Երևան, 08.Հուլիս.2025,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ժամանակը քիչ է. ի՞նչ վտանգներ են հնարավոր առաջիկայում. «Փաստ» Այս գործողությունները դարձնել ահաբեկչություն, մեղմ ասած իրականությունից շատ կտրված է. Լեւոն Քոչարյան Գազ չի լինի հուլիսի 8-ին և հուլիսի 9-ին․ հասցեներ ՀՀ–ում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է Զանգվածային հարձակում է եղել․ ինչ է հայտնում ՌԴ ՊՆ-ն Եթե վիզա ստանալիս ստել եք, դա կարող է հանգեցնել արտաքսման․ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն Թրամփը հայտարարել է, որ Սպիտակ տանը UFC-ի տիտղոսային մենամարտ կանցկացվի Հուլիսի 7-ին գազ չի լինի․ պլանային դադարեցումներ Անձրև և ամպրոմ․ օդի ջերմաստիճանը կնվազի․ Գագիկ Սուրենյանը՝ եղանակի մասին Ռուսաստանի ՀՕՊ-ը գիշերը ոչնչացրել է 94 ուկրաինական ԱԹՍ․ մանրամասներ


«Պետք է խելամիտ արտաքին քաղաքականություն վարել, պատրաստվել վատագույն սցենարներին՝ հուսալով, որ կլինի լավագույնը». «Փաստ»

Հարցազրույց

«Փաստ» օրաթերթը գրում է.

Սիրիան այլևս առաջվանը չի լինի: Այնտեղ տիրող իրավիճակի հանդարտեցման մասին խոսելը դեռ վաղ է: Միայն որոշ ժամանակ հետո կարող ենք փաստել, թե որ պետությունն ինչ դիրք ու դեր է ունենալու այս երկրում: Սիրիայում տեղի ունեցածը չի կարող անհետևանք մնալ ողջ Մերձավոր Արևելքի պարագայում: «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի ղեկավար Հրանտ Մելիք Շահնազարյանն ասում է՝ Սիրիան իսկապես կարևոր նշանակություն ունի տարածաշրջանի համար, եթե չասենք՝ առանցքայիններից մեկն է: «Սիրիայի տարածքով անցնող կոմունիկացիաների համար պայքարը բավական վաղուց է տարվում: Հիմա, ըստ էության, Սիրիայի մասնատման գործընթացի ականատեսն ենք լինում, և կարևոր է, թե դե ֆակտո մասնատման արդյունքում Մերձավորարևել յան հիմնական խաղացողներից ով ինչ կկարողանա ստանալ, առաջին հերթին խոսքը վերաբերում է Թուրքիային, Իսրայելին, Եգիպտոսին և նաև Իրանին:
 
Տեսնենք, թե ուժերի ինչ վերաբաշխում և վերադասավորվածություն կլինի այստեղ, և, ըստ այդմ, հնարավոր կլինի դատել, թե տարածաշրջանը մոտավոր ինչ ուղղությամբ է զարգանալու: Հիմա արդեն կարելի է ենթադրել, որ Ասադի իշխանության անկումը մեծ պայմանավորվածության արդյունք էր: Կարծում եմ՝ այդ պայմանավորվածության մեջ բոլորն իրենց դերակատարումն ունեցել են՝ Թուրքիան, Իրանը, Իսրայելը, բոլորը կարողացել են այդ հարցի շուրջ պայմանավորվածության գալ: Հետևաբար, կարելի է ենթադրել, որ այդ պայմանավորվածությունները պահվելու են նաև հետագայում, այսինքն՝ փորձելու են հավասարակշռության ինչոր իրավիճակ ստանալ տարածաշրջանում: Կարծում եմ՝ կարճաժամկետ առումով դա կստացվի, բայց այն, որ մրցակցությունը և հակամարտությունը Մերձավոր Արևելքում երկարաժամկետ իմաստով շարունակվելու է, կասկած չունեմ: Տարածաշրջանի կայունության համար բավականին երկար տարիներ են դեռևս պետք, և կանխատեսելի ապագայում դա չեմ տեսնում»,- «Փաստի» հետ զրույցում ասում է Մելիք Շահնազարյանը:
 
Սիրիայում տեղի ունեցածի համատեքստում խոսվում է աշխարհում և տարբեր հակամարտություններում Թուրքիայի դերի մեծացման մասին, և Իրանի ու Ռուսաստանի դերի և հեղինակության նվազման մասին: «Ակնհայտ է, որ Թուրքիան շատ է ակտիվացել հարակից բոլոր տարածաշրջաններում, և ոչ միայն ակտիվացել է, այլ նաև կարողանում է ինչոր արդյունքներ արձանագրել, ունենալ: Այս փաստը Հայաստանի համար բավականին մեծ ռիսկեր է պարունակում: Ընդամենը մի քանի տարի առաջ Թուրքիան նույնիսկ Արցախի հարցով զբաղվելու հնարավորություն չուներ, իսկ հիմա Հարավային Կովկասում նաև ռազմական ներկայություն ունի: Սա սպառնալիք է Հայաստանի համար: Մյուս կողմից՝ չէի ասի, որ սա հենց Թուրքիայի ուժն է, միայն նրա ձեռքբերումը: Ամեն դեպքում, ինչ էլ ասեն, ինչպես էլ Թուրքիայի իշխանությունները փորձեն ներկայացնել, ակնհայտ է մեկ բան, որ Թուրքիան շարունակում է լինել Արևմուտքի գործիքը մեր տարածաշրջանում, նաև Մերձավոր Արևելքում:
 
Թուրքիան ինքնուրույն չի կարողացել հասնել այդ հաջողություններին: Թուրքիային օգնել և օգտագործում են տարբեր խնդիրներ լուծելու համար: Թուրքիայում հաճույքով են այդ դերին համաձայնում, որովհետև իսկապես իրենց ազդեցությունն էլ է մեծանում: Բայց դա միայն իրենց ազդեցությունը չէ, դա Արևմուտքի ընդհանուր ազդեցության մեծացումն է: Սա կարևոր հանգամանք է, որը պետք է լավ գիտակցենք, գործ ունենք մի պրոցեսի հետ, որտեղից կարող են Հայաստանի համար սպառնալիքներ լինել: Նույն կերպ չէի ասի, թե Ռուսաստանն ու Իրանն են վերջնականապես կորցրել իրենց դիրքերը Մերձավոր Արևելքում: Նշեցի, որ պայմանավորվածություն է եղել, դա ինքնին պետք է վկայի այն մասին, որ Ռուսաստանը հենց այնպես ամբողջությամբ դիրքերը չէր զիջի, փոխարենն ինչոր բաներ պետք է ստացած լինի: Կարծում եմ՝ այդ «փոխարենը»՝ առևտրի Ռուսաստանի բաժինը, հետխորհրդային տարածաշրջանում է, առաջին հերթին՝ Ուկրաինայում, հուսով եմ՝ ինչոր չափով նաև մեր տարածաշրջանում՝ Հարավային Կովկասում: Եթե այս վարկածը հաստատվի, կարծում եմ՝ մեզ համար, որպես երկիր, իհարկե, դրական ազդակներ կլինեն:
 
Համենայն դեպս, հերթական անգամ ցեղասպանվելու սպառնալիքը պատմական այս շրջափուլում հաղթահարված կլինի: Սա դեռևս վարկած է: Այն, որ Ռուսաստանը Մերձավոր Արևելքը փոխարինում է Հարավային Կովկասով, դեռ չի նշանակում, որ իրենց ամբողջությամբ բավարարված են զգալու կամ դա էր իրենց ցանկությունը: Միևնույնն է, դա թուլացում է Ռուսաստանի համար, և ապագայում դրա հետևանքները Ռուսաստանն անպայման կտեսնի: Ամեն դեպքում, կարծում եմ, որ այս փուլում ռուսները Մերձավոր Արևելքում իրենց դիրքերը զիջել են հետխորհրդային տարածաշրջանում ազդեցությունը վերականգնելու դիմաց», նշում է մեր զրուցակիցը: Ի՞նչ ակնկալել Դոնալդ Թրամփի նախագահությունից: Կարծիք կա, որ մինչև նրա՝ նախագահի պաշտոնի ստանձնումը «հնարավորությունների պատուհան» է բացվել տարբեր երկրների համար՝ թեժ կետերում իրենց առջև դրված խնդիրները լուծելու առումով, մյուս կողմից՝ նրա նախագահությամբ էական փոփոխություններ են կանխատեսվում աշխարհում:
 
«Թրամփի նախագահ ընտրվելն արդեն իսկ դերակատարություն ունի, սա միանշանակ է: Կարծում եմ՝ Մերձավոր Արևելքի զարգացումները դրանով են պայմանավորված: Ուկրաինայի նախագահն էլ է արդեն պարբերաբար խոսում բանակցությունների միջոցով հակամարտությանը վերջ տալու իր պատրաստակամության մասին: Ակնհայտ է, որ Թրամփի նախագահ դառնալն ինչոր նոր հանգրվան է միջազգային քաղաքականության համար և իր ազդեցությունն ունենալու է: Այս պահի միտումները ցույց են տալիս, որ իսկապես կա հնարավորություն հակամարտությունները ռազմական փուլից քաղաքական, դիվանագիտական փուլ տեղափոխելու համար: Բայց սա այնքան զգայուն հարց է, որ դժվար է վստահ ասել, որ այս պրոցեսը կարող է մինչև վերջ ավարտին հասնել: Ամեն պահ հնարավոր է ինչոր բան փոխվի, ինչոր բան չաշխատի, և աշխարհը գլորվի շատ ավելի կործանարար և արյունալի պատերազմների մեջ, քան այսօր կա»,- ընդգծում է նա:
 
Աշխարհում տեղի ունեցող գլոբալ փոփոխությունները և զարգացումներն ի՞նչ ազդեցություն կարող են ունենալ մեր տարածաշրջանի և Հայաստանի վրա, և ի՞նչ անել սպառնացող վտանգների դեպքում նվազագույն վնասներ կրելու համար: «Սա գուցե նաև պատասխան չունեցող հարց է, քանի որ հնարավոր զարգացումների դիապազոնը շատ տարբեր է: Այն ընկած է նոր պատերազմից, Սյունիք մտնելու, առհասարակ նոր տարածքներ կորցնելու իրական վտանգից մինչև Արցախը հետ բերելու հնարավորություն: Ահա, այսպիսի մեծ հնարավորությունների դիապազոն կա: Ցավոք, թե ինչ զարգացում կլինի, պայմանավորված է լինելու ոչ մեր տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներով, այլ ավելի գլոբալ աշխարհաքաղաքական զարգացումներով: Կարծում եմ՝ ոչ թե պետք է գուշակություններ անել, թե ինչ կլինի, այլ երկիրը պետք է փորձի պատրաստվել վատագույն սցենարներին, ամեն ինչ անել, որ հնարավոր չլինի թուրքադրբեջանական նոր ագրեսիա Հայաստանի վրա, դրա համար անհրաժեշտ է, օրինակ՝ պահպանել գործող անվտանգային մեխանիզմները, որքան էլ դրանք վատն են կամ լավը: Խոսքն այս դեպքում ՀԱՊԿի մասին է: Դրան այսօր ձեռք տալ պարզապես չի կարելի, որովհետև դա հնարավորություններ կբացի թշնամիների համար ավելի ակտիվ և հետևողական լինել Հայաստանը կործանելու իրենց քաղաքականության մեջ:
 
Պետք է փորձել վերականգնել հարաբերությունները Ռուսաստանի հետ և վստահելի հարաբերություններ կառուցել Իրանի հետ, որովհետև պարզ է, որ Հարավային Կովկասի ցանկացած զարգացում, լուծում, միևնույնն է, պայմանավորված է լինելու այս երկու երկրների դիրքորոշումներով: Չի կարելի թույլ տալ, որ ինչոր սուբյեկտիվ պատճառներից ելնելով՝ այդ երկրները Հայաստանն անտեսեն կամ նպատակաուղղված վատություն անեն մեր երկրին: Այս պահին պետք է փորձել խելամիտ, ծանր արտաքին քաղաքականություն վարել, որպեսզի պատրաստվենք վատագույն սցենարներին՝ հուսալով, որ կլինի լավագույնը»,- եզրափակում է Հրանտ Մելիք Շահնազարյանը:
 
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում
Ժամանակը քիչ է. ի՞նչ վտանգներ են հնարավոր առաջիկայում. «Փաստ»Աշխարհահռչակ արտիստներն ու երիտասարդ երաժիշտները մեկ բեմում. մեկնարկեց Kapan Fest 2025–ը Դոլարի ու եվրոյի փոխարժեքները նվազել են. ռուբլին կայուն է «Իմ սրտի մի մասը մնաց Երևանում». Զեմֆիրան համերգից հետո կիսվել է էմոցիաներով «Տարեցտարի մեր կապը դառնում է ավելի ուժեղ, ավելի խորը ու իմաստալից». Լուսինե Թովմասյան Սեյրան Օհանյանն ու Արծվիկ Մինասյանը զրկվեցին պատգամավորական անձեռնմխելիությունից ՔՊ-ականները բանակը քննարկում են մայկա-կլուբնիկի շրջանակում, հիմա էլ թե բա՝ զուգարանը գոմ էր Moody’s միջազգային գործակալությունը բարձրացրել է Կոնվերս Բանկի վարկանիշըԳալով իշխանության` թոշակները 15-20 տոկոսով բարձրացնելու ենք. Հրայր Կամենդատյան Այս գործողությունները դարձնել ահաբեկչություն, մեղմ ասած իրականությունից շատ կտրված է. Լեւոն Քոչարյան Արծաթյա Քարտ․ Հայրենիքին ծառայած սերնդի արժանապատիվ ծերության իրավունքը․ Հրայր Կամենդատյան Արևային գերհզոր պանելները Ճապոնիայում կարտադրեն այնքան էլեկտրաէներգիա, որքան 20 միջուկային ռեակտորները Կոչ ենք անում չտարածել ապատեղեկատվություն. ՊՆ խոսնակՄոսկվան համոզված է, որ Ռուսաստանը և Ադրբեջանը պետք է մնան գործընկերներ և դաշնակիցներ. Պեսկով ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մեկնարկեց Կապանի միջազգային երաժշտական փառատոնը Սա ոչ թե իշխանություն է, այլ հանցավոր խումբ. Հովհաննես Իշխանյան Փաշինյա´ն, մի´ խախտիր Քրեական օրենսգիրքը. Ավետիք Չալաբյան ԼՂ-ից տեղահանվածները կստանան հաղորդագրություն բնակապահովման հավաստագրի իրացումից հետո առկա դրական մնացորդի վերաբերյալ «ՀայաՔվեն» ս.թ հուլիսի 1-5-ը դիտորդական դասընթացներ անցկացրեց Սյունիքի մարզի Սիսիան, Գորիս և Կապան քաղաքներում Անցած 3 օրում գրանցվել է 52 ավտովթար․ 1 մարդ զnհվել է, 68-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ ԱրարատԲանկը մասնակցել է WEPs-ի տարածաշրջանային փորձի փոխանակման աշխատաժողովինԻշխանությունները չեն կարողանում զսպել արցախցիների նկատմամբ իրենց ատելությունը Ուկրաինական սադրանք՝ Հայաստանի դեմ Փաշինյանն ակտիվորեն պատրաստվում է խորհրդարանական ընտրություններին Օդեսայում ռուսական դեսանտ չի եղել և չի լինի․ Զելենսկի Մի քանի նիստ հետո դուք բերելու եք ու ընդդիմադիր լինելը քրեականացնեք․ Դանիելյան Գազ չի լինի հուլիսի 8-ին և հուլիսի 9-ին․ հասցեներ Ըմբշամարտի Մ20 ԵԱ․ Հայաստանի հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրեց 4-րդ տեղը ՀՀ–ում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է Զանգվածային հարձակում է եղել․ ինչ է հայտնում ՌԴ ՊՆ-ն Հուլիսի 18-ին Երևանում կբացվի Շառլ Ազնավուրի արձանը Այս շարունակական անիրավությունների եւ արժեզրկումների դեմ պայքարի լավագույն միջոցներից համախմբումն ու միասնական ուժերով պայքարելն է, քանզի մեր երկրի, արժեքների ու ինքնության տերը մենք ենք՝ մեզնից յուրաքանչյուրը. Նաիրի ՍարգսյանՄեկնարկեց Կապանի միջազգային երաժշտական փառատոնը ՀՕՊ-ը գիշերը 120 ուկրաինական ԱԹՍ է խոցել Ռուսաստանի շրջանների վրա. ՌԴ ՊՆ Իսրայելի հետ 12–օրյա պшտերազմից հետո Խամենեին առաջին անգամ հայտնվել է հանրության առաջԹոշակառուն սոված է, բայց պաշտոնյան՝ պարգևատրված. Հրայր ԿամենդատյանԽորագիր. Արհամարհված սահմանադրությունը, քայլող ԵՊՀ֊նԵրևանում բախվել են «Bentley»-ն և «Mercedes»-ը Ընդդիմադիր ուժերը պիտի միավորվեն. քաղաքացիՀութիները հայտարարել են Թել Ավիվի «Բեն Գուրիոն» օդանավակայանի վրա հրթիռային հարձակման մասինՄեր գերակա նպատակը պետք է լինի պետությունը. Արմեն ՄանվելյանՄինսկում հայտնվել են արևային վահանակներով խելացի նստարաններ Եթե վիզա ստանալիս ստել եք, դա կարող է հանգեցնել արտաքսման․ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունԱրթուր Սերոբյանի գոլն օգնել է «Շերիֆ»-ին հաղթել «Միլսամի»-ին Իրանը հրաժարվել է միջուկային ծրագրի շրջանակում իրականացվող ստուգումներից և ուրանի հարստացման դադարեցման պայմաններից. ԹրամփՆԱՍԱ-ի տիեզերագնացը ֆիքսել է հազվագյուտ մթնոլորտային երևույթ Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել Խանջյան փողոցում ծառը կոտրվել և ընկել է քաղաքացու վրա Արեգակից ևս մեկ խոշոր չափի արտանետում է կատարվել Թրամփը պատրաստվում է Չինաստանի հետ բանակցություններ սկսել TikTok-ի վաճառքի վերաբերյալ հնարավոր գործարքի շուրջ