Երևան, 07.Փետրվար.2025,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Սերժ Սարգսյանին Նիկոլին բերելու մեջ մեղադրում են հրապարակում շամպայն խմողները. Աննա Մկրտչյան ԱՄՆ դեսպանատունը, USAID-ը գործել են ժողովրդի և վրացական պետության դեմ. Կոբախիձե Սառնարանը միշտ հաղթում է հեռուստացույցին. ի՞նչ է պետք երկիրը փրկելու համար. «Փաստ» Հայաստանը փոխո՞ւմ է իր ռազմավարությունը. «Փաստ» «Հրաժեշտի զրույցի ժամանակ մեր մեծ տղային ասաց՝ լավ կսովորես, մամային էլ լավ կպահես, նույնն էլ Դավիթին փոխանցիր». Կապիտան Նվեր Ավանեսյանն անմահացել է հոկտեմբերի 12-ին, Արցախում է՝ Եղբայրական գերեզմանատանը. «Փաստ» Արտոնություն կարտոֆիլի սերմացուի ներմուծման համար. «Փաստ» Կապիտուլյացիոն օրակարգի շերտերը. «Փաստ» Տխուր պատկեր. տնտեսության անառողջ կառուցվածքի հետևանքները. «Փաստ» «Նիկոլ Փաշինյանի՝ 44-օրյա պատերազմի մասին հայտարարությունները շատ տրամաբանական են, նա «բացում» է այն, ինչ երկար ժամանակ մտածել է». «Փաստ» Սեփական ցանկություններն ու երևակայությունը... միջազգային կոնսենսուս չեն. «Փաստ»


Ինչպես կտրել ճյուղը, որին «նստած» ես ու... մնալ ծանրամեծ գերանի տակ. «Փաստ»

Քաղաքական

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ի՞նչ է, ըստ էության, Նիկոլ Փաշինյանի ու նրա ՔՊի կառավարումը: Դա, կարելի է ասել՝ բաց ուղեցույց է՝ ինչպես կտրել ճյուղը, որի վրա նստած ես: Ավելին, Փաշինյանն ինքն իր բնույթին դավաճանած կլիներ, եթե իր կառավարմամբ, պատկերավոր ասած, չկազմեր մի այնպիսի «ուղեցույցուսումնական ձեռնարկ», որին հետևելով՝ կարելի է ոչ միայն կտրել ճյուղը, որին նստած ես, այլև մնալ ծանրամեծ գերանի տակ: Դիմենք անողոք փաստերին: Փաստ առաջին. Նիկոլ Փաշինյանը և նրա իշխանության ներկայացուցիչները որտեղ նստումելնում են, ինչ հարցազրույց տալիս են, ինչ հայտարարություն անում են, անպայման խոսում են Ռուսաստանի դեմ, հայտարարում են, որ Ռուսաստանը Հայաստանի չուզողն է, Ռուսաստանն ու ՀԱՊԿը սպառնում են Հայաստանի պետականությանը և այդպես շարունակ:
 
Կարճ ասած՝ Փաշինյանն ու ՔՊն դիրքավորվում են որպես բացահայտ հակառուսական, ռուսատյաց ուժ և գործիչներ, ի լրումն՝ իրենք գնում են Արևմուտք: Ըստ որում, փաստ է և այն, որ իրենց ընտրողներին ու հանրությանն, առհասարակ, չեն էլ ասում, որ իրենց երազած «Արևմուտքը» ընդամենը Թուրքիան է ու Հայաստանը թուրքական ամենաուղիղ կախվածության, եթե ոչ՝ ենթակայության տակ դնելը (տապալված Սիրիան էլ՝ որպես թարմ օրինակ): Փաստ երկրորդ. որքան ավելի շատ է Փաշինյանը հակառուսական հայտարարություններ անում, այնքան ավելի ու ավելի է Հայաստանի տնտեսությունը հայտնվում Ռուսաստանից միակողմանի կախվածության մեջ: Այսպես. միայն այս տարվա առաջին 10 ամսում (պաշտոնական տվյալներով) Ռուսաստանի հետ Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը նորից գրանցել է բարձր աճ՝ 92 տոկոս, որի արդյունքում ՀՀ արտաքին առևտրի աշխարհագրական կառուցվածքում ՌԴ–ի տեսակարար կշիռը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 5,5 տոկոսային կետով, դարձել է 41,5 տոկոս:
 
Ի դեպ, որպեսզի պատկերն ամբողջական լինի, վկայակոչենք այլ տվյալներ ևս. նույն ժամանակահատվածում արտաքին առևտրաշրջանառությունը Ղազախստանի հետ կրճատվել է 23 տոկոսով, Ղրղզստանի հետ նվազել է 55 տոկոսով, Բելառուսի հետ աճել է 7,5 տոկոսով, Իրանի հետ չնչին աճ կա՝ 4,7 տոկոսով, Վրաստանի հետ գրեթե զրոյական աճ է: Իսկ, այ, Եվրամիության անդամերկրների հետ, ուշադրություն, Հայաստանի առևտրաշրջանառությունը... կրճատվել է 15 տոկոսով, ԱՄՆ–ի դեպքում ավելի վատ՝ նվազել է 40 տոկոսով: Այստեղ այլ կարևոր հարց էլ է առաջանում. իսկ ընդհանրապես, Արևմուտքը, Եվրամիությունը, ԱՄՆն այս ընթացքում Հայաստանին տնտեսական առումով ինչոր բան առաջարկե՞լ են (զանազան «գրանտային ծրագրեր» չհիշատակել) ռեալ տնտեսական առումով: Օրինակ՝ ի՞նչ նոր հնարավորություններ, շուկաներ, ապրանքներ, ծառայություններ, որևէ բան են առաջարկել, ստեղծել, ձևավորել: Ի՞նչ ներդրումներ են եղել:
 
Պաշտոնական վիճակագրական տվյալները լավագույն ու սպառիչ պատասխանն են այդ՝ ակնհայտորեն բացասական պատասխանի ձգտող հարցերին: Այսպես. այս տարվա 10 ամսում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ՀՀ արտաքին առևտրի աշխարհագրական կառուցվածքում ԵՄ–ի տեսակարար կշիռը նվազել է 2 անգամ՝ դառնալով 7,3 տոկոս, ԱՄՆ–ի տեսակարար կշիռը ևս նվազել է 3 անգամ՝ դառնալով 1,4 տոկոս, Իրանի տեսակարար կշիռը նվազել է 1,5 անգամ՝ դառնալով 2,3 տոկոս: Իսկ ռուսական ոսկին Արաբական Միացյալ Էմիրություններ վերարտահանելու հաշվին ԱՄԷ–ի հետ ՀՀի առևտրաշրջանառությունն աճել է շուրջ 6 անգամ, իսկ տեսակարար կշիռը դարձել է 19 տոկոս՝ աճելով 3 անգամ։ Սա, ի դեպ, նույնպես պետք է վերագրել «ռուսական գծին»: Այնպես որ, Ռուսաստանից կախվածության տոկոսներն իրականում ավելի մեծ են: Բայց սա էլ դեռ ամենը չէ: Տնտեսագետները ահազանգում են. «Կապիտալը «փախչում է» Հայաստանից»: Այսպես. 2024ի առաջին կիսամյակում օտարերկրյա ուղղակի ներդրումները նվազել են 334 միլիոն ԱՄՆ դոլարով, իսկ ներդրումային զուտ ներհոսքի հաշվեկշիռը բացասական է՝ մինուս 55 միլիոն ԱՄՆ դոլար: Ընդ որում, նշված ժամանակահատվածում օտարերկրյա ուղղակի ներդրումների ամենախոշոր զուտ ներհոսքը գրանցվել է... կռահեցիք, էլի Ռուսաստանից (22 միլիոն ԱՄՆ դոլար): Ու ի՞նչ են հուշում այս «չոր» փաստերը:
 
Իսկ այդ փաստերը ոչ թե սոսկ հուշում, այլ բացեիբաց ասում, եթե ոչ՝ բացականչում են, որ Հայաստանի տնտեսությունը մեծապես նստած է «ռուսական» ճյուղին: Չէ, բնական է, որ բոլորը պարտավոր չեն տիրապետել տնտեսագիտական եզրույթներին ու վիճակագրական տվյալների համակողմանի վերլուծության նրբություններին: Բայց առնվազն միջնակարգ դպրոցն ավարտելու վկայական ունեցողները գոնե կարո՞ղ են հասկանալ, թե ինչ է անում Փաշինյանը: «Արևմտամետների» կառավարումը տանում է այն բանին, որ Հայաստանն ավելի մեծ կախվածության մեջ է հայտնվում Ռուսաստանից: Բայց զուգահեռաբար Հայաստանի քաղաքական ղեկավարությունը, ի դեմս Փաշինյանի ու նրա ՔՊի, անում է հակառուսական հայտարարություններ, Հայաստանը դուրս է բերում ՀԱՊԿից, որին տրամաբանորեն կարող է հետևել Ռուսաստանի հետ հարաբերությունների խզումը, նաև՝ ԵԱՏՄից Հայաստանի դուրս գալը: Թե այդ ամենն ինչ անվտանգային սպառնալիքներ է ստեղծել ու ստեղծում Հայաստանի ու երկրում մնացած ժողովրդի համար, այստեղ չենք նշի (նախ՝ շատ ենք ասել, երկրորդը՝ մեզ տնտեսական պահն է այստեղ հետաքրքրում):
 
Դա ի՞նչ է նշանակում: Իսկ դա նշանակում է, որ Հայաստանի իշխանությունը, Հայաստանի տնտեսվարողները պետք է ստիպված լինեն նախ՝ Ռուսաստանի փոխարեն այլ երկրից ցորեն գնել, այն էլ՝ հարց է, թե ով կցանկանա Հայաստանին ցորեն վաճառել ու ինչ գնով: Պարզ ասած՝ Փաշինյանի քաղաքականությունն ու դրա շարունակությունը նշանակում է՝ սով, կտրոնով հացի ոսկրահյուծ հեռանկար: Երկրորդ՝ Փաշինյանի հակառուսական քաղաքականությունն ու դրա շարունակությունը նշանակում է, որ Հայաստանը պետք է այլ երկրից էներգակիրներ, մասնավորապես գազ գնի: Ո՞ր երկրից ու ի՞նչ գնով, շատ մեծ հարց է: Առավել ևս, եթե ԱԷԿն էլ կանգնի (ամերիկյան «այլընտրանքի» թեման այլ խոսակցության առիթ է, դրան ոչ մեկ անգամ անդրադարձել ենք):
 
Այսինքն, փաշինյանական «ապագական» նշանակում է նաև թանկ գազ կամ անգամ՝ դրա բացակայություն, թանկ էլեկտրաէներգիա, որ առանց այդ էլ էժան չէ, նշանակում է՝ հովհարային էներգամատակարարում, շղթայով՝ թանկացումներ, դրամի արժեզրկում, փիարված «բարձր» թոշակների զրոյացում: Կյանքի պայմանների վատացումն ու կենսամակարդակի անկումը ենթադրում է նաև ռելոկանտների համատարած փախուստ՝ դրա տնտեսական ու սոցիալական հետևանքներով: Ավելին, Ռուսաստանի հետ հարաբերությունների խզումը տնտեսական առումով նշանակում է Հայաստանի տնտեսվարողների, ֆերմերների, գյուղմթերք վերամշակողների շուկաների համատարած կորուստ: Եվրոպային այդ ամենը պետք չէ, Իրանն ու Վրաստանն իրենցն ունեն, իսկ Թուրքիան ինքը կարող է Հայաստանի շուկան հեղեղել իր անորակ, վնասակար, հնարավոր է՝ նաև նպատակային թունավորած «գյուղմթերքով»: Մի խոսքով, Նիկոլ Փաշինյանը հետևողականորեն կտրում է այն ճյուղը, որին նստած է Հայաստանի տնտեսությունը: Դրա հետևանքով թրմփոցով տապալվելը հարցի դեռ մի կողմն է, իսկ մյուս կողմն այն է, որ, բացի թրմփալուց, Հայաստանը պարզապես կարող է մնալ սոցիալտնտեսական պրոբլեմների ծանրամեծ գերանի տակ:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Մասիսում «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենա է այրվել Վրաստանում «գողական աշխարհի» հետ կապ ունենալու համար 26 մարդ է ձերբակալվել «Ռեալը» ցանկանում է ձեռք բերել «Արսենալի» խաղացողին 25-ամյա բնակիչն այլ անձանց տվյալներով վարկեր էր ձևակերպել և գումար հափշտակել «Եվրասիա»-ն ստեղծեց երիտասարդ կինեմատոգրաֆիստների ասոցիացիա Էմմա Մանուկյանը նշում է ծննդյան տարեդարձը. դերասանուհին նոր ֆոտոշարք է հրապարակել Ամերիաբանկը և Մատենադարանը ստորագրել են հուշագիր «Մատյանների տունդարձը» ծրագրի շրջանակումԹուրքիան Իրանի հետ սահմանին արդեն 182 կմ երկարությամբ անվտանգային պատ ունի Սան Պաուլուում ինքնաթիռն ընկել է ավտոբուսի վրա. կան զոհեր ՏՏ ոլորտի խոշորագույն ընկերությունները 2025-ին ավելի քան 320 մլրդ դոլարի ներդրում կանեն արհեստական ​​բանականության ոլորտում Brent տեսակի նավթի գինը մեկ բարելի դիմաց թանկացել է մինչև 74,61 դոլար Սերժ Սարգսյանին Նիկոլին բերելու մեջ մեղադրում են հրապարակում շամպայն խմողները. Աննա Մկրտչյան Ջալալ Հարությունյանը դատապարտվեց ազատազրկման՝ 5,5 տարի ժամկետով Հնդկաստանի վարչապետը Փարիզում կհամանախագահի արհեստական բանականությանը նվիրված խորհրադաժողովը Վարչախումբը հուսահատ ճիգեր է գործադրում՝ ստիպելու մոռանալ Արցախը․ Դավիթ Սարգսյան Հրազդան գետից փրկարարները դուրս են բերել կնոջ մшրմին Ադրբեջանն Արցախում շարունակում է nչնչացնել բնակավայրեր և բնակելի թաղամասեր. հերթական թիրшխը դարձավ Հադրութի Մարիամաձոր գյուղը. Հայկական լեռնաշխարհի մշակութային ժառանգության օմբուդսմեն Մենք երիտասարդ թիմ ենք, շատ ծարավ ենք հաղթանակների. Ֆլիկ Դժվար երեկո էր, հիասթափեցնող. «Տոտենհեմ»-ի գլխավոր մարզիչը՝ «Լիվերպուլ»-ից կրած պարտության մասին Լոռու մարզի դատախազի դասային աստիճանն իջեցվել է Ռուսաստանը պատրաստ է Ուկրաինայի հարցով բանակցություններին․ Պեսկով Հայ դատի Ամերիկայի հանձնախումբն ԱՄՆ ղեկավարությանն Ադրբեջանին միջազգային պատասխանատվության ենթարկելու և Արցախի վերականգնման կոչ է արել Իրանը սպառնացել է ԱՄՆ-ին պատասխան գործողություններով Ռեժիմը Հայաստանը տանում է մասնատման․ Արմեն Մանվելյան Ֆասթ Բանկի 35-րդ մասնաճյուղը բացվեց Չարենցավանում Չեխիան դադարեցրել է ՌԴ քաղաքացիներին քաղաքացիություն տրամադրելը «Տերյանի հետ» խորագրով միջոցառումների շարք կլինիԱդրբեջանը միտումնավոր սրում է ՌԴ հետ հարաբերությունները Փաշինյանի ամերիկյան այցի անփառունակ ավարտը Միանգամից երկու նոր առաջարկ Կոնվերս Բանկի Mastercard քարտապաններին ԶՊՄԿ-ն արձագանքում է վնասի մասին հարցմանը Էստոնիայում վեց տարում արևային էներգիայի արտադրությունն աճել է 77 անգամ Ընկերությունը ձեռնարկելու է բոլոր օրինական միջոցները իր աշխատակիցների, արտադրական օբյեկտների և գույքի պաշտպանության համար. ԶՊՄԿ Վերջին օրերին Խրիմյան Հայրիկին ծաղրող Փաշինյանը իր մեկշաբաթյա այցը ԱՄՆ ամփոփում է դատարկությամ. Մենուա ՍողոմոնյանՀայաստանի թուրքացման պլանը շատ հստակ է՝ սկզբից հասնել Սյունիքով միջանցքի տրամադրման, հետո պոկել ամբողջ Սյունիքը․ «ՀայաՔվե» Ադրբեջանն առաջ է տանում թուրքական շահերը Կենտրոնական Ասիայում և Կովկասում․ Զատուլին ԱՄՆ-ն դադարեցնում է ամերիկյան մի շարք խոշոր լրատվամիջոցների վճարումները Ստրադիվարիուսի պատրաստած ջութակը կարող է դառնալ երբևէ աճուրդում վաճառված ամենաթանկ երաժշտական ​​գործիքը Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանի մասնակցությամբ Ծիծեռնակաբերդի միջադեպի գործով նոր մեղադրյալներ կան (տեսանյութ)ԱՄՆ դեսպանատունը, USAID-ը գործել են ժողովրդի և վրացական պետության դեմ. Կոբախիձե «Ինձ համար Արցախից ժամանած կանայք ուժի ցուցանիշ են, երբ ցավի մեջ անցնելուց հետո կարողանում են լինել խնամված». Լուիզա Ներսիսյան Հայաստանն ու Ռուսաստանը Վերին Լարսով բեռնատարների անցումն արագացնելու փորձնական ծրագիր կիրականացնեն Կոնգոյում բանտից փախած տղամարդիկ բռնաբարել և ողջ-ողջ այրել են ավելի քան 160 կնոջ. BBC Իջևանում ապօրինի ծառահատման դեպք է բացահայտվել Մադրիդի «Ռեալ»-ի նախկին պաշտպանը հայտարարել է կարիերան ավարտելու մասին Ֆրանսիական Mirage 2000 առաջին կործանիչները ժամանել են Ուկրաինա ՀԱՊԿ անդամ երկրների խորհրդարանների հանձնաժողովների ղեկավարների խորհրդակցությանը ՀՀ-ն չի մասնակցելու ԱՄՆ դեսպանատունը, USAID-ը գործել են ժողովրդի և վրացական պետության դեմ. Կոբախիձե Տեսանյութ. Կառավարության հետքայլերը և «Հայաստանը ես եմ» նախաձեռնության հետագա անելիքները Մեր երկրի ներքին գործերին բացահայտորեն միջամտում են․ Ավետիք Չալաբյան