Երևան, 14.Հունվար.2025,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Շարունակում է խաբել ու մանիպուլյացիայի դիմել. «Փաստ» Բաքվի դիրքորոշումը կարող է կապված լինել իր ներքաղաքական օրակարգի հետ. «Փաստ» «Չեմ համակերպվում Ռուբենիս չլինելիության, այս իրականության հետ». կրտսեր սերժանտ Ռուբեն Գալստյանն անմահացել է 44-օրյա պատերազմի առաջին օրը. «Փաստ» Իսկ գուցե սկսեք վերջապես «քաղաքականությամբ զբաղվե՞լ». «Փաստ» Հայաստանի օրվա իշխանությունների զիջողականության համախտանիշը. «Փաստ» Արժեհամակարգերի պղծման շարունակականություն. հակահերոսությունը՝ հերոսության պատյանի մեջ. «Փաստ» «Սա ապաշնորհ կառավարման, տված խոստումներն անտեսելու և պոպուլիստական հայտարարություններով առաջնորդվելու հետևանք է». «Փաստ» Հայաստանի բոլոր դպրոցները կգործեն ԿԳՄՍ նախարարության ենթակայության ներքո. նախագիծ. «Փաստ» Իսկ ԵՄ-ում մեզ սպասո՞ւմ են. եթե այդ ամենը հանրաքվե անելով լիներ.... «Փաստ» Առկա աշխարհաքաղաքական ստատուս-քվոն շուտով կարող է փոփոխության ենթարկվել. «Փաստ»


Հաջորդ տարվա բյուջեի անհամամասնությունը. ի՞նչ «տողատակեր» կան բաշխումներում. «Փաստ»

Վերլուծական

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ցանկացած երկրի պետական բյուջեի ծավալից ու դրանում արտացոլված ուղղությունների բալանսից կարելի է որոշակի եզրակացություններ անել, թե ինչ ֆինանսատնտեսական վիճակում է գտնվում տվյալ պետությունը։ Ընդ որում, շատ կարևոր է դիտարկել ֆինանսական ռեսուրսների արդյունավետ կառավարումը։ Նույնիսկ մեծ չափի բյուջեն երաշխիք չէ, որ խնդիրներ չեն առաջանա, բյուջեն ճեղքվածք չի ունենա, եթե այն արդյունավետ չկառավարվի ու ապագայի տեսլականն իր մեջ չարտացոլի։ Օրինակ՝ երկրներ կան, որոնք հարուստ են տարբեր ռեսուրսներով, ֆինանսական հոսքեր ապահովելու խնդիր չունեն, բայց ոչ արդյունավետ կառավարման ու անիրատեսական ֆինանսատնտեսական քաղաքականության արդյունքում միշտ տնտեսական ճգնաժամերի մեջ են։

Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա մեր երկիրն իրեն շռայլություն թույլ տալ չի կարող և այլ ելք չունի, քան ֆինանսական միջոցների արդյունավետ կառավարումը, բայց օրվա կառավարությունը անընդհատ ավելացնում է ծախսերի համակշիռն այն դեպքում, երբ հարցական է, թե որտեղից են ապահովվելու նախանշված եկամուտները։ Այսինքն, ծախսերի ու եկամուտների բալանսը խախտված է։ Օրինակ՝ 2025 թվականի եկամուտների գծով կանխատեսվում է շուրջ 9,4 %, իսկ ծախսերի գծով՝ 11,9% աճ այն դեպքում, երբ 2025 թվականին ընդամենը 5,1 % տնտեսական աճ է կանխատեսվում։ Ընդ որում, բազմաթիվ տնտեսագետներ ոչ իրատեսական են համարում նույնիսկ 5,1 % տնտեսական աճի կանխատեսումը՝ հաշվի առնելով Հայաստանում տնտեսական ակտիվության նվազման առաջանցիկ տեմպը։ Վիճակագրական տվյալների համաձայն, այս տարվա առաջին եռամսյակում տնտեսական աճը կազմել է 6,6 տոկոս, երկրորդ եռամսյակում՝ 6,4 տոկոս, երրորդ եռամսյակում՝ 5,2 տոկոս:

Սպասվում է, որ չորրորդ եռամսյակի ընթացքում ավելի ցածր ցուցանիշ ենք ունենալու։ Այսպիսի միտում արձանագրվում է այն պայմաններում, որ Հայաստանի տնտեսությունը մեծապես կախված է արտածին գործոններից։ Եթե տարվա սկզբից արտաքին գործոնները նպաստում էին տնտեսական աճին, ապա հիմա արտաքին միջավայրն այնպես է դասավորվել, որ մեր տնտեսության համար ստեղծվել են ոչ բարենպաստ պայմաններ։ Միաժամանակ նկատվում է Հայաստանից կապիտալի արտահոսքի արագացում և դեպի մեր երկիր արտարժույթի հոսքերի նվազում, ինչի արդյունքում էլ դրամի դիրքերը սկսում են թուլանալ ու արժեզրկման միտում է նկատվում։ Մեկ այլ հարց է նաև այն, թե որտեղի՞ց են բյուջեի եկամուտները գեներացվելու, եթե հնարավոր չեղավ ապահովել նախանշված աճի տեմպը։ Մի տարբերակը հարկային մամլիչի կիրառումն է, որն արդեն գործի է դրվել, իսկ մյուսը՝ պետական պարտքի ավելացումը։

Ի մասնավորի, «Լույս» հիմնադրամի վերլուծությունը ցույց է տալիս, որ կառավարությունը պլանավորել է էականորեն մեծացնել հաջորդ տարվա բյուջեի պակասուրդը, ինչի հաշվին աճելու է նաև կառավարության պարտքը։ 2025 թվականի բյուջեի պակասուրդը կհասնի ՀՆԱի 5,5%ին։ Իսկ պակասուրդի աճը հիմնականում տեղի է ունենալու ընթացիկ ծախսերի աճի, այդ թվում՝ պարտքի տոկոսավճարների հաշվին, ինչը ռիսկեր է ստեղծում առաջիկա տարիներին պարտքի սպասարկման համար անհրաժեշտ տնտեսական հնարավորություններ ստեղծելու հարցում։ Ու զարմանալին այն է, որ տնտեսական աճը խթանող ուղղություններով ծախսերի ավելացում չի նախատեսվում։ Ավելին, տնտեսական հարաբերություններին ուղղվող ծախսերը նվազելու են 13,5 %ով: Ինչոր տեղ հասկանալի է, որ հաշվի առնելով առկա մարտահրավերները՝ հաջորդ տարվա բյուջեով պլանավորվում է էականորեն՝ շուրջ 19,9 %ով մեծացնել պաշտպանությանն ուղղվող ծախսերը, բայց էական աճ է նախատեսվում նաև հասարակական կարգի, անվտանգության և դատական գործունեության ուղղությամբ ծախսերում՝ նախատեսելով ավելացնել 10,8 %ով, ինչի անհրաժեշտությունն առնվազն շատ կասկածելի է, եթե չասենք, որ ընդհանրապես արդարացված չէ։

Նշենք, որ այս ուղղությամբ հիմնականում ծախսերի աճը պայմանավորված է ոստիկանության և ազգային անվտանգությանն ուղղվող ֆինանսավորման՝ համապատասխանաբար 14,2% և 17,6 % աճերով։ Բնական հարց է ծագում՝ ինչի՞ համար են ավելացնում, օրինակ՝ իրավապահ համակարգի համար նախատեսվող ծախսերը, երբ արդյունքներ չկան հանցավորության դեմ պայքարում, հանցավորության մակարդակը անասելի չափերի է հասել։ Պատահական չէ, որ մասնագետները կասկածներ են հայտնում, թե միգուցե իշխանությունների՝ ֆինանսական ռեսուրսները իրավապահ համակարգի օղակներին տրամադրելու հանգամանքը պայմանավորված է առաջիկայում հնարավոր ակտիվ ներքաղաքական գործընթացներով ու իրենց նկատմամբ դժգոհության խորացմամբ։ Դրա համար էլ իշխանությունը փորձում է իրավապահ համակարգի համար լոյալության լրացուցիչ խթաններ ստեղծել, որպեսզի ընդդիմությունն ավելի հուժկու ճնշումների ենթարկվի։ Գումարած՝ ընդամենը մեկուկես տարի անց ընտրություններ են: Եթե, իհարկե, ընտրություններից մի քանի ամիս առաջ Նիկոլ Փաշինյանը չորոշի արտահերթ ընտրությունների գնալ: Իսկ թե ինչու, դա արդեն այլ խոսակցության թեմա է...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Թիկնոցներ. այդքան պարզ ու այդքան բազմազան․ «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (14 ՀՈՒՆՎԱՐԻ)․ Կայացել է Արեգակնային համակարգում տիեզերական մարմնի վրա կատարված առաջին փափուկ վայրէջքը․ «Փաստ»Շարունակում է խաբել ու մանիպուլյացիայի դիմել. «Փաստ»Բաքվի դիրքորոշումը կարող է կապված լինել իր ներքաղաքական օրակարգի հետ. «Փաստ»Փաշինյանն անոնսեց, որ միակողմանի զիջումներ է անելու. Մենուա ՍողոմոնյանԲենզինի կարիք այլևս չկա. ստեղծվել է ծալովի պանելներով նոր արևային գեներատոր «Չեմ համակերպվում Ռուբենիս չլինելիության, այս իրականության հետ». կրտսեր սերժանտ Ռուբեն Գալստյանն անմահացել է 44-օրյա պատերազմի առաջին օրը. «Փաստ»Իսկ գուցե սկսեք վերջապես «քաղաքականությամբ զբաղվե՞լ». «Փաստ»Տգիտության մարաթոնի հերթական ձևակերպումը ստիպում է արձագանքել. Վահե ՀովհաննիսյանՀայաստանի օրվա իշխանությունների զիջողականության համախտանիշը. «Փաստ»Լավ ապրել, նախ և առաջ նշանակում է՝ ունենալ սեփական Հայրենիք-պետությունը և շատ սիրել այն. Արտակ ԶաքարյանԱրժեհամակարգերի պղծման շարունակականություն. հակահերոսությունը՝ հերոսության պատյանի մեջ. «Փաստ»«Սա ապաշնորհ կառավարման, տված խոստումներն անտեսելու և պոպուլիստական հայտարարություններով առաջնորդվելու հետևանք է». «Փաստ»Հայաստանի բոլոր դպրոցները կգործեն ԿԳՄՍ նախարարության ենթակայության ներքո. նախագիծ. «Փաստ»Իսկ ԵՄ-ում մեզ սպասո՞ւմ են. եթե այդ ամենը հանրաքվե անելով լիներ.... «Փաստ»Առկա աշխարհաքաղաքական ստատուս-քվոն շուտով կարող է փոփոխության ենթարկվել. «Փաստ»Համբերության բաժակը լցվել է. ի՞նչ կնախաձեռնի Ռուսաստանը. «Փաստ»Ակտիվ կապի մեջ են. «Փաստ»Փարաքարում պաշտոնակատար հնարավոր չէ նշանակել. «Փաստ»Հայկ Սարգսյանը ցանկանում է ՇՄ նախարար դառնա՞լ. «Փաստ»Միջազգային կասկածելի կազմակերպությունը՝ Սյունիքում. «Փաստ»«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն այս պահին ունի շուրջ 250 թափուր հաստիք «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը խորապես վշտացած է ՀՀ ԱԺ պատգամավոր Մհեր Սահակյանի վաղաժամ և եղերական մահով 6,9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցելՍյունիքում պարեկները հայտնաբերել են հրազեն և ռազմամթերք Այսօր էլ հավաքական Արևմուտքը ամեն ինչ անում է, որպեսզի նոր պատերազմ հրահրի Հայաստանի ու Ադրբեջանի միջև. Մհեր Ավետիսյան Իրանում 3 անընդմեջ երկրաշարժ է տեղի ունեցել Վերաքննիչը «Մաքուր երկաթ» գործարանի տնօրեն Կարեն Հակոբյանի կալանքի երկարաձգման որոշման դեմ բողոքը մերժել է. փաստաբան Նավթը աննախադեպ թանկացել է Օրգանական մեղր AUREA. բիզնես՝ ընտանեկան 35 տարվա մեղվապահական ավանդույթներից Դատական համակարգն աղավաղողը խոսում է արդարադատությունից ԵԱՏՄ-ից հեռանալու սպառնալիքը լրջորեն ահաբեկել է Փաշինյանին, բայց հետդարձ չեն անի ԵՄ դիտորդական առաքելության ժամկետը երկարաձգվելու է Նկարահանվում է «Բարի օր» 2 գեղարվեստական ֆիլմը. առաջին բեքսթեյջ լուսանկարները նկարահանման հրապարակից Հնդկաստանը մեկ տարում կրկնակի ավելացրել է արևային հզորությունները Իրավիճակ և անելիք. Արա Այվազյան Ucom-ը ստացել է կոռուպցիայի և կաշառակերության հակազդման համակարգի ISO 37001 ստանդարտի միջազգային հավաստագիր Նոր Գեղի գյուղում դանակի հարվածներից անշնչացած տղամարդու մարմին են գտելՎատ գիշեր էր, մենք վրդովված ենք, ինչպես և մեր բոլոր երկրպագուները. մենք հիասթափված ենք․ Անչելոտի Հայաստանի հանքարդյունաբերության ներկա վիճակը. հիմնական ցուցանիշներ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ․ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Վերջին տարիներին մեր մեջ գերակշռող է դարձել մտայնությունը, որ մենք այլևս գործոն չենք. ՀայաՔվեՈչ թե Հայաստանը, այլ Ադրբեջանն է ֆաշիստական պետություն. Մենուա Սողոմոնյան Քալիֆորնիայում անտառային հրդեհների զոhերի թիվն ավելանում է Այսօր հայ առաքելական եկեղեցին նշում է Քրիստոսի անվանակոչության տոնը Շիրակի մարզում, Հրազդան, Սևան, Վարդենիս քաղաքներում և Մաստարա-Լանջիկ ավտոճանապարհին մառախուղ է Դոլարն էժանացել է, ռուբլին՝ թանկացել․ փոխարժեքն՝ այսօր Հասնինք Սասուն, մտնինքն Վան. շրջապտույտ, որ կայսրությունները սերմանել են մեզանում, որ չունենանք պետություն. ՓաշինյանՆիկոլը սահմանադրական հեղաշրջում է անում. Դավիթ ՍարգսյանՀյուսիսային պողոտայի սուպերմարկետներից մեկի պահեստում հրդեհ է բռնկվել