական հայտի մեկնարկըԻնչ նպատակով ենք մենք մտնում քաղաքականություն, և որն է մեր առանցքային հանձնառությունը. Ավետիք ՉալաբյանԹող գնան ղուրբան լինեն 5000 տղերքին. վանաձորցիների կարծիքները. «Համահայկական ճակատ» շարժումՎաղը` ժամը 15:00-ին, ՀՀ գլխավոր դատախազության շենքի առջև կկայանա ակցիա. «Համահայկական ճակատ» շարժումՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (17 ՓԵՏՐՎԱՐԻ)․ Բազմամարդ հանրահավաք Երևանում, քաղաքական կոալիցիայի ստեղծում. «Փաստ»Սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովն է արձանագրել, որ Վենետիկի հանձնաժողովը խնդրել է վերացնել երկքաղաքացիության և մշտական բնակությունների ցենզերը. Ռ. ՀայրապետյանՀայաստանին անհրաժեշտ են տնտեսական և ենթակառուցվածքային խոշոր նախագծեր. Գագիկ ԾառուկյանՈրո՞նք են Կրեմլի «կարմիր գծերը», ի՞նչ սցենարներ են «նշմարվում». «Փաստ»Ստորագրահավաք՝ ի աջակցություն Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Ովքե՞ր են Փաշինյան-Ալիև դուետի գործունեության դիրիժորն ու նվագակցողը. «Փաստ»Մարդը կարո՞ղ է պահպանել իր գոյաբանական և էութաբանական ինքնությունը. «Փաստ»Իրավական դաշտում է ամեն ինչ․ Սամվել Կարապետյանի առաջադրումը հանգիստ չի տալիս իշխանությանը Սփյուռքը բարձրաձայնում է․ Ֆրանսիայից մինչև Արգենտինա՝ ի պաշտպանություն Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու «Մա՛մ, երկար չեմ կարող խոսել, բոլորին կբարևես, կասես, որ ամեն ինչ լավ է». Վահագն Գևորգյանն անմահացել է հոկտեմբերի 10-ին Հադրութում, տուն «վերադարձել»... մոտ չորս ամիս անց. «Փաստ»«Իրենց միակ կարմիր գիծը իշխանությունը պահելն է, մնացած բոլոր դեպքերում ցանկացած կարմիր գիծ հատելի է այս իշխանությունների համար». «Փաստ»Երբ նման հայտարարություններ անում է վարչապետը, դա արդեն հակաժողովրդավարական հրահանգ ու ցուցում է. «Փաստ»Անկումային և ճգնաժամային. Հայաստանի արտաքին առևտրի դիսբալանսը. «Փաստ»Ամոթի ու խայտառակության խարանով դաջված. ո՞ւմ են երջանկացնում Հայաստանի իշխանությունների գործողությունները. «Փաստ»«ՀայաՔվեն» քաղաքական հայտ է ներկայացնում իշխանափոխության օրակարգով. «Փաստ»Ի՞նչ պլաններ ունեն Արևմուտքն ու Փաշինյանը երկաթուղու առումով. «Փաստ»Մեր կապը էս լեռան հետ անբացատրելի ա, ուրիշ ու ուժեղ. Լևոն ՔոչարյանՊետական բուհերը ֆինանսապես պահում են ուսանողները, բայց վերահսկում են քաղաքական իշխանության ներկայացուցիչները. Մենուա ՍողոմոնյանԹուրքիայի Արտգործնախարարը հայտարարեց, որ աջակցում են ՓաշինյանինԻ՞նչ կասեք Փաշինյանին, եթե ձեր դիմաց դուրս գաՍա միայն հնարավորություն է բացում ՀՀ-ի համար գնել պրոյեկտ ԱՄՆ-ից․ Ռոբերտ ՔոչարյանԱտոմային էներգետիկան ԱՄՆ-ում չափազանց թանկ է․ Ռոբերտ ՔոչարյանIDBank-ը ներկայացուցչություն է բացել ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Գլենդել քաղաքումՊետք է սթափվել, լրջանալ և լուրջ վերաբերվել այն ամենին, ինչ տեղի է ունենում մեր ռեգիոնում և մեր պետականության շուրջ. Մհեր ԱվետիսյանԶՊՄԿ-ն ժողովրդի կողքին՝ ներդրումներ առողջապահության և բնապահպանության ոլորտում