Երևան, 24.Հունվար.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Այաթոլլան արդեն հազարավոր մարդկանց է uպանել և Եվրոպան նույնիսկ չի փորձել արձագանքել. Զելենսկի «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության էքսպրոպրիացիայի (սեփականազրկման) վերաբերյալ ներդրումային վեճի քննության համար ձևավորված արբիտրաժային կազմը հաստատել է արտակարգ արբիտրի որոշման պարտադիր ուժը 20000 կամավոր․ Ամենաարագ աճող ուժը Հայաստանում. «Մեր ձևով» ժողովրդական շարժում Ադրբեջանը զինվում է, մեզանից էլ հատուկ անցման ռեժիմ պահանջում․ Մենուա Սողոմոնյան Քաղաքական ռեժիմը Հայաստանի համար վտանգավոր գործընթաց է սկսել․ Արմեն Մանվելյան ՀՀ իշխանությունները ամբողջությամբ բացում են երկիրը թշնամու առջև և հրաժարվում ազգային ու պետական արժեքներից․ Էդմոն Մարուքյան Մեր ձևովը հերքում է Կառավարության տարածած լուրը ՀԷՑ-ի վերաբերյալ Ռուսաստանը կոշտացնում է հռետորաբանությունը Հայաստանի հասցեին ԱՄՆ-ին մարտահրավեր է նետված՝ հատկապես Չինաստանի կողմից. ՆԱՏՕ-ն անախրոնիզմ է դարձել. Սողոմոնյան Այն մասին, թե ինչպիսի իշխանափոխություն է պետք Հայաստանում՝ բացառելու բռնատիրական համակարգի հերթական վերարտադրությունը


«Մա՛մ ջան, լավ ջոկատում եմ, չնեղվեք, դուք լավ եղեք». կամավոր Մանվել Խարդալ յանը զոհվել է 2020 թ. հոկտեմբերի 16-ին, տուն «վերադարձել»՝ 2021 թ. հունիսի 23-ին. «Փաստ»

Հարցազրույց

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Շատ հետաքրքրասեր երեխա էր Մանվելս: Փոքրուց էր հայրենասեր, իր հայրիկից էր դա ժառանգել: Երբ հայրը 1992 թ.ին մասնակցում էր Արցախյան առաջին պատերազմին, նա վեց տարեկան էր: Հայրիկը վերադարձել էր, անընդհատ հարցեր էր տալիս նրան, ասում՝ ես էլ եմ ուզում քո նման հերոս զինվոր լինել: Դպրոցական տարիներին իր դասընկերների հետ Եռաբլուր է այցելել, մի նկար ունի, երբ տիրի հրացանով նկարվել է Անդրանիկի նկարի կողքին, իսկ հետո ծաղիկներ խոնարհել նրա շիրիմին», - «Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Մարինեն՝ Մանվելի մայրիկը:
 
Նրա խոսքով, որդին դպրոցում շատ լավ է սովորել, եղել է կարգապահ և օրինակելի աշակերտ: «Շատ էր սիրում Պատմություն, Մաթեմատիկա, Ֆիզիկա, Ֆիզկուլտուրա առարկաները: Ուսուցիչներն իրենից շատ գոհ են եղել: Շատ հարգանքով էր նրանց և դասընկերուհիների նկատմամբ: Բարի սիրտ ուներ: Երբ տեսնում էր՝ դրսում մեկը օգնություն է խնդրում, գալիս էր, ինձանից գումար ու հագուստ խնդրում, որ նրան տա: Չեմ մոռանում՝ Բանգլադեշում էինք ապրում, Մանվելը չորրորդ դասարանում էր սովորում, տուն եկավ՝ մա՛մ, փոքր քույրիկիս շորերից մի քանիսը կտա՞ս: Դրսում օգնություն խնդրող կնոջ էր տեսել, գրկին՝ փոքր երեխա: Հագուստն այդ երեխայի համար էր ուզում: Ես էլ իրեն չմերժեցի: Ավելի հասուն տարիքում, երբ վարսահարդարություն սովորեց, գնում էր մանկատներ, գեղեցկացնում բոլորին»: Դպրոցին զուգահեռ՝ Մանվելը տասը տարեկանից մինչև տասներորդ դասարան կարատեի է հաճախել:
 
«Մրցումների է մասնակցել, առաջին, երկրորդ, երրորդ մրցանակային տեղերի մեդալներով ու պատվոգրերով է պարգևատրվել: Սև գոտի պետք է ստանար: Չգիտես, թե ինչպես, ուսուցիչը Մանվելին տեսել էր ծխելուց, և Մանվելս սև գոտի այդպես էլ չստացավ: Նա չէր ծխում, թե ինչպես էր ծխախոտը ձեռքին հայտնվել, չգիտեմ»: Դպրոցն ավարտելուց հետո Մանվելը վարսահարդարություն է սովորել, աշխատել իր մասնագիտությամբ, մայրիկի խոսքով՝ շատ էր սիրում իր աշխատանքը: 20042006 թվականներին ծառայել է ՀՀ զինված ուժերում՝ Սիսիանում, որպես դիպուկահար: «Մեծ սիրով է ծառայել, դժվարություններին դիմադրել: Նկարներ կան, որտեղ դիրքերում է, ձյունը կիսով չափ ծածկել է իր մարմինը: Մեկ օր չի տրտնջացել, երբ իրեն ինչոր բան էինք ուղարկում, ասում էր՝ ինձ ոչ մի բան պետք չի, ամեն ինչ ունեմ»:
 
Զորացրվելուց հետո, երբ արդեն Մանվելն աշխատում էր, հանդիպում է իր ապագա կնոջը: 2008 թ.ին նրանք ընտանիք են կազմում: «Այդ ժամանակ իր աշխատանքը թողեց, կնոջ հայրն ու եղբայրը Մոսկվայում աշխատում էին, ասֆալտապատման աշխատանքի պատվերներ էին վերցնում և կատարում, Մանվելն էլ սկսեց իրենց հետ Մոսկվա մեկնել: Գարնանը մեկնում էր, աշնանը՝ վերադառնում: 2009 թ.ին տղայիս ընտանիքում ծնվեց նրանց առաջնեկը՝ Սամվելը, իսկ հետո՝ Րաֆֆին ու Մանեն»: 2020 թ. սեպտեմբերի 27ին սկսվեց պատերազմը: Մանվելը կամավոր է մեկնում մարտի դաշտ: «Այդ տարի համավարակը տարածվեց, Մանվելը պետք է Մոսկվա մեկներ, սակայն ձգձգվեց իր մեկնելը: Մի շրջան ճանապարհները բացվեցին, որոշել էին ընտանիքով մեկնել, մի քանի տարի մնալ այնտեղ: Բայց հետո իմացավ, որ մեքենայով գնալը բավականին բարդ է, որոշեց ինքնաթիռով մեկնել, կնոջն էլ ասաց՝ կգնամ, մի որոշ ժամանակ հետո դուք կգաք: Իսկ հետո սկսվեց պատերազմը:
 
Տղաս ինքնաթիռի տոմսերը վերադարձրեց: Մանվելը չորս անգամ գնացել է զինկոմիսարիատ, որ մեկնի Արցախ, բայց իրեն մերժել են: Անգամ զինկոմիսարիատը փակ է եղել, ինքը կանգնած մնացել է դրա դիմաց: Աշխատանքից եկել եմ, իմացել, որ այնտեղ է, գնացել եմ իր մոտ, ասել՝ տղա ջան, տուն արի, տեսնում ես՝ քեզ չեն տանում, ինչի՞ ես այստեղ կանգնել: «Զինգրքույկս տվել եմ իրենց, որ ինձ կանչեն»: Իր զինգրքույկը վերադարձրել էին իրեն, շատ նեղված եկավ տուն՝ մեկ է, պետք է գնամ, չեմ կարող չգնալ: Զինկոմիսարիատում իրեն բոլորը ճանաչում էին, ասում էին՝ նման երիտասարդ չենք տեսել, իրեն չենք տանում, բայց անընդհատ գալիս է: Այդ ընթացքում նաև ուտելիք և այլ անհրաժեշտ իրեր էին հավաքում Արցախ ուղարկելու համար, ինքն էլ էր միանում այդ աշխատանքին և ուտելիք ու հագուստ ուղարկում»: Տիկին Մարինեն ասում է՝ որդին այնքան համառեց, մինչև իրեն էլ ռազմաճակատ տարան:
 
«Հոկտեմբերի 4ին մեկնել է, երկու օր Սովետաշենի պոլիգոններում է եղել, հոկտեմբերի 6ին տարել են Արցախ: Սկզբից եղել է Մասիվի ջոկատում: Եղել են Ջրականում, Հադրութում, Վարանդայում: Առաջնագծում է եղել, ահագին զոհեր են ունեցել, երբեք չեն նահանջել: Հինգ ընկերով միացել են «Լեգեոն» ջոկատին: Տղայիս վերջին զանգը եղել է հոկտեմբերի 14ին ցերեկը ժամը երեքին: Ասաց. «Մա՛մ ջան, չմտածես, լավ ջոկատում եմ, չնեղվեք, դուք լավ եղեք»: Արձագանքեցի՝ Մանվել, ինչ կլինի, արի: «Մա՛մ, լավ, երկար մի խոսի», և անջատեց հեռախոսը»: Մանվելը զոհվել է հոկտեմբերի 16ին Քարքաբազարում: «Իրենց «Լեգեոն» ջոկատը կռվել է Վարանդայի ուղղությամբ: Ամբողջ ջոկատը զոհվել է»: Մանվելն ուշ է տուն «վերադարձել»: «Երկու անգամ ես եմ արյուն հանձնել, մեկ անգամ՝ իր որդին: Մանվելի ինքնությունը հաստատվում է 2021 թ. հունիսի 23ին: Այդ ընթացքում իրեն էինք փնտրում, գնում էի զինկոմիսարիատ, ասում էի՝ որդիս «Լեգեոն» ջոկատում է եղել, իմ տղային բերեք: Իրենք ինձ ոչինչ չէին կարողանում պատասխանել, քանի որ գիտեին՝ այդ ջոկատից ոչ ոք ողջ չի մնացել»:
 
Մանվելի հուղարկավորությունը տեղի է ունեցել հուլիսի 2ին՝ իր հայրիկի հուղարկավորության օրը: «2013 թ.ին մահացել է Մանվելի հայրիկը: Հուղարկավորված է Ջրվեժում: Մանվելս պատերազմ գնալուց տղայիս ու փեսայիս ասել էր՝ այս անկյունն իմ տեղն է, եթե չգամ: Դրա համար որոշեցինք, որ նա Ջրվեժի պանթեոնում լինի»: Ապրելու ուժի մասին: «Պատերազմի օրերին Մանվելն ասում էր. «Հաղթանակով եմ գալու, մեր բակի ֆուտբոլի դաշտում սեղան եմ գցելու՝ հաղթանակը նշենք»: 2022 թ.ին՝ իր ծննդյան օրը, մեր ընտանիքի միջոցներով հուշաքար ու ցայտաղբյուր տեղադրեցինք՝ ի հիշատակ մեր տղաների: Աղբյուրի վրա մեր Նորքի իններորդ զանգվածից անմահացած տղաների անուններն ենք նաև նշել: Ինձ համար Մանվելս հաղթանակած է վերադարձել: Թիվ 197 դպրոցում, որտեղ իր երեխաներն են սովորում, Մանվելն իր անկյունն ունի: Թիվ 179 միջնակարգ դպրոցում, որտեղ նա է սովորել, էլի իր անկյունն ունի: Հինգերորդ զանգվածում գործող եկեղեցու բակում երկու հուշաքարերի վրա գրված են «Մասիվի» 106 հերոս տղաների անունները: Իր անունով եղևնի ունի նաև «Հավերժի պուրակում»»: Մանվելը տան չորս երեխաներից մեկն է: Ու հիմա տիկին Մարինեին իր զավակներն են ուժ տալիս և, իհարկե, Մանվելի ընտանիքը՝ կինն ու երեխաները. «Բոլորս իրար թև ու թիկունք ենք դարձել, որ կարողանանք ամուր լինել»:
 
Հ. Գ. Մանվել Խարդալ յանը ՀՀ նախագահի հրամանագրով հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով, պատվոգրերով, նաև մեդալներով ՀԿների կողմից: Հուղարկավորված է Ջրվեժի պանթեոնում:
 
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում
Միսը կարող է անսպասելի դեր խաղալ մարդկանց երկարակեցության հարցում. հետազոտությունԻշխանության զգալի մասն ապրում է պալատներում, ունեն տասնյակ ծառաներ ու ճաշ եփողներ. Հրայր Կամենդատյան Առաջիկա 100 տարվա ընթացքում Հունգարիան չի թույլատրի Ուկրաինային անդամակցել ԵՄ-ին. ՕրբանԱրմավիրի մարզի պարեկները հայտնաբերել են կեղծ վարորդական վկայականով երթևեկող վարորդների«Եթե իմ կյանքում չլիներ «Ֆուլ Հաուս»-ը, չգիտեմ՝ հիմա կզբաղվեի իմ սիրած գործով, թե՝ ոչ». Գոռ ՀակոբյանՊուտինը, որը սկսել է այս պատերшզմը, ոչ միայն դեռևս ազատության մեջ է, այլ նաև շարունակում է պայքшրել իր սառեցված փողերի համար. ԶելենսկիԽնդիրները ի հայտ են գալու ընտրություններից հետո․ Էդմոն ՄարուքյանԵՄ-ն զինատեuակ կգնի Արկտիկայում ռազմակшն գործողությունների համար. Ուրսուլա ֆոն դեր Լեյեն«Օսկար–2026»-ի անվանակարգերը հայտարարվել են. հաղթանակներ, անհաջողություններ և մեծ անակնկալներ Այաթոլլան արդեն հազարավոր մարդկանց է uպանել և Եվրոպան նույնիսկ չի փորձել արձագանքել. ԶելենսկիԱշխարհը հոգնել է թափթփnւկ ծաղրածnւներից, պարո´ն Զելենսկի. Իրանի արտգործնախարարԱրկադի Դումիկյանը նոր տեսահոլովակ է ներկայացրել Կարլոս Ալկարասը դուրս է եկել «Australian Open»-ի 4-րդ շրջան Մինչև 2% քեշբեք IDBank-ի Mastercard-ով և ArCa քարտովԻրավիճակը կառավարելի է. առաջիկայում սպասվում են կադրային էական փոփոխություններ. ՊԵԿ նախագահ 2018թ. մայիսի 8-ից առայսօր մաքսատուրքից ազատման 438 արտոնություն է տրվել 310 ընկերության․ Փաշինյան«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության էքսպրոպրիացիայի (սեփականազրկման) վերաբերյալ ներդրումային վեճի քննության համար ձևավորված արբիտրաժային կազմը հաստատել է արտակարգ արբիտրի որոշման պարտադիր ուժըԵնթադրե՞նք, որ 74%-ը վաճառքի կամ աճուրդի առարկա է. Արշակ Կարապետյան20000 կամավոր․ Ամենաարագ աճող ուժը Հայաստանում. «Մեր ձևով» ժողովրդական շարժումԱդրբեջանը զինվում է, մեզանից էլ հատուկ անցման ռեժիմ պահանջում․ Մենուա ՍողոմոնյանԿներկայացնեմ Հայաստանի տնտեսությունը ուժեղացնելու 5 քայլերը. Նարեկ Կարապետյան«Հանրապետությունը» կգնա միայնակ Արբիտրաժային կազմը մերժել է Հայաստանի այն փաստարկները, ըստ որոնց՝ ՀԷՑ-ին վերաբերող վեճի նկատմամբ արտակարգ արբիտրաժի ընթացակարգի կիրառումը իրավաչափ չէՔաղաքական ռեժիմը Հայաստանի համար վտանգավոր գործընթաց է սկսել․ Արմեն ՄանվելյանՀՀ իշխանությունները ամբողջությամբ բացում են երկիրը թշնամու առջև և հրաժարվում ազգային ու պետական արժեքներից․ Էդմոն Մարուքյան Ընտրություններին համապատասխան վերաբերմունք ենք դրսևորելու իշխանությունների հանդեպ․ Հրայր ԿամենդատյանՄեր ձևովը հերքում է Կառավարության տարածած լուրը ՀԷՑ-ի վերաբերյալՊարգևավճարը չունի վերին շեմ, իրավական սահմանափակումները բացակայում են․ Արեգ ՍավգուլյանՊատմական շրջադարձ ԵՄ-ում. Քամու և արևի էներգիան առաջ են անցել հանածո վառելիքիցՌուսաստանը կոշտացնում է հռետորաբանությունը Հայաստանի հասցեին «Մարզաշխարհը հանուն առողջ սերնդի» նախաձեռնությանը միացել են հազարավոր մարզիկներ (տեսանյութ) Հանրային դաշինք. Միահեծան իշխանությունը բացառելու նախաձեռնությունԱՄՆ-ին մարտահրավեր է նետված՝ հատկապես Չինաստանի կողմից. ՆԱՏՕ-ն անախրոնիզմ է դարձել. Սողոմոնյան Տիկին Թագուհի Ասլանյանի հետ զրուցել ենք հետվճարի շուրջ իշխանական խարդախությունից. Հրայր ԿամենդատյանԱյն մասին, թե ինչպիսի իշխանափոխություն է պետք Հայաստանում՝ բացառելու բռնատիրական համակարգի հերթական վերարտադրությունըԹուրքիան բաց տեքստով հաստատեց միջամտությունը Հայաստանի ընտրություններին«Մեր Ձևով»-ը՝ իշխանության կոկորդինԲերքի երաշխավորված մթերում է նախատեսում Սամվել Կարապետյանի գլխավորած ուժը. «Սամվել Կարապետյանի 5 քայլերը դեպի Ուժեղ Հայաստան»Ռուսաստանն ու Ադրբեջանը քննարկել են ռազմական համագործակցության հարցերը TRIPP նախագծի ֆինանսավորումը կարող է իրականացվել ադրբեջանական կապիտալի միջոցով՝ 74%-ի շրջանականերում․ Հայկ ՄամիջանյանԹուրքիայում հայտնաբերվել է 2025 թվականի օգոստոսին լողալու ժամանակ անհետ կորած ռուս տղամարդու մարմինըԿանադան ապրում է շնորհիվ ԱՄՆ-ի, բայց նրանք անշնորհակալ են. ԱՄՆ նախագահ Ռուսաստանը 216 միլիարդ դոլար է վաստակել՝ ոսկու գների կտրուկ աճի շնորհիվ Զիդանի որդին որակազրկվել է Աֆրիկայի ազգերի գավաթի խաղարկության ավարտից հետո 300,000 նոր աշխատատեղ բոլորի համար․ «Մեր ձևով» Թոշակառուները կարող են բիզնես անել` թոշակն աշխատել․ կարևորը Արսեն Թորոսյանը ֆոկուս անի ու պարգևավճար ստանա․ Աշոտ ՄարկոսյանՉինաստանում կառուցվել Է Էլեկտրամոբիլների լիցքավորման սարքերի աշխարհի խոշորագույն ցանցըՔիմ Քարդաշյանը խոստովանել է. Սկանդալային Hermès «Փղի կաշվից» պայուսակը կեղծ էր Դիվանագիտական կոպիտ սխալ. ինչի համար է Վահագն Խաչատուրյանը Դավոսում շնորհակալություն հայտնել ԱլիևիցԱմեն ամիս գրեթե 30,000 զինվոր է զnհվում պատերազմում. հենց այս պատճառով եմ ուզում օգնել Ուկրաինային և այստեղ կհանդիպեմ Զելենսկու հետ. Թրամփ