Երևան, 17.Հունվար.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Խաղաղ մերձեցման լայնորեն գովազդված նախաձեռնությունները փաստացի փակուղի են մտել. «Փաստ» Եթե նրանք կոտրեն Իրանին, ապա կկտրեն Կովկասը Ռուսաստանից. «Փաստ» Ոչ միայն տարածքային կամ ռազմական մրցակցություն. «Փաստ» «Սարգիսս միշտ ասել է, որ տուն է գալու, ի՞նչ իմանար, թե ինչպես է գալու». Սարգիս Դանոյանն անմահացել է նոյեմբերի 9-ին «Մարտունի 2»-ում. «Փաստ» Հանրային քննարկման է ներկայացվել մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի կազմակերպման ազգային ծրագիրը. «Փաստ» Ամբոխը, արևը և լուռ քաղաքը. ո՞ւմ և ինչո՞ւ է Եկեղեցին «խանգարում». «Փաստ» «Ինչպես որևէ մեկը Հայաստանի այսօրվա իշխանությունների կարծիքը հաշվի չի առնում, այնպես էլ հաշվի չի առնելու հետագայում». «Փաստ» Թևքերը քշտած՝ պարգևավճարվել է, որ պարգևավճարվում են. «Փաստ» Կոռուպցիան վերադարձե՞լ է ՊԵԿ. «Փաստ» Թունավորվել են ոչ թե սննդից, այլ... շմոլ գազից. «Փաստ»


Ինչպե՞ս է փոխվել հարսանեկան զգեստի նորաձևությունը՝ սկսյալ հին դարերից. «Փաստ»

Lifestyle

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ամուսնությունը և երեխայի ծնունդը ցանկացած կնոջ կյանքում ամենակարևոր իրադարձություններից են: Եվ զարմանալի չէ, որ յուրաքանչյուր հարսնացու առանձնահատուկ բծախնդրություն է ցուցաբերում հարսանեկան զգեստ ընտրելիս, որով նա պետք է շլացուցիչ գեղեցիկ տեսք ունենա հարսանեկան արարողության ժամանակ։ Ըստ երկրների մեծ մասում հաստատված ավանդույթի, հարսնացուի դասական զգեստը պետք է լինի սպիտակ, թեև, ընդհանուր առմամբ, գունապնակը սահմանափակված չէ։ Բացի դա, շղարշն է համարվում հարսանեկան զգեստի անբաժանելի մաս։ Հարսանյաց զգեստների պատմությունը երկար ճանապարհ է անցել՝ ընդգրկելով դարեր: Ժամանակի ընթացքում, ժողովուրդների մշակույթներին, դարաշրջանին ու նորաձևությանը համապատասխան, հարսանյաց զգեստները փոխել են ոճերն ու գույները, բայց մի բան է մնացել անփոփոխ. դա պետք է լինի ամենագեղեցիկ զգեստը, որը կխորհրդանշի սերն ու երջանկության հույսը ապագա ընտանեկան կյանքում:

Շատ դարերի ընթացքում յուրաքանչյուր ժողովուրդ ունեցել է իր ավանդույթները, հայացքներն ու գաղափարները աղջկա հարսանեկան զգեստի վերաբերյալ: Հին ժամանակներից ի վեր հարուստ հարսնացուների հանդերձանքը պատրաստվել է լավագույն և թանկարժեք գործվածքներից՝ ասեղնագործված ոսկով և մարգարիտներով։ Ցածր ծագում ունեցող հարսնացուների համար ավելի պարզ գործվածքներ էին վերցվում, իսկ որպես զարդարանք՝ հաճախ օգտագործվում էին ծաղիկները։ Հին հունական հարսնացուին հագցնում էին երկար սպիտակ զգեստ՝ պատրաստված թեթև գործվածքից՝ ուսերին ամրացված գեղեցիկ ճարմանդներով («պեպլոս»): Հին Եգիպտոսում հարսի հանդերձանքը մարմնին փաթաթած թանկ կտորն էր: Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել խորհրդանշական իմաստով լի զարդերին՝ մատանիներ, գոտիներ, դիադեմներ։ Միջնադարում հարսնացուի երկար, նեղ զգեստը լրացվում էր երկար թևերով, որոնք գրեթե հասնում էին գետնին։

Հարուստ հարսնացուները նախընտրում էին կարմիր և մանուշակագույն զգեստներ, իսկ աղքատ աղջիկների զգեստները շագանակագույն և բեժ էին։ Նկատի ունեցեք, որ հարսանեկան հագուստը՝ որպես այդպիսին, ինչպես և հենց «հարսանյաց զգեստ» տերմինը հայտնվել են ավելի ուշ, մինչ այդ այն զգեստը, որով հարսնացուն գնում էր եկեղեցի, որտեղ էլ տեղի էր ունենում ամուսնությունը, կոչվում էր նախաամուսնական: Վերածնունդը նորություն է բերել նաև հարսնացուի հագուստին։ Զգեստը արդեն չէր թաքցնում կազմվածքը, փափուկ գործվածքներն ընդգծում էին մարմնի բնական գծերը։ Նորաձև էին ատլասե սպիտակ զգեստները՝ զարդարված ասեղնագործությամբ և մարգարիտներով։ Հենց այդ մոդելն է դիմացել ժամանակի փորձությանը և դարձել դասական հարսանյաց զգեստ։ Ռոկոկոյի դարաշրջանում հարսնացուի հանդերձանքը բազմաշերտ կիսաշրջազգեստներով ու ծալքերով շքեղ ու բարդ հագուստ էր, որը կրում էին կեղծամով: Հետագայում վերադարձան լիարժեք կիսաշրջազգեստներն ու կրինոլինները, սակայն ժանյակների, ծոպերի և այլ դետալների ավելի փոքր քանակությամբ:

Ենթադրվում է, որ Եվրոպան ավանդական սպիտակ հարսանյաց զգեստի համար պարտական է թագուհի Վիկտորյային, որն իր իսկ հարսանիքին (1840 թվական) կրել է կրեմային թեթև երանգով սպիտակ փափուկ կրինոլին՝ հարսանյաց զգեստ: Այդ պահից էլ սկսվել է հարսանեկան զգեստների նորաձևության պատմությունը: Իսկ նորաձևության աշխարհը արագ և փոփոխական է: 20-րդ դարի սկզբին չափից դուրս շքեղությունը վերացավ կանացի զգեստներում, կիսաշրջազգեստները դարձան ուղիղ, կորսետների նորաձևությունը վերացավ։ 20-ականներին հարսանյաց զգեստները մինչև ծնկները «կարճացվեցին», ճիշտ է՝ զգեստը հետևում դեռ երկար էր և հաճախ քուղ ուներ։ 30-ականների նորաձևությունը բնութագրվում է լակոնիկ կտրվածքով և նվազագույն դեկորացիաներով: 40-ականների հարսանեկան նորաձևությունը ենթադրում էր նվազագույն դեկոր, կիսաշրջազգեստները շատ լայն չէին, վզնոցը շատ խորը չէր, իսկ ուսի գիծը արհեստականորեն ընդլայնվում էր ուսադիրների օգնությամբ:

50-ականներին, դասական հարսանյաց զգեստների հետ մեկտեղ, հարսնացուների համար հայտնի ուրվագիծը ծնկներից ցած ընկած փեշն էր: Միաժամանակ ընդգծված էր գոտկատեղը։ 60-ականների հարսանյաց զգեստների տարբերակիչ հատկանիշը կարճ, ծնկից վեր փեշով ու բարձր գոտկատեղով կիսաշրջազգեստն էր։ Ոչ այնքան համարձակ հարսնացուները նախընտրում էին մինչև ծնկները հասնող զգեստներ։ Չնայած հանդերձանքի հիմնական հատկանիշը շղարշն էր, զգեստները կարող էին լինել ոչ միայն սպիտակ, այլ նաև այլ գույների: Իսկ 80-ականներին հարսնացուները անգամ հարսանեկան տաբատ էին կրում: 90-ականներից ի վեր հարսնացուի հանդերձանք են վերադարձել կիսաշրջազգեստները և կորսետները՝ խոր կտրվածքներով և զանգվածային դեկորներով, շքեղ թագով և երկար շղարշով: Իսկ ահա 2000-ականներին հարսանյաց զգեստներն ավելի հանգիստ ու հարմարավետ դարձան։ Ժամանակակից հարսանեկան նորաձևությունը բազմազան է և տարբեր: Հարսնացուի կերպարը մեծապես կախված է նրա անձնական ճաշակից և ոճի զգացումից, և դրանում նրան օգնում են բազմաթիվ դիզայներական հավաքածուները։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

«Այ կզա՛ծ, դու նրանց ճուտն ես, տեղդ լա՛վ իմացիր»․ ՊՆ նախկին նախարար Ոսկու վերարտահանումը խեղաթյուրել է ՀՀ տնտեսական ցուցանիշները․ Հրայր Կամենդատյան«ՀայաՔվեն» նախաձեռնել է կենսաթոշակների՝ 50% ավելացման ծրագիր․ Դավիթ Հակոբյան Հայաստանը Ադրբեջանի, Թուրքիայի ու այլ գործոնների ճնշման ներքո անընդհատ քննարկում է ատոմակայանը փակելու հարցը. ՄարուքյանՍննդատեսակ, որ երբեմն ոսկուց թանկ է. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (17 ՀՈՒՆՎԱՐԻ).Տանկեր-ինքնաթիռի և կործանիչի բախում, խոշոր երկրաշարժ, հրաբխի ժայթքում. «Փաստ»Անհրաժեշտություն է վերականգնել 10-ամյա կրթական համակարգը. Մհեր ԱվետիսյանԱհաբեկչական մշակույթը տարածվում է, արժանավոր մասնագետները՝ հեռացվում աշխատանքից․ Հովհաննես ԻշխանյանԽաղաղ մերձեցման լայնորեն գովազդված նախաձեռնությունները փաստացի փակուղի են մտել. «Փաստ»ԶՊՄԿ գլխավոր տնօրենը ներկայացնում է կազմակերպության արդիականացման հեռանկարըՀայ պաշտոնյա, Դուք ստացել եք պարգևավճար, որը հավասար է շարքային թոշակառուի 25 տարվա եկամտին. Հրայր Կամենդատյան«Հայաքվե»-ն դարձել է «ՄԵՆՔ ԿԱ՛ՆՔ» խորագրով ՀամաԱրցախյան կրթամշակույթային միջոցառման հովանավորներից մեկըԵթե նրանք կոտրեն Իրանին, ապա կկտրեն Կովկասը Ռուսաստանից. «Փաստ»«Ազատություն քաղբանտարկյալ Խաչիկ Գալստյանին». իրազեկման ակցիա՝ Երևանում Ոչ միայն տարածքային կամ ռազմական մրցակցություն. «Փաստ»«Սարգիսս միշտ ասել է, որ տուն է գալու, ի՞նչ իմանար, թե ինչպես է գալու». Սարգիս Դանոյանն անմահացել է նոյեմբերի 9-ին «Մարտունի 2»-ում. «Փաստ» Սամվել Կարապետյանի հրապարակային խոսքի սահմանափակումը վերացվեց. Արամ ՎարդևանյանՍամվել Կարապետյանը վաղը տանը կլինի. Նարեկ ԿարապետյանՀանրային քննարկման է ներկայացվել մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի կազմակերպման ազգային ծրագիրը. «Փաստ»Շրջանակային համաձայնություն, որը սահմանափակում է Հայաստանի ինքնիշխանությունըԵկեղեցու դեմ ճնշման քաղաքականությունը և պետական ձախողումների քողարկումըԱմբոխը, արևը և լուռ քաղաքը. ո՞ւմ և ինչո՞ւ է Եկեղեցին «խանգարում». «Փաստ»Ոչնչի հասնել դուք չեք կարող. «Փաստ»«Ինչպես որևէ մեկը Հայաստանի այսօրվա իշխանությունների կարծիքը հաշվի չի առնում, այնպես էլ հաշվի չի առնելու հետագայում». «Փաստ»Թևքերը քշտած՝ պարգևավճարվել է, որ պարգևավճարվում են. «Փաստ»Արտաքին «խաղացողներն» արդեն անթաքույց են խառնվում Հայաստանի ներքին գործերին. «Փաստ»Կոռուպցիան վերադարձե՞լ է ՊԵԿ. «Փաստ»Թունավորվել են ոչ թե սննդից, այլ... շմոլ գազից. «Փաստ»Տարիներով խախտում՝ զրո վարույթ. ինչո՞ւ Հակակոռուպցիոն կոմիտեն «չի տեսնում» ակնհայտը. «Փաստ»Արդեն 7 ժամից ավել է` դատարանը քննում է Սամվել Կարապետյանի նկատմամբ կալանքը՝ որպես խափանման միջոց կիրառելու մասին միջնորդությունը․ «Մեր ձևով»Ինդոնեզիայում Սեմերու հրաբխի արտանետած մոխրի բարձրությունը հասել է 4,5 կիլոմետրի 16-ամյա Թուփաք Շաքուրի հազվագյուտ աուդիոձայնագրությունը աճուրդի է հանվել Կրեմլը դրական է գնահատել Հռոմից, Փարիզից և Բեռլինից Մոսկվայի հետ երկխոսության վերաբերյալ ազդանշանները. Կրեմլի խոսնակՊԵԿ-ի 3 պաշտոնյա և ևս 1 անձ կալանավորվել են. ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե Ուիթքոֆն Իրանի հարցում դիվանագիտական լուծման համար 4 խնդիր է առաջադրել Հակաեկեղեցական արշավը ձախողված է․ Ավետիք ՉալաբյանՉենք հանդուրժելու ադրբեջանական ներկայությունը Հայաստանում․ Անահիտ ՊատատյանՊԵԿ-ը բացահայտել է կեղծ, անհայտ արտադրողներից ձեռքբերված ստվերում շրջանառվող օղիների և ծխախոտային արտադրանքի դեպքեր«Շուտով ձեզ պիտի ներկայացնեմ հագուստի իմ բրենդը». Արմինկա ԵԱՏՄ-ն և Ռուսաստանը՝ Հայաստանի տնտեսության առանցքում․ թվեր, շուկաներ և կախվածություններ Կասեցվել է «Սոֆյա Կաթ»-ի թթվասերի արտադրությունը Վայ այն ընդդիմադիր ուժին, որը դեմ կգնա ընտրություններում մեկ միասնական բևեռով հանդես գալու ժողովրդի պահանջին․ Էդմոն ՄարուքյանՆոբելյան մրցանակը չի կարող չեղյալ հայտարարվել, կիսվել կամ փոխանցվել ուրիշներին. Նորվեգիայի Նոբելյան կոմիտեԱրարատԲանկը «4090 Բարեգործական» հիմնադրամի գործունեության ամփոփիչ միջոցառման գլխավոր հովանավորն է UFC-ի նախագահը խոսել է Արման Ծառուկյանի ապագայի մասին Տավուշի մարզի պարեկները հիվանդանոցից կատարված գողության դեպք են բացահայտել Ոչ ոք չի՛ լռեցնի հայի ձայնը․ «Մեր ձևով» Ուկրաինան երբեք չի եղել և չի լինի խաղաղության խոչընդոտ. Զելենսկին՝ Թրամփին Այն ամենը, ինչ կարելի է իմանալ Արևմտյան ցինիզմի և լկտի քաղաքականության մասին․ Մհեր ԱվետիսյանԴատախազը հետ է վերցրել Սամվել Կարապետյանի տնային կալանքի միջնորդությունը և մուտքագրվել է կալանքի միջնորդություն. Վարդևանյան